Լեոս Կարաքս
Լեոս Կարաքս ֆր.՝ Leos Carax | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 22, 1960[1][2] (64 տարեկան) |
Ծննդավայր | Սյուրեն[3][4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | սցենարիստ, կինոքննադատ, կինոդերասան և կինոռեժիսոր |
Աշխատավայր | Cahiers du cinéma? |
Ամուսին(ներ) | Եկատերինա Գոլուբեվա |
Համատեղ ապրող(ներ) | Ժուլիետ Բինոշ |
Երեխա(ներ) | Nastya Golubeva Carax? |
Պարգևներ և մրցանակներ | |
Լեոս Կարաքս, ինչպես նաև Լեո Կարաքս (ֆր.՝ Leos Carax, իրական անունը` Ալեքս Քրիստոֆ Դյուպոն ֆր.՝ Alex Christophe Dupont[7][8], նոյեմբերի 22, 1960[1][2], Սյուրեն[3][4]), ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան։ Կաննի կինոփառատոնի մասնակից, Բեռլինի կինոփառատոնի մրցանակակիր, Սեզարի երկու անգամ առաջադրված, «Ոսկե ընձառյուծ» Լոկարնոյի կինոփառատոնի պատվավոր մրցանակակիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքս Դյուպինը ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 22-ին փարիզյան Սյուրեն արվարձանում` ֆրանսիացու և ամերիկուհու ընտանիքում[7]։ Նրանց կողմից ընտրված անագրաման կազմված է Ալեքս և Օսկար բառերից և միացնում է ռեժիսորի և «երազանքների ֆաբրիկայի խորհրդանիշը»[9]։ 16 տարեկան հասակում Կարաքս թողել է դպրոցը և տեղափոխվել Փարիզ, որտեղ հաճախել է ֆրանսիական սինեմատիկա և կինոյի մասին լեկցիաներ լսել Փարիզի երրորդ Նոր Սորբոնի համալսարանում[7][9], գրել «Կայե դյու սինեմայի» համար։ Կինոյում առաջին քայլերն արել է երկու կարճամետրաժ ֆիլմերով` La fille rêvée (1977) և Strangulation Blues (1980)[7]:
Կարաքսը կինոներ նկարել և ուսումնասիրել սկսել է գրեթե միաժամանակ` 16-17 տարեկան հասակում։ Երիտասարդ հասակում նա լրջորեն հետաքրքրվում էր համր ֆիլմերով, ծանոթանում 1920-30-ական թվականների ռուս և ամերիկացի ռեժիսորների արվեստներին, ովքեր նրան ամենից հոգեհարազատ էին և ֆրանսիական նոր ալիքի կինեմատոգրաֆիային, որը նրա վրա մեծ ազդեցություն թողեց։ Արդեն 25 տարեկան հասակում Կարաքսը դադարեց ֆիլմեր դիտել, քանի որ «նա իր համար ոչ մի նոր բան չէր գտնում»[10]։
Կարաքսի առաջին լիամետրաժ ֆիլմը դարձավ «Տղան հանդիպում է աղջկան» ֆիլմը (1984), որում նկարահանվել է իր ընկերուհին` Միրա Պերյեն։ Գլխավոր հերոսի դերի համար Կարաքսը հրավիրեց այդ ժամանակ գործազուրկ Դենի Լավանին, ով իր բարեկամն էր և ով դարձավ ռեժիսորի ալտեր-էգոն։ «Ալեքսի մասին եռապատման»-ի մնացած երկու մասերում` «Պիղծ արյուն» (1986) և «Սիրեկաններ Նոր կամրջից» (1991) ֆիլմերում, գլխավոր հերոսուհու դերը հասավ Կարաքսի նոր մուսային` Ժուլիետ Բինոշին, ում հետ սիրավեպն ավարտվեց «Սիրեկանների» նկարահանումների ավարտից հետո։
Կարաքսի նոր մուսան դարձավ դերասանուհի Կատերինա Գոլուբևան։ Նա խաղում էր գլխավոր դերը իր «Պոլա X» դրամայում (1999), որը նկարված է Հերման Մելվիլի «Պիեր կամ երկակիություններ» գրքի մոտիվներով։ Այդ կինոնկարից հետո Կարաքսի արվեստի մեջ հայտնվեց բազմամյա դադար։ Երկարատև դադարի ժամանակ վերցված հարցազրույցի մեջ նա ասում է, որ «իրեն ո՛չ ռեժիսոր է համարում, ո՛չ կինեմատոգրաֆ» և որ «հոգում նա իսկական երգիչ, կոմպոզիտոր, ռոք աստղ է, ինչպես Դեյվիդ Բոուին»[10]։
Երբեմն Կարաքսը հանդես է գալիս որպես դերասան այլ ռեժիսորների ֆիլմերում։ Մասնավորապես, նա հայտնվել է Ժան Լյուկ Գոդարի «Լիր արքա» ֆիլմում (Այս դերով նա շատ էր հպարտանում, քանի որ հիանում էր այդ ռեժիսորով[10]) և Հարմոնի Կորինի «Միստեր միայնություն» ֆիլմերում, ինչպես նաև «977» կինոնկարում[7]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր և սցենարիստ
- 1984 - «Տղան հանդիպում է աղջկան»/ Boy Meets Girl
- 1986 - Պիղծ արյուն/ Mauvais Sang
- 1991 - Սիրեկանները Նոր կամրջից / Les amants du Pont-Neuf
- 1997 - Անանուն / Sans Titre (короткометражный)
- 1999 - Պոլա X/ Pola X
- 2008 - Տոկիո! / Tokyo! ( Merde)
- 2012 - «Սուրբ շարժիչներ կազմակերպություն» / Holy Motors
- Դերասան
- 1987 - Լիր արքա / King Lear - Эдгар
- 1997 - Տուն / A casa
- 2004 - Գործընթաց / Process
- 2006 - 977
- 2007 - Միստեր միայնակ / Mister Lonely - Ренар
- 2012 - «Սուրբ շարժիչներ կազմակերպություն» / Holy Motors
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.kamera.co.uk/reviews_extra/polax.php
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.loreakmendian.com/web/blog/en/tag/leos-carax/
- ↑ https://www.academie-cinema.org/personnes/leos-carax/
- ↑ https://academiedeslumieres.com/discover-2022-winners-list/
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Philippe Rège. Encyclopedia of French film directors. — Lanham: Scarecrow Press, 2010. — Vol. I. A–M. — P. 175-176. — 1471 p. — ISBN 978-0-8108-6137-4
- ↑ Manohla Dargis. (2012 թ․ հոկտեմբերի 16). «It's Not About the Destination, but About the Dizzying Ride» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ 9,0 9,1 Robert Horton. Carax, Léos // International Dictionary of Films and Filmmakers / Editors: Tom Pendergast, Sara Pendergast. — 4th edition. — St. James Press, 2000. — Vol. 2. Directors. — P. 155-157. — ISBN 1-55862-477-5
- ↑ 10,0 10,1 10,2 Маруся Климова. (2005 թ․ նոյեմբերի 28). «За границей № 21. Лео Каракс». «Топос». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեոս Կարաքս (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոս Կարաքս» հոդվածին։ |
|