Jump to content

Բռնատիրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բռնատիրություն, կառավարման ավտորիտար համակարգ, որին բնորոշ է ոչ կուսակցական կամ թույլ կուսակցություն ունեցող մեկ առաջնորդը կամ առաջնորդների խումբը, փոքր զանգվածային մոբիլիզացիան և սահմանափակ քաղաքական բազմակարծությունը[1]։ Այլ սահմանումների համաձայն՝ «ժողովրդավարությունը կառավարման այն ռեժիմն է, որի ղեկավարները ընտրվել են վիճարկված ընտրությունների արդյունքում, հետևաբար, բռնատիրությունները ժողովրդավար չեն»[1]։ 19-րդ և 20-րդ դարերում բռնատիրությունը և սահմանադրական ժողովրդավարությունը դարձան աշխարհի երկու հիմնական կառավարման ձևերը, աստիճանաբար վերացնելով միապետությունները՝ ժամանակի ամենատարածված և ավանդական կառավարման ձևը։ Սովորաբար բռնատիրական ռեժիմի առաջնորդին անվանում են բռնապետ, չնայած որպես պաշտոնական անվանում առավել օգտագործվում է «լիդեր» հասկացությունը։ Բռնապետերին բնորոշ առանձնահատկություն է ուժեղ անձնավորություն լինելը՝ սովորաբար ճնշելով զանգվածների մտքի և խոսքի ազատությունը, որպեսզի պահպանի ամբողջական քաղաքական և սոցիալական կայունությունը։ Բռնատիրական և տոտալիտար հասարակությունները հիմնականում կիրառում են քաղաքական պրոպագանդա՝ կրճատելու համար այլընտրանքային կառավարման համակարգերի համակիրների ազդեցությունը[2][3]։

Ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դիկտատոր» բառը ծագել է լատիներեն dictātor բառից, որն առաջացել է dictare բայից[4]։ Լատիներենում դիկտատոր անվանել են Հռոմեական կայսրությունում ժամանակավորապես բացարձակ իշխանություն ունեցող դատավորին։

Բռնատիրության տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո, առավել հանգիստ քաղաքական և սոցիալական մթնոլորտում, իրականացվել են մի շարք ուսումնասիրություններ կառավարման տարբեր ձևերի դասակարգման վերաբերյալ։ Դրանց շարքում պատմաբանների և քաղաքագետների կողմից ինտենսիվորեն քննարկվում էր նաև կառավարման դիկտատուրա ձևի հայեցակարգային ձեւակերպումը և սահմանումը։ Ի վերջո եզրակացվեց, որ բռնատիրությունը կառավարման այն ձևն է, որտեղ բացարձակ իշխանությունը կենտրոնացված է առաջնորդի, «փոքր հանցախմբի» կամ «պետական կազմակերպության» ձեռքերում, և այն նպատակ է հետապնդում վերացնել քաղաքական բազմակարծությունը և քաղաքացիական մոբիլիզացիան[5]։ Մյուս կողմից, ժողովրդավարությունը, որը հիմնականում համեմատվում է բռնատիրության հայեցակարգի հետ, սահմանվում է որպես իշխանության ձև, որտեղ գերիշխանությունը պատկանում է ժողովրդին և ղեկավարները ընտրվում են ընտրությունների միջոցով[6][7]։

Կառավարման նոր ձևը, որը 20-րդ դարում սկիզբ դրեց նոր քաղաքական ժամանակաշրջանի և կապված է բռնապետական հայեցակարգի հետ, հայտնի է ամբողջատիրություն անվանմամբ։ Կառավարման այս ձևը բնութագրվում է մեկ քաղաքական կուսակցության առկայությամբ և հատկապես հզոր առաջնորդով, ով պարտադրում է իր անձնային և քաղաքական կարևորությունը։ Իշխանության պահպանմանը նպաստող երկու հիմնական ասպեկտներն են կառավարության և ոստիկանության միջև կայուն համագործակցությունը և բարձր զարգացած գաղափարախոսությունը։ Այստեղ կառավարությունը ունի ամբողջական վերահսկողություն զանգվածային հաղորդակցման միջոցների, սոցիալական և տնտեսական կազմակերպությունների նկատմամբ[8]։ Ըստ Հաննա Արենդտի՝ ամբողջատիրությունը բռնատիրության նոր և ծայրահեղ ձևն է՝ «ստեղծված մեկուսացված անձանց կողմից»[9]։ Նա նաև պնդում էր, որ գաղափարախոսությունը առաջատար դեր է խաղում սահմանելու համար, թե ամբողջ հասարակությունը ինչպես պետք է կազմակերպվի։ Համաձայն քաղաքագետ Խուան Լինցի՝ տարբերությունը բռնատիրական և ամբողջատիրական ռեժիմների միջև կայանում է նրանում, որ մինչդեռ բռնատիրականը փորձում է խեղդել քաղաքականությունը և քաղաքական մոբիլիզացիան, ամբողջատիրականը ձգտում է կառավարել դրանք[10]։

Այնուամենայնիվ, բռնատիրության ամենավերջին դասակարգման մեջ ամբողջատիրությունը չի ներկայացվում որպես բռնատիրության տեսակ։ Իր ուսումնասիրություններում Արենդտը կենտրոնանում էր նրա վրա, թե ինչպես են էլիտար առաջնորդ-էլիտար զանգված հարաբերությունները ազդում ավտորիտար քաղաքականության վրա։ Գեդեշի տիպաբանությունը բացահայտում է այն հիմնական ինստիտուտները, որոնք կառուցում են էլիտար բռնատիրական կառավարություններ (այսինքն՝ կուսակցություններ և զինված ուժեր)։ Ուսումնասիրությունը հիմնված է և անմիջականորեն կապված է այնպիսի գործոնների հետ, ինչպիսիք են դասակարգումների պարզությունը, միջազգայնորեն կիրառելիությունը, շեշտադրումը վերնախավերի և առաջնորդների վրա, ինչպես նաև քաղաքականության ձևավորման համար կարևորագույն ինստիտուտների (կուսակցությունների և զինվորականների) ընդգրկումը։ Համաձայն Բարբարա Գեդեշի` բռնատիրական կառավարությունը կարող է դասակարգվել հինգ տիպաբանության մեջ՝ Ռազմական բռնապետություն, Միակուսակցական բռնապետություն, Անհատական բռնապետություն, Միապետություն և Հիբրիդ բռնապետություն[9]։

Ռազմական բռնատիրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական բռնատիրությունները համակարգեր են, որտեղ մի խումբ սպաներ պահում են իշխանությունը, որոշում են՝ ով պետք է լինի երկրի առաջնորդը և ազդում են քաղաքականության վրա։ Վերնախավերը և առաջնորդը ռազմական բռնատիրության անդամ են։ Ռազմական ռեժիմներում վերնախավերը կոչվում են խունտայի անդամներ․ նրանք հիմնականում ավագ սպաներ են կամ այլ բարձրաստիճան սպաներ[9][11]։

Միակուսակցական բռնատիրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միակուսակցական բռնատիրությունները համակարգեր են, որտեղ մեկ կուսակցությունը գերիշխում է քաղաքականությունում։ Միակուսակցական բռնատիրություններում մեկ կուսակցությանն են պատկանում բոլոր քաղաքական պաշտոնները, և այն ունի լիարժեք վերահսկողություն երկրի վարած քաղաքականության նկատմամբ։ Այլ կուսակցություններ պաշտոնապես կարող են գոյություն ունենալ, մասնակցել ընտրություններին և անգամ ունենալ պաշտոններ օրենսդիր մարմիններում, այնուամենայնիվ, իրական քաղաքական ուժը գերիշխող կուսակցությունն է։ Միակուսակցական բռնատիրություններում կուսակցական վերնախավերը սովորաբար կուսակցական իշխող մարմնի անդամներ են և երբեմն կոչվում են կենտրոնական կոմիտե, քաղաքական բյուրո կամ քարտուղարություն։ Անհատների այս խմբերը վերահսկում են կուսակցական պաշտոնյաների ընտրության գործընթացը և «կազմակերպում են եկամուտների բաշխումը կողմնակիցների միջև և մոբիլիզացնում քաղաքացիներին՝ քվեարկելու և ցույց տալու համար կուսակցության առաջնորդների աջակցությունը»[9]։

Անհատական բռնատիրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական բռնատիրությունները համակարգեր են, որտեղ ամբողջ իշխանությունը մեկ անհատի ձեռքերում է։ Անհատական բռնապետությունները տարբերվում են բռնատիրության մնացած ձևերից իրենց հիմնական քաղաքական դիրքերով և ավելի շատ կախված են անհատական բռնապետի հայեցողությունից։ Անհատական բռնապետերը կարող են լինել զինվորական կամ քաղաքական կուսակցության անդամ կամ առաջնորդ։ Այնուամենայնիվ, ոչ զինվորականները, ոչ էլ կուսակցությունը բռնապետից անկախ չեն գործում։ Անհատական բռնատիրություններում վերնախավը կազմում են դիկտատորի մոտ ընկերները կամ ընտանիքի անդամները։ Այս անհատները, սովորաբար, ընտրված են դիկտատորի կողմից՝ իրենց պաշտոններում ծառայելու համար[9][12]։

Միապետություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սալման՝ Սաուդյան Արաբիայի թագավոր[13]

Միապետական բռնապետությունները համակարգեր են, որտեղ արքայական ծագում ունեցող անձը ժառանգում է երկրի ղեկավարի պաշտոնը՝ համաձայն ընդունված պրակտիկայի և սահմանադրության։ Կառավարման ձևը չի դիտվում որպես բռնապետական, եթե միապետի դերը հիմնականում արարողակարգային բնույթ ունի, իսկ բացարձակ միապետությունները, ինչպիսին է Սաուդյան Արաբիան, կարելի է համարել ժառանգական բռնապետություն։ Միապետություններում վերնախավը հիմնականում թագավորական ընտանիքի անդամներն են[9]։

Հիբրիդ բռնատիրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիբրիդ բռնապետությունները միակուսակցական, ռազմական և անձնական բռնապետությունների որակների խառնուրդն են։ Երբ համակարգը ներառում է բռնապետության բոլոր երեք ձևերի բնութագրերը, դրանց անվանում են «եռակի սպառնալիքներ»։ Հիբրիդ բռնապետությունների ամենատարածված ձևերը անձնային-միակուսակցական և անձնային-ռազմական հիբրիդներն են[9]։

Բռնատիրությունների չափում

[խմբագրել | խմբագրել կոդը]
2023 թ. Economist Intelligence Unit֊ի[en] Ժողովրդավարության Ինդեքսի[en] քարտեզը

Լիակատար ժողովրդավարություններ      9.00–10.00      8.00–8.99

Թերի ժողովրդավարություններ     7.00–7.99     6.00–6.99

Հիբրիդային ռեժիմներ     5.00–5.99     4.00–4.99

Ավտորիտարական ռեժիմներ     3.00–3.99     2.00–2.99     1.00–1.99     0.00–0.99

     Տվյալներ չկան

Ժողովրդավարություն-Բռնատիրություն Ինդեքսի[en] քարտեզը 2008 ու 1988 թվականներին     Տվյալներ չկան     Խորհրդարանական ժողովրդավարություններ     Խառը ժողովրդավարություններ (կիսանախագահական)     Նախագահական ժողովրդավարություններ     Թագավորական բռնատիրություններ     Քաղաքացիական բռնատիրություններ     Ռազմական բռնատիրություններ

Քաղաքագիտության խնդիրներից մեկը բռնատիրական և ժողովրդավարական երկրների համակարգերի չափումն ու դասակարգումն է։ Freedom House-ը, Polity IV-ը և Democracy-Dictatorship Index-ը քաղաքագետների կողմից երեք ամենաօգտագործվող տվյալների շարքն են[14]։

Ընդհանրապես, գոյություն ունի երկու հետազոտական մոտեցում՝ մինիմալիստական մոտեցում, որը կենտրոնանում է այն բանի վրա, թե արդյոք երկրում տեղի են ունենում մրցակցային ընտրություններ, և սուբստանտիվ մոտեցում, որն ընդլայնում է ժողովրդավարության հայեցակարգը` ներառելու մարդու իրավունքները, մամուլի ազատությունը և օրենքի գերակայությունը։ Democracy-Dictatorship Index-ը մինիմալիստական մոտեցման օրինակ է, մինչդեռ Polity տվյալների շարքը առավել սուբստանտիվ[15][16][17][18]։

Երկու աշխարհամարտերի միջև ընկած ժամանակաշրջանում նկարագրվում են բռնատիրության 4 տիպ՝ կոնստիտուցիոնալ, կոմունիստական, հակահեղափոխական և ֆաշիստական։ Երկրորդ աշխարհամարտից սկսած բռնատիրության ավելի շատ տեսակներ հայտնվեցին, ներառյալ՝ Երրորդ աշխարհի բռնապետական երկրները, կրոնական բռնապետությունները և դինաստիական կամ ընտանիքի վրա հիմնված բռնապետություններ[19]։

Հռոմեական կայսրության դիկտատորներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Հռոմի հանրապետության տարիներին, Հռոմի դիկտատորը հստակ սահմանված լիազորություններով օժտված դատավոր էր՝ միջինում 6 ամիս ժամկետով ընտրված և սովորաբար հյուպատոսության հետ համատեղ։ Հռոմեացի դիկտատորները արտակարգ իրավիճակների ժամանակ բացարձակ իշխանություն ունեին։ Նրանց իշխանությունը սկզբում եղել էր ոչ կամայական, ոչ էլ հաշվարկված, օրենքի ենթարկված և հետընթաց հետապնդում պահանջող։ Մ.թ.ա. 2-րդ դարից սկսած այսպիսի դիկտատորներ չեն եղել, իսկ ավելի ուշ դիկտատորներ, ինչպիսիք են Սուլլան և հռոմեացի կայսրերը, իշխանությունը օգտագործում էին առավել անձնական նպատակներով և կամայական։

Լատինական Ամերիկայի 19-րդ դարի քաղաքական առաջնորդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անտոնիո Լոպեզ դե Սանտա Աննան մեքսիկական ռազմական համազգեստով

Իսպանական գաղութատիրության փլուզումից հետո մի շարք ազատագրված երկրներում տարբեր դիկտատորներ իշխանության եկան։ Հաճախ ղեկավարելով առանձին բանակ՝ այս կոդիլոները կամ ինքնանշանակված քաղաքական-ռազմական առաջնորդները հարձակվում էին ազգային թույլ իշխանությունների վրա՝ իրենց ղեկավարության տակ վերցնելով առանձին մարզերի քաղաքական և տնտեսական գործունեությունը․ այդպիսի օրինակներ են Անտոնիո Լոպեզ դե Սանտա Աննան Մեքսիկայում և Խուան Մանուել Ռոսասը Արգենտինայում։ Այսպիսի դիկտատորները նաև հիշատակվում են որպես «պերսոնալիստներ»։

20-րդ դարի երկրորդ կեսին Հարավային Ամերիկայում ռազմական բռնապետության ալիքը մեծ ազդեցություն է թողելլատինաամերիկյան մշակույթի վրա։ Լատինամերիկյան գրականության մեջ դիկտատոր-նովելը, որը մարտահրավեր է նետում բռնատիրությանը և կոդիլիզմին, հայտնի ժանր է համարվում։ Կան նաև մեծ թվով ֆիլմեր, որոնք վերաբերում են Լատինական Ամերիկայի ռազմական բռնապետություններին։

Կոմունիզմ և Ֆաշիզմ 20-րդ դարի բռնատիրություններում

[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի առաջին կեսին կոմունիստական և ֆաշիստական դիկտատուրաներ հայտնվեցին տեխնիկապես և գիտականորեն զարգացած մի շարք երկրներում, որոնք տարբերվում էին Լատինական Ամերիկայի դիկտատուրաներից և Աֆրիկայի ու Ասիայի հետգաղութային դիկտատուրաներից։ Ժամանակակից տոտալիտարիզմի ժամանակակից օրինակներ են․

Բռնատիրություններ Աֆրիկայում և Ասիայում Երկրորդ աշխարհամարտից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոբուտու Սեսե Սեկո, Զաիրի Հանրապետության երկարաժամկետ դիկտատոր:

Երկրորդ Աշխարհամարտից հետո Աֆրիկայի և Ասիայի մի շարք նահանգների ղեկավարներ իրենց դիկտատորներ հռչակեցին` հաճախ գաղութատիրական ուժերից ժառանգած սահմանադրության ձախողումից հետո։ Այս սահմանադրությունները հաճախ ձախողվում էին նրա պատճառով, որ չէին կարողանում աշխատել առանց միջին խավի կամ աշխատել ընդդեմ նախկինում գոյություն ունեցող ինքնավար կանոնների։ Որոշ ընտրված նախագահներ և վարչապետեր իշխանությունը իրենց ձեռքն էին վերցնում ճնշելով ընդդիմադիր ուժերին և ստեղծելով միակուսակցական համակարգ։ Չնայած իր ձևին այս բռնատիրությունները զգալի ազդեցություն ունեցան տնտեսական աճի և քաղաքական կառույցների որակի վրա[20]։

Հաճախ հիշատակվող շահագործվող բռնատիրություն է Մոբուտու Սեսե Սեկոյի ռեժիմը, ով ղեկավարել է Զաիրը 1965-ից 1997 թվականներին՝ հափշտակելով իր երկրից մոտ 5 միլիարդ դոլար[21]։

Ժան Կլոդ Դուվալիեր Կրտսերը փոխարինել է իր հորը` Ֆրանսուա Դուվալիե Ավագին Հայիթիի ղեկավարի պաշտոնում` նրա մահից հետո:

Ժողովրդավարացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդավարացման համաշխարհային դինամիկան քաղաքագետների կողմից քննարկվող կարևոր հարց է[22][23]։ Ժողովրդավարացման երրորդ ալիքը մի շարք բռնատիրություններ վերածեց ժողովրդավարական երկրների[22]։

2018թ. Ազգային ժողովրդական կոնգրեսը վերացրեց Սի Ցզինպինի լիազորությունների ժամկետի սահմանափակումը, ինչը նրան իրավունք տվեց ցմահ դառնալ ղեկավար:

Հիմքերից մեկը, որը Բուշի ադմինիստրացիան պարբերաբար օգտագործում էր 2003թ. Իրաք ներխուժման պատրաստման ընթացքում, կայանում էր նրանում, որ Սադամ Հուսեյնի տեղահանումը և Իրաքում ժողովրդական կարգերի հաստատումը պետք է նպաստի Ժողավրդավարացման տարածմանը Մերձավոր Արևելքի մնացած երկրներում[24]։ Ինչևէ, համաձայն Հաֆինգթոն փոսթի`«45 երկրներ և տարածքներ, որտեղ քիչ են կամ բացակայում են ժողովրդավարական օրենքները, իրենցից ներկայացնում են մոտ 80 երկրների կեսը, որտեղ ներկայումս գտնվում են ԱՄՆ-ի ռազմակայանները։ Քաղաքագետ Կենտ Կոլդերի հետազոտությունները ապացուցում են այն, ինչը հայտնի է դարձել «բռնապետությունների հիպոթեզ» անվանմամբ». ԱՄՆ-ը հակված է աջակցելու բռնատիրական և այլ ոչ ժողովրդավարական համակարգերը այն երկրներում, որտեղ նա ունի ռազմական բազաներ[25]։

Բռնատիրության տեսություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկուր Օլսոնը ենթադրում է, որ «բռնատիրության առաջացումը կարելի է կապել «թափառող բանդիտների» հետ, որոնք տեղափոխվում են մի վայրից մյուսը` տարբեր անհատներից հարստություն կողոպտելու նպատակով։ Այս հրոսակախմբերը խանգարում են ներդրումներին և արտադրությանը։ Օլսոնը հայտարարում է, որ այդ անհատների համայնքի համար առավել ձեռնտու կլիներ, եթե այդ բանդիտը դառնար «կայուն բանդիտ» և մենաշնորհեր գողությունը` հարկերի տեսքով։ Հաստատվելով և իրենց տարածքի ղեկավար հռչակելով` նրանք ի վիճակի կլինեն ավելի շատ շահույթ ստանալ հարկերի միջոցով, քան դա անում էին կողոպուտի միջոցով։ Պահպանելով կարգուկանոն և ապահովելով համայնքի անվտանգությունը` բանդիտները կստեղծեն խաղաղ միջավայր, որտեղ նրանց ժողովուրդը կարող է առավելագույնի հասցնել իր ավելցուկը, ինչը նշանակում է ավելի մեծ հարկվող բազա։ Այդպիսով պոտենցիալ բռնապետը ավելի շատ խթան կունենա` ապահովելու անվտանգություն այն համայնքի համար, ումից նա հարկ է գանձում, և այդ հարկվող մարդիկ ավելի բարձր արտադրողականություն կունենան, քանի որ նրանք պաշտպանված կլինեն պոտենցիալ բանդիտներից։ Սա այն է, ինչն օգտագործում են բանդիտները, որպեսզի արդարացնեն իրենց վերափոխումը «թափառող բանդիտներից» «կայուն բանդիտների»»[26]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Ezrow, Natasha (2011). Dictators and dictatorships : understanding authoritarian regimes and their leaders. Frantz, Erica. New York: Continuum. ISBN 978-1-4411-1602-4. OCLC 705538250.
  2. Tucker, Robert C. (1965). «The Dictator and Totalitarianism». World Politics. 17 (4): 555–83. OCLC 4907282504.
  3. Cassinelli, C. W. (1960). «Totalitarianism, Ideology, and Propaganda». The Journal of Politics. 22 (1): 68–95. OCLC 6822391923.
  4. «Oxford English Dictionary, (the definitive record of the English language)».
  5. Olson, Mancur (1993). «Dictatorship, Democracy, and Development». The American Political Science Review. 87 (3): 567–76. OCLC 5104816959.
  6. Kurki, Milja (2010). «"Democracy and Conceptual Contestability: Reconsidering Conceptions of Democracy in Democracy Promotion." International Studies Review». International Studies Review (անգլերեն). 12. no. 3 (3): 362–86. JSTOR 40931113.(չաշխատող հղում)
  7. Bermeo, Nancy (1992). «Democracy and the Lessons of Dictatorship». Comparative Politics. 24 (3): 273–91. JSTOR 422133.
  8. McLaughlin, Neil (2010). «Totalitarianism, Social Science, and the Margins». The Canadian Journal of Sociology / Cahiers Canadiens de Sociologie. 35 (3): 463–69.(չաշխատող հղում)
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 Ezrow, Natasha M; Frantz, Erica (2011). Dictators and dictatorships: understanding authoritarian regimes and their leaders (English). New York: Continuum. ISBN 978-1-4411-1602-4.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Linz, Juan J (2009). Totalitarian and authoritarian regimes (English). Boulder, CO: Rienner. ISBN 978-1-55587-866-5. OCLC 985592359.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. Friedrich, Carl (1950). «Military Government and Dictatorship». The Annals of the American Academy of Political and Social Science. 267: 1–7. OCLC 5723774494.
  12. Peceny, Mark (2003). «Peaceful Parties and Puzzling Personalists». The American Political Science Review. 97 (2): 339–42. OCLC 208155326.
  13. "Call them ‘Dictators’, not ‘Kings’". Dawn. 28 January 2015.
  14. William Roberts Clark; Matt Golder; Sona N Golder (2012 թ․ մարտի 23). «5. Democracy and Dictatorship: Conceptualization and Measurement». Principles of Comparative Politics. CQ Press. ISBN 978-1-60871-679-1.
  15. «Democracy and Dictatorship: Conceptualization and Measurement». cqpress.com. 2017 թ․ օգոստոսի 17.
  16. Møller, Jørgen; Skaaning, Svend-Erik (2012). Requisites of Democracy: Conceptualization, Measurement, and Explanation. Routledge. էջեր 78–. ISBN 978-1-136-66584-4.
  17. Clark, William Roberts; Golder, Matt; Golder, Sona Nadenichek (2009). Principles of comparative politics. CQ Press. ISBN 978-0-87289-289-7.
  18. Divergent Incentives for Dictators: Domestic Institutions and (International Promises Not to) Torture Appendix "Unlike substantive measures of democracy (e.g., Polity IV and Freedom House), the binary conceptualization of democracy most recently described by Cheibub, Gandhi and Vree-land (2010) focuses on one institution—elections—to distinguish between dictatorships and democracies. Using a minimalist measure of democracy rather than a substantive one better allows for the isolation of causal mechanisms (Cheibub, Gandhi and Vreeland, 2010, 73) linking regime type to human rights outcomes."
  19. Frank J. Coppa (2006 թ․ հունվարի 1). Encyclopedia of Modern Dictators: From Napoleon to the Present. Peter Lang. էջ xiv. ISBN 978-0-8204-5010-0. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին. «In the period between the two world wars, four types of dictatorships were described by a number of smart people: constitutional, the communist (nominally championing the "dictatorship of the proletariat"), the counterrevolutionary, and the fascist. Many have rightfully questioned the distinctions between these prototypes. In fact, since World War II, we have recognized that the range of dictatorships is much broader than earlier posited and it includes so-called Third World dictatorships in Africa, Asia, Latin America, and the Middle East and religious dictatorships....They are also family dictatorships ....»
  20. Papaioannou, Kostadis; vanZanden, Jan Luiten (2015). «The Dictator Effect: How long years in office affect economic development». Journal of Institutional Economics. 11 (1): 111–39. doi:10.1017/S1744137414000356.
  21. «Mobutu dies in exile in Morocco». CNN. 1997 թ․ սեպտեմբերի 7.
  22. 22,0 22,1 Samuel P. Huntington (2012 թ․ սեպտեմբերի 6). The Third Wave: Democratization in the Late 20th Century. University of Oklahoma Press. ISBN 978-0-8061-8604-7.
  23. Nathan J. Brown (2011). The Dynamics of Democratization: Dictatorship, Development, and Diffusion. JHU Press. ISBN 978-1-4214-0088-4.
  24. Wright, Steven. The United States and Persian Gulf Security: The Foundations of the War on Terror, Ithaca Press, 2007 978-0-86372-321-6
  25. «How U.S. Military Bases Back Dictators, Autocrats, And Military Regimes». The Huffington Post]. 2017 թ․ մայիսի 16.
  26. Olson, Mancur (1993). «Dictatorship, Democracy, and Development». American Political Science Review. 87 (3).

Այլ գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բռնատիրություն» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy