Jump to content

Կատու-կին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատու-կին
Հրատարակման պատմություն
ՀեղինակԲոբ Քեյն և Բիլ Ֆինգեր
Դերակատար / ՁայնԷն Հեթուեյ, Կամրեն Բիկոնդովա, Միշել Պֆայֆեր, Ջուլի Նյումար, Էրթա Քիթ, Լի Մերիուեթեր, Հոլի Բերի, Լիլի Սիմոնս և Զոի Քրավից
ԱշխարհDC Universe
Ներկայացրած էBatman?, Գոտեմ, Batman: Arkham City, Batman: Arkham Knight, Բեթմենը վերադառնում է, Մռայլ ասպետը. Լեգենդի վերածնունդը, Բեթմեն, Batman: Year One?, Batman: The Dark Knight Returns?, Batman: Return of the Caped Crusaders?, Լեգո Բեթմեն ֆիլմ, Batman vs. Two-Face?, Batman: Gotham by Gaslight?, Batman Ninja?, Բեթմեն, Բեթմեն, The New Batman Adventures?, Բեթմեն, Բեթմեն։ Խիզախ ու քաջ, DC Showcase: Catwoman?, Injustice: Gods Among Us?, Injustice 2, Batman Returns?, Batman: Arkham Origins Blackgate?, Բեթմեն։ Լռություն և Բեթմեն
Անձնական տվյալներ
Ի ծնե անունանգլ.՝ Selina Kyle
Տեսակկոմիքսների կերպար, գեղարվեստական անձ, հեռուստատեսային կերպար, անիմացիոն կերպար, կինոհերոս, համակարգչային խաղի կերպար, անիմեի կերպար և fictional vigilante?
ԾննդավայրԳոթեմ Սիթի
Սեռիգական
Քաղաքացիություն ԱՄՆ
Զբաղմունքգող, սուպերհերոս, մարմնավաճառ, մարտարվեստի վարպետ և վիգիլանտիզմ
Ծնողներհայր՝ Carmine Falcone?, մայր՝ անհայտ
ԵրեխաներHelena Wayne?
Թիմեր և կազմակերպություններ
Injustice League? և Արդարության լիգա
Կայք
dccomics.com/characters/catwoman(անգլ.)

Կատու-կին (անգլ.՝ Catwoman), իրական անուն՝ Սելինա Քայլ[1] (անգլ.՝ Selina Kyle), Բիլլ Ֆինգերի և Բոբ Քեյնի ստեղծած կերպարը։ Հայտնվում է «DC Comics» հրատարակության կոմիքսներում, հիմնականում կապված է Բեթմենի հետ, Batman #1 (գարուն, 1940) կոմիքսում կատարած դեբյուտի ժամանակ կրել է «Կատու» (անգլ.՝ the Cat) անվանումը[1]։ Կերպարը Բեթմենի ամենահայտնի թշնամիներից է։ Նա նաև պատկերվում է որպես հակահերոուհի և հանդիսանում է Բեթմենի ամենամեծ սերը, որոշ կոմիքսներում ցուցադրված է նրանց սիրային հարաբերությունները[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սելինան ծնվել է Գոթեմի ամենաաղքատ թաղամասերից մեկում։ Մանկուց սիրել է նկարել և նույնիսկ ցանկացել է դառնալ նկարչուհի։ Մայրը շատ չի հոգացել իր և քրոջ՝ Մեգիի մասին, նախընտրել է կատուների ընկերակցությունն ու երազանքներով կյանքը և ինքնասպան է եղել, երբ Սելինան եղել է վեց տարեկան է։ Վեց տարի անց մահացել է նրա հարբեցող հայրը՝ Բրայան Քայլը, որը հաճախ է ծեծել իր երեխաներին։

Քույրերը հայտնվել են տարբեր խնամակալների մոտ և երկար տարիներ չեն տեսել միմյանց։ Ի վերջո՝ Սելինան հայտնվել է մանկատանը։ Դաժան տնօրենին դուր չի եկել իր նոր աղջկա կամակորությունը և նա պարբերաբար ծեծել և կողպել է աղջկան։ Բայց Սելինան չի հուսահատվել, օգտագործելով գիմնաստիկայի իր հմտությունները և հետաքրքրության բնական կարողությունները՝ նա սովորում է բացել կողպեքները և շրջանցել անվտանգության համակարգերը։ Սկզբում նա պարզապես բարձրացել է տանիք, որտեղ երազում էր ավելի լավ կյանքի մասին։

Մի գիշեր Սելինան մտել է տնօրենի աշխատասենյակ և պարզել, որ նա յուրացնում է մանկատանը փոխանցված գումարը։ Փորձելով ազատվել վտանգավոր վկայից՝ տնօրենը ուշագնաց է անում աղջկան և տոպրակի մեջ նետում օվկիանոսը, սակայն սառը ջուրը Սելինային ուշքի է բերել և նա կարողացել է փախչել։ Նա շանտաժի է ենթարկում տնօրենին, ստիպելով նրան ոչնչացնել իր մասին բոլոր գրառումները, ազատել մանկատան բոլոր բնակիչներին և նոր կյանք է սկսում՝ որպես գող, քանի որ նա դա համարում էր դաժան աշխարհում գոյատևելու ամենաապահով ճանապարհը՝ պահպանելով ազատությունն ու անկախությունը[3]։

Սելինան բնակություն է հաստատել Գոթեմի Իսթ Էնդում և իր հովանու տակ վերցրել մի երիտասարդ մարմնավաճառի՝ Հոլլիին, որին նա խնամում էր փոքր քրոջ պես։ Կողոպուտների ընթացքում թաքնվելով ոստիկանությունից, նա հարմար ձևացնում էր, թե Հոլիի գործընկերն է։ Պատահաբար հանդիպելով մի խումբ նինձյաների, որոնք մարզվում էին անթև սենսեյի կողմից՝ Սելինան ցանկություն է հայտնում նրանց միանալու։ Նա առաջին կինն է դառնում, ում սենսեյը պարտավորվում է մարզել և շուտով դառնում է լավագույնը «դասարանում»՝ գերազանցելով նախորդ թիվ 1 աշակերտին՝ Կային, ինչը նրան արժանացրել է վերջինիս անկեղծ ատելությանը։ Քայը փորձել է հարձակվել Սելինայի վրա, սակայն դրան ի պատասխան դեմքին սպիներ է ստացել։ Նա իր հակառակորդին անվանել է «Կատու-կին» և իր համար վերցրեց «Hellhound» («դժոխքի գամփռ») մականունը։ Իսկ Սելինան ոգեշնչվելով վերջերս քաղաքում հայտնված տղամարդ-չղջիկի (Բեթմեն) օրինակով՝ իրեն սուպեր-հերոսուհու կոստյում է կարում և դառնում «Կատու-կին»[4]։

Իր կարիերայի սկզբնական տարիներին Սելինան երբեմն կարող էր մարմնավաճառ ձևանալ, որպեսզի հեշտությամբ մտնի հարուստ տներ և գողանա այն, ինչ հարմար է գնացել էր։ Առաջին տարում Սելինան ցուցադրվում է որպես 18-ամյա պրոֆեսիոնալ մարմնավաճառ՝ հանդես գալով որպես դոմինատրիքս և հաճախորդներին առաջարկելով սադոմազոխիստական հաճույքներ։ Հանցագործության դեմ պայքարող Ուեյնը առաջին գիշերը չի կրում կոստյում կամ դիմակ, այլ պարզապես դիմահարդարում։ Նա հայտնվում է Գոթեմի Իսթ Էնդում, որտեղ կռվի մեջ է մտնում Սելինայի կավատ Սթենի և նրա շատ երիտասարդ գործընկեր Հոլլի Ռոբինսոնի հետ։ Որոշելով, որ անծանոթը վիրավորում է Հոլիին, Սելինան միանում է նրան ծեծելուն։ Ավելի ուշ, երբ հերոսն արդեն այրվող պահեստից Բեթմենի հագուստով փախչում է ոստիկաններից՝ Հոլլին և Սելինան հետևում են նրան ամբոխի մեջ՝ անմիջապես ուշադրություն հրավիրելով այն առավելությունների վրա, որն ունենում է դիմակավորում կրող մարդը։ Նա իր համար կատվի կոստյում է ստեղծում և դառնում գող։

Հետագայում կոմիքսներում բազմիցս ներկայացվել է Կատվի և Բեթմենի սիրավեպը։ Ժամանակի ընթացքում Սելինան փոխում է իր զբաղմունքը և վերափոխվում՝ գողից ու վարձկանից վերածվելով հերոսուհու։ Ինչպես պարզվում է ավելի ուշ, այդ ամենը տեղի է ունեցել Զատաննայի կողմից նրա ուղեղի լվացման արդյունքում։ Իր հերոսությունների ընթացքում աղջիկը հասցրել է կրակել դաժան հանցագործ Սև դիմակին ու դուստր լույս աշխարհ բերել։ Երեխայի կյանքի համար վախենալով՝ նա տվել է նրան որդեգրման։ Ավելի ուշ նա Զատաննային խնդրում է ջնջել Հելենայի հիշողությունները և նրա կյանքը որպես Կատու-կին[5]։

Ռոբերտ Ասպրի և Լին Էբբիի՝ «Կատու-կինը / Catwoman (1992)» վեպի դեպքերը տեղի է ունենում նույն աշխարհում, բայց որպես առանձին դրվագ, որը չի ազդում սերիալի մնացած մասի վրա։ Սելինա Քայլը գործազուրկ կին է, որը հաց է վաստակում հանցագործներին թալանելով։ Նրա հարաբերությունները Բեթմենի հետ չեզոք են՝ չնայած ընդհանուր թշնամիներ ունենալուն։

Ուժեր և ունակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատու-կինն ունի հիանալի գիմնաստիկ և ակրոբատիկ ունակություններ, ինչպես նաև տոկունություն, ճարպկություն, ճկունություն և գաղտնիություն։ Մարտարվեստում նա մարզվել է հենց Վայրի կատվի կողմից։ Կատու-կինը որոշակի կապ ունի կատուների հետ, երբ կատուները տեսնում են նրան, անմիջապես հասկանում են, որ նա իրենց ընկերն է, բացի այդ կատուները հաճախ են օգնել նրան տարբեր իրավիճակներում։ Բացի այդ՝ Սելինան ունի գեղեցիկ արտաքին, որը նա օգտագործում է գայթակղության համար։

Այլ տարբերկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Flashpoint»-ի իրադարձությունների ժամանակ Սելինան «Օրակուլ» մականունով հերոսուհի է։ Նա օգնում է Ջիմ Գորդոնին և Բեթմենին (ով այս տիեզերքում Բրյուսի հայրն է՝ Թոմասը) Ջոկերին և Հարվի Դենտի անհետացած երեխաներին փնտրելու հարցում[6]։

Կոմիքսներից դուրս

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կատու-կինը հայտնվում է 1966 թվականի գեղարվեստական ֆիլմում։ Նրան մարմնավորել է Լի Մերիվեթերը։
  • «Բեթմենը վերադառնում է» ֆիլմում Սելինա Քայլի պատմությունը արմատապես փոխվում է՝ այժմ նա գող չէ, ով մեծացել է Գոթեմի փողոցներում, այլ գործարար Մաքս Շրեկի քարտուղարը, որը պարզում է նրա հանցավոր գործունեության մասին։ Երբ նա ապացույցներ է ձեռք բերում, Մաքսը հրում է դուրս է նետում նրաան պատուհանից։ Նա վերակենդանանում է անտուն կատուների օգնությամբ և ձեռք է բերում նրանցին որոշ կարողություններ՝ փոխարինելով իր հեզ էությունն ու անորոշությունը կատվային կատաղությամբ և կրքով։ Ինքն իր համար պատրաստելով սև լաքապատ կատվազգեստ և զինված մտրակով և կարի մեքենայի ասեղներից ինքնաշեն ճանկերով՝ Սելինան դուրս է գալիս Գոթեմի փողոցներ՝ նպատակ ունենալով վրեժ լուծել իր տնօրենից։ Նա դառնում է անչափահաս չարագործ, Պինգվինի գործընկերը և միևնույն ժամանակ Բեթմենի սիրային հետաքրքրությունը։ Արդյունքում նա ենթադրաբար, մահանում է կոտրված տրանսֆորմատորի էլեկտրական հարվածից՝ մի ձեռքով մալուխը պահելով դեպի իրեն, մյուսով գրկելով Մաքս Շրեկին։ Ֆիլմի վերջում, երբ Բեթմենի բեթ-ազդանշանը տեսանելի է լինում Գոթեմի երկնքում, նա նորից քայլում է տանիքներով։ Կոմիքսներում Սելինան թխահեր է, բայց ֆիլմում նա շիկահեր է։
  • «Կատու-կին» ֆիլմը ոչ մի առնչություն չունի Բեթմենի կոմիքսների հետ և առանձին ստեղծագործություն է։ Գլխավոր հերոսը Փեյշնս Ֆիլիպսն է՝ համեստ և անվստահ կոսմետիկայի դիզայներ։ Նա պատահաբար պարզում է, որ իր գործատուների նոր հակատարիքային քսուքի օգտագործումը դադարեցնելուց հետո այն պարզապես ոչնչացնում է դեմքը և փորձել է այդ մասին հայտնել ոստիկանություն, սակայն նրան բռնել են և գցել ջրահեռացման խողովակը։ Նրան վերակենդանացնում են թափառական կատուները, որոնց գլխավորում էին ընտանի եգիպտական Մաու կատուն, որը կոչվում էր «Կեսգիշեր»։ Սկզբում նա կատվի պես իրեն պահում էր միայն գիշերը, երբ չէր կարողանում զսպել իրեն, բայց հետո իմանում է իր կերպարանափոխության մասին և սկսում գիտակցաբար հետաքննել իր մահը՝ վրեժ լուծելու և միևնույն ժամանակ քսուքից առաջացած հավանական զոհերին փրկելու համար։ Նրա զգեստը բաղկացած է սև կաշվե կրծքկալից, անցքերով ծածկված սև տաբատից, կտրված մատներով սև կոշիկներից, ադամանդե ճանկերով սև ձեռնոցներից և կատվի դիմակից։ Ֆիլմի համաձայն՝ Փեյշնսը նախնիներ է ունեցել հին Եգիպտոսից (այդ թվում և Թիմ Բարթոնի Սելինա Քայլի տարբերակը)։ Հատկանշական է, որ ֆիլմի գլխավոր չարագործը չի մահացել Փեյշնսի ձեռքով (նա հիմնականում ոչ ոքի չի սպանել), այլ ինքնասպան է եղել, քանի որ օգտագործել է նաև կործանարար քսուքը և սարսափել՝ տեսնելով իր ավերված դեմքը, որը նա ամենաշատն էր սիրում; Ֆիլմում Փեյշնսը սիրավեպ է ունեցել ոստիկան Թոմ Լոնի հետ, որը հանգամանքների բերումով ավարտվել է բաժանմամբ։
  • «Խավարի ասպետը։ Լեգենդի վերածնունդը» ֆիլմում Սելինա Քայլը հանդես է գալիս որպես հակահերոսուհի։ Նրա անցյալը չի բացահայտվում, բայց ֆիլմի իրադարձությունների պահին նա երկար ժամանակ գողություններ է կատարած լինում։ Նրան վարձում է կոռումպացված գործարար Ջոն Դագեթը, որպեսզի գողանա Բրյուս Ուեյնի մատնահետքերը՝ «Մաքուր ցանկ» ծրագրի դիմաց, որը կջնջի նրա տեղեկատվությունը բոլոր տվյալների բազաներից։ Սելինային հաջողվում է և միևնույն ժամանակ նա գողանում է Բրյուսի հանգուցյալ մոր մարգարիտե վզնոցը։ Ուեյնը նկատում է գողությունը և բացահայտում գողին, բայց նա փախչում է։ Սելինան մատնահետքերը տալիս է Դագգեթի մարդկանց, նրանք փորձում են վերացնել նրան, բայց աղջիկը խորամանկորեն փախչում է թակարդից։ Նա հարձակվում է Դագեթի վրա իր տանը՝ ստանալու այն, ինչ իրեն խոստացել են (չնայած նա արդեն կասկածում է դրա գոյությանը), սակայն գողի վրա հարձակվում են Բեյնի մարդիկ։ Բրյուսը այժմ որպես Բեթմեն, փրկում է Սելինային և առաջարկում նրան «Մաքուր ցանկը», այն բանի դիմաց, որ աղջիկը ցույց տա Բեթմենին Բեյնի թաքստոցը։ Աղջիկը համաձայնում է, բայց պարզվում է, որ դա ծուղակ է՝ չարագործը սպառնացել է նրա, և Սելինան ստիպված է եղել Բեթմենին ներքաշել Բեյնի ծուղակը, որը ծեծի է ենթարկում հերոսին և բացահայտում նրա ինքնությունը։ Հինգ ամիս անց Բեթմենը վերադառնում է Գոթեմ, որը գրավվել է Բեյնի կողմից և կրկին հրավիրում է Սելինային համագործակցության՝ հավատալով, որ նա իրականում արդարության կողմնակից է։ Հերոսը նրան տալիս է «Մաքուր ցանկ» ծրագրով կրիչը և խնդրում է օգնել քաղաքն ազատել Ստվերների լիգայից։ Դա անելու համար Բրյուսը նրան տալիս է Բեթփոդը և նա Բեթ-ինքնաթիռը։ Սելինան օգնում է ազատվել Լիգայի զինվորներից և փրկում է Բեթմենի կյանքը՝ կրակելով Բեյնի վրա Բեթփոդի գնդացիրներով։ Վերջում, երբ Բրյուսը որոշում է ինքն իրեն զոհաբերել և Բեյնի ռումբը տանել Բեթ, Սելինան հրաժեշտ է տալիս նրան՝ կրքոտ համբուրելով և իր զգացմունքների մասին հայտնելով։ Պայթյունից հետո Բրյուսը, ով կեղծել է իր մահը, հեռանում է հանցագործության դեմ պայքարից, նա և Սելինան մեկնում են Եվրոպա և սկսում ապրել միասին։ Որպես նվեր՝ Բրյուսը թույլ է տալիս նրան պահել մոր վզնոցը։

Մինչ Էնն Հեթեուեյին Սելինայի դերում ընտրելը՝ Քրիստոֆեր Նոլանը կազմել է իր այն դերասանուհիների ցուցակը, ովքեր կարող էին խաղալ ֆիլմում` Քիրա Նայթլին, Ջեսիկա Բիլը, Քեյթ Մարան և մի քանի ուրիշներ[7]։ Նկարահանումների սկսվելուց հետո Հեթուեյը խոստովանել է, որ Կատու-կին դերը ֆիզիկապես ամենախստապահանջն էր իր կարիերայում, դերասանուհու համար հատկապես դժվար էր տեղավորվել կերպարի հատուկ կիպ կոստյումի մեջ[8]։ Դերասանուհին շաբաթական հինգ օր պարապում էր դերի համար՝ ներառյալ 4 ժամ վարժություններ և կասկադյորական մարզումներ և օրական մեկուկես ժամ պար[9]։

  • Կա մի փոքրիկ հիշատակում Զաք Սնայդերի «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմում Կատու-կնոջ դերի մասին, երբ Բրյուս Ուեյնը բռնում է Դիանա Փրինսին, որը գողանում է Լյութորի տվյալներով սկավառակը՝ նա ասում է, որ «Ես հանդիպել եմ քո նման մարդկանց»։ Սա ուղղակի ակնարկ է, որ Սելինա Քայլն արդեն գոյություն ունի DC-ի ընդլայնված տիեզերքում։
  • Զոի Քրավիցը Մեթ Ռիվզի «Բեթմեն» ֆիլմում մարմնավորել է Կատու-կնոջը։ Ֆիլմում նա ներկայացված է որպես Կարմին Ֆալկոնեի ապօրինի դուստրը, որը նրա մոտ աշխատում է որպես գիշերային ակումբում մատուցողուհի։ Երբ նրա հարևնը (որը նաև նրա սիրելին էր) հանկարծ անհետանում է, Սելինան որոշում է սկսել իր սեփական հետաքննությունը, որի ընթացքում նա հանդիպում է Բեթմենին։ Սելինայի հետ Բրյուսի հանդիպումը՝ ստիպում է մի փոքր վերանայել իր հայացքները չարի և բարու մասին։ Արդյունքում Սելինան պարզում է, որ հենց Ֆալկոնեն է սպանել իր ընկերոջը՝ ավելորդ վկա չթողնելու համար։ Դրանից հետո նա ցանկանում է կողոպտել և սպանել նրան, բայց Ռիդլերը նրանից առաջ է ընկնում։ Վերջում Սելինան օգնում է Բեթմենին կանխել Նեշթոնի մարդկանց քաղաքում քաոս առաջացնելը, որից հետո նա հեռանում է՝ որոշելով, որ Գոթեմն այլևս չի կարող փրկվել։ Ֆիլմում նրան Կատու-կին չեն ասում, բայց նա կրում է կոստյում և կատվի ականջներով դիմակ։
  • Պաշտոնապես մշակվում է «Գոթեմի սիրենաները» ֆիլմը, որտեղ կան Հարլի Քուինը, Թունավոր Այվին և Կատու-կինը։

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1960-ականների «Բեթմեն» հեռուստասերիալում Կատու-կնոջը մարմնավորել են դերասանուհիներ Ջուլի Նյումարը և Էրթա Քիթը։ Սերիալում նա չունի իրական անուն կամ ծագման պատմություն։
  • «Գոտեմ» հեռուստասերիալում Սելինայի դերը կատարել է երիտասարդ դերասանուհի և պարուհի Քեմրեն Բիկոնդովան, իսկ չափահաս Սելինայի դերը վերջին դրվագում Լիլի Սիմոնսը։ Քանի որ սերիալը սկսվում է Բրյուսի ծնողների մահվան ժամանակ, Սելինան այստեղ 13 տարեկան է։ Նա ապրում է փողոցում և հաց է վաստակում սննդի համար մանր գողություններ կատարելով։ Նա ականատես է եղել Ուեյնի սպանություններին և համոզում է Գորդոնին, ում նա համակրում է իր մարդասիրության պատճառով՝ տեղեկտվության դիմաց ազատել նրան մանկական բանտից։ Փոխադարձ համակրանք է ցուցաբերում Բրյուս Ուեյնի նկատմամբ, ինչը Ալֆրեդին սկզբում դուր չի գալիս։ Մեծապես ազդել է Բրյուսի՝ որպես Բեթմենի զարգացման վրա՝ սովորեցնելով նրան ավելի քիչ վստահել մարդկանց և իմանալ, որ որոշ հարցերում նա կարող է հույս դնել միայն իր վրա։ Աստիճանաբար Բրյուսի և Սելինայի հարաբերությունները ավելի ու ավելի են վերածվում ռոմանտիկ հարաբերությունների, դրա համար եզրափակչում նա շատ ցավագին է ընդունում նրա տասնամյա բացակայությունը, բայց Բեթմենի դերում վերադարձից հետո՝ նա վերջապես կարողանում է ներել նրան։

Անիմացիոն ֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Բեթմեն։ Առաջին տարին» մուլտֆիլմում Կտու-կինը ծեծում է Կարմին Ֆալկոնին (2011): Հնչյունավորումը կատարել է դերասանուհի Էլիզա Դուշկուն։
  • Կա մուլտիպլիկացիոն կարճամետրաժ ֆիլմ՝ «DC ցուցատախտակ։ Կատու-կին», որը կենտրոնացած է Կատու-կին կերպրի վրա։
  • Լեգո ֆիլմ։ Բեթմեն մուլտֆիլմում Կատու-կինը չարագործների թիմի մի մասն է, որին հնչյունավորել է Զոի Քրավիցը։
  • Նա «Բեթմեն։ Դիմակավորված ասպետների վերադարձը» անիմացիոն ֆիլմի գլխավոր չարագործներից մեկն է։
  • «Բեթմեն։ Լռություն» մուլտֆիլմում, ինչպես կոմիքսում, Սելինան Բեթմենի գլխավոր հերոսներից և սիրային հետաքրքրություններից մեկն է։ Սկզբում նրան ներկայացնում են որպես չարագործի, ավելի ուշ՝ որպես հակահերոսի, իսկ հետո նա գնում է ճիշտ ճանապարհով և Բեթմենը նրան տանում է Բեթքար։ Այս գործողությունը, որը նշանակում է Սելինայի և Բրյուսի մտերմությունը, Կատու-կնոջը դարձնում է Հուշի պոտենցիալ թիրախ, որը որոշել է սպանել Բեթմենին՝ նախ պղծելով նրա հեղինակությունը, ապա սպանել նրա բոլոր սիրելիներին։ Եզրափակչում Բրյուսը և Սելինան չնայած իրենց զգացմունքներին՝ որոշում են բաժանվել, քանի որ հասկանում են, որ այդքան թշնամիների հետ նա չի կարող ապահով լինել նրա հետ։
  • Հայտնվում է «Անարդարություն» մուլտֆիլմում, որտեղ նա Բեթմենի հետ պայքարում է ընդդեմ Սուպերմենի։
  • 2022 թվականին թողարկվել է «Կատու-կին։ Որս» անիմացիոն ֆիլմը։

Կերպարը հայտնվում է Բեթմենի բազմաթիվ տեսախաղերում։ Երբեմն նա գլխավոր հերոսի հակառակորդն է, երբեմն դաշնակիցը։

  • «The Adventures Batman and Robin 2» խաղում Կատու-կինը նաև Բեթմենի թշնամին է։
  • «Malibu Interactive»-ի «Batman Returns» (1992) խաղում, որը հիմնված է համանուն ֆիլմի վրա, Կատու-կինը հայտնվում է մի քանի առաքելություններում և պայքարում Բեթմենի դեմ։ Ի վերջո, նա ընկնում է տան տանիքից և մահանում, որտեղ նրան շրջապատում են փողոցային կատուները[10]։
  • Crossover-ի «Mortal Kombat vs. DC Universe» խաղում DC Comics-ի աշխարհի սուպերհերոսներն ու չարագործները հանդիպում են Mortal Kombat խաղի տիեզերքի հերոսներին և ստիպված են պայքարել նրանց հետ՝ միաձուլված աշխարհները բաժանելու համար։ Կատու-կնոջ խաղի վերջում ասվում է, որ նա յուրացրել է զուգահեռ տիեզերքի կախարդանքը և ձեռք է բերել սև պանտերայի վերածվելու ունակությունը։ Հիմա նրան ոչ ոք երբեք չի բռնի։
  • «Batman: Arkham Asylum» խաղում Կատու-կինը չի հայտնվում որպես կերպար խաղի մեջ, սակայն նրա հագուստի մի մասը (նրա ձեռնոցներն ու ակնոցները) կարելի է գտնել հին առանձնատանը։ Ռիդլերի առեղծվածներից մեկը կապված է նրա հետ, որը լուծելով՝ կարող եք բացել նրա կենսագրությունը։ Նրա անունը կարելի է տեսնել նաև Հարլի Քուինի կողմից ազատված Արկհեմի հոգեբուժարանի բանտարկյալների ցուցակում։
  • «Batman: Arkham City» խաղում նա երկրորդ խաղային կերպարն է և խաղի մոտ 10%-ը նվիրված է նրան։ Կերպարն ունի հմտությունների և հարմարանքների ավելի փոքր հավաքածու։ Խաղի ընթացքում կարելի է բարելավել հերոսուհու հմտությունները և նրա զրահը։ Կերպարն ունի նաև մարտական ոճ, որը տարբերվում է Բեթմենից և տեսողության լրացուցիչ ռեժիմ՝ «գողի տեսիլք» և շրջում է քաղաքով՝ ճանկերի և մտրակի օգնությամբ։

Կատու-կին կերպարով խաղալիս՝ հիմնական նպատակը Արկհեմի տարածքում գողություններ կատարելն է։ Դրանցից առաջինն ավարտելու համար հարկավոր է կոտրել Կրկնակի դեմքի սեյֆը։ Սելինային բռնում են Դենտի ձեռքում, որը ցանկանում է հրապարակայնորեն մահապատժի ենթարկել նրան, բայց ի ուրախություն աղջկա՝ Բեթմենը փրկում է նրան։ Հաջորդ գողության համար գողը պետք է ներխուժի Հյուգո Սթրեյնջի պահոց, ինչը նա չի կարող անել առանց չարագործ Թունավոր Այվիի, ում հետ նա պետք է կռվի։ Թունավոր Այվին սկզբում մերժում է Սելինայի խնդրանքը, բայց ի վերջո համաձայնվում է օգնել նրան։ Սելինան հաջողությամբ մտնում է պահոց և ծրագրում մեծ թալանով փախչել Արքհեմ Սիթիից, բայց նա հրաժարվում է այս գաղափարից՝ որոշելով, որ պետք է փոխհատուցի Բեթմենին և փրկի նրան Սթրենջի մարդկանցից։

Կրկնակի Դեմքը զայրանում է Սելինայի վրա կողոպուտի համար, որոշում է նորից բռնել նրան, ինչի համար նա գողանում է նրա ողջ զարդերը։ Սելինան իհարկե ծրագրում է նորից գողանալ զարդերը և մեկնում է թանգարան՝ ռևանշ-մենամարտի Դեմքի և նրա մարդկանց հետ։ Իր պարտությունից հետո Դենտը Սելինային ասում է, որ այն ինչ նա գողացել է նրանից՝ միայն կեսն է պահել իր համար, իսկ մյուս կեսը բաժանել է, բայց Սելինան ի վերջո գտնում է իր ողջ ավարը։

Խաղի այլընտրանքային ավարտ կա, որում Սելինան չի գալիս Բեթմենին օգնության, քանի որ նա փախչում է Արքհեմ Սիթիից թալանով։ Բեթմենին գտնում և սպանում են Սթրենջի մարդիկ և ամբողջ Գոթեմ Սիթին քաոսի մեջ է ընկնում։

  • «Injustice: Gods Among Us» խաղում, խաղի սկզբում նա օգնում է Լեքս Լյութորին և զուգահեռ աշխարհում նա դառնում է Սուպերմենի ռեժիմի կողմնակիցը, բայց նա դա արել է՝ ելնելով Բեթմենի հանդեպ սիրուց, քանի որ Սուպերմենը խոստացել էր նրան կենդանի թողնել։ Պատմության ռեժիմում Կալ-Էլին հաղթելուց հետո նա որոշում է իրեն ցուց չտալ Բեթմենին, բայց պահպանում է մարդկանց օգնելու իր հետաքրքրությունը։
  • «LEGO Batman the Videogame»-ում կերպարը Պինգվինի օգնականներից մեկն է։
  • Սելինա Քայլը փորձում է փախչել Արքամից «LEGO Batman 2»-ում, որտեղ նրան պետք է կանգնեցնեն։
  • «LEGO Batman 3 խաղում կերպարը հայտնվում է որոշ վայրերում, որտեղ կարելի է կատարել լրացուցիչ առաքելություններ։
  • «Batman: Arkham Knight խաղում կերպարն առաջին անգամ հայտնվում է որպես պատանդ Հանելուկասաց-ի հետ և պետք է գտնի 9 բանալի նրան ազատելու համար։ Առաքելությունների ժամանակ նա երկրորդ կառավարվող կերպարն է, որտեղ անհրաժեշտ է փոխել ռեժիմը Բեթմենի և Կատու-կնոջ միջև։ Հանելուկասացի հետ Բեթմենի վերջին ճակատամարտի ժամանակ նա օգնության է հասնում Խավարի ասպետին։ Նա գլխավոր հերոսուհին է «Revenge of Catwoman DLC»-ում, որը տեղի է ունենում հիմնական պատմության ավարտից հետո։
  • «Batman: The Telltale Series» խաղում Կերպարը գլխավոր հերոսներից մեկն է։ Կախված խաղացողի գործողություններից, նա կարող է հարաբերություններ սկսել Բրյուսի հետ, կամ դառնալ նրա թշնամին։
  • «Injustice 2» խաղում Կատու-կինը չարագործ «համայնքի» անդամ է, բայց դավաճանում է նրանց և անցնում Բեթմենի կողմը։ Պատմության մեջ նա Սև դեղձանիկի և Կանաչ նետի թշնամին է։ Կիբորգի հետ միասին նա յոթերորդ դրվագի գլխավոր հերոսն է՝ «Breaking and Entering» վերնագրով, ինչպես նաև խաղային կերպար է։ Պատմության ռեժիմում Բրեյնիակին հաղթելուց հետո նա արդեն որոշում է շարունակել գողանալ գալակտիկական մասշտաբով՝ Երկրի վրա գործարքներից հետո։

Քննադատություն և արձագանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կատու-կինը IGN-ի 100 լավագույն չարագործների ցանկում 11-րդ հորիզոնականն է զբաղեցրել[11]։
  • IGN-ի «Կոմիքսների լավագույն 100 հերոսները» ցանկում 20-րդ հորիզոնականն է զբաղեցրել[12]։
  • 2016 թվականին «Rolling Stone» ամսագրում կերպարը զբաղեցրել է 10-րդ տեղը բոլոր ժամանակների 40 մեծագույն հեռուստատեսային չարագործների ցանկում[13]։
  • Կատու-կինը զբաղեցրել է 51-րդ հորիզոնականը «Wizard» ամսագրի բոլոր ժամանակների կոմիքսների 100 մեծագույն չարագործների ցանկում[14]։
  • Կատու-կինը զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը «Comics Buyer's Guide-ի» կոմիքսների 100 ամենասեքսուալ կանայք ցանկում[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Matthew K. Manning, Stephen Wiacek, Melanie Scott. The DC Comics Encyclopedia: New Edition. — 1. — DK Publishing, 2021. — С. 64. — 384 с. — ISBN 978-0744020564
  2. Fleisher, Michael L. (1976). The Encyclopedia of Comic Book Heroes Volume 1: Batman. Macmillan Publishing Co. էջեր 105–110. ISBN 0-02-538700-6. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
  3. Catwoman Vol.1 #00
  4. Catwoman Vol.1 Annual #02 (1995)
  5. Catwoman Vol.2 #49-52, 62, 71-72
  6. Flashpoint: Batman: Knight of Vengeance 2: Part Two
  7. «Бэтменовы смотрины». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
  8. Ford, Rebecca (2011 թ․ օգոստոսի 5). «Anne Hathaway: 5 Things to Know About the New Catwoman». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին.
  9. «Anne Hathaway's New World: The Interview». Harper’s Bazaar. 2011 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին.
  10. «Batman Returns (Mega Drive) 1992 by Sega: Review» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
  11. Catwoman is Number 11 Error in Webarchive template: Empty url.
  12. «Catwoman is number 20». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 12-ին.
  13. Collins, Sean T. (2016 թ․ փետրվարի 9). «40 Greatest TV Villains of All Time». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  14. Wizard #177 (July 2006) p.88.
  15. Կաղապար:Нп3 Comics Buyer's Guide Presents: 100 Sexiest Women in Comics. — Krause Publications, 2011. — С. 23. — ISBN 1-4402-2988-0

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy