Աբրուցո, մարզ Կենտրոնական Իտալիայում, Ադրիատիկ ծովի ափին, Ապենինյան թերակղզու կենտրոնական մասում, Աբրուցյան Ապենիններ լեռներում։ Տարածությունը՝ 10794 կմ², բնակչությունը՝ 1 202100 մարդ (1969)։ Գլխավոր քաղաքը՝ Լ'Աքվիլա։
Անվանումը (իտալերեն՝ Abruzzo) ստացել է մարզի տարածքում ձգվող Աբրուցյան Ապենիններ (Appenino Abruzzese) լեռներից։ Լեռների անվանումն առաջացել է լատիներենabruptus «զառիթափ» բառից, այսինքն՝ զառիթափ լանջեր ունեցող, խոր կիրճերով մասնատված լեռներ[2]։
1986 թ.-ի տվյալներով գյուղատնտեսական շրջան էր։ Ադրիատիկի ծովափում և միջլեռնային հովիտներում մշակվում Է ցորեն, եգիպտացորեն, շաքարի ճակնդեղ, կարտոֆիլ, ձիթապտուղ, խաղող, բանջարեղեն։ Լեռներում զբաղվում են արոտային ոչխարաբուծությամբ։ Ունի քիմիական և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Աբրուցցին զբոսաշրջիկության և ալպինիզմի կենտրոն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 44)։