Զառ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զառ (այլ կիրառումներ)
Զառ, պատահականության հայտնի աղբյուր սեղանի խաղերում (հատկապես համանուն խաղում)։ Դերախաղացների շրջանում տարածված է նաև տարածվել է «դայս» (անգլ.՝ dice) անգլիցիզմը։ Միջին Ասիայում և Կովկասում կոչվում են զառեր, եզակի թվով՝ զառիկ։
Զառը (անգլերեն՝ «dice», ածանցված հինֆրանսերեն dé-ից, ինչպես նաև լատիներեն datum-ից, որը նշանակում է «տվյալ, այն, ինչ տալիս կամ խաղարկում են») փոքր առարկա է, որը, ընկնելով հարթ մակերևույթի վրա, զբաղեցնում է մի քանի հնարավոր դիրքերից մեկը՝ մեկ կողմով վերև։ Զառերն օգտագործվում են ազարտային խաղերում պատահական թվերի վերարտադրման համար։ Դրանք լայն կիրառում են գտել նաև սեղանի և դերային խաղերում։
Ավանդական զառը խորանարդ է, որի յուրաքանչյուր վեց կողմերի վրա տպված են 1-ից մինչև 6 թվերը։ Խորանարդի նպատակն մեկից վեց ամբողջ թվերի պատահական որոշում, որոնցից յուրաքանչյուրը հավասարապես հնարավոր է դառնում շնորհիվ ճիշտ երկրաչափական ձևի։ Կան զառերի բազմաթիվ տեսակներ՝ ձևով՝ զառերը կարող են լինել բազմանիստ կամ անկանոն ձևի, տեղեկատվական հագեցվածությամբ՝ նրանց կողմերին կարող են թվերի փոխարեն լինել խորհրդանիշեր։ Նման տարբերությունները թույլ են տալիս օգտագործել զառերով ստանալ «1-2-3-4-5-6» դասական սխեմայից տարբերվող արդյունքներ։ Կան նաև զառեր, ծանրեցված մի կողմից կամ աչքի համար անտեսանելի փոփոխություններով, որոնք նախատեսված են արդյունքները խեղաթյուրելու համար։ Նման զառերի նպատակն է խաբել այլ խաղացողների գումարի կամ պարզապես հաճույքի համար, օրինակ որպես աճպարարություն։
Զառը սովորաբար պատրաստված է խորանարդի տեսքով՝ կողմերին նշված 1-6 թվերով (դրանք ընդունված է տեղաբաշխել այնպես, որ թվերի գումարը տրամագծորեն հակառակ կողմերում հավասար լինի 7-ի)։ Զառը կարելի է դիտարկել որպես պատահական թվերի գեներատոր ամբողջ թվերի միջակայքում [1..N] պարբերականության բոլոր թվերի ընկնելու միօրինակ հնարավորությամբ։ Նման գեներատորները նշվում են 1dN:
Այսպես, օրինակ, սովորական խորանարդը 1d6 է, մետաղադրամի նետումը գեներատորի աշխատանքն է՝ 1d2 և այլն։
MdN հապավումը նշանակում է կիրառումների M արդյունքը 1dN. Հարկ է նշել, որ MdN տալիս է ամբողջ թվի միջակայքում [M..M*N]: Թվի ընկնելու հավանականությունը այդ պարբերությունում աճում է կեսին մոտենալու զուգահեռ (տե՛ս երկանդամ բաշխում)։
Այսպես, օրինակ, օգտագործելով d4 զառը և նետելով այն երկու անգամ՝ մենք կստանանք 2d4 գեներատոր, որը կտա հետևյալ տարբերակները՝
Միավորներ | Ելքի հավանականությունը | %% |
---|---|---|
2 | 1/16 | 6, 25 |
3 | 1/8 | 12, 5 |
4 | 3/16 | 18, 75 |
5 | 1/4 | 25 |
6 | 3/16 | 18, 75 |
7 | 1/8 | 12, 5 |
8 | 1/16 | 6, 25 |
MdN բնորոշմանը չհամապատասխանող գեներատորի օրինակ է խաղաքարտերի կապուկը, որի մեջ չեն վերադարձնում հանված խաղաքարտերը։ Այն 1dN կլինի միայն առաջին փորձի համար, հետագա փորձերի բաշխումները կախված կլինեն նախորդ արդյունքներից։
Դերային խաղերում (օրինակ՝ Dungeons & Dragons-ի օրենքների վրա հիմնված) օգտագործվում են 4 (տետրաեդր), 6 (խորանարդ), 8 (ութանիստ), 12 (դոդեկաեդր), 20 (իկսոկաեդր) և այլ քանակով կողմերով զառեր։ Լու Զոկկին հայտնաբերեց զոկկիեդրը՝ 100 կողմով զառը։ Իսկ ընդհանրապես, 1-ից 100 թվերը ստանալու համար հաճախ օգտագործում են 2 տասնակողմ զառերից։
Խաղացողների շրջանում հաճախ խորանարդի տեսակը նշանակում են «d» տառով (dice), որից հետո նշվում է կողմերի քանակը։ Բոլորին քաջածանոթ վեցանկյուն խորանարդներից (d6) բացի օգտագործվում են նաև չորս (d4), ութ (d8), տասը (d10), տասներկու (d12) և քսան (d20) կողմանի զառեր։ Օգտագործվում է նաև d100, d% կամ «տոկոսային խորանարդ» նշանակումները, որոնք իրենցից ներկայացնում են երկու տասնանկյուն, որոնցից առաջինը կիրառվում է տասնավորների, իսկ երկրորդը միավորները որոշման համար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զառի հայտնվելու իրական ժամանակն անհայտ է։ Մոտավորապես 5200 տարեկան հնագույն զառեր գտնվել են Իրանում Շահրի Սուհտե քաղաքի պեղումների ժամանակ նարդու հավաքածուի հետ միասին. զառերի նիստերի վրայի նշումները համարյա չեն տարբերվում ժամանակակիցներից[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «World's Oldest Backgammon Discovered In Burnt City». Payvand News. 2004 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 12 июня 2013-ին.
- ↑ Schädler, Dunn-Vaturi, Ulrich, Anne-Elizabeth. «BOARD GAMES in pre-Islamic Persia». Encyclopædia Iranica. Վերցված է 12 июня 2013-ին.
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Զառեր». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զառ» հոդվածին։ |
|