Բորիս Տադիչ
Բորիս Տադիչ | |||
| |||
---|---|---|---|
2004 թվականի հուլիսի 11 - 2012 թվականի ապրիլի 5 | |||
Նախորդող | Միլան Միլուտինովիչ | ||
Հաջորդող | Սլավիցա Ջուկիչ-Դեյանովիչ | ||
Կուսակցություն՝ | Սերբիայի Սոցիալադեմոկրատական կուսակցություն (սկսած 2014) Սերբիայի Դեմոկրատական կուսակցություն (1990-2014) | ||
Կրթություն՝ | Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և հոգեբան | ||
Դավանանք | ուղղափառություն | ||
Ծննդյան օր | հունվարի 15, 1958[1][2] (66 տարեկան) | ||
Ծննդավայր | Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ | ||
Քաղաքացիություն | Սերբիա | ||
Հայր | Ljubomir Tadić? | ||
Մայր | Nevenka Tadić? | ||
Ամուսին | Տատյանա Տադիչ, ծնյալ Ռոդիչ | ||
Զավակներ | դուստրեր: Մաշա և Վանյա | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ | |||
Բորիս Տադիչ (սերբ.՝ Борис Тадић, հունվարի 15, 1958[1][2], Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ քաղաքական գործիչ, Սերբիայի Դեմոկրատական կուսակցության նախագահ։ Սերբիայի նախագահ (2004-2012)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Սարաևո քաղաքում, Բելգրադյան համալսարանի ուսուցիչ Լյուբոմիրա Տադիչի և բժիշկ-նյարդաբան Նևենկի Տադիչի ընտանիքում։
Տարրական և միջնակարգ դպրոցը ավարտել է Բելգրադում։ Բելգրադյան համալսարանում սովորել է սոցիալական հոգեբանություն։ Եղել է առաջին Բելգրադյան գիմնազիայի հոգեբանության ուսուցիչ։
Եղել է ժողովրդավարության խթանման Կենտրոնի հիմնադիրը և առաջին տնօրենը։
Սկսած 1990 թվականից եղել է Դեմոկրատական կուսակցության անդամ։ Զորան Ջինջիչի մահից մեկ տարի անց, 2004 թվականին ընտրվեց, որպես կուսակցության նախագահ։
2000 թվականի նոյեմբերից մինչև 2001 թվականի հունիսը բուլդոզյան հեղափոխության ժամանակաշրջանում, որպես հեռահաղորդացման նախարար մտել է Հարավսլավիայի ղեկավարության կազմի մեջ։ Նաև Սերբիայի և Չեռնոգորիայի նախարարների միությունում իրականացրել է պաշտպանության նախարարի պաշտոնը։
2004 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ շրջանում հաղթել է, հավաքելով ձայների 53 %-ը, և շրջանցելով ազգայնական Տոմիսլավ Նիկոլիչին։ Սերբիայի նախագահի պաշտոնում փոխարինել է Պրեդրագ Մարկովիչին։ 2008 թվականին առաջին շրջանում ձայների փոքր-ինչ առավելությամբ առաջ անցավ Տոմիսլավ Նիկոլիչը, սակայն Տադիչը հաղթելով երկրորդ շրջանում, արդեն երկրորդ անգամ դարձավ նախագահ։
2012 թվականի ապրիլի 4-ին հայտարարեց, որ կլքի Սերբիայի նախագահի պաշտոնը և կանցնի թոշակի[7][8]։
Տիրապետում է անգլերեն, սերբերեն և ֆրանսերեն լեզուններին։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://rm.coe.int/speech-by-h-e-mr-boris-tadic-president-of-the-republic-of-serbia-counc/16807108ae
- ↑ Previous laureates of the North-South Prize
- ↑ Der Steiger Award - Preisträger
- ↑ https://www.rtrs.tv/vijesti/vijest.php?id=53399
- ↑ «Президент Сербии сложил полномочия». Лента.ру. 4 апреля 2012. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Председница Народне скупштине расписала председничке изборе (սերբ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բորիս Տադիչ Արխիվացված 2008-02-25 Wayback Machine
- Սերբիայի նախագահ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Տադիչ» հոդվածին։ |
|