Կարպանտրաս
Քաղաք | |||
---|---|---|---|
Կարպանտրաս | |||
ֆր.՝ Carpentras[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | Canton of Carpentras-Nord?, Canton of Carpentras-Sud?, arrondissement of Carpentras?, Վոքլյուզ և Communauté d'agglomération Ventoux-Comtat-Venaissin? | ||
Մակերես | 37,92 կմ² | ||
ԲԾՄ | 95 մետր, 56 մետր, 212 մետր | ||
Բնակչություն | ▲30 854 մարդ (հունվարի 1, 2022)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 84200[3] | ||
Պաշտոնական կայք | carpentras.fr/accueil.html(ֆր.) | ||
| |||
Կարպանտրաս[4][5] (ֆր.՝ Carpentras), քաղաք Ֆրանսիայում, գտնվում է երկրի հարավ-արևելքում, Պրովանս Ալպեր Լազուր շրջանի Վոքլյուզ դեպարտամենտում։
Ընկած է Կարպանտրաս օկրուգի մեջ, որը բաժանված է երկու կանտոնի՝ Հյուսիսային Կարպանտրաս և Արևելյան Կարպանտրաս։ Քաղաքը զբաղեցնում է 37,92 քառ. կմ տարածք։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին համայնքի բնակչությունը կազմել է 29 278 մարդ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարպանտրասը V դարից մինչև հիմա համարվում է տեղի առևտրի կենտրոնը։ Միևնույն ժամանակ այն եղել է գալլական մեմին ցեղերի բնակավայր, որտեղից ցորեն, մեղր, անասուն էին գնում հույները և կարթագենացիները։ Հռոմեական շրջանում այն անվանում էին Կարպենտորակտ (Carpentoracte), այստեղ էին պահում հռոմեական Հաղթական կամարը և քաղաքի դարպասը։
1274 թվականից քաղաքը անցնում է պապական Կոնտա-Վենեսինի տիրապետության տակ։ 1309-1314 թվականներին Կարպանտրասում է ապրել Հռոմի պապ Կլեմեն V: Իննոկենտիոս VI պապական իշխանության ժամանակ քաղաքը շրջապատված էր 32 աշտարակ և 4 դարպաս ունեցող բերդապարիսպներով։ 1320 թվականից մինչև 1790 թվականը Կարպանտրասը համարվում է Կոնտա-Վենեսին կոմսության պապական իշխանության կենտրոն։
XIII դարից սկսած քաղաքը եղել է ֆրանսիացի հրեաների հանգրվանը, որոնք փախել էին Ֆիլիպ IV Գեղեցիկ թագավորի հետապնդումներից։ Կրպանտրաս քազաքում է կառուցվել Ֆրանսիայի ամենահին սինագոգը (ժողովարան), որտեղ մինչև այժմ կատարվում են ժամերգություններ։
Ավանդույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարպանտրասը հայտնի է իրեն հատուկ գետնասունկի շաբաթական շուկայով, որը բաց է նոյեմբերից մարտ ամիսներին ուրբաթ օրերին[6]։ Քաղաքի ավանդական հրուշակեղենի տեսակ է հարվում «բեռլինգո» անուշեղենը, որը փոքր պինդ սպիտակ գծերով կոնֆետ է։ Սկզբնական շրջանում դրանք պատրաստվում էին պահածոյացված մրգերից ստացված հյութից։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Սիֆֆրեդիուսի եկեղեցի-Կարպանտրասի կաթոլիկական թեմի մայր տաճար 1801 թվականից սկսած, որի առաջին եպիսկոպոսն է եղել սուրբ Սիֆֆրեդիուսը։
- Կարպանտրասի կամար-I դարի անտիկ կամար, 1840 թվականից պատմական հուշարձան։
- Էնգեմբերտինի գրադարան-Ֆրանսիայի հին քաղաքային գրադարան։
- Կարպանտրասի ջրանցք-XIX դարի ոռոգման ջրանցք, հոսում է Դյուրանս գետից։
«Ինկվիզիցիա» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Կարպանտրաս քաղաքում։
Գործընկեր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2022 (ֆր.) — INSEE, 2024.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Франция, Монако // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 56—57. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 152.
- ↑ Truffle Market
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Карпантра». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարպանտրաս» հոդվածին։ |
|