Հենրի V (Անգլիա)
Հենրի V | |
---|---|
Ծնվել է՝ | սեպտեմբերի 16, 1386 |
Ծննդավայր | Monmouth Castle, Monmouth, Մոնմութշիր, Ուելս, Անգլիայի թագավորություն |
Մահացել է՝ | օգոստոսի 31, 1422[1] (35 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Վիեննայի պալատ, Վենսեն |
Վեստմինստերյան աբբայություն[2] | |
Երկիր | Անգլիայի թագավորություն |
Տոհմ | Լանքաստերներ |
քաղաքական գործիչ | |
Շրջանավարտ | Թագավորական քոլեջ |
Հայր | Հենրի IV[3] |
Մայր | Մերի դը Բոհուն[3] |
Երեխաներ | Հենրի VI[3] |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Հենրի V (անգլ.՝ Henry V, օգոստոսի 9, 1387, այլ տվյալներով սեպտեմբերի 16 Մոնմուտ ամրոց, Մոնմուտշիր Ուելս-օգոստոսի 31, 1422, Վենսեն (Փարիզի մոտակայքում), Ֆրանսիա), Անգլիայի արքա 1413 թ.-ից, Լանքաստերների դինաստիայի ներկայացուցիչ Հարյուրամյա պատերազմի լավագույն զորահրամանատարներից։ Ջախջախել է ֆրանսիացիներին Ազենկուրի ճակատամարտում (1415)։ 1420 թ.-ի Տուրայի պայմանագրով դարձավ ֆրանսիական գահի ժառանգորդ և խնամակալ ստացավ Շառլ VI-ի աղջկա Եկատերինայի հետ։ Շարունակել է պատերազմը, չընդունելով Շառլ VI-ից հետո ֆրանսիական գահի նկատմամբ հավակնություններ ունեցող վերջինիս որդուն Շառլին (ապագայում՝ Շառլ VII) և այդ պատերազմի ժամանակ էլ մահանում 34 տարեկան հասակում 1422 թ.-ին Շառլ VI-ից ընդամենը 2 ամիս անց, ամենայն հավանականությամբ ժանտախտից։
Սկզբնական շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապագա թագավորը ծնվել է օգոստոսի 9-ին կամ սեպտեմբերի 16-ին 1386 թ.-ի կամ 1387 թ.-ին Հենրի IV-ի և 16-ամյա Մարի դը Բոգունի ընտանիքում։ 1398 թ.-ին հոր՝ Հենրիի արտաքսումից հետո Ռիչարդ II արքան վերցրեց Հենրիին իր խնամակալության տակ, նրան վերաբերվեց բարեգթորեն։ Երիտասարդ Հենրին ուղեկցել է Ռիչարդ II-ին Իռլանդիա կատարած արշավանքի ժամանակ։ 1399 թ.-ին Հենրիի հայրը ետ վերադարձավ և դարձավ թագավոր Ռիչարդ II-ի փոխարեն։ Երիտասարդ Հենրին, ով ևս վերադարձավ Անգլիա, պաշտոնապես դարձավ թագաժառանգ։ Հոր թագադրման արարողության ժամանակ ստացավ Ուելսի արքայազն տիտղոսը։ 1399 թ.-ի նոյեմբերի 10-ին նա ստացավ Լանքաստերյան հերցոգ տիտղոսը, դառնալով պետության երրորդ դեմքը, մեկ տարվա մեջ ստանալով այս երկու տիտղոսները։ Այս ամենի կողքին նա ստացավ նաև Կորնուելյան հերցոգ տիտղոսը Չեստերի գրաֆ և Ակվիտանիայի հերցոգ։ Համաձայն միջնադարյան ժամանակագիրների Հենրին սովորել է նաև Օքսֆորդի քոլեջներից մեկում, որի կանցլերը հենց իր հորեղբայր Հենրի Բոֆորտն էր։
Մի քանի տարի անց նա գլխավորեց անգլիական զորքերը Օուեն Գլենդուրի բարձրացրած ապստամբության դեմ։ Միանալով իր հոր զորքերին մասնակցում է Հենրի Պերսի դեմ 1403 թ.-ի հուլիսի 21-ի Շրուստբերի մոտ տեղի ունեցած ճակատամարտին։ Ճակատամարտը քիչ էր մնում դառնար վերջինը 16-ամյա արքայազնի համար։ Բանն այն է, որ ճակատամարտի ժամանակ նետահարել էին նրա դեմքը։ Շնորհիվ այդ նետի վաստակեց սպի ամբողջ կյանքի համար։
Մասնակցությունը երկրի կառավարմանը։ Կոնֆլիկտը հոր հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]1408 թ.-ին Հենրիի ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է եղել Ուելսում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Արքայի հիվանդությունից հետո նրա իշխանությունն ավելի մեծացավ երկրի կառավարման գործում։ 1410 թ.-ի հունվարից նա իր հորեղբայրներ Թովմաս և Հենրի Բորֆրտների հետ միասին փաստացի կառավարում էր երկիրը։ Սակայն նրա և հոր մեջ հակասություններ են ձևավորվում արտաքին և ներքին քաղաքական խնդիրներում, այս հակասությունն այնքան խորացավ հոր և որդու մեջ, որ 1411 թ.-ին թագավորը Հենրիին վռնդեց իր Խորհրդից։ Այս վեճը բացառապես հիմնված էր քաղաքական խնդիրների վրա։ Ապագա Հենրի V-ի հետ կապված այս իրադարձությունները իրենց արձագանքն ունեն Շեքսպիրի երկերում, բայց այս վեճը լուրջ ազդեցություն չունեցավ Հենրիի հետագա ճակատագրի վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118548182 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Gasquet F. A. The Religious Life of King Henry VI — 1923. — P. 4.
- ↑ 3,0 3,1 3,2 Kindred Britain
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի V (Անգլիա)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 354)։ |