Content-Length: 364979 | pFad | http://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%95%D5%BD%D5%AB%D5%A1

Հարավային Օսիայի Հանրապետություն - Վիքիպեդիա Jump to content

Հարավային Օսիայի Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հարավային Օսիաից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օսիա (այլ կիրառումներ)
Хуссар Ирыстон (օսերեն)
Южная Осетия (ռուսերեն)
სამხრეთი ოსეთი (վրացերեն)
Հարավային Օսիայի Հանրապետություն
Հարավային Օսիայի դրոշ
Դրոշ
Հարավային Օսիայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Հարավային Օսիայի հիմն
Հարավային Օսիայի դիրքը
Հարավային Օսիայի դիրքը
Հարավային Օսիայի քարտեզը
Հարավային Օսիայի դիրքը
Հարավային Օսիայի դիրքը
Հարավային Օսիա (կանաչ) և Եվրոպա (մոխրագույն)
ՄայրաքաղաքՑխինվալ
42°14′N, 43°58′E
Պետական լեզուներ օսերեն, ռուսերեն
Կառավարում Հանրապետություն
 -  Նախագահ Էդուարդ Կոկոյտի
 -  Վարչապետ Բորիս Չոչիև
Անկախություն Վրաստանից (չի ճանաչված Վրաստանի կողմից)
 -  հռչակում նոյեմբերի 28, 1991 
 -  ճանաչում (Ռուսաստանից) օգոստոսի 26, 2008 
 -  ճանաչում (Նիկարագուայից) սեպտեմբերի 3, 2008 
Տարածք
 -  Ընդհանուր 3,900 կմ² 
Բնակչություն
 -  2000 նախահաշիվը 70,000 
 -  Խտություն 18 /կմ² 
 /մղոն²
Արժույթ ռուսական ռուբլի (RUB)
Ժամային գոտի (ՀԿԺ+3)

Հարավային Օսիա (օսերեն՝ Хуссар Ирыстон, Խուսսար Իռըստոն; վրացերեն՝ სამხრეთ ოსეთი, Սամխրեթ Օսեթի; ռուսերեն՝ Южная Осетия, Յուժնայա Օսետիյա), 2017 թվականից նաև Ալանիայի պետություն, հանրապետություն է Հարավային Կովկասում, որը գտնվում է Վրաստանի հյուսիսում և Ռուսաստանի հարավում[1]։ Այն ճանաչվել է միայն Ռուսաստանի, Վենեսուելայի, Նիկարագուայի և Նաուրուի կողմից։ Երկրի մայրաքաղաքն է Ցխինվալը։ 1990 թվականների սկզբից ի վեր Վրաց-օսական պատերազմի ժամանակ, երկրի տարածքի մեծամասնությունը կառավարում է Հարավային Օսիայի կառավարությունը, իսկ Վրաստանը վերահսկում էր Հարավային Օսիայի ավելի փոքր մասը։ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո Հարավային Օսիայի կառավարությունը վերահսկում է հանրապետության ողջ տարածքը։

Կլիմա, ռելիեֆ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Օսեթիայի տարածքի մեծ մասն զբաղեցնում են Մեծ Կովկասի լեռնաշղթաները։ Հյուսիսում լեռնագագաթները հասնում են 3000-3500 մ և ավելի բարձրության (Խալացա լեռ, 3938 մ)։ Հարավային մասը 700-900 մետր բարձրությամբ, կազմում է Ներքին Քարթլիի հարթավայրի հյուսիսային եզրամասը։ Մարզի տարածքի ավելի քան 90 %-ը գտնվում է ծովի մակերևույթից 1000 մետր բարձրության վրա։ Կլիման փոխվում է ըստ բարձրության՝ հարավում շոգ ամռանը հաջորդում է չափավոր ցուրտ ձմեռը, միջլեռնային գոտում գերիշխում է չափավոր ցուրտ կլիման, ծայր հյուսիսում՝ ցուրտ կլիման։ Տարեկան տեղումները՝ 500-1000 մմ են[2]։

Գետեր ու լճեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետերը պատկանում են Կուրի ավազանին (Մեծ Լիախվի, Կսանի, Լեխուրա, Մեջուդա), ունեն հիդրոէներգետիկ զգալի պաշարներ։ Առավել խոշոր լճերն են Կելիստբան և Էրցոն։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության մեծ մասը (64,3 %) կազմում են օսերը, վրացիները կազմում են 25 %, ռուսները՝ 2,8 %, հայերը՝ 1,5 %, հրեաները՝ 0,9 %, այլ ժողովուրդները կազմում են 5,8 % (ըստ 2008 թվականի տվյալների)[3]։

1990-ականների սկզբին կոնֆլիկտի պատճառով մեծ թվով օսեր գաղթեցին Ռուսաստան՝ հատկապես Հյուսիսային Օսեթիա։ 2008 թվականի օգոստոսին զինված հակամարտության արդյունքում վրացի բնակչության 80 %-ը (15 հազար մարդ) և օս բնակչության 70 %-ը (34 հազար մարդ) գաղթեցին այլ վայրեր։ Ըստ 2009 թվականի տվյալների՝ Հարավային Օսեթիայի բնակչության 80 %-ը կազմում են օսերը[4]։

Ազգային Կազմը Հարավային Օսիայում 1926-2012 թվականներին[5]

1926 1939 1959 1970 1979 1989 2008 2012
Օսեր 60 351 (69,1 %) 72 266 (68,1 %) 63 698 (65,8 %) 66 073 (66,5 %) 65 077 (66,4 %) 65 233 (66,2 %) 46 289 (64,3 %)¹ 45 950 (89,1 %)
Վրացիներ 23 538 (26,9 %) 27 525 (25,9 %) 26 584 (27,5 %) 28 125 (28,3 %) 28 187 (28,8 %) 28 544 (28,9 %) 18 000 (25,0 %)¹ 4 590 (8,9 %)
Ռուսներ 0 157 (0,2 %) 2 111 (2,0 %) 2 380 (2,5 %) 1 574 (1,6 %) 2 046 (2,1 %) 2 128 (2,1 %) 2 016 (2,8 %)¹ 500 (1,0 %)
Հայեր 1 374 (1,6 %) 1 537 (1,4 %) 1 555 (1,6 %) 1 254 (1,3 %) 953 (1,0 %) 984 (1,0 %) 871 (1,21 %)¹
Հրեաներ 1 739 (2,0 %) 1 979 (1,9 %) 1 723 (1,8 %) 1 485 (1,5 %) 654 (0,7 %) 396 (0,4 %) 648 (0,9 %)¹
այլ ժողովուրդներ 216 (0,2 %) 700 (0,7 %) 867 (0,9 %) 910 (0,9 %) 1 071 (1,1 %) 1 242 (1,2 %) 4 176 (5,8 %)¹ 500 (1,0 %)
ընդհանուր 87 375 106 118 96 807 99 421 97 988 98 527 72 000¹ 51 572

Նկատառում։ ¹ - տվյալները մոտավոր են.

Օսերը կամ ովսուրները հին ալաններ ժողովորդի հետնորդներն են։

Մինչև 1991 թվականը Հարավային Օսեթիայում չկար պաշտոնապես գործող ոչ մի եկեղեցի։ 1990-ականների վերջին տեր Գեորգիի կողմից բացվել են 10 ռուսական ուղղափառ վանքեր։

2008 թվականին գործում էր հայ առաքելական եկեղեցի։ Հարավային Օսեթիան պաշտոնապես գտնվում է վրացական ուղղափառ եկեղեցու տարածքում։ Շրջանում կան մի շարք հին, չգործող եկեղեցիներ, որոնք հիմնականում վերագրվում են Վրաստանի «Ոսկեդարին»՝ Դավիթ Շինարար թագավորի և Թամար թագուհու ժամանակաշրջանին (10-13 դարեր)։ 2008 թվականի զինված հակամարտության արդյունքում եկեղեցիներից մի քանիսն ավերվեցին։ Ավերվեց Նիկոզի գյուղի վրացական եկեղեցին (10-րդ դար)։

2008 թվականին գործել են հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին և սինագոգը[6]։

Ցխինվալի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Զինված ուժեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Օսիայի զինված ուժերը 2009 թվականին մասնակիորեն ճանաչված Հարավային Օսիա պետության ռազմական անվտանգության ապահովման համար ստեղծված զինված կազմակերպություն են։ Ստեղծվել են 1991 թվականին և մասնակցել են երկու ռազմական կոնֆլիկտի՝ 1991-1992 թվականների հարավօսական պատերազմին և 2008 թվականի հնգօրյա պատերազմին Հարավային Օսիայում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Partial recognition can come in different degrees through official recognition by any number of UN member states, with or without the agreement of all the UNSC permanent members, and the number is maybe some guide to the strength of the case.», The Struggle for a Civilised Wider European Order Արխիվացված 2014-02-23 Wayback Machine, стр. — 19, CEPS Working Document No. 307/October 2008, Michael Emerson — Associate Senior Research Fellow Կաղապար:Не переведено 3
  2. «О Республике Южная Осетия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  3. Республика Южная Осетия на сайте МИД РФ
  4. «Республика» — Официальный сайт Президента Республики Южная Осетия
  5. «РГАЭ: Российский государственный архив экономики» Сайт Этнокавказ
  6. Александр СОЛДАТОВ Горячие точки православия Արխիվացված 2011-09-27 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային Օսիայի Հանրապետություն» հոդվածին։








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: http://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%95%D5%BD%D5%AB%D5%A1

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy