Դրուրի Լեյն (թատրոն)
Դրուրի Լեյն | |
---|---|
Տեսակ | թատրոն, կազմակերպություն և երաժշտական հարթակ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Գտնվելու վայրը | Վեստմինստեր և Լոնդոն |
Հիմնադրման ամսաթիվ | 1663 |
Ճարտարապետ | Քրիստոֆեր Ռեն |
Կայք | lwtheatres.co.uk/theatres/theatre-royal-drury-lane/(անգլ.) |
Theatre Royal, Drury Lane Վիքիպահեստում |
«Դրուրի Լեյն»[1] (անգլ.՝ Theatre Royal, Drury Lane) — Մեծ Բրիտանիայի հնագույն անդադար գործող թատրոնը։ XVII - XIX դարի սկզբում համարվում էր բրիտանական մայրաքաղաքի հիմնական դրամատիկ թատրոնը:1963 թ.-ին թատրոնը տոնեց իր 300-ամյակը։
Առաջին թատրոնը կառուցվել է Լոնդոնի Դրուրի Լէին փողոցում, դրամատուրգ Թոմաս Քիլլիգրյույի նախաձեռնությամբ, 1663 թվականի մայիսի 7-ին բացված Թագավոր Չարլզ II- ի (Անգլիայի թագավոր) թույլտվությամբ։ Այս թատրոնի մասին պահպանվեց Պիփս Սեմուելի եւ այլ հուշերների ցուցմունքները:«Դրուրի Լեյն» դարձավ Վերականգնման ժամանակաշրջանի անգլերեն դրամայի կենտրոնը։ Փայտե թատրոնը տեղավորեց մինչև 700 հանդիսատես, ամեն երեկո այստեղ ներկայացման բոլոր տոմսերը վաճառված էին լինում։
Արքայական թատրոնի բացումից 9 տարի անց այն այրվեց։ Թատրոնի նոր քարե շենքի կառուցումը վստահվեց է թագավորական ճարտարապետ Քրիստոֆեր Ռենին։ Նոր շենքը բացվեց 1674 թվականին։ Այն տեղավորում էր մինչև 2000 հանդիսատես։ Թատրոնի ռեպերտուարները հիմնված էին Ջոն Դրենդի և Ուիլյամ Կոնգրիեի դասական պեսների վրա։
«Դրուրի Լեյն»-ի ոսկե տարիքը XVIII դարի առաջին երրորդն է, երբ այն վարում էին (1710-1734 թթ.) դրամատուրգ և դերասան Քոլլի Սեբբերը, կոմեդիան Ռոբերտ Վիլքս և բեմական դերասան Թոմաս Դոգգեթը։ Ծախսերը կրճատելու նպատակով նրանք հրաժարվեցին թանկարժեք դեկորացիաներից՝ ներգրավելով թատրոն հնադիսատեսին կեղծ և անբնական ցուցադրությամբ, կոկետի շոշափումով։ Այս եռյակին խայթողաբար ծաղրի էր ենթարկում «Դունսիադայում» Ալեքսանդր Պոուպը։
Հաջորդ տնօրենը, Չարլզ Ֆլիտվուդը, վատ համբավ ձեռք բերեց իր ժլատությամբ։ Նա թատրոնը հասցրեց սնանկացման եզրին, չնայած հենց իր շնորհիվ Դեվիդ Գարրիկը փայլեց թագավոր Լիրի և Րիչարդ III–ի դերերում, իսկ Չարլզ Մակլինը առաջին անգամ մեկնաբանեց Շեյլոկը որպես ողբերգական, այլ ոչ թե կատակերգական կերպար։
1747 թվականին թատրոնի տնօրեն դարձավ նշանավոր նագլիացի դերասան Դեվիդ Գարրիկը։ Նա ձգտում էր բեմադրություններին և դերասանների խաղին ավելի մեծ բնականություն։ Ռեպերտուարը բարձրացնելու նպատակով ցուցադրվեցին Շեքսպիրիի պիեսները, այլ ոչ թե դրանց նախկին տարբերակը։ Իր ղեկավարությամբ «Դրուրի Լեյնը» դարձավ Եվրոպայի հռչակավոր թատրոններից մեկը։ Ըստ Սովետական մեծ հանրագիտարանի՝
Գարրիը թատրոն բերեց ամենալավ դերասաններին, ստաղծեց անսամբլ, անցկացրեց կանոնավոր փորձեր։ Մեծ ուշադրություն դարձրեց բեմադրություններին, արգելեց հանդիսատեսին տեղավորվել բեմի վրա (որը մինչև այդ կիրառվում էր Անգլիայի թատրոններում), ստեղծեց բեմեզր։ |
Նրա շնորհիվ «Դրուրի Լեյնում» ցուցադրվեցին Մայկլ Արնի օպերաները (1760-1760 թվականներին)։
1776 թվականին Գառռիկը վաճառեց թատրոնը Ռիչարդ Բրենսլի Շերիդանին, ով կառավարեց այն 12 տարվա ընթացքում։ Շերիդանի հիմնական ռեպերտուարը իր սեփական «Զրպարտության դպրոցն» էր, սակայն ավելի մեծ ուշադրություն էր դարձնում Շեքսպիրի պիեսների ցուցադռություններին։ Անգլիական հասարակության մեջ ուժեղ ռեզոնանսն են ստացել Ջոն Ֆիլիպ Քեմփբելի եւ նրա քրոջ Սառա Սիդոնսի կատարմամբ` արքայազն Համլետի եւ Լեդի Մակբեթի դերում։
Հերթական հրդեհից խոիսափելու համար Շերիդանը մտածեց Ռենայի խերտակված շենքը քանդելու մասին։ 1794 թվականին դրա փոխարեն բացվեց մի նոր կառույց, սակայն այն նույնպես վառվեց 15 տարի անց։ Թատրոնի ներկա շենքը կառուցվել է 1812 թվականին, Բենջամին Ուայթի նախագծով։ Նորացված թատրոնի գլխավոր աստղը ռոմանտիկ Էդմունդ Քինն էր։
Վիկտորիանական դարաշրջանում, «Դրուրի Լեյն»–ը անկում ապրեց եւ կորցրեց նախկին համաեվրոպական նշանակությունը։ 20-րդ դարի սկզբին նա նոր կյանք ստացավ որպես երաժշտական դահլիճ, որտեղ բեմադրվում էին Դեն Լենոյի թեթև կոմեդիաները, և Այվոր Նովելլի երաժշտությունը։ 1958 թվականին թատրոնի շենքը ճանաչվեց որպես 1-ին դասի ազգային հուշարձան։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո թատրոնում աշխատում էր Նոել Քաուարդը, բեմադրվում էին Ռիչարդ Ռոջերսի և Օսկար II Խամմերստայնի մյուզիքալների անգլիական տարբերակները։ 1974 թվականին «Դրուրի Լեյն»–ում հաջողւոթյամ ելույթ ունեցան «Մոնտի Պայտոնի» կատակերգուների թատերախումբը։ Ներկայումս Անգլիայի հնագույն թատրոնը պատկանում է կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Ուեբբերին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Друри-Лейн» // Динамика атмосферы — Железнодорожный узел. — М. : Большая Российская энциклопедия, 2007. — С. 373. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—, т. 9). — ISBN 978-5-85270-339-2.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Auburn, Mark S. (1995). «Theatre in the age of Garrick and Sheridan», in James Morwood, David Crane eds.: Sheridan Studies. Cambridge University Press, pp. 7–46. ISBN 0-521-46466-8.
- Thomson, Peter (1995). «Drury Lane, Theatre Royal», in Banham, Martin: The Cambridge Guide to Theatre. Cambridge University Press, pp. 309–311. ISBN 0-521-43437-8.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրուրի Լեյն (թատրոն)» հոդվածին։ |
|