Գյուստավ Լը Բոն
Գյուստավ Լը Բոն ֆր.՝ Gustave Le Bon | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Charles Marie Gustave Le Bon |
Ծնվել է | մայիսի 7, 1841[1][2][3][…] |
Ծննդավայր | Nogent-le-Rotrou, Էր և Լուար[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 13, 1931[3] (90 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Պեր Լաշեզ |
Մասնագիտություն | բժիշկ, մարդաբան, հոգեբան, սոցիոլոգ և ֆիզիկոս |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի բժշկության դպրոց և Փարիզի համալսարան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Ուշագրավ աշխատանքներ | The Crowd: A Study of the Popular Mind? |
Անդամակցություն | Society of Anthropology of Paris? |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Gustave Le Bon Վիքիպահեստում |
Գյուստավ Լը Բոն (Լե Բոն, ֆր.՝ Gustave Le Bon, մայիսի 7, 1841[1][2][3][…], Nogent-le-Rotrou, Էր և Լուար[4] - դեկտեմբերի 13, 1931[3], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի հոգեբան, սոցիոլոգ, մարդաբան և պատմաբան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լը Բոնը ծնվել է Ֆրանսիայի Նոժան լը Ռոթրու քաղաքում։
Սովորել է բժշկություն, այնուհետև 1860-1880 թվականներին ճամփորդել է Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ասիայում։
Մահացել է Մարն-լա-Կոկետում։
Լը Բոնի փիլիսոփայական գաղափարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լը Բոնն առաջիններից մեկն էր, որ փորձել է տեսականորեն հիմնավորել «ամբոխների դարաշրջանի» հարձակումն ու դրա հետ կապել մշակույթի ընդհանուր անկումը։ Նա կարծում էր, որ մեծ ամբոխների կամային թերզարգացվածության և ցածր ինտելեկտուալ մակարդակի պատճառով նրանց կառավարում են անգիտակից բնազդները, տեղի է ունենում ապաանհատականացում, հատկապես այն ժամանակ, երբ մարդը հայտնվում է ամբոխի մեջ։ Այստեղ տեղի է ունենում ինտելեկտի մակարդակի նվազում, ընկնում է պատասխանատվությունը, ինքնուրույնությունը, քննադատական լինելը, անձը՝ որպես այդպիսին, անհետանում է[6]։
Հայտնի է դարձել նրանով, որ փորձել է ցույց տալ այն ընդհանրությունը, որ առկա է իրերի վիճակի և ամբոխի հոգեբանության օրինաչափությունների միջև։ Ամերիկացի սոցիոլոգ Նեյլ Սմելզերը գրել է, որ «չնայած քննադատությանը՝ Լը Բոնի մտքերը հետաքրքրություն են ներկայացնում։ Նա կանխատեսել է ամբոխի կարևոր դերը մեր ժամանակներում», ինչպես նաև «բնութագրել է ամբոխի վրա ազդեցության մեթոդները, որոնք հետագայում կիրառել են Հիտլերի նման առաջնորդները, օրինակ՝ պարզեցված կարգախոսների օգտագործումը»[6]։
1920-ական թվականներին Ստալինի անձնական քարտուղար Բորիս Բաժանովը, Մարիա Գլյասերի խոսքերով, գրել է, որ Լը Բոնի «Ամբոխի հոգեբանությունը» գիրքը Վլադիմիր Լենինի սեղանի գրքերից մեկն էր[7]։
Հիմնական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Արաբական քաղաքակրթության պատմություն» (1884)
- «Հնդկաստանի քաղաքակրթության պատմություն» (1887)
- «Ժամանակակից ձիավարություն» (1892)
- «Ժողովուրդների և ամբոխի հոգեբանություն»
- «Դաստիարակման հոգեբանություն» (1902)
- «Սոցիալիզմի հոգեբանություն» (1908)
- «Մատերիայի էվոլյուցիա» (1912)
«Ժողովուրդների հոգեբանություն» (Les Lois Psychologiques de l'Évolution des Peuples (1894)) գիրքը նվիրված է ռասայական տեսությանը[8], «Ամբոխի հոգեբանություն» (La Psychologie des Foules (1895)) գիրքը դարձել է զանգվածային գիտակցության մանիպուլյացիայի փիառ տեխնոլոգիաների և տեխնիկայի հիմքը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #116850094 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.persee.fr/doc/bmsap_0301-8644_1879_num_2_1_5228
- ↑ 6,0 6,1 Гюстав Лебон Психология народов и масс. — М.: Академический проект, 2011. — 238 с. — ISBN 978-5-8291-1283-7
- ↑ Бажанов Борис Георгиевич Воспоминания бывшего секретаря Сталина / под ред. Л. М. Суриса. — Москва, Берлин: Directmedia, 2016. — С. 128. — 356 с. — ISBN 978-5-4475-8690-4
- ↑ Лепетухин, Николай Владимирович. Теории расизма в общественно-политической жизни Западной Европы второй половины XIX - начала XX вв. // автореферат диссертации по истории
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гюстав Лебон Психология народов и масс. — М.: Академический проект, 2011. — 238 с. — ISBN 978-5-8291-1283-7
- Пьер-Андре Тагиефф Цвет и кровь. Французские теории расизма = La couleur et le sang doctrines racistes a la francaise. — М.: Ладомир, 2009. — 240 с. — ISBN 978-5-86218-473-0
- Лепетухин Н. В. Теории расизма в общественно-политической жизни Западной Европы второй половины XIX - начала XX веков: Ж.-А. Гобино, Г. Лебон, Х.-С. Чемберлен. — Иваново: ПресСто, 2013. — 148 с. — ISBN 978-5-905908-36-1.
- Лепетухин Н. В. Жизнь и «психологии» доктора Гюстава Лебона // Вопросы истории естествознания и техники. 2016. Т. 37. № 4. С. 751-779.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուստավ Լը Բոն» հոդվածին։ |
|
- Մայիսի 7 ծնունդներ
- 1841 ծնունդներ
- Դեկտեմբերի 13 մահեր
- 1931 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի սոցիոլոգներ
- Ֆրանսիացի հոգեբաններ
- Ֆրանսիացի մարդաբաններ
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի պատմաբաններ
- Հոգեբանության պատմություն
- Ֆրանսիացի ֆիզիկոսներ
- Ֆրանսիացի հնագետներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Ֆրանսալեզու գրողներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Ֆրանսիացի բժիշկներ
- Ֆրանսիացի գյուտարարներ
- Ֆրանսիացի գիտնականներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ