Դիրք Օպերման
Դիրք Օպերման | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1914[1][2][3] |
Ծննդավայր | մոտ Dannhauser, Ամաջուբա, Կվազուլու-Նատալ, ՀԱՀ[4] |
Մահացել է | սեպտեմբերի 22, 1985[1][4][2][…] (70 տարեկան) |
Մահվան վայր | Սթելենբոս, Cape Winelands District Municipality, Արևմտյան Կապ, ՀԱՀ[4] |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Կրթություն | Քեյփթաունի համալսարան (դեկտեմբերի 12, 1952)[4], Նատալի համալսարան և Estcourt High School? |
Երկեր | Komas uit 'n bamboesstok?[4], Heilige beeste?[4], Joernaal van Jorik?[4], Dolosse?[4], Blom en baaierd?[4] և Voëlvry?[4] |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Huisgenoot?[4], Քեյփթաունի համալսարան[4] և Սթելենբոսի համալսարան[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հոլանդերենի լեզվի և գրականության թագավորական ակադեմիա |
Դիրք Օպերման, իրական անունը` Դիդերիք Օպերման (աֆրիկաանս՝ Dirk Opperman, սեպտեմբերի 29, 1914[1][2][3], մոտ Dannhauser, Ամաջուբա, Կվազուլու-Նատալ, ՀԱՀ[4] - սեպտեմբերի 22, 1985[1][4][2][…], Սթելենբոս, Cape Winelands District Municipality, Արևմտյան Կապ, ՀԱՀ[4]), հարավաֆրիկացի բանաստեղծ և դրամատուրգ։ Գրել է աֆրիկաանս լեզվով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանն ավարտել է հայրենի գավառում։ Դասավանդել է Պիտերմարիցբուրգի և Յոհաննեսբուրգի դպրոցներում։ 1946-1948 թվականներին նա Քեյփթաունում հրատարակել է Die Huisgenoot լրագիրը։ 1949-1959 թվականներին Քեյփթաունի համալսարանում դասախոսություն է կարդացել, 1960-ից 1974 թվականներին Ստելլենբոսի համալսարանում աֆրիկերեն է դասավանդել։ Նրա աշակերտների մեջ էր նաև բանաստեղծուհի, թարգմանիչ, նկարիչ Շեյլա Կեսոնսը։
1976 թվականին յոթ ամիս կոմայի մեջ է եղել, որը հետագայում նկարագրել է իր բանաստեղծությունում։ Մահացել է սրտի կանգից։
Աշխատանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա եղել է բանաստեղծությունների և պոեմների, երեք բանաստեղծական դրամայի, էսսեների գրքերի հեղինակ։
Ընտրված ստեղծագործություներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Heilige beeste/ Սուրբ կենդանիներ (1945 թվական)
- Negester oor Ninevé/ Նինվեյի վրայի ինը աստղերը (1947 թվական)
- Joernaal van Jorik/ Յորիկի ամսագիրը (1949 թվական)
- Engel uit die klip/ Քարից հրեշտակ (1950 թվական)
- Periandros van Korinthe/ Պերիանդր Կորինֆից (1954 թվական, դրամա բանաստեղծություններում)
- Blom en baaierd/ Քաոսի ծաղիկ (1956 թվական)
- Vergelegen/ Հեռու երկիրը (1956 թվական, դրամա բանաստեղծություններում)
- Dolosse/ Վեգ խաղալ (1963 թվական)
- Kuns-mis/ Պարարտացում (1964 թվական թվական)
- Voëlvry/ Ազատագիր թռչունը (1968 թվական, դրաման բանաստեղծություններում)
- Edms. Bpk./ ԱՕ ОО (1970 թվական)
- Naaldekoker/ Ճպուռը (1974 թվական, փիլիսոփայություն գրականության մեջ)
- Komas uit ’n bamboesstok/ Եղեգի ձողի ծունկը (1979 թվական)
- Sonklong oor Afrika (2000 թվական, հետմահու)
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային բանահյուսության հեղինակավոր կերպար է։ Եղել է շատ խոշոր մրցանակների դափնեկիր` պոեզիայի և գրական քննադատության համար, մի քանի հարավաֆրիկյան համալսարանների պատվավոր դոկտոր։ նրա բանաստեղծությունների հիման վրա հարավաֆրիկացի կոմպոզիտոր Կրոմվելլ Էվերսոնը երգ է գրել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 4,25 4,26 4,27 4,28 http://www.litnet.co.za/dj-opperman-1914-1985/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստելլենբոսի համալսարանի կայքում (անգլ.)
|