Արմատային համակարգը փնջաձև է։ Ցողունը ծղոտ է, բարձ.՝ 20-50 սմ, տերևները՝ գծանշտարաձև։ Ծաղկաբույլը բարդ հասկ է, պտուղը՝ հատիկ։ Ծաղկում են գարնանը և ամռան սկզբին։
Հայաստանում հայտնի է 8 տեսակ՝ այծակն ցցամազ (A. tauschii), այծակն գլանաձև (A. cylindrica), այծակն եռաքիստ (A. triaristata), այծակն սովորական (A. trivialis) և այլն։ Տարածված է Արարատի, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում (500-2150 մ բարձրություններում)։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, դաշտերում, դրանց միջնակներում, ճամփեզրերին, աղբոտ վայրերում։ Ցորենի մոտ ազգակիցն է. էվոլյուցիայի ընթացքում մասնակցել է ցորենի տեսակների առաջացմանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։