Jump to content

Ահմեդ Թևֆիք-փաշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահմեդ Թևֆիք Օքդայ
թուրքերեն՝ Ahmed Tevfik Okday
 
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր փետրվարի 10, 1845(1845-02-10)[1][2]
Ծննդավայր Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն, Ստամբուլ
Վախճանի օր հոկտեմբերի 8, 1936(1936-10-08)[2] (91 տարեկան)
Վախճանի վայր Ստամբուլ, Թուրքիա
Թաղված Edirnekapı Martyr's Cemetery
Քաղաքացիություն  Օսմանյան կայսրություն
Զավակներ İsmail Hakkı Okday?

Ահմեդ Թևֆիք Օքդայ կամ Ահմեդ Թևֆիք փաշա (թուրքերեն՝ Ahmed Tevfik Okday, փետրվարի 10, 1845(1845-02-10)[1][2], Սկյուտար, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 8, 1936(1936-10-08)[2], Ստամբուլ, Թուրքիա), թուրք պետական գործիչ, Օսմանյան կայսրության մեծ վեզիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահմեդ Թևֆիքը ծնվել է 1845 թվականի փետրվարի 11-ին Ստամբուլում՝ Օսմանյան կայսրությունում։ Եղել է օսմանյան հեծելազորի գեներալ Իսմայիլ Հաքի փաշայի որդին։

1865 թվականին դարձել է լեյտենանտ և ծառայել է, որպես Բարձր դռան թարգմանիչ։ 1868-ից 1875 թվականներին աշխատել է, որպես Հռոմի, Վիեննայի և Բեռլինի դեսպանությունների երկրորդ քարտուղար։

1875 թվականին դարձել է Աթենքի թուրքական դեսպանության առաջին քարտուղարը։ 1872 թվականին դարձել է նաև Օսմանյան կայսրության դեսպանը Գերմանիայում, նստավայրը՝ Բեռլին։

1908 թվականի երիտթուրքական հեղափոխությունից հետո Ահմեդ Թևֆիք փաշա Օքդայը դառնում է Օսմանյան կայսրության խորհրդարանի՝ մեջլիսի անդամ։ 1909 թվականին սուլթան Աբդուլ Համիդ II-ի ղեկավարած կառավարությունը ստիպված է լինում հրաժարական տալ։

Մեծ վեզիրի պաշտոնը մնաց թափուր։ Ահմեդ Թևֆիքը ևս ստիպված է եղել հրաժարական տալ, քանի որ անդամակցում էր «Միություն և առաջադիմություն» կուսակցությանը։

Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո Ահմեդը ղեկավարել է թուրքական պատվիրակությանը 1919 թվականի հոկտեմբերի 21-ին կայացած Փարիզի խաղաղության կոնֆերանսում։ 1920 թվականի վերջին Ահմեդը դառնում է Օսմանյան կայսրության վերջին մեծ վեզիրը։

Մահացել է 1936 թվականի հոկտեմբերի 8-ին Ստամբուլում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Şefik Okday: Der letzte Grosswesir und seine preußischen Söhne. Muster-Schmidt Verlag, Göttingen und Zürich 1991, ISBN 3-7881-1533-5

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy