Jump to content

Ջերոլամո Կարդանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
05:01, 27 փետրվարի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ջերոլամո Կարդանո
Gerolamo Cardano
Ծնվել էսեպտեմբերի 24, 1501[1][2][3][…]
Պավիա, Միլանի դքսություն[3][4][5]
Մահացել էսեպտեմբերի 21, 1576[1][2][6][…] (74 տարեկան)
Հռոմ, Պապական մարզ[1][2][3][…]
ԳերեզմանՍանտ Անդրեա ալ Քուիրինալե[7]
Քաղաքացիություն Միլանի դքսություն
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունփիլիսոփա, մաթեմատիկոս, աստղագուշակ, գյուտարար, ճարտարագետ և բժիշկ
Հաստատություն(ներ)Բոլոնիայի համալսարան[7], Պավիայի համալսարան[7], Պավիայի համալսարան[7] և Scuole Piatti?[7]
Գործունեության ոլորտմաթեմատիկա
Ալմա մատերՊավիայի համալսարան (1522)[7] և Պադովայի համալսարան (1526)[7]
Տիրապետում է լեզուներինլատիներեն[6] և իտալերեն[8]
Հայտնի աշակերտներGasparo Tagliacozzi?, Simone Simoni? և Lodovico Ferrari?
Ազդվել էԱրքիմեդես
Ամուսին(ներ)Lucia Banderini?[9]
Երեխա(ներ)Giovanni Battista Cardano?
ՀայրFazio Cardano?
ՄայրChiara Micheri?[10]
 Gerolamo Cardano Վիքիպահեստում

Ջերոլամո Կարդանո (իտալ.՝ Gerolamo Cardano, սեպտեմբերի 24, 1501[1][2][3][…], Պավիա, Միլանի դքսություն[3][4][5] - սեպտեմբերի 21, 1576[1][2][6][…], Հռոմ, Պապական մարզ[1][2][3][…]), իտալացի փիլիսոփա, մաթեմատիկոս, բժիշկ։ Վերածննդի դարաշրջանի բնափիլիսոփայության ներկայացուցիչ։

Կարդանոյի աշխարհայացքին բնորոշ պանթեիզմը և հիլոզոիզմը ներծծված է մատերիալիստական միտումներով, դիալեկտիկայի, բայց միաժամանակ միստիկայի տարրերով։ Բոլոր իրերի հիմքը, ըստ նրա, կազմում է երբեք չառաջացող և չոչնչացող միասնական մատերիան, իսկ նյութի ստեղծումը և ոչնչացումը համաշխարհային ոգու գոյության և գործունեության արդյունք է։ Կենդանական աշխարհի, դրանով և ողջ բնության բարձրագույնը մարդն է, որն ունակ է նպատակադիր գործունեության և ունի անփոփոխ ու անմահ բանական հոգի կամ խելք։ Կարդանոն խելքը տարբերում է ինտելեկտից, որը համարում է մարդկային գիտակցության ակտիվ տարր։ Մարդու բանական գործունեության հիմքը աստվածայինն է։ Մաթեմատիկան, ըստ Կարդանոյի, իմացության բարձրագույն ձևն է, ինտելեկտի արդյունքը։ Կարդանոն զբաղվել է աստղագիտության, ալքիմիայի, բժշկագիտության, ֆիզիկայի, մաթեմատիկայի, ինժեներության և այլ հարցերով։ Կարդանոյի անվան հետ են կապում ոչ լրիվ խորանարդային հավասարման լուծումը, որը կոչվում է Կարդանոյի բանաձև։ Զբաղվել է նաև շարժման փոխանցման, լծակների տեսության (կարդանային փոխանցում) հարցերով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 315
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերոլամո Կարդանո» հոդվածին։


pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy