Jump to content

Կերստի Կալյուլայդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կերստի Կալյուլայդ
էստ․՝ Kersti Kaljulaid
 
Կրթություն՝ Տարտուի համալսարան (1992)[1] և Tallinn Mustamäe Gymnasium?[1]
Մասնագիտություն՝ պետական ծառայող, խորհրդատու, տնօրեն, քաղաքական գործիչ, գործարար և sportsperson
Դավանանք լյութերականություն
Ծննդյան օր դեկտեմբերի 30, 1969(1969-12-30)[2][3][1] (54 տարեկան)
Ծննդավայր Տարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն  Էստոնիա
Ամուսին Georgi-Rene Maksimovski?
 
Կայք՝ kerstikaljulaid.ee
 
Պարգևներ
Կերստի Կալյուլայդ (2021)

Կերստի Կալյուլայդ (էստ․՝ Kersti Kaljulaid, դեկտեմբերի 30, 1969(1969-12-30)[2][3][1], Տարտու, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), էստոնացի քաղաքական գործիչ, 2016 թվականի հոկտեմբերի 3-ին ընտրվել է Էստոնիայի նախագահ։ Պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականի հոկտեմբերի 10-ից[7]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալյուլայդը ծնվել է 1969 թվականի դեկտեմբերի 30-ին Տարտու քաղաքում և հանդիսանում է Էստոնիայի քաղաքացի[8]։ 1987 թվականին ավարտել է Տալինի № 44 միջնակարգ դպրոցը[9], իսկ 1992 թվականին՝ Տարտուի համալսարանի կենսաբանության ֆակուլտետը[10]։ 2001 թվականին նույն համալսարանում ստանում է գործնական վարչարարության մագիստրոսի աստիճան։

Եղել է Էստոնիայի գենային հիմնադրամի և Տարտուի համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ[11]։ 2011 թվականից գլխավորում է Տարտուի համալսարանի խորհուրդը։

1998-1999 թվականներին աշխատել է Hansapank Markets-ի բանկային ներդրումների բաժնում՝ որպես նախագծի ղեկավար։ 1999 թվականին վարչապետ Մարտա Լաարայի խորհրդատուն էր՝ տնտեսական գծով[12][13]։

2002 թվականի փետրվարին նշանակվել է «Իրու» էլեկտրակայանի վարչական հաշվառման բաժնի ղեկավար։ 2002 թվականի սեպտեմբերին նշանակվել է նույն էլեկտրակայանի տնօրեն[13]։

2001-2004 թվականներին «Հայրենիքի միություն» կուսակցության անդամն էր։

2004 թվականի մայիսից մինչև 2016 թվականի սեպտեմբերն Էստոնիայի ներկայացուցիչն էր Եվրոպայի աուդիտորների պալատում[14]։ 2010-2014 թվականներին պատասխանատու էր վերահսկման մեթոդների և տարեկան հաշվետվությունների համար։ 2014 թվականից ղեկավարում էր գյուղատնտեսության ոլորտում կատարվող աուդիտը և պալատի կառուցվածքի փոփոխությունների իրականացումը[13]։

2016 թվականի սեպտեմբերից գլխավորում էր Ռիյգիկոգու դիվանատանը կից ձևավորված Զարգացման մոնիտորինգի խորհուրդը[13]։

Ռիյգիկոնգուի նախագահական ընտրությունների 3 և Ընտրողների կոլեգիայի 2 անարդյունք փուլերից հետո Էստոնիայի պառլամենտի ավագանիների խորհուրդը սեպտեմբերի 27-ին Կալյուլայդին առաջադրեց որպես երկրի ղեկավարի միակ թեկնածու[15]։ 2016 թվականի հոկտեմբերի 3-ին Էստոնիայի նախագահական ընտրություններում՝ Ռիյգիկոնգուում հավաքեց 81 ձայն 101-ից[16] և դարձավ երկրի առաջին կին նախագահը[17][18]։ Երկրի ղեկավար ընտրվելուց հետո Կալյուլայդը ցանկություն հայտնեց շարունակել ապրել իր տանը՝ Տալինի Նիմե թաղամասում և չտեղափոխվել Կադրիորգ նախագահական պալատ[19]։

Պաշտոնը ստանձնելուց հետո Կալյուլայդը նախատեսում է առաջին պաշտոնական այցերը կատարել Ֆինլանդիա և Լատվիա[20]։

2011 թվականից ամուսնացած է Գեորգի Ռենե Մաքսիմովսկու հետ[21]։ Ունի 4 զավակ[22][23] (առաջին ամուսնությունից՝ որդի և դուստր, Գեորգի Ռենե Մաքսիմովսկու հետ ամուսնությունից՝ 2 որդի)։

Կերստի Կալյուլայդը եղբայր ունի՝ Ռայմոնդ Կալյուլայդը, որը 2016 թվականի մարտից զբաղեցնում է Տալինի Պիխիա Տալին թաղամասի ավագանու պաշտոնը[24]։

Տիրապետում է էստոներեն, անգլերեն և ռուսերեն լեզուների[25]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Eesti spordi biograafiline leksikon (эст.)
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  5. https://www.president.gov.ua/documents/3922021-39777
  6. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 500. — ISBN 978-951-37-7005-1
  7. «Президент Ильвес поздравил Керсти Кальюлайд». Postimees.ee. 2016 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  8. «Керсти Кальюлайд представлена на пост президента ЭР». postimees. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  9. Tallinna Mustamäe Gümnaasiumi vilistlased (in Estonian). Accessed on September 30, 2016.
  10. «Кандидат в президенты Эстонии Керсти Кальюлайд. Досье». Аргументы и факты. 2016 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  11. «Как партии пришли к кандидатуре Кальюлайд». postimees. 2016 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  12. «Керсти Кальюлайд — новый президент Эстонской Республики». ru.sputnik-news.ee. 2016 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 Артур Тооман, Виктор Сольц. (2016 թ․ հոկտեմբերի 3). «Керсти Кальюлайд избрана президентом Эстонии». ERR. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  14. «Кто такая Керсти Кальюлайд и почему ее предложили выдвинуть кандидатом в президенты». delfi. 2016 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  15. «Керсти Кальюлайд выдвинута единственным кандидатом в президенты Эстонии». РИА Новости. 2016 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  16. «Новым президентом Эстонии стала Керсти Кальюлайд». 2016 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  17. «Керсти Кальюлайд стала новым президентом Эстонии». delfi. 2016 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  18. «Керсти Кальюлайд стала президентом Эстонии». postimees. 2016 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  19. «Первый брифинг Керсти Кальюлайд: я готова общаться с людьми на русском языке». mke.ee. 2016 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  20. «Визиты и канцелярия: что первым делом сделает Кальюлайд на президентском посту». delfi. 2016 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  21. «Керсти Кальюлайд: мой муж занимался секретной работой». delfi. 2016 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  22. ««АК»: Керсти Кальюлайд готова разговаривать с русскими на русском языке». rus.err.ee. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  23. «Kersti Kaljulaid ujub presidendiakvaariumis üksinda: nad on kõik mu seljataga olemas, mu perekond» (էստոներեն). delfi. 2016 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  24. «Старейшиной Пыхья-Таллинна станет Раймонд Кальюлайд». delfi. 2016 թ․ մարտի 9. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  25. «Керсти Кальюлайд на пресс-конференции: сегодня выиграла вся Эстония». delfi. 2016 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy