Jump to content

Հոկոն I Բարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոկոն I Բարի
Håkon Adalsteinsfostre
Դիմանկար
Ծնվել է921(0921)
ԾննդավայրՀորդալան, Նորվեգիա
Մահացել է961(0961)
Մահվան վայրՖիտյարի ճակատամարտ
ԳերեզմանSeim
ՔաղաքացիությունՆորվեգիա
ԿրոնՆորվեգական կրոն
Մասնագիտությունմիապետ
ԾնողներՀայր` Հարալդ I Գեղահեր
Զբաղեցրած պաշտոններՆորվեգիայի թագավոր
 Haakon I of Norway Վիքիպահեստում

Հոկոն I Բարի (նորվ.` Håkon Adalsteinsfostre, 918 կամ մոտ 920[1], Հորդալան, Նորվեգիա - 961[1], Ֆիտյարի ճակատամարտ, Նորվեգիա), Նորվեգիայի երրորդ արքան (934/35 թ.-ից)։

Հարալդ I Գեղահերի կրտսեր որդին էր, Էիրիկ Արյունարբու Սեկիրայի արյունակից եղբայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկոնը մեծացել է Անգլիայի թագավոր Էտելստանի հովանավորության ներքո, ինչը հանդիսանում էր Հոկոնի հոր հետ կնքված խաղաղության դաշնագրի մի մասը։ Անգլիայի արքան Հոկոնին մեծացրել է քրիստոնեական հոգեբանությամբ (հավանաբար նրան ուսման է ուղարկել Գլաստոբերիի (Ուեսեքս) աբբայություն), կնքել է, իսկ երբ նրանց հասնում է Հարալդի մահվան լուրը, Էտելստանը Հոկոնին տրամադրում է նավեր և զորք` իրեն թագավոր հայտարարած Էիրիկ Արյունարբու Սեկիրայի դեմ արշավանքի համար։ Նորվեգիա հասնելով` Հոկոնի կողմն են անցնում մեծաթիվ հայտնի մարդիկ, ում Հոկոնը խոստանում է թեթևացնել իր հոր կողմից մտցված ժառանգական սեփականության համար նախատեսված հարկային բեռը։

Գահընկեց արված Էիրիկը փախնում է Բրիտանական կղզիներ որտեղ և սպանվում է։ Նրա որդիները, դաշնակցելով Դանիայի հետ, մի քանի անգամ հարձակվում են Նորվեգիայի վրա, սակայն պարտություն են կրում Հոկոնի կողմից։ Հոկոնը դաշինք է կնքում Հլադիր, Մյորե, Ռումսդալիր յարլերի հետ, ինչի արդյունքում նա ճանաչվում է կոնունգ։ Հոկոնի փարեփոխումների արդյունքում լեյդանգը (ռազմա-ծովային ուժեր) վերածվում է մշտական նավատորմի։

Ձախողվում են քրիստոնեությունը որպես պետական կրոն դարձնելու փորձերը։ Նորվեգիայում առաջին տաճարների կառուցումը հարուցում է նորվեգացի ազնվականների դժգոհությունը, ինչին Հոկոնը չէր կարող դիմագրավել։ Ֆիտյարի ճակատամարտում (961 թ.), որի ժամանակ վերջնականապես պարտության են մտնվում Էիրիկի որդիները, Հոկոնը մահացու վիրավորվում է։ Եղբայրասպան պատերազմից հետո գահը ժառանգում է Էիրիկի երրորդ որդին` Հարալդ II Գորշ Մաշկը։ Սակայն նորվեգացիները նրան չէին ընդունում և մի քանի տարի անց հոժարակամ ընդունում են Նորվեգիայում ափ իջած դանիացիներին` Հարալդ I Կապտատամի գլխավորությամբ, որի հովանավորության ներքո էլ Նորվեգիան սկսեց կառավարել Հոկոն II Ահեղ յարլը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Агишев С. Ю. Теодорик Монах и его «История о древних норвежских королях». М., 2013. С. 456.
  • Снорри Стурлусон. Круг земной. М., 1980.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոկոն I Բարի» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy