Jump to content

Դաշտային ճնճղուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաշտային ճնճղուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն marry me
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Ճնճղուկներ
Ցեղ Իսկական ճնճղուկներ
Տեսակ Դաշտային ճնճղուկ
Լատիներեն անվանում
Passer montanus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
     Բնադրման արեալ

     Ամբողջ տարին      Միգրացիաներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 179630
NCBI 9160
EOL 922242

Դաշտային ճնճղուկ (լատին․՝ Passer montanus), ճնճղուկների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։

Արտաքին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 14 սմ է, թևերի բացվածքը՝ 20-22 սմ, կենդանի զանգվածը՝ 19-21 գ։ Հասունի գլխի վերին մասը շիկակարմրադարչնագույն է։ Ականջի պուտը, ակնաշերտը, կոկորդի բիծը սև են, այտերը և վզի օձիքը՝ սպիտակ։ Թևերը հիմնականում շիկակարմրադարչնագույն են՝ 2 սպիտակ թևաշերտերով։ Երիտասարդն ավելի բաց փետրավորմամբ է. գլխի վերևի մասը մոխրադարչնագույն է, ականջի պուտը՝ թույլ արտահայտված թևերը՝ ավելի խամրած։ Բնակվում է ցածրադիր շրջաններից մինչև լեռնային մարգագետիններ։

Սննդառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է սերմերով, մանր անողնաշարավորներով։ Հետբնադրմաև շրջանում երամային է։ Չի խուսափում մարդկանցից, հաճախ մարդաշատ վայրերում մի քանի տասնյակ թռչուններից կազմված երամը կարող է ծառի ճյուղերին նստած երգել՝ ճնճղուկին բնորոշ ծվծվոցով։

Օգտակար է մարդու համար, միջատները և գյուղատնտեսական վնասատուները կազմում են նրա սննդի 61%-ը։

Բազմացում և զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարսանեկան զույգերը ձևավորվում են մարտի վերջից։ Բնադրում են առանձին զույգերով կամ փոքր գաղութներով։ Բնի կառուցումը տևում է 15-20 օր։ Բույնը գնդաձև է՝ խոտաբույսերից նոսր հյուսված։ Բնադրում է ծառի փչակում, ժայռաճեղքերում, արհեստական թռչնաբներում կամ ագռավի հին բներում։

Դնում է 19 մմ տրամագծով, սպիտակ՝ մոխրագույն պտերով 2-7 ձու։ Թխսակալում է 11-12 օր։ 16 օրական ձագերը դուրս են գալիս բնից, կազմում ընտանեկան խմբեր, ապա մի քանի հարյուր թռչուններ միանալով՝ կեր են փնտրում դաշտերում և բնակավայրերի ծայրամասերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաշտային ճնճղուկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաշտային ճնճղուկ» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy