Jump to content

Ավտոարշավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավտոարշավ
Տեսակmotorsport?, մրցարշավ և automobile sport?
Տարբերվում էrallying? և automobilism?
 Automobile racing Վիքիպահեստում

Ավտոմոտոսպորտ, մրցություն բոլոր տիպերի և չափերի ավտոմեքենաներով ու մոտոցիկլներով։ Ավտոսպորտում հիմնականում օգտագործվում են մրցարշավների համար հատուկ նախապատրաստած, ձևափոխած ավտոմեքենաներ, որոնք պետք է բավարարեն շարժիչներին և այլ մեքենամասերին ներկայացվող տեխնիկական պահանջները։ Ավտոմոտոսպորտի հիմնական նպատակն է բարձր արագություններ զարգացնելը, վարորդների վարպետության դրսևորումը և թիմային համաձայնեցված գործողությունների ապահովումը։

2009 թվականին կազմակերպված Ֆորմուլա 1

Ավտոմրցարշավներից ամենահեղինակավորը «Ֆորմուլա-1»-ի Մեծ մրցանակի մրցումներն են, որտեղ ավտոմեքենաները զարգացնում են մինչև 300 կմ/ժ արագություն։ Այդպիսի մեծ արագությամբ սլացող և փոքր զանգվածով ավտոմեքենաներն ունեն շատ ցածր, աերոդինամիկ (շրջահոսելի) թափք և խոշոր ու լայն անիվներ, որոնք թույլ չեն տալիս, որ ավտոմեքենան կտրվի ասֆալտից՝ օդ բարձրանա կամ շրջվի։ Մեծ մրցանակի յուրաքանչյուր մրցաշրջանում անցկացվում են 17 մրցարշավներ, որոնց մասնակցում են 10 թիմի բաժանված աշխարհի ամենաուժեղ 30 և ավելի մրցարշավորդներ կամ, ինչպես ընդունված է նրանց անվանել, «օդաչուներ»։ Նրանք միավորներ են ստանում առաջին վեցյակում վերջնագիծը հատելուն համապատասխան։ Մրցաշրջանում ամենաշատ միավոր հավաքած մարզիկը դառնում է աշխարհի չեմպիոն։ «Ֆորմուլա-1»-ի Մեծ մրցանակի յուրաքանչյուր ավտոմրցուղու երկարությունը 3-7 կմ է, իսկ մրցարշավի ընդհանուր տարածությունը՝ 300 կմ։ Մեծ մրցանակի բոլոր ավտոմրցուղիներն ունեն տարբեր կորությունների շրջադարձերով բարդ եզրաձևեր, որտեղ բացահայտվում են ավտոմեքենայի շարժունակությունը և «օդաչուի» ունակությունները։ Շրջադարձերը կապված են իրար ուղիղ հատվածներով, որոնք արագ հաղթահարելու համար կարևոր է նաև ավտոմեքենայի շարժիչի հզորությունը։

Ավտոսպորտի այլ տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանր ավտոմեքենաների ավտոռալլի

Ավտոռալլին մարդատար ավտոմեքենաներով բնական, դժվարին պայմանների հաղթահարման բազմօրյա մրցումներն են։ Դրանք անցկացվում են սովորական ավտոճանապարհներով, երկար տարածություններով։ Յուրաքանչյուր փուլում մրցարշավորդները մեկնարկում են հերթականությամբ՝ որոշակի ժամանակահատվածներով, և տուգանային միավորներ են ստանում հսկիչ կետեր ուշ հասնելու կամ ավտոմեքենամասեր փոխելու համար։ Հաղթում է ամենաքիչ տուգանային միավորներով վերջնագիծ հասած մրցարշավորդը։

Ավտոմրցարշավներից ամենահայտնին Փարիզ-Դակար ավտոռալլին է. ավտոճանապարհի մեծ մասն անցնում է Սահարայի անապատով։ Մրցարշավին մասնակցում են մարդատար ավտոմեքենաներ, բեռնատարներ և մոտոցիկլներ։ ԱՄՆ-ում ամենահայտնի ավտոմըրցումները ինդիքարների ամենամյա մրցարշավներն են։ Ավտոմեքենաները հատուկ նախապատրաստում են թեք տեղանքով անցնող ձվաձև ավտոճանապարհը հաղթահարելու և բարդ եզրաձևերով ավտոմրցուղին բարեհաջող անցնելու համար։ Ինդիքարների մրցարշավների օրացույցում հիմնական իրադարձությունը 300 հազարից ավելի հանդիսատես հավաքող «Ինդիանապոլիս-500» մրցությունն է։

Լե Մանի 24-ժամյա մրցարշավի պատմությունն սկսվում է 1923 թվականից անցկացվում է Փարիզի մոտակայքում գտնվող 13,6 կմ երկարությամբ հատուկ կառուցված ավտոմրցուղում. մասնակցում են փակ թափքով երկտեղ մարզական ավտոմեքենաները։ Ղեկի մոտ փոխարինելով միմյանց՝ 2 կամ 3 մրցարշավորդներ 24 ժամում պետք է անցնեն հնարավորինս մեծ տարածություն։

  • Խճուղային-օղակապտույտ
  • Խճուղային-գծային
  • Մրցուղային
  • Ձևավոր վարման
  • Կարտինգ
  • Բազմամարտ և այլն։

Ավտոսպորտը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում առաջին ավտոարշավը կայացել է 1929-ին՝ Երևան-Սևան-Դիլիջան-Վանաձոր-Ստեփանավան-Գյումրի-Արթիկ-Ապարան-Աշտարակ-Երևան ուղիով։

Հայաստանում ավտոակումբները ստեղծվել են 1935-ին։

Ավտոմոբիլային սպորտի ԽՍՀՄ չեմպիոններ են դարձել հայազգիներ Հ. Զարգարյանը, Գ. Դերմանյանը, Հ. Հարությունյանը (1964-1970), Է. Սրապիոնյանը, Վ. Քիրաջյանը, Շ. Հովսեփյանը (1970), Ս. Բայբուրթյանը (1971) և այլք[1]։

Մոտոսպորտ

Մոտոցիկլներով մրցարշավների աշխարհի առաջնություններն անցկացվում են ամեն տարի՝ հատուկ մոտոմրցուղիներում։ Չեմպիոնը որոշվում է Մեծ մրցանակի 12 և ավելի մրցարշավների արդյունքով։ Սպիդվեյը՝ առանց արգելակի և ամրաշրջանակի (շասսի) մոտոցիկլներով մրցարշավները, անցկացվում են 400 մ երկարությամբ ձվաձև, ցեխոտ մրցուղիներում։ Չեմպիոնատները լինում են թիմային և անհատական։ Մոտոկրոսն անցկացվում է կտրտված տեղանքով շատ բարդ մրցուղիներում, որտեղ մարզիկներին հարկ է լինում հաղթահարել բնական ցատկահարթակներն ու ցեխը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 46։
  • Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք I

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավտոարշավ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 648
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy