Հենրիխ Հարեր
Հենրիխ Հարեր գերմ.՝ Heinrich Harrer | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 6, 1912[1][2][3][…] |
Ծննդավայր | Hüttenberg, Sankt Veit an der Glan District, Կարինտիա, Ավստրիա |
Մահացել է | հունվարի 7, 2006[4][1][2][…] (93 տարեկան) |
Մահվան վայր | Ֆրիզախ, Sankt Veit an der Glan District, Կարինտիա, Ավստրիա[5] |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Կրթություն | Գրացի համալսարան |
Երկեր | Seven Years in Tibet? |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, լուսանկարիչ, լեռնագնաց, լեռնադահուկորդ, գրող, սցենարիստ, աշխարհագրագետ և գոլֆ խաղացող |
Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ՍԱ և ՍՍ |
Կայք | harrerportfolio.com |
Heinrich Harrer Վիքիպահեստում |
Հենրիխ Հարեր (գերմ.՝ Heinrich Harrer, հուլիսի 6, 1912[1][2][3][…], Hüttenberg, Sankt Veit an der Glan District, Կարինտիա, Ավստրիա - հունվարի 7, 2006[4][1][2][…], Ֆրիզախ, Sankt Veit an der Glan District, Կարինտիա, Ավստրիա[5]), ավստրիացի ճանապարհորդ, լեռնագաց և գրող, ՍՍ-ի օբերշարֆյուրեր[6]։ Եղել է Դալայ լամա XIV-ի մանկության ուսուցիչն ու ընկերը[7]։ Նա մեծ ճանաչում է ձեռք բերել իր հեղինակած «Յոթ տարի Տիբեթում» գրքի շնորհիվ, որտեղ ներկայացրել է դեպի Տիբեթ կատարած ճամփորդության հիշողությունները։ 1997 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմ։ Ֆիլմում Հենրիխ Հարերին մարմնավորում է դերասան Բրեդ Փիթը։ Ֆիլմից հետո, որով ներկայացվում է նաև Չինաստանի՝ Տիբեթ ներխուժման պատմությունը, Բրեդ Փիթը և նրա խաղընկեր՝ Դևիդ Թուլիսը, ընդմիշտ զրկվեցից Չինաստան մուտք գործելու հնարավությունից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրիխ Հարերը ծնվել է 1912 թվականի հուլիսի 6-ին Օբերգոսենում՝ փոստային ծառայողի ընտանիքում։ Ուսումը ստացել է Բրուկ ան դեր Մուրի և Գրացի ռեալական դպրոցներում։ 1929 թվականին ընդունվում է Գրացի Սպորտային Ակադեմիական միություն։ 1933-1938 թվականներին Գրացի համալսարանում ուսանել է աշխարհագրություն և զբաղվել է սպորտով։ 1933 թվականի հոկտեմբերին անդամագրվել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությանը[8]։ Հարերը հմուտ լեռնդահուկորդ էր։ Նա հանդիսացել է 1936 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից-հավակնորդ, սակայն ավստիական հավաքականը ավելի ուշ բոյկոտում է այդ տարվա Օլիմպիադան։ Այնուամենայնիվ, Հարերը Համաշխարհային Ուսանողական Խաղերի ընթացքում հաղթում է դաունհիլլի մրցությունում։ Հենրիխ Հարերի լեռնագնացային ամենահայտնի նվաճումը հանդիսանում է 1938 թվականին Էյգերի հյուսիսային պատը առաջինը բարձրանալը[9]։ Այդ քայլի շնորհիվ նրա անունը հայտնի է դառնում որպես «Եվրոպայի ամենալավ լեռնագնաց»[10]։
1938 թվականի ապրիլի 1-ին Հարերը անդամագրվում է ՍՍ-ի շարքերը (որոշում № 73.896): 1938 թվականի մայիսի 1-ին դառնում է Նացիոնալ – սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության անդամ։ ՍՍ-ում հանդես է գալիս, որպես սպորտային հրահանգիչ։ Նույն թվականին ամուսնանում է Շարլոտե (Լոտե) Վեգեների հետ, ով գերմանացի հայտնի երկրաբան և օդերևութաբան Ալֆրեդ Վեգեների դուստրն էր[11]։ 1939 թվականին ծնվում է նրանց որդին՝ Ռալֆը։ 1943 թվականին զույգը բաժանվում է, երբ Լոտեն գերևարված Հարերին է ուղարկում ապահարզանի ծանուցագիրը՝ խնդրելով չխանգարել իրեն՝ նոր սիրո հարցում։
Ճանապարհորդություն դեպի Տիբեթ
[խմբագրել | խմբագրել կոդը]1939 թվականին Հարերը գերմանական լեռնագնացային արշավախմբի կազմում ուղևորվում է Մեծ Բրիտանիայի գաղութատիրության տակ գտնվող հնդկական տարածքներ, որպեսզի մասնակցի Հիմալայ լեռան հյուսիս-արևմտյան կողմում գտնվող Նանգա Պարբատ լեռան մագլցմանը։ Լեռնագնացներին չի հաջողվում հասնել Նանգա Պարբատի գագաթը, սակայն նրանք շարունակում են շարժվել լեռան բարձրություններից մեկով, մինչև որ արշավի ավարտին, երբ սկիզբ է առնում Երկրորդ համաշխարհային պատերազմը, գերևարվում է տեղի բրիտանական գաղութատիրական իշխանության կողմից։ Հարերին և խմբի մնացած անդամներին են Հնդկաստանի ռազմագերիների ճամբար։ 1944 թվականի ապրիլի 29-ին Հարերին և ևս երեք գերևարվածներին հաջողվում է փախչել։ Հիմալայան լեռներով անցնելով երկար տարածություն՝ 1946 թվականին Հենրիխ Հարերն ու նրա ընկեր՝ Պետեր Աուֆշնայթերին (Peter Aufschnaiter) հաջողվում է հասնել Լհասա։ Հարերին բախտ էր վիճակված Տիբեթում անցկացնել յոթ տարի։ Նա արտաքին աշխարհից, արևմտյան երկրներից, շատ բան է պատմում Դալայ Լամա XIV-ին, ով այդ ժամանակ ընդամենը 11 տարեկան էր։ Այս հանգամանքը, ինչպես նաև չինական ագրեսիայի դեմ տիբեթցիների զինված պայքարին Հարերի և Աուֆշնայթերի մասնակցության մասին տեղեկությունները ժամանակակից չինական քարոզչության համար օգտագործվում է որպես «ապացույց» այն բանի, որ տիբեթյան ղեկավարությունը համագործակցել է նացիստական իշխանությունների հետ, թեև հենց Դալայ Լաման ինքը ավելի ուշ խոստովանել է, որ այն ժամանակ ոչինչ չի իմացել նացիստների մասին[12]։
Վերադարձ
[խմբագրել | խմբագրել կոդը]1950 թվականին չինական ղեկավարության կողմից Տիբեթը գրավումից հետո Հարերը վերադառնում է Ավստրիա։ Այստեղ նա գրում է «Յոթ տարի Տիբեթում» գիրքը։ Հետագայում Հարերը մասնակցություն է ունենում մի ամբողջ շարք էթնոգրաֆիկ և լեռնամագլցման արշավների։ Մի շարք առաջնամագլցումներ է կատարել Ալյասկայում (օրինակ առաջինն է հաղթահարել Հանթեր լեռան գագաթը), Աֆրիկայում և Օվկիանիայում։
1958 թվականին Հենրիխ Հարերը սկսում է լրջորեն զբաղվել գոլֆով և Ավստրիայում դառնում է սիրողական մակարդակի գոլֆի մրցության հաղթող։ 80 տարեկան հասակում էլ Հարերը շարունակում է ակտիվորեն զբաղվել լեռնադահուկային սպորտով։
Հենրիխ Հարերը վախճանվել է 2006 թվականի հունվարի 7-ին։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրիխ Հարերի «Յոթ տարի Տիբեթում» գիրքը թարգմանվել է 53 լեզվով։ Այն էկրանավորվել է ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ Ժան Ժակ Անոյի կողմից՝ 1997 թվականին։ Հարերին ֆիլմում մարմնավորել է Ոսկե Գլոբուսի դափնեկիր, հայտնի դերասան Բրեդ Փիթը։
Հարերն իր հայրենի Հյութենբերգում հիմնադրել է թանգարան, որտեղ հավաքված է ասիական ու աֆրիկյան երկրներից բերված էթնոգրաֆիկական գտածոների հարուստ հավաքածու։ Թանգարանի այցելուները կարող են տեսնել նաև Հարերի լուսանկարները, որոնք արվել են նրա ճամփորդությունների ընթացքում։
Իր 600-ից ավել կատարված արշավների ընթացքում Հարերը բազմիցս արժանացել է մի շարք պարգևների։
Կենդանության օրոք Հենրիխ Հարերն ու ներկա Դալայ Լաման մշտապես շարունակել են մտերիմ ընկերներ են մնալ։ 2002 թվականին Դալայ Լաման նշել է, որ Հարերը մեծ ջանքեր է գործադրել միջազգային հանրության ուշադրությունը տիբեթյան հիմնախնդրի կողմը գրավելու հարցում ասելով՝
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Генрих Харрер. Семь лет в Тибете: Мемуары.(ռուս.)
- Генрих Харрер. «Белый паук» (ռուսերեն). Горная энциклопедия. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 12-ին.(ռուս.)
- Հենրիխ Հարեր, Յոթ տարի Տիբեթում, հիշողություններ։
- Հենրիխ Հարեր, Սպիտակ Սարդը, լեռնային հանրագիտարան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Luminous-Lint — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.heute.de/ZDFheute/inhalt/0/0,3672,3267392,00.html
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118701703 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ "Heinrich Harrer Biography". Harrer Portfolio. Արխիվացված 2012-01-23 Wayback Machine(գերմ.)
- ↑ "His Holiness the Dalai Lama said Heinrich Harrer Will Always be Remembered by the Tibetan People". Central Tibetan Administration. Արխիվացված 2018-03-10 Wayback Machine(անգլ.)
- ↑ Wiliam Cole, AP: Heinrich Harrer ist tot Der Spiegel 7. Januar 2006.(գերմ.)
- ↑ Messner, Reinhold. The Big Walls: From the North Face of the Eiger to the South Face of Dhaulagirl. Crowood, 2001, p. 105. ISBN 1-86126-467-4
- ↑ Харрер, Генрих. «Белый паук» (ռուսերեն). Горная энциклопедия. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 12-ին.(ռուս.)
- ↑ Martin, Douglas. «Heinrich Harrer, 93, Explorer of Tibet, Dies». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 15-ին.(գերմ.)
- ↑ Последние годы независимости.(ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիխ Հարեր» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հուլիսի 6 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Ավստրիայում ծնվածներ
- Հունվարի 7 մահեր
- 2006 մահեր
- Ավստրիայում մահացածներ
- Գրացի համալսարանի շրջանավարտներ
- Նացիոնալ-սոցիալիստական կուսակցության անդամներ
- Ավստրիական «Գիտության և արվեստի համար» պատվո խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ավստրիացի աշխարհագետներ
- Ավստրիացի գրողներ
- Ավստրիացի լեռնագնացներ
- Ավստրիացի լուսանկարիչներ
- Ավստրիացի մանկավարժներ
- Ավստրիացի սցենարիստներ
- Ավստրիացի վիպասաններ
- Գրողներ այբբենական կարգով
- Ճանապարհորդներ