Իկարիայի ազատ պետություն
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Այոս Կիրիկոս | |||
Լեզու | Հունարեն | |||
Ազգություն | հույներ | |||
Կրոն | Հույն ուղղափառություն |
Իկարիայի ազատ պետություն (հուն․՝ Ελευθέρα Πολιτεία Ικαρίας), ինքնահռչակ հունական պետություն, որը ստեղծվել է 1912 թվականի հուլիսի 18-ին Իկարիա կղզում տեղի ունեցած հակաթուրքական ապստամբությունից հետո։
Գոյության մի քանի ամիսների ընթացքում Իկարիայի ազատ պետությունը կարողացել է իր տիրույթներին միավորել հարակից մի քանի կղզիների տարածքը և կազմավորել մարտունակ բանակ։ Օգոստոսի 16-ին Իկարիայի կոմիտեն պաշտոնապես հայտարարել է մեծ տերություններին, որ ճանաչում է Աթենքում ստեղծված հունական պետականության անկախությունը, իսկ հոկտեմբերին կղզում թողարկվել են առաջին փոստային նամականիշները[1]։
Իկարիայի ազատ պետությունն ուներ իր երեք ազգային խորհրդանիշները՝ դրոշը, պետական կնիքը և ազգային օրհներգը։ Երկրի կարճատև գոյության ընթացքում Իկարիայի կառավարությունը ղեկավարել է նախագահ Իոաննիս Մալախիասը։
Առաջին Բալկանյան պատերազմի հաղթական ավարտից հետո հանրապետական կառավարմամբ այս ինքնահռչակ պետությունը կարողացել է գոյատևել ընդամենը հինգ ամիս։ 1912 թվականի նոյեմբերի 4-ին Իկարիայի տարածք են մտել հունական զորքերը և կղզին միացրել նորանկախ Հունաստանի թագավորությանը։