Սերգեյ Կոնյոնկով
Սերգեյ Կոնյոնկով | |
---|---|
Ի ծնե | Սերգեյ Կոնյոնկով (ռուս.՝ Серге́й Тимофе́евич Конёнков) |
Ծնվել է | հունիսի 28, 1874 |
Ծննդավայր | Կարակովիչի (այժմ՝ Սմոլենսկի մարզում) |
Մահացել է | օգոստոսի 9, 1971 |
Վախճանի վայրը | ԽՍՀՄ, Մոսկվա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | ռուս |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1899) և Գեղարվեստի բարձրագույն դպրոց (1902) |
Ոճ | սոցիալիստական ռեալիզմ |
Մասնագիտություն | նկարիչ և քանդակագործ |
Գործունեությունը | քանդակագործ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Sergey Konenkov Վիքիպահեստում |
Սերգեյ Կոնյոնկով (Կոնևնիկով) Տիմոֆեևիչ (ռուս.՝ Серге́й Тимофе́евич Конёнков հունիսի 28 (հուլիսի 10), 1874[2][3][1], Վերխնիե Կարակովիչի, Q4196769?, Ռոսլավլսկի շրջան - դեկտեմբերի 9, 1971[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային քանդակագործ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1954 թվական), Լենինյան մրցանակի դափնեկիր (1957), Ստալինյան երրորդ աստիճանի մրցանակակիր (1951), ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1958), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1964 թվական)։
Դեռևս մինչ հեղափոխական տարիներին նրան անվանում էին ռուսական Ռոդեն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնյոնկովը ծնվել է 1874 թվականի հունիսի 28-ին (հուլիսի 10) Ռուսաստանի Կարակովիչի գյուղում (այժմ՝ Սմոլենսկի մարզում), գյուղացու ընտանիքում։
Սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (1892-1896) և Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1899-1902)։ Մասնակցել է «Միր իսկուսստվա»-ի ցուցահանդեսներին, եղել ռուս Արվեստագետների միության անդամ։ Վաղ շրջանի աշխատանքներում ձգտել է հաղորդել իր ժողովրդի ծանր կյանքն ու ազատության ձգտումները («Քար ջարդողը», բրոնզ, 1898 թվական, Տրետյակովյան պատկերասրահ, «Սամսոն», գիպս, 1902 թվական (չի պահպանվել))։
Մասնակցել է 1905 թվականի հեղափոխական շարժումներին, ստեղծել հեղափոխության մարտիկների դիմաքանդակներ («1905 թվականի բանվոր-մարտիկ Իվան Չուրկինը», մարմար, 1906 թվական, ԽՍՀՄ Հեղափոխության թանգարան, Մոսկվա)։ 1900-ական թվականներին Կոնյոնկովը դիմել է ժողովրդական-հեքիաթային մոտիվներին, ռուսական ժողովրդական փայտի քանդակագործությանը, անտիկ Վերածննդի արվեստով տոգորված ներդաշնակ մարդու կերպարի մարմնավորմանը («Պարմանուհի», 1916 թվական, Տրետյակովյան պատկերասրահ)։
Խորհրդային իշխանության տարիներին մասնակցել է մոնումենտալ պրոպագանդայի ծրագրի իրականացմանը («ժողովուրդների խաղաղության և եղբայրության համար պայքարում ընկածներին» հուշատախտակը, երանգավորված ցեմենտ, 1918 թվական)։
1924-1945 թվականներին ապրել է ԱՄՆ-ում, հիմնականում կատարել դիմաքանդակներ («Մաքսիմ Գորկի», բրոնզ, 1928 թվական, Գորկու թանգարան, Մոսկվա)։
Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում Կոնյոնկովը Ռուսաստանի օգնության կոմիտեի անդամ էր։ Ճանաչում են ստացել նրա մարգարեական բնույթի նամակները, որոնք պատերազմի շեմին նա գրել է Ստալինին[4]։
1940-1960-ական թվականներին ստեղծել է խոր հոգեբանական բնույթի դիմաքանդակներ («Նինոչկա», 1951 թվական, Ռուսական թագարան, Լենինգրադ, ինքնադիմաքանդակ, 1954 թվական, լենինյան մրցանակ, 1957 թվական, Տրետյակովյան պատկերասրահ, երկուսն էլ մարմար), ինչպես նաև հաստոցային և մոնումենտալ կոմպոզիցիաներ («Ազատագրված մարդը» («Սամսոն»), գիպս, 1947 թվական, Ռուսական թանգարան)։
Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1951 թվական)։ Կոնյոնկովի «Դիմակով աղջիկը» (փայտ), «Կանացի մարմին»(փայտ) ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1922 թվականին ամուսնացել է Մարգարիտա Վորոնցովայի հետ, հետագայում՝ Մարգարիտա Կոնյոնկովա։ 1935 թվականին քանդակագործը Փրինսթոնի համալսարանի ադմինիստրացիայից Ալբերտ Այնշտայնի կիսանդրին քանդակելու պատվեր ստացավ։ Ականավոր ֆիզիկոսը հարգում էր ռուս քանդակագործի արվեստը, բայց առավել մեծ ակնածանք էր տածում նրա կնոջ՝ Մարգարիտայի նկատմամբ[5]։ Մարգարիտան ծանոթ էր նաև «ամերիկյան ռումբի հայր» Ռոբերտ Օպենհեյմերի հետ։
Կոնյոնկովի ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստալինի անձնական հրամանով 1945 թվականին ԱՄՆ է ուղարկվել «Սմոլնի» շոգենավը հատուկ Կոնյոնկովին իր աշխատանքների հետ միասին ԽՍՀՄ տեղափոխելու համար։ Մոսկվայի Գորկու փողոցում նրան տրամադրվել է արհեստանոց։ 1965 թվականին Մոսկվայի Կուզնեցկի կամրջի վրա գտնվող Նկարիչների միության շենքում կայացել է Կոնյոնկովի աշխատանքների ցուցահանդեսը, որը նվիրված էր նրա ծննդյան 90-ամյակին[6]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Конёнков С. Т. Мой век: Воспоминания. — М.: Политиздат, 1971. — 368 էջ (ռուս.)
- Трифонова Л. П. Сергей Тимофеевич Конёнков / Оформление серии В. Д. Гончаренко. — Л.: Художник РСФСР, 1975. — 54 с. — (Массовая библиотечка по искусству). — 30 000 экз.(ռուս.)
- Каменский А. А. Конёнков. — М.: Искусство, 1975. — էջ 224 — (Жизнь в искусстве).(ռուս.)
- Лазарев С. Е. Образ Степана Разина в изобразительном искусстве // Преподавание истории в школе. 2016. № 8. էջ 29-34.(ռուս.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ RKDartists (նիդերլ.)
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Сергей Конёнков. Письма в СССР
- ↑ Судоплатов Павел Анатольевич Спецоперации. Лубянка и Кремль 1930—1950 годы. Мемуары. (ռուս.)
- ↑ Федосюк Ю. А. Москва в кольце Садовых. — 2-е, перераб. изд. — М.: Московский рабочий, 1991. — С. 52—62. — 496 с. — 50 000 экз. — ISBN 5-239-01139-7.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Сергей Конёнков. Письма в СССР
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Կոնյոնկով» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 571)։ |
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական նկարիչներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Հուլիսի 10 ծնունդներ
- 1874 ծնունդներ
- Դեկտեմբերի 9 մահեր
- 1971 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- 20-րդ դարի քանդակագործներ
- Խորհրդային հուշագիրներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Ռուս քանդակագործներ