Jump to content

Ավանդույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավանդույթ (от լատին․՝ traditio «Ավանդություն», սովորույթ), անանուն և տարերայնորեն կազմված նորմերի, պատկերացումների, ծեսերի, սովորությունների համակարգ, որոնցով ղեկավարվում է մարդկանց բավականին լայն և կայուն խմբի վարքը[1][2]։ Ավանդույթը փոխանցվում է սերնդեսերունդ և հանդես է գալիս իբրև հասարակական հարաբերությունների կարգավորիչներից մեկը։

Անվան ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ավանդույթ» հասկացությունը ծագում է լատին․՝ traditio, trādō բայից, որը նշանակում է «փոխանցել»։ Սկզբնական շրջանում այս բայն օգտագործվել է բառացիորեն՝ նշանակելով նյութական գործողություն։ Այսպես, հին հռոմեացիներն օգտագործում էին այն, երբ խոսքը գնում էր ինչ-որ մեկին ինչ-որ առարկա հանձնելու անհրաժեշտության մասին և նույնիսկ իրենց աղջկան ամուսնացնելու դեպքում։ Սակայն հանձնվող առարկան կարող է լինել ոչ նյութական։ Այն, օրինակ, կարող է լինել որոշակի կարողություն կամ հմտություն․ այս գործողությունը փոխաբերական իմաստով նույնպես կոչվում է traditio։ Այս ձևով, իմաստաբանության սպեկտրի սահմաններում ավանդույթ հասկացությունը խստորեն ցույց է տալիս հիմնական որակական տարբերությունները այն ամենի, ինչը հնարավոր է ներառել այս հասկացության մեջ․ ավանդույթն ամենից առաջ այն է, ինչը ստեղծված չէ անձի կողմից կամ չի հանդիսանում մեկի սեփական ստեղծագործական երևակայության արդյունք։ Կարճ ասած՝ այն, ինչը չի պատկանում անձին, հետագայում օտար մեկի կողմից փոխանցվող սովորույթ է։

Այս հիմնական տարբերությունը հաճախ գիտակցության մեջ հեռանում է հետին պլան՝ զիջելով տեղը մյուսին, նույնպես կարևոր, սակայն ածանցված։ Մոդեռնիստական ավանդույթ բառը առօրյա գիտակցության մեջ առաջին հերթին ասոցացվում է անցյալի հետ, կորցրել է իր նորություն լինելը և դրանով հակադրվում է զարգացմանը և թարմացմանը, ինչը ինքնին անփոփոխ է։

Էնթոնի Գիդդենսի և ուրիշների կարծիքով ավանդույթ բառի ներկայիս նշանակությունը զարգացել է Լուսավորության դարաշրջանում՝ ի հակադրություն ժամանակակից կյանքին և առաջընթացին[3][4][5]։ Ավանդույթը կարող է վերաբերել նաև հին, կորցրած կամ առեղծվածային ծագում ունեցող հավատալիքներին կամ սովորույթներին, որոնք գոյություն ունեն անհիշելի ժամանակներից[6]։ Սկզբնական շրջանում ավանդույթները փոխանցվում էին բանավոր, գրավոր պահպանելու կարիք չկար։ Բանավոր հիշելուն օգնել են այնպիսի պոետիկակակն հնարքներ, որոնք են հանգը և ալիտերացիան (բաղաձայնույթը)։ Այս եղանակով պահպանված պատմությունները նույնպես հիշատակվում են որպես ավանդույթ կամ բանավոր ավանդույթի մի մասը։ Սակայն ենթադրվում է, որ նույնիսկ այդպիսի ավանդույթներն առաջացել են («ստեղծվել են» մարդկանց կողմից) ժամանակի որոշակի հատվածում[3][7]։ Ավանդույթը հաճախ համարում են հին, անփոփոխ և շատ կարևոր, սակայն երբեմն նրանք կարող են լինել պակաս «բնական», քան ենթադրվում է[8][9]։ Համարվում է, որ ինչ-որ պրակտիկա ավանդույթ համարելու համար անհրաժեշտ է, որ այդ ավանդույթը փոխանցվի առնվազն 2 սերնդի[6]։ Որոշ ավանդույթներ ստեղծվել են հատուկ այս կամ այն պատճառով, հաճախ, որպեսզի ընդգծեն կամ ուժեղացնեն որոշակի համակարգի (ինստիտուտի) կարևորությունը[10]։ Ավանդույթները նաև կարող են հարմարեցվել, ադապտացվել ներկայիս պահանջներին, իսկ փոփոխությունները կարող են դիտվել որպես հին ավանդույթի մի մաս[8][11]։ Ավանդույթը մի սերնդից մյուսին անցնելով դանդաղ է փոխվում, և այդ փոփոխությունները կարելի է նշանակալից համարել[12]։ Այս եղանակով նրանք, ովքեր կառչած են ավանդույթներից, փոփոխությունները գիտակցաբար չեն հասկանա, և նույնիսկ եթե ավանդույթը լուրջ փոփոխությունների է ենթարկվել երկար սերնդափոխության ժամանակ, այն կդիտվի որպես անփոփոխ[12]։

Ավանդույթը եվրոպական մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհուպ մինչև Նոր ժամանակները «ավանդույթ» (traditio) բառի լատինական նշանակությունը ասոցացվում է միայն այն ամենի հետ, ինչը կապված է անցյալի մշակույթի հետ, կորցրել է նորույթը և խորհրդանշվում ճահճացմամբ[13]։ Ավանդույթ հակացությունը եվրոպական մշակույթի շրջանակներում, սկսած Ժամանակակից պատմության մեջ նշված տեղաշարժերով, հիմնվում է պատմական մոտեցման վրա։ Այս հասկացության դինամիկ բնույթը թույլ էր տալիս տեսնել և գնահատել ավանդույթի դերը և նշանակությունը աշխարհում տեղի ունեցող սոցիալական փոփոխությունների համատեքստում։ Եթե «ավանդույթ» բառը սկզբնական շրջանում ներառում էր հատուկ հարգանքի արժանի ասպեկտներ, ինչպիսիք էին փոխանցվող պարգևները և հենց փոխանցման գործընթացը, ապա հետագայում՝այս ասպեկտը աշխարհիկ մշակույթի մեջ աստիճանաբար կորչում է։ Արդեն ուշ անտիկ դարաշրջանում ավանդույթ հասկացության զարգացումը քրիստոնեական աստվածաբանության կենտրոնական կատեգորիայում հանգեցրել է մի կողմից նրա նորմատիվային զարգացմանը, իսկ մյուս կողմից հայեցակարգային խնդրիների առաջացմանը։

Հետագայում աշխարհիկ աշխարհայացքի ձևավորման և դրա հետ կապված արդեն անհատական քննադատական մտածողության աճը խթանեց այս դիմակայության խորացմանը։ Քննադատական վերաբերմունքը ավանդույթի և առաջին հերթին եկեղեցու նկատմամբ՝ որպես նրա սոցիալական ինստիտուտի հենարանի, հասել է իր գագաթնակետին Լուսավորության դարաշրջանում. այն ժամանակ «ավանդույթ» հասկացության հոմանիշ «հետամնացություն» բառն էր[13]։ Հենց այդ ժամանակ էլ ձևավորվել է ավանդույթի պատմական ըմբռնումը՝ որպես ժամանակի շրջանակներում սահմանափակված և փոփոխական ֆենոմեն։

Լուսավորության դարաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսավորության դարաշրջանում ավանդույթ հասկացությունը գտնվել է քննարկումների կենտրոնում` կապված երրորդ դասի սոցիալ-քաղաքական էմանսիպացիայի խնդիրների հետ։ Քանի որ վերջինս հասկացվում և դիտվում էր որպես մարդու ազատություն ընդհանրապես, որպես անահատական մտքի էմանսիպացիայի և ավանդույթի հարկադրական ուժի հաղթահարում, ավանդույթ հասկացությունը դարձել է սոցիալ-անթրոպոլոգիական քննարկման տարր։ Միևնույն ժամանակ նրա մեկնաբանությունները եղել են ամենաբազմազանը՝ սկսած ավանդույթի ճանաչման սահմանների քննադատական վերանայման պահանջից մինչև բոլոր ավանդույթների ամբողջական ժխտումը՝ որպես անհատի իսկական անկախ զարգացման ճանապարհի գլխավոր խոչընդոտ։ Արդյունքում ինչպես կարծում էին հեղինակ-ավանդագետները, մասնավորապես, Ժոզեֆ դը Մեստրը, հենց ավանդույթի դաժանորեն մերժը Լուսավորության մտավորականության կողմից դարձավ Ֆրանսիական հեղափոխության գաղափարական հիմք։

Լուսավորության կողմից ավանդույթի ընդհանուր մերժումը հիմք հանդիսացավ պահպանողական ռոմանտիզմի կողմից դրա նկատմամբ խանդավառ-ջատագովների վերաբերմունքի համար։ Այս կերպ 19-րդ դարի սկզբում եվրոպական մշակույթում երկիմաստ վերաբերմունք ձևավորվել է ավանդույթի նկատմամբ՝ ներառելով իր պատմական բազմակողմանի դերի ըմբռնումը, որը գտել է իր արտացոլումը Յ․ Գ․ Հերդերի գնահատականում։ Նա ավանդույթը համարել է պատմության գլխավոր շարժիչ ուժը և նույն ժամանակում այն անվանել «հոգևոր ափիոն», որը քնեցնում է անհատական նախաձեռնությունը և քննադատական մտածողությունը։ Սակայն հետագայում ժամանակակից ավանդույթի հանդեպ վերաբերմունքը զարգմանում ու ավելի բացասական է դառնում, որն ավելի է խորացնում գիտական և տեխնոլոգիական հաջողությունները՝ կողմնորոշելով նորարարությունը որպես ավանդույթի հակասություն։

Այն նկատելի է 19-րդ դարի առաջին կեսի փիլիսոփայական համակարգերում և մակրոսոցիոլոգիական տեսություններում (Ֆ․ Նիցշե, Օ․ Կոնտ, Կ․ Մարքս)։ Եթե Հեգելի մոտ ավանդույթը կարևոր դեր ունի համաշխարհային պատմական ոգու օբյեկտիվացման գործընթացում, ապա Մարքսի հայացքներում այն մեկնաբանվում է որպես դասակարգային և խմբային հետաքրքրությունների արտացոլում, կրոնի և եկեղեցու ընդհանուր քննադատական պրիզմայի միջով կազմված գաղափարախոսություն՝ որպես մասսայական գիտակցության մանիպուլյացիայի զենք։ Ավանդույթ հասկացության բացասական կոննոտացիան երևում է Նիցշեի մոտ, որի համար այն խանգարում է գերմարդ դառնալուն և ենթական բացառելուն։

Մանհեյմի արտահայտմամբ՝ սոցիալական կյանքի «հիմնաքարային քաղաքականացումը», որը ներկայացնում է 20-րդ դարի առաջին կեսի հիմնական բնութագիրը, դրսևորվել է, մասնավորապես, այդ ժամանակաշրջանում քաղաքական բազմաթիվ ուղղությունների և մասսայական շարժումների ի հայտ գալով։ Դրանք հիմնված են անձնական սոցիալական ավանդույթների մերժման վրա, հայտնաբերել են մտածելու և կատարելագործելու նոր, սեփական ավանդույթների ձգտումը։ Նրանց համար այս ընդհանուր գիծը ցույց է տվել Էրիկ Հոբսբաումը, որն այդ ձգտման մեջ տեսնում էր իր հայեցողությամբ պատմական փաստերի հիմնավորում տալու պահանջ։ Ինքնին այդ փաստը անհերքելիորեն վկայում է ավանդույթի՝ սոցիալական իրականության համար որոշիչ տարր լինելու բնույթը։ Այս գաղափարի իմաստավորումը ժամանակակից սոցիալ- փիլիսոփայական քննարկումներում առաջ է բերել ավանդույթի սոցիալական կարևորության և էության ըմբռնումը։

Ինտեգրված ավանդապաշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ավանդույթ» եզրույթն առանցքային նշանակություն ունի ինտեգրված ավանդապաշտության մեջ։

Դրանում ավանդույթ հասկացույթյունը վերաբերում է էզոթերական գիտելիքներին և պրակտիկային, լուսավորության ալիքում ունենալով գոյաբանական կարգավիճակ, հիմնված է հասարակական կազմակերպությունների և մշակույթի տարբեր ձևերի սրբազան փորձի և ամբողջության վրա[14]։

«Ավանդույթը չունի ոչ մի ընդհանրություն տեղական կոլորիտի, ազգային սովորությունների և տեղացիների տարօրինակ գործողությունների հետ, որոնք հավաքում են ժողովրդական բանահյուսություն ուսումնասիրող ուսանողները։ Այս հասկացությունը կապված է պատմաբանների հետ․ ավանդույթը արմատական եղանակների համալիրի փոխանցումն է, որը հեշտացնում է մեր պատկերացումները համընդհանուր համակարգի էական սկզբունքների վերաբերյալ, քանի որ առանց արտաքին օգնության անձը չի կարող հասկանալ իր գոյության իմաստը», - գրել է նոր իրավունքի առաջնորդ Ալեն դե Բենուան[15]։

Ավանդույթի էությունը և սոցիալական նշանակությունը ընկալող մոտեցումները կարելի է խմբավորել ըստ նրանց ընդհանուր ուղղվածության։ Մոտեցումների խումբը, որը պայմանականորեն ներկայացվում է որպես մոդեռնիզմ և պրոգրեսիզմ, ներառում է ավանդույթի այնպիսի հայեցակարգեր, որոնք բացասական նշանով են դիտարկում «դիալեկտիկական զույգը»։ Պրոգրեսիզմում ավանդույթն այն է, ինչը վերջին հաշվով նոր ճնշման տակ դատապարտված և պատմականորեն ձևավորված երևույթ է։ Այս հասկացությունը դիտվում է շատ տարբեր գրողների մոտ։ Օրինակ, Հանա Արենդտի կարծիքով ավանդականությունը, որպես հասարակության բնութագիր իրեն ամբողջովին սպառում է մոդեռնի ժամանակաշրջանում, քանի որ արդյունաբերական զարգացման տրամաբանությունը պահանջում է ավանդույթի փոփոխում որպես համամարդկային ռացիոնալության հասարակական կողմնորոշող։ Ավելի հստակ այս գաղափարը ձևավորել է Մաքս Վեբերը՝ առաջին անգամ կոնցեպտուալ մակարդակում հակադրվելով ավանդականությանը և ռացիոնալ եղանակով հասարակության կազմակերպմանը։ Ավանդույթը և ռացիոնալությունը պրոգրեսիզմի ունիվերսումում կազմում են 2 բևեռ, որոնց միջև գոյություն ունի լարվածություն, որը պայմանավորում է սոցիալական դինամիկայի ուղղությունը։

Ավանդական հասարակությունը հասկացվում է որպես սոցիալական կազմակերպության տեսակ, որն արմատականորեն տարբերվում է ժամանակակից հասարակությունից, բնութագրվում է փոփոխությունների դանդաղությամբ, եթե ոչ դրանց լիակատար բացակայությամբ։ Դրա երկրորդ բնորոշ գիծն այն է, որ իր անդամներին լրիվ ուրիշ պահանջներ է ներկայացնում, և դրանցից ամենակարևորը՝ սեփական ինտելեկտուալ և հասարակական նախաձեռնողականությունն ամբողջությամբ ենթարկել ավանդույթի հեղինակությանը։

Այստեղից առաջանում է սերտ կապ ավանդույթի և կարծրատիպի միջև։ Ըստ էության, եթե սահմանափակենք վարքային տեսանկյունի քննարկմամբ, ակնհայտ է, որ ավանդույթի հետևումը ենթադրում է կարծրատիպերի առաջացում հասարակական և անհատական վարքում, կարծրատիպը կոպտորեն գերակշռում է անհատական կամքի, անձնային առանձնահատկությունների և ձգտումների արտահայտման վրա։ Սոցիալական կարծրատիպը ավանդույթի իրականացման մեխանիզմն է։ Դրա վրա ուշադրություն է դարձնում հայտնի հայրենական ուսումնասիրող Է․Ս․ Մարգարյանը՝ սահմանելով ավանդույթը հետևյալ կերպ․ «Մշակութային ավանդույթը սոցիալապես կազմավորված կարծրատիպերում արտահայտված խմբային փորձ է, որը տարածաժամանակային շարժահաղորդման ճանապարհով կենտրոնացվում և վերարտադրվում է տարբեր մարդկային կոլեկտիվներում»[16]։

Ավանդույթի հետ կապված հիմնական խնդիրն այս դեպքում դառնում է կարծրատիպացված փորձի և առաջացող նորարարության հարաբերակցությունը, ինչպես նաև հենց նորարարությունների էության խնդիրը։ Ըստ Է․Ս․ Մարգարյանի՝ «մշակութային ավանդույթի դինամիկան հասարակական մի տիպի կարծրատիպերի հաղթահարման և նորերի ձևավորման մշտական գործընթաց է», իսկ նորարարությունն առաջանում է ավանդույթի տարերի վերաստեղծման գործընթացում։ Այս ընկալմամբ, ինչպես նշում է Ս․Պ․ Իվանենկովը[17], համահարթեցվել է սոցիալականության ավանդական և նորարարական պահերի միջև էական տարբերությունը։ Նրա կարծիքով խնդիրն ավելի խորությամբ հասկանալու համար անհրաժեշտ է «գտնել բնութագրման կատեգորիալ հիմնավորում, որի մեջ ավանդույթը կտեղավորվի որպես այլ բան նորարարության համար, և հակառակը»։

Սովորույթներն ու ավանդույթներն ունեն ընդհանուր գծեր[18]։ Երկուսն էլ պարունակում են հասարակական և մշակութային ժառանգության տարրեր, ունեն կայունության նշաններ, հենվում են հասարակական կարծիքի, հոգեբանական գործոնների վրա, մասնավորապես՝ շրջապատող մարդկանց հետ կապված լինելու զգացողության, տարածված կարծիքին հետևելու ձգտման[19]։ Միևնույն ժամանակ ավանդույթները, ի համեմատ սովորույթների, ավելի լայն կազմավորումներ են, քիչ են կապված մարդկանց զգացմունքների և հույզերի հետ[20]։ Այդ հասարակական կարգավորիչները տարբերվում են նաև նրանով, որ սովորույթները ձևավորվում են մի քանի սերունդների ընթացքում, իսկ ավանդույթները՝ ավելի կարճ ժամանակաշրջանում[21]։ Նոր ձևավորվող ավանդույթների շարքին կարելի է դասել նաև հովանավորությունը՝ որևէ միջոցառման ֆինանսավորումը կամ աջակցությունը կայացած անձանց և կազմակերպությունների կողմից[22][23]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Գագիկ Հարությունյան (պատմաբան), Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան (պ.գ.թ.), Մեր հաղթանակները, հ. Ա (խմբ. Էդուարդ Լ.Դանիելյան), Երևան, ««Գասպրինտ» ՍՊԸ», 2010 — 259, էջեր 259 — 259 էջ. — 500 հատ։
  2. Философия: Энциклопедический словарь / Под ред. А. А. Ивина. — М.: Гардарики, 2004. — ISBN 5-8297-0050-6
  3. 3,0 3,1 Anthony Giddens (2003). Runaway world: how globalization is reshaping our lives. Taylor & Francis. էջ 39. ISBN 978-0-415-94487-8. Վերցված է 2011 թ․ փետրվարի 5-ին.
  4. Shils 3-6
  5. Shils 18
  6. 6,0 6,1 Shils 15
  7. Shils 12
  8. 8,0 8,1 Hobsbawm 2-3
  9. Hobsbawm 3-4
  10. Hobsbawm 1
  11. S. Langlois, Traditions: Social, In: Neil J. Smelser and Paul B. Baltes, Editor(s)-in-Chief, International Encyclopedia of the Social & Behavioral Sciences, Pergamon, Oxford, 2001, Pages 15829-15833, 978-0-08-043076-8, doi:10.1016/B0-08-043076-7/02028-3. Online Արխիվացված 2019-04-17 Wayback Machine
  12. 12,0 12,1 Shils 14
  13. 13,0 13,1 Диссертация на тему «Культура как фактор обусловленности демократической традиции Древней Греции» автореферат по специальности ВАК 24.00.01 — Теория и история культуры | disse…
  14. Полонская И. Н. Социокультурная традиция: онтология и динамика. Автореферат диссертации на соискание ученой степени доктора философских наук. — Ростов-на-Дону, 2006
  15. Ален де Бенуа Определение Традиции // Альманах "Полюс". — 2008. — № 1. — С. 3—4. Архивировано из первоисточника 28 Օգոստոսի 2008.
  16. Советская этнография. 1981. № 2. С. 80.
  17. Иваненков С. П. Традиция и будущее // Credo. — 1997. — № 1.
  18. Шайхуллин М. С. Традиции и правовые обычаи местного самоуправления в системе муниципально-правовых отношений: вопросы теории и практики [Текст] : монография / Шайхуллин М. С. ; Евразийский науч.-исслед. ин-т проблем права. — Москва : Изд-во Евразийского науч.-исслед. ин-та проблем права, 2011. — 207 с.
  19. Шайхуллин М. С. Отличие традиции местного самоуправления от иных смежных понятий и категорий // Евразийский юридический журнал. 2011.- № 12 (43). С.72-73.
  20. Шайхуллин М. С. К вопросу об учёте традиций местного самоуправления в законодательстве стран-участниц СНГ // Евразийский юридический журнал. 2010.- № 8 (27) — С.28-31.
  21. Шайхуллин М. С. Влияние традиций местного самоуправления на общественные отношения в условиях построения правового государства в России // Правовое государство: теория и практика № 4 (18) 2009. С. 12-19.
  22. Шайхуллин М. С. О традициях местного самоуправления в России // Государственная власть и местное самоуправление № 12, 2008. С. 39-42.
  23. Шайхуллин М. С. Традиции местного самоуправления для муниципальной власти в России // Российская юстиция. — 2009. — № 6. С.10-13.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես՝ ավանդույթ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 605
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy