Թոմ Ուելինգ
Թոմ Ուելինգ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 26, 1977[1] (47 տարեկան) |
Ծննդավայր | Putnam Valley, Փատնեմ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Okemos High School? և Salesianum School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, մոդել, հեռուստատեսային պրոդյուսեր և հեռուստառեժիսոր |
Ամուսին(ներ) | Jamie White?[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
tomwelling.com | |
Թոմ Ուելինգ (անգլ.՝ Tom Welling), ամբողջական անունը՝ Թոմաս Ջոն Պատրիկ Ուելինգ (անգլ.՝ Thomas John Patrick Welling, ապրիլի 26, 1977[1], Putnam Valley, Փատնեմ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերկացի դերասան։ Հայտնի է դարձել «Սմոլվիլի գաղտնիքը» (2001-2011) հեռուստասերիալում Քլարկ Քենթի դերով։ Նաև խաղացել է «Մառախուղ» (2005), «Մեծածախ ավելի էժան է» (2003) և դրա երկրորդ մասում՝ «Մեծածախ ավելի էժան է 2» ֆիլմերում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուելինգը ծնվել է Նյու Յորք նահանգի Պուտնեմ Վելի քաղաքում՝ General Motors-ի նախկին տնօրենի և տնային տնտեսուհու ընտանիքում։ Ունի երկու ավագ քույր՝ Ռեբեկան և Ջեյմին և կրտսեր եղբայր՝ Մարկը[3]։ Ուելինգը երկու ծնողների կողմից էլ ունի գերմանական արմատներ[4][5]։ Նրա հոր աշխատանքը պահանջում էր հաճախակի վերաբնակեցում, և ընտանիքը ստիպված էր Նյու Յորքից տեղափոխվել Վիսկոնսին նահանգի Ջեյնսվիլ քաղաք, ապա՝ Հոկենսին, մինչև վերջապես բնակություն են հաստատել Միչիգան նահանգի Օկեմոս քաղաքում[5]։ Օկեմոսի ավագ դպրոցում Թոմը հաճախել է մի քանի մարզական խմբակների, այդ թվում՝ բեյսբոլի և բասկետբոլի։ Եղել է նաև ֆուդբոլային դարպասապահ։ Դպրոցն ավարտել է 1995 թվականին[4]։
Դպրոցն ավարտելուց հետո Ուելինգն աշխատել է որպես շինարար, 1998 թվականին պրոֆեսիոնալ լուսանկարիչը, որը լուսանկարել է Թոմին Nantucket-ի երեկույթի ժամանակ, առաջարկել է նրան փորձել իրեն մոդելային բիզնեսում[4]։ 2000 թվականին Թոմը տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ նկարահանվել է Tommy Hilfiger-ի, Abercrombie & Fitch-ի, Քելվին Քլայն -ի համար[5], ապա սկսել է դերասանական կարիերան[4]։ 2001 թվականին Ուելինգը ստացել է Քլարք Քենթի դերը «Սմոլվիլի գաղտնիքները» հեռուստասերիալում, որն էլ նրան հայտնի է դարձրել[6][7]։ Այս դերի համար հինգ տարի անընդմեջ՝ 2002-2006 թվականներին, առաջադրվել է «Սատուրն» մրցանակի՝ որպես լավագույն հեռուստատեսային դերասան[8]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականի հուլիսի 5-ին Ուելինգն ամուսնացել է իր վաղեմի սիրելիի՝ Ջեյմի Ուայթի հետ[4][9]։ 2013 թվականի հոկտեմբերին զույգը հայտարարել է, որ 2012-ի դեկտեմբերից միասին չեն ապրում և դիմել են ամուսնալուծության, որն ավարտվել է 2015 թվականի նոյեմբերին[10][11]։ 2014 թվականից Ուելինգը հանդիպում է Saddle Club-ի հիմնադիր Ջեսիկա Ռոուզ Լիի հետ[12]։ 2018 թվականի ապրիլին զույգը հայտարարել է իրենց նշանադրության մասին։ 2019 թվականի նոյեմբերի 30-ին զույգն ամուսնացել է[13]։ 2019 թվականի հունվարի 5-ին զույգն ունեցել է որդի՝ Թոմսոն Ուայլդ Ուելինգը[14]։ 2021 թվականի հունիսի 3-ին ծնվել է զույգի երկրորդ որդին՝ Ռոքլին վոն Ուելինգը[15]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես դերասան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անուն | Բնօրինակ անուն | Դեր |
---|---|---|---|
2001 | Արդար Էմին | Judging Amy | Ռոբ Մելցեր |
2001 | Հատուկ ստերաբաժանում 2 | Special Unit 2 | զոհ #1 |
2001 | Չհայտարարված | Undeclared | Թոմ |
2001-2011 | Գաղտնիքը | Smallville | Քլարկ Քենտ |
2003 | Մեծածախ ավելի էժան է | Cheaper by the Dozen | Չարլի Բեյքեր |
2005 | Մառախուղ | The Fog | Նիկ Կասպ |
2005 | Մեծածախ ավելի էժան է 2 | Cheaper by the Dozen 2 | Չարլի Բեյքեր |
2013 | Պարկլենդ | Parkland | Ռոյ Կելերման |
2014 | Դրաֆտի օր | Draft Day | Բրայան Դրյու |
2016 | Ընտրություն | The Choice | Ռայան |
2017-2018 | Լյուցիֆեր | Lucifer | Մարկուս Պիրս |
2019 | Բեթմեն | Batwoman | Քլարկ Քենտ |
2022 | Վինչեստրներ | The Winchesters | Սեմյուել Կոմպբել |
Որպես ռեժիսոր և պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անուն | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2006-2011 | Սմոլվիլի գաղտնիքը | Smallville | ռեժիսոր, գործադիր պրոդյուսեր |
2010-2011 | Դժոխային կատուներ | Hellcats | գործադիր պրոդյուսեր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1017479992 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.wonderwall.com/entertainment/where-are-they-now/smallville-cast-actors-actresses-where-are-they-now-453117.gallery?photoId=453183
- ↑ «Paul Fischer Interviews Tom Welling». Filmmonthly.com. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 4-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Tom Welling Biography». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «Interview with Smallville's Tom Welling». Teen Magazine. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 4-ին.
- ↑ «The WB Orders More 'Smallville'». tv.zap2it.com. 2001 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ [movies.about.com/cs/cheaperbythedozen/a/cbtdtw121003_2.htm «Tom Welling Interview – Cheaper by the Dozen Movie and Smallville»]. Movies.about.com. 2009 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 4-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ «Tom Welling — Awards». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Barron, James; Medina, Jennifer (2002 թ․ հուլիսի 12). «Super Event for Superman». NYTimes.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Smallville star Tom Welling and wife Jamie to divorce after ten years of marriage | Mail Online». London: Dailymail.co.uk. 2013 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Tom Welling Super Rich Divorce Settlement». tmz.com. 2015 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Home». Saddle Club. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Tom Welling Marries Jessica Rose Lee After 5 Years Together». Us Weekly (անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Tom Welling and Fiancée Jessica Rose Lee Welcome First Child». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Smallville Actor Tom Welling and Wife Jessica Welcome Second Baby: 'Pure Joy'». PEOPLE.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
- Ապրիլի 26 ծնունդներ
- 1977 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ