Content-Length: 110210 | pFad | http://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%B8%D6%82%D5%AC%D5%AB%D5%B8%D5%BD-%D4%BF%D5%AC%D5%A1%D5%BE%D5%A4%D5%AB%D5%B8%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80

Հուլիոս-Կլավդիոսներ - Վիքիպեդիա Jump to content

Հուլիոս-Կլավդիոսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիբերիոսի սերունդներին պատկերող կամեո։

Հուլիոս-Կլավդիոսներ (լատին․՝ Julii-Claudii), Հին Հռոմի կայսերական առաջին դինաստիան 14-68 թվականներին (Օգոստոսի սերունդները՝ արյունակցական կապով կամ որդեգրմամբ)։

Ծագում էին Հուլիոսների և Կլավդիոսների հայտնի տոհմերից։ Ներկայացուցիչներն էին Տիբերիոսը (14-37), Կալիգուլան (37-41), Կլավդիոսը (41- 54), Ներոնը (54-68)։ Հուլիոս-Կլավդիոսը ձգտել են ամրապնդել պրինցիպատի համակարգը։ Նրանց սոցիալական հենարանը հիմնականում բանակն էր, բյուրոկրատական ապարատը և պրովինցիաների արիստոկրատիան։ Արտաքին քաղաքականությունն ուղղված էր կայսրության սահմանների ընդլայնմանը։ Նրանց օրոք հռոմեական պրովինցիա են դարձել Վերին և Ստորին Գերմանիան (16), Կապադովկիան (17), Մավրիտանիան (40-45), Բրիտանիան, Լիկիան և Պամփիլիան (43), Թրակիան (46), կախման մեջ են ընկել Օլվիան, Խերսոնեսը, Բոսպորի թագավորությունը։ Հուլիոս-Կլավդիոսի կառավարման վերջին շրջանում կայսրությունն ապրում էր սոցիալ-տնտեսական, քաղաքական ճգնաժամ։ Արևելքում անհաջող պատերազմ մղվեց Հայաստանի և Պարթևաստանի դեմ (54-63, Հայաստանում վերականգնվեց պետականությունը), ապստամբություններ բռնկեցին Բրիտանիայում (61), Հուդայում (66-73), Գալիայում (68), որոնց հետևանքով և կործանվեց Հուլիոս-Կլավդիոսի դինաստիան։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուլիոս-Կլավդիոսներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 637











ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: http://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%B8%D6%82%D5%AC%D5%AB%D5%B8%D5%BD-%D4%BF%D5%AC%D5%A1%D5%BE%D5%A4%D5%AB%D5%B8%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy