Jump to content

Անաստասիա Նիկոլաևնա Ռոմանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անաստասիա Նիկոլաևնա Ռոմանովա
 
Մասնագիտություն՝ ազնվական
Դավանանք Ռուս ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր հունիսի 18, 1901(1901-06-18)[1][2]
Ծննդավայր Պետերգոֆ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր հուլիսի 17, 1918(1918-07-17)[3][2] (17 տարեկան)
Վախճանի վայր Իպատևի տուն, Եկատերինբուրգ, Պերմի նահանգ, Խորհրդային Ռուսաստան
Թաղված Պողոս-Պետրոս տաճար
Դինաստիա Հոլշտեյն-Գոտրոպ-Ռոմանով
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն
Հայր Նիկոլայ II
Մայր Ալեքսանդրա Ֆեոդորովնա
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Dame Grand Cordon of the Order of Saint Catherine և Սուրբ Եկատերինայի շքանշան

Անաստասիա Նիկոլաևնա Ռոմանովա (ռուս.՝ Анастасия Николаевна Романова, հունիսի 18, 1901(1901-06-18)[1][2], Պետերգոֆ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 17, 1918(1918-07-17)[3][2], Իպատևի տուն, Եկատերինբուրգ, Պերմի նահանգ, Խորհրդային Ռուսաստան), ռուս վերջին ցար Նիկոլայ II-ի կրտսեր դուստրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1901 թվականի հունիսի 5-ին Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող Պետերհոֆ ցարական ապարանքում՝ Նիկոլայ II-ի և նրա կին Ալեքսանդրա Ֆեոդորովնայի ընտանիքում։ Ընտանիքի չորրորդ զավակն էր։ Սպանվել է ընդանիքի հետ միասին 1917 թվականի հունիսի 17-ի գիշերը՝ Եկատերինբուրգում՝ բոլշևիկների կողմից։ Նրա կերպարը մեծ տարածում է գտել արվեստում. նրա մասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր և մուլտֆիլմեր։ Պատճառն այն է, որ մի շարք անձինք ներկայացել են նրա անվան տակ՝ որպես հրաշքով փրկված։ Նրանցից առավել հայտնին Աննա Անդերսոնն է։

Անաստասիայի մահվանից 80 տարի անց նրա և նրա ընտանիքի անդամների աճյուններն հայտնաբերվել և ամփոփվել են Սանկտ Պետերբուրգի Սուրբ Պողոս և Պետրոսի եկեղեցում։

Վաղ մանկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անաստասիան երեք տարեկան հասակում

Անաստասիան իր ծնողների՝ Նիկոլայ II-ի և Ալեքսանդրա Ֆյոդորովնայի չորրորդ դուստրն էր։ Կառավարող ցարի և նրա ընդանիքի անդամների համար դա մեծ վիշտ էր, քանի որ նրանք անհամբեր սպասում էին ժառանգորդի։ Նիկոլայը իրեն հավաքելու և մտքերը իմի բերելու համար միայնակ զբոսնեց մի քանի ժամ և նոր կարողացավ իր կնոջը այցելել։ Ցարի քույրը՝ Օլգա Ալեքսանդրովնան, իր օրագրում հիշատակում էր, որ բոլորը խորը վշտի մեջ էին այն պատճառով, որ Ալեքանդրա Ֆյոդորովնան չէր կարողանում տղա ծնել։ Աղջկան անվանեցին Անաստասիա, որը նշանակում էր "բանտից ազատող": Անաստասիան, ինչպես նաև իր ավագ քույրերը՝ Օլգան, Տատյանան և Մարիան, ապրում էր ինչքան հնարավոր է հասարակ կյանքով։ Նրանք քնում էին չոր և առանց բարձի անկողինների վրա և ամեն առավոտ սառը ջրով լողանում էին։ Նրանք նաև պարտավոր էին իրենք հավաքել իրենց սենյակները և դասավորել իրենց պատկանող իրերը։ Պալատական աշխատողները նրան դիմում էին "Անաստասիա Նիկոլաևնա" անունով։ Մոտ բարեկամները և ընդանիքի անդամները նրան երբեմն դիմում էին ֆրանսիական "Անաստազի" անունով կամ ուղակի կոչում էին "Նաստիա" կամ "Նաստինկա": Նրա շատ վառ և աշխույժ բնավորության պատաճառով նրան տրվել էր "սատանայի ճուտիկ" մականունը։

Անաստասիան 1906 թվականին

Անաստասիան, ի համեմատ իր ամաչկոտ և ինքնամփոփ քույրերի, շատ աշխույժ էր և բոլորին ուրախացնում էր։ Ցածրահասակ էր, ուներ բաց կապույտ աչքեր և դեղնա-կարմրավուն մազեր։ Ըստ իր դաստիարակչուհի Մարգարետտա Իգարի՝ Անաստասիան նրա տեսած երեխաներից ամենագրավիչն էր և աշխույժը։ Նա շատ խելացի էր, բայց հետաքրքրություն չէր ցուցաբերում դասերի և գիտությունների նկատմամբ։ Լավ նկարում էր, դաշնամուր էր նվագում և ուներ դերասանական տաղանդ։ Կրկնօրինակում էր ընտանիքի անդամներին և իրեն ծանոթ մարդկանց։ Նա երբեմն իր կատակներում դիպչում էր տարբեր անձնավորությունների թույլ կողմերին և երբեմն նրանց վիրավորում էր։

Անաստասիայի ջրաներկով նկարած նկարը

Անաստասիան իր կամակոր բնավությամբ, չլսողությամբ և պատիժների քանակով գերազանցում էր բոլոր Ռոմանովներին։ Ըստ ընտանիքի բժիշկ Եվգենի Բոտկինի որդու՝ Գլեբ Բոտկինի, Անաստասիան չարաճճիության հանճար էր։ Նա իր դաստիարականչուհիների և ուսուցիչների վրա տարբեր կատակներ էր անում։ Բարձրանում էր ծառերի վրա և հրաժարվում էր իջնել։ Իր հասակակիցների հետ խաղալիս նա կարող էր լինել կոպիտ, քաշքշել նրանց մազերը և ստել։ Մեկ անգամ նա նույնիսկ ձնագնդիկով այնպես է հարվածել իր քրոջը՝ Տատյանային, որ վերջինս ընկել է գետնին։ Ի համեմատ իր քույրերի, նա քիչ էր հետաքրքրվում սեփական տեսքով և շորերի մաքրությամբ։ Նա կարող էր առանց ձեռնոցները հանելու շոկոլադ ուտել։

Անաստասիան գործելիս

Իր վերին աստիճանի աշխուժությանը հակառակ Անաստասիան ուներ թույլ առողջություն և թույլ մկանային համակարգ։ Նրան շաբաթական երկու անգամ հատուկ մերսումներ էին անում։ Անաստասիան երբեմն նաև տառապում էր ոսկրային ցավերից ոտքի հատվածում։ Ինչպես իր քույրերը, նա սովորականից ավել էր արյունահոսում, քանի որ կրում էր հեմոֆիլիա հիվանդության գենը, որը արտահայտվում է միայն արական սեռի մոտ և որով տառապում էր իր եղբայրը՝ Ցարեվիչ Ալեքսեյը։

Անաստասիային և նրա ավագ քրոջը Մարիային անվանում էին "փոքր զույգ": Նրանք քնում էին նույն սենյակում և շատ մոտ էին իրար հետ։ Նրանց սենյակը շատ հասարակ էր՝ մոխրագույն պատերով և թիթեռնիկների նկարներով առաստաղով։

Օրերը Անաստասիայի համար անցնում էին ոչ շատ հետաքրքիր՝ դասեր, նախաճաշի և ընթրիքի հաստատված ժամեր և այլն։ Նա անհամբեր սպասում էր կիրակի օրերին, քանի որ հորաքույրը՝ Օլգա Ալեքսանդրովնան, կազմակերպում էր պարահանդեսներ, որտեղ Անաստասիային թույլ էր տրվում պարել երիտասարդ տղաների հետ։

Գրիգորի Ռասպուտին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անաստասիան և Ալեքսեյը
Անաստասիան իր մոր՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնայի հետ 1908 թվականին

1904 թվականին վերջապես ծնվեց երկար սպասված ժառանգորդը՝ Ցարեվիչ Ալեքսեյը։ Բոլորը ցնծության մեջ էին, սակայն քիչ ժամանակ անց պարզվեց, որ երեխան հիվանդ էր անբուժելի ժառանգական հիվանդությամբ՝ հեմիֆիլիայով, որի դեպքում արյունը չի մակարդվում և նույնիսկ մի փոքր քերծվածքից արյունահոսությունից կարող են մահանալ։

Ըստ որոշ վկայությունների, Ալեքսանդրա Ֆեոդորովնայի աղջիկները սովորականից ավելի շատ էին արյունահոսում և նրանց արյունը ավելի ուշ էր մակարդվում։ Ալեքսանդրա Ֆեոդորվնան հիվանդությունը ժառանգել էր իր մորական տատիկից՝ Անգլիայի թագուհի Վիկտորիայից, ով իր հերթին այն տարածել էր բազմաթիվ եվրոպական ազնվական ընտանիքների, այդ իսկ պատճառով հիվանդությունը ստացել էր "թագավորական" անվանումը։ Ցարեվիչը բազմաթիվ անգամ եղել է մահամերձ վիճակում։ Նրա թույլ առողջության վիճակի պատճառով կայսրուհու հոգեկան վիճակն էր տուժում։ Նա միշտ թույլ էր, տեղաշարժվում էր հաշմանդամի սայլակով և իրեն մեղավոր էր համարում երեխային հիվանդությունը փոխանցելու հարցում

Անաստասիան 1910 թվականին

Ցարեվիչի կյանքը փրկելու նպատակով կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորվնան օգնություն էր փնտրում տարբեր հոգևորականներից կամ հրաշագործներից, սակայն նրանցից ոչ մեկը չէր կարողանում ցարեվիչին ամբոջղությամբ բուժել։ Սակայն ընտանիքի շրջապատում հայտնվեց Գրիգորի Ռասպուտին անունով մի հոգևորական, ով ժամանել էր Սիբիրից։ Նա բազմաթիվ անգամ փրկեց մահամերձ ցարեվիչի կյանքը և այդպիսով շահեց կայսրուհու վստահությունը։ Հենց սկզբից Ռասպուտինի գերբնական ուժը շատերին կասկածելի թվաց։ Նրան քննադատում էին բոլորը՝ և ժողովուրդը, և արքայական ընտանիքի ներկայացուցիչները։ 1907 թվականին Ցարեվիչը գտնվում էր անհույս վիճակում և բոլորը վստահ էին, որ նա կմահանար։ Ալեքսնադրա Ֆեոդորովնան անհույս վիճակում զանգահարեց Ռասպուտինին և տեղեկացրեց երեխայի վիճակի մասին սակայն Ռասպուտինը նրան ասաց, որ ամեն ինչ լավ կլինի և երեխան չի մահանա և իրոք երեխան ապաքինվեց։ Դրանից հետո կայսրուհուն սկսեց ամբողջ սրտով վստահել Ռասպուտինին՝ նա ազատ ելք ու մուտք ուներ պալատ և գտվնում էր շատ մոտ հարաբերությունների մեջ կայսրուհու չորս աղջիկներ հետ։

Նիկոլայ II-ի քրոջ՝ Օլգա Ալեքսանդրովնայի վկայությամբ Ռասպուտինը կարող էր ազատ մտնել աղջիկների ննջասենյակները։ Նա երկար ժամանակ զրուցում էր նրանց հետ և խորհուրդներ էր տալիս։ Չնայած այն փաստին, որ Ռասպուտինը աղջիկներին ոչ մի վտանգ չէր ներկայացնում, երեխաների դայակները դժգոհում էին Ռասպուտինի ազատ պահվածքից։ Նրանցից մեկը՝ Սոֆիա Տուտչևան կայսուհուն դիմեց բողոքով։ Կայսրուհին Սոֆիային աշխատանքից հեռացրեց։ Ռասպուտինը շատ վատ համբավ ուներ ժողովրդի մոտ։ Նրան բազմիցս մեղադրել են արբեցողության և բռնաբարության մեջ։ Իրավիճակի կտրուկ վատանալուց հետո Նիկոլայը Ռասպուտինին խորհուրդ տվեց որոշ ժամանակով լքել արքայական պալատը և մեկնել ուխտագնացության։ 1916 թվականին Ալեքսանդրա Ֆեոդորվնան Նիկոլային գրած նամակներից մեկում նշում էր, որ իրենց աղջիկների հոգիները մաքրվել են Ռասպուտինի հետ շփվելուց հետո։ Աղջիկները իրենց վզից կախված ունեին Ռասպուտինի նկարը։

Անաստասիան հաճախ նամակներ էր գրում Ռասպուտինին։ Նա նշում էր, որ կարոտում էր հոգևորականին երկար բացակայություններից հետո և շնորհակալ էր իր տված դասերի և խորհուրդներ համար։

Առաջին Համաշխարհային պատերազմը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիան և Անաստասիան հիվանդանոցում
Մարիան և Անաստասիան վիրավոր զինվորների հետ

1914 թվականին սկսված համաշխարհային պատերազմի ժամանակ Անաստասիան և Մարիան այցելում էին վիրավոր զինվորներին, ովքեր բուժվում էին Ցարսկոյե Սելոյում։ Նրանց շատ երիտասարդ էին բուժքույր դառնալու համար։ Երկու քույրերը զրուցում և բիլլիարդ էին խաղում վիրավորների հետ։ Ըստ զինվորներից մեկի հիշողությունների, Անաստասիան ուներ սկյուռիկի ծիծաղ և քայլում էր շատ արագ և թեթև։

Զինվորների հետ շփվելը հիանալի պատրվակ էր աղջիկների համար դուրս գալ պալատի պատերից այն կողմ և ծանոթանալ աշխարհի հետ։

Հեղափոխություն և տնային կալանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անաստասիան 1914 թվականին

Պատերազմի հետ կապված բազմաթիվ խնդիրների, ինչպես նաև կառավարական անհամաձայնությունների պատճառով, 1917 թվականի հեղափոխության արդյունքում կառավարող Ցար Նիկոլայ II-ը գաընկեց արվեց։ Նա իր ընտանիքի անդամների հետ միասին հայտնվեց տնային կալանքում։ Ընտանիքի ճակատագիրը պարզ չէր և ոչ մի օգնություն դրսից չէր կարող նրանց օգնել։

Ցարսկոյե Սելո

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անաստասիան և Մարիան 1917 թվականին Ցարսկոյե Սելոյում

Մինչև 1917 թվականի օգոստոսը նախկին թագավորական ընտանիքի անդամները՝ Նիկոլայ II-ը, կինը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնան և նրանց հինգ երեխաները՝ Օլգան, Տատիանան, Մարիան, Անաստասիան և Ալեքսեյը տնային կալանքի տակ պահվեցին իրենց հայրենի Ցարսկոյե Սելոյում։ Նրանք իրավունք չունեին առանց պահակ-ուղեկցողների տեղաշարժվել, ունեին հաստատված ժամեր՝ ուտելու և զբոսանքների համար։ Պալատի առջև գտնվող փոքրիկ կամրջից այն կողմ նրանք իրավունք չունեին անցնել։ Տարբեր քաղաքացիներ հավաքվում էին պալատի շրջակայքում, որպեսզի տեսնեին կալանքի մեջ գտնվող թագավորական ընտանիքին։ Նիկոլայը իր օրագրում գրում էր, որ օրերը բոլորովին իրարից չէին տարբերվում։ Նրանք առանց հույսը կորցնելու սպասում էին օգնության։

Անաստասիան, Մարիան և Տատյանան 1917 թվականին Ցարսկոյե Սելոյում

1917 թվականի օգոստոսին նոր հրաման եկավ բոլշևիկների կողմից, ըստ որի Նիկոլայի ընտանիքը պետք է տեղափոխվեր Տոբոլսկ։ Նրանց թույլ տվեցին վերցնել բոլոր անհրաժեշտ իրերը՝ շորեր, օրագրեր, գրքեր և նույնիսկ կահույք։ Նախկին թագավորական ընտանիքը լքեց իրենց հարազատ Ցարսկոյե Սելոն։

Կալանքի տակ գտնվելու հոգեբանական ճնշող վիճակը շատ ազդել էր Անաստասիայի վրա։ Նա իր ծանոթ անձավորություններին հրաժեշտի նամակներ էր գրում՝ "Ցտեսություն" և "Մեզ մի մոռացեք" բառերը օգտագործելով։ Չնայած լարվածությանը՝ Անաստասիան կարողանում էր ոչնչից ուրախություն ստեղծել՝ նա ծիծաղեցնում էր իր քույրերին և հիվանդ եղբորը, Մարիայի հետ կատակներ էր անում և ինքն իրեն լուսանկարում էր։

Այն տունը, որտեղ ընտանիքը պահվում էր Տոբոլսկում

1917 թվականի օգոստոսի մեկին ընտանիքին տեղափոխեցին Տոբոլսկ։ Հերթապահների և զինվորների քանակը պակաս էր։ Նրանց թույլ էր տրվում գնալ եկեղեցի։ Հատուկ պատրաստվել էր տուն՝ Տոբոլսկի քաղաքապետի տունը։ Ընտանիքը վարում էր համեստ ապրելակերպ։

Տոբոլսկում Ալեքսեյի առողջական վիճակը կտրուկ վատացավ։ Երբ որոշվեց ընտանիքի կացարանը ևս մեկ անգամ փոխել, որոշվեց Անաստասիային, Ալեքսեյին, Օլգային և Տատյանային որոշ ժամանակով պահել այդ քաղաքում, մինչդեռ նախկին կայսրն ու կայսրուհին իրենց դստեր Մարիայի հետ կլքեին Տոբոլսկը անհայտ ուղղությամբ։ 1918 թվականի ապրիլին որոշվեց նախկին թագավորական ընտանիքին տեղափոխել Մոսկվա՝ դատաստանի ենթարկելու նպատակով, սայան դա այդպես էլ չիրագործվեց։ Դրա փոխարեն որոշվեց ընտանիքին տեղափոխել ավելի հեռու գտնվող Եկատերինբուրգ քաղաքի "հատուկ նշանակության" Իպատիևի տուն։

Անաստասիան Տոբոլսկում

Եկատերինբուրգ հասնելուց հետո Մարիան նամակով տեղեկացրեց իր քույրերին, որ նոր կացարանը նախկիններից ավելի սարսափելի էր, և որ նրանք նույնիսկ պատուհանից նայելու իրավունք չունեն։ Ալեքսանդրա Ֆեոդորովնան իր աղջիկներին զգուշացրեց թանկարժեք զարդերը կարել իրենց շորերի մեջ, քանի որ պահակախումբը դրանք վերցնում էր։ Զարդեր բառի փոխարեն օգտագործվում էր "դեղորայք" գաղտնանունը։ Աղջիկները իրենց օրը անց էին կացնում զարդերը և թանկարժեք քարերը շորերում կարելով։ Անաստասիան իր անգլերենի ուսուցչին նամակ գրեց՝ օգտագործելով մի պոեմի հատված, որտեղ հիշատակվում էր 16 տարեկան մի աղջկա վաղաժամ մահվան մասին։ Ըստ կայսրուհու անձնական սպասուհու՝ բարոնուհի Սոֆիա Բուքսհովեդենի, նա Անաստասիան վերջին անգամ տեսավ Տոբոլսկը լքելիս։ Իրականում նա տեսել էր միայն աղջկա ձեռքը, որը երևում էր գնացքի պատուհանից։ Նախկին մեծ իշխանուհիները ստիպված էին իրենք կրել իրենց ծանր ճամպրուկները։

Սկզբից գնացքով այնուհետև նավով ընտանիքի մյուս մասը ժամանեց Եկատերինբուրգ։

Եկատերինբուրգ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իպատիևի տունը Եկատերինբուրգում
Ձախից աջ՝ Օլգան, Նիկոլայ II-ը, Անաստասիան և Տատյանան Տոբոլսկում: 1917-18 ձմեռ

Ընտանիքի նոր կացարանը՝ Իպատիևի տունը ամբողջությամբ շրջապատված էր զորքով։ Դռները երկաթապատված էին, իսկ պատուհանները ներկված սպիտակ ներկով։ Նրանք նույնիսկ շոգ օրերին իրավունք չունեին բացել պատուհանները։ Ընտանիքի անդամները իրավունք չունեին ազատ շրջել տանը։ Նրանց հատկացված էին միայն մի քանի սենյակներ։ Նիկոլայը Ալեքսանդրան և Ալեքսեյը քնում էին նույն սենյակում, իսկ աղջիկները միասին մեկ այլ սենյակում։ Հատկացված էր նաև ճաշասենյակ։ Ընտանիքին նաև միացել էին մի քանի աշխատողներ։ Նրանց հսկող զինվորները ընտանիքի հետ շատ կոպիտ էին վերաբերվում։ Նրանք գողանում էին այն ամենը ինչ կարող էին, ծաղրում էին նրանց։ Զորքի հրամանատարը հրեական ծագումով Յակոբ Յուրովսկին էր։

Ռոմանովների համար Իպատիևի տունը մղջավանջ էր։ Նրանք չգիտեին, թե այն երբ և ինչպես էր ավարտվելու՝ ընտանիքի բաժանմամբ, թե ոչնչացմամբ։ Առավոտվա ժամերին ընտանիքը իրավունք ուներ չորս ու կես ժամով դուրս գալ ցանկապատած բակը զբոսնելու։

1918 թվականի հուլիսի 14-ին Իպատիևի տանը կատարվեց հատուկ եկեղեցական ծառայություն երկու հոգևորականների մասնակցությամբ։ Ծառայության ժամանակ ընտանիքը ընկավ հոգևորականների ոտքերին և սկսեց լաց լինել։ Միջադեպից հետո երկու հոգևորականները զարմացել էին այդ անսովոր պահվածքից։ Ըստ նրանց, Նիկոլայը որոշ չափով կտրել էր իր մորուքը և աղջիկների մազերը նույնպես կարճ էին։ Հաջորդ օրը մի քանի կանայք գնացին Իպատիևի տունը մաքրություն կատարելու։ Ըստ նրանց հիշողությունների աղջիկները բավական ուրախ էին։ Նրանք կրում էին երկար սև շրջազգեստեր և սպիտակ մետաքսյա վերնաշապիկներ։ Երբ որ կանայք մաքում էին հատակը, աղջիկները կռացան և սկսեցին նրանց հետ զրուցել՝ պահակախմբից թաքուն։ Նրանց ասել էին, որ ցանկանում էին ավելի շատ շարժվել և կատարել ֆիզիկական վարժություններ, սակայն իրենց կյանքի պայմանները դա թույլ չէին տալիս։

Անաստասիան Եկատերինբուրգ տանող նավի մեջ

Հուլիսի 15-ին, երբ ընտանիքը ընթրում էր, ներս մտավ Յուրիվսկին և հայտնեց, որ խոհանոցի օգնական 14-ամյա Լեոնիդ Սեդնևը պետք էր ետ ուղարկվեր տուն։ Քանի որ Լեոնիդը դարձել էր Ալեքսեյի մտերիմ ընկերը, Տատիանան և բժիշկ Եվգենի Բոտկինը առանձին զրուցեցին Յուրովսկիի հետ և նրան խնդրեցին ետ վերադարձնել Լեոնիդին, քանի որ նա Ալեքսեյի միակ ուրախությունն էր։ Յուրովսկին ասաց, որ տղան ետ կվերադառնար, սակայն պարզ երևում էր, որ դա սուտ էր։ Իրականում տղային ետ էին ուղարկել, քանի որ սպանության օրը արդեն որոշված էր և նրանք չէին ցանկանում, որ 14-ամյա երեխան ներկա գտնվեր այդ ժամանակ։

Անաստասիան լարվածությունը թուլացնելու նպատակով կազմակերպում էր թատերական ներկայացումներ իր քույրերի մասնակցությամբ։ Նա հեշտությամբ կարողանում էր զվարճացնել բոլորին։ Նույն սենյակում փակված լինելը վերին աստիճանի ձանձրացրել էր նրան և մի օր ՝ ամառվա շոգին չդիմանալով, նա այնուամենայնիվ բացեց պատուհանը և նայեց դուրս։ Պահակախմբի անձնակազմից մեկը առանց տատանվելու կրակեց նրա վրա, սակայն փամփուշտը անցավ Անաստասիայի կողքով։ Նա այլևս չփորձեց բացել պատուհանը։ Անաստասիան նաև ծաղրում էր հրամանատար Յուրովսկուն, երբ վերջինը մեջքով էր կանգնած լինում։ Ըստ պահականխմի տարբեր աշխատողների հիշողությունների, Անաստասիան շատ վառ և պայծառ աղջիկ էր։ Նա շատ ակտիվ էր և նման էր սիրունիկ սատանայի։ Հիշատակվում էր նաև, որ նույնիսկ Յուրիվսկին էր արգելել Անաստասիայի հանդեպ կոպիտ վերբերմունք ցուցաբերելը։

Սպանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի ամռանը Եկատերինբուրգում ավելացան հակա-բոլշևիկյան ուժերը, որը շատացնում էր թագավորական ընտանիքի փախուստի հնարավորությունները։ Տեղի ունեցավ գաղտնի ժողով, որի արդյունքում որոշվեց սպանել ընտանիքի բոլոր անդամներին։ 1918 թվականի հուլիսի 16-ին ընտանիքը սովորականի նման պառկեց քնելու երեկոյան 10-ին։ Նրանց արթնացրին գիշերը և հրամայեցին իջնել ներքև։ Տանը հսկող զորքի գլխավոր հրամանատարը՝ Յակոբ Յուրովսկին էր, ով մասնագիտությամբ պրոֆեսիոնալ լուսանկարիչ էր։ Նա ասաց ընտանիքի անդամներին, որ լուրեր են տարածվել նրանց մահվան մասին և այդ լուրերը ժխտելու նպատակով նրանց պետք է նկարահանել։ Զինվորները նրանց խնդրեցին կանգնել հավասար, որպեսզի բոլորը երևան։ Նախկին թագավորական ընտանիքը ընդունեց նկարվելու դիրք։ Ալեքսանդրա Ֆեոդորովնան աթոռ խնդրեց, Նիկոլայը իր ձեռքերում պահում էր հիվանդ ցարեվիչ Ալեքսեյին։ Յակոբ Յուրովսկին կարդաց մահապատժի հրամանը։ Նիկոլայը սարսափի մեջ շրջվեց և ասաց, որ սա անհնարին է։ Զինվորները առանց ժամանակ ծախսելու սկսեցին կրակել ընտանքի վրա։ Ալեքսանդրա Ֆեոդորովնան Նիկոլայը մահացան միանգամից՝ գլխի կրակոցից։ Ալեքսեյը սարսափի մեջ վիրավոր ընկած էր գետնին։ Ամենաերկարը կյանքի համար պայքարում էին Նիկոլայի չորս աղջիկները, քանի որ նրանք իրենց թանկարժեք քարերը անվտանգության նկատառումներից ելնելով կարել էին իրենց շորերի արանքում։ Դա նրանց պաշտպանում էր կրակոցներից։ Զինվորները կրարեցին նրանց գլուխների վրա։ Ընտանիքի հետ մահացան նաև բժիշկ Եվգենի Բոտկինը, աղախին Աննա Դեմիդովան, խոհարար Իվան Խարիտոնովը և սպասավոր Ալեքսեյ Տրուպպը։ Այնուհետև զինվորները մարմիները բարձեցին բեռնատար ավտոմեքենայի վրա տարան Եկատերինբուրգի մոտակայքում գտնվող անտառը մարմնինները վառեցին և թաղեցին։

Գտնված մարմինները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկատերինբուրգի եկեղեցին
Անաստասիայի դեմքի վերակառուցումը

Ցարի և իր ընտանիքի մարմինների տեղը ոչ ոքի հայտնի չէր։ Յուրովսկին իր օրագրերում նշումներ չէր արել մարմնինների թաղման վայրի հետ կապված։

1979 թվականին ռուս սիրողական հնագետ Ալեքսանդր Ավդոնինը Եկատերինբուրգի մոտակայքում՝ անտառում գտավ որոշ մարմինների մնացորդներ։ Ըստ նրա հողը այդ տարածքում ուրուցիկ էր։ Կատարված ԴՆԹ թեսթերը ապացուցեցին, որ մարմինները պատկանում էին թագավորական ընտանիքի ներկայացուցիչներին։ Նրանց հետ գտնվում էին նաև մյուս չորս աշխատողների մարմինները։ Սակայն պակասում էին ցարեվիչի և աղջիկներից մեկի մարմինները (հնարավոր է Մարիայի)։ 2007 թվականին նրանք նույնպես գտնվեցին։ Վերջնական պատասխանները ապացուցեցին, որ գտնված բոլոր մարմինները մահացած ընտանիքին էին պատկանում։ Գտնված մարմինները պաշտոնապես թաղվեցին Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցում 1998 թվականի հուլիսի 17-ին՝ ուղիղ 80 տարի նրանց մահվանից հետո։ Այն ժամանակվա նախագահ Բորիս Ելցինը ասաց "Սա շատ կարևոր օր է ռուս ժողովրդի համար": Եկատերինբուրգի Իպատիևի տունը քանդվեց և նույն տեղում կառուցվեց եկեղեցի՝ "Եկեղեցի արյան վրա": Նիկոլայ II-ը և իր ընտանիքի բոլոր անդամները դասվել էին ռուսական եկեղեցու սրբերի շարքերը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաստասիա Նիկոլաևնա Ռոմանովա» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy