Jump to content

Մաքս Էռնստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքս Էռնստի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Գերմանիա[1]
ՏեղագրությունԲրյուլ[1]
ՎայրԲրյուլ
Հիմնադրվել էսեպտեմբեր 2005
Կայքmaxernstmuseum.lvr.de
Քարտեզ
Քարտեզ

Մաքս Էռնստի թանգարան Բրյուլում[2] (գերմ.՝ Max Ernst Museum Brühl des LVR), պատկերասրահ Բրյուլ քաղաքում (Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկիր)։ Բացվել է 2005 թվականի սեպտեմբերին ճարտարապետներ Թոմաս վան դեն Վալենտինի և Սեյեդ Մոհամմադ Օրեյզիի կողմից նախագծված շենքում, գտնվում է պալատական համալիրի տարածքում, կառուցված է կլասիցիզմի ոճով (19-րդ դար)։ Նկարիչ Մաքս Էռնստի հայրենիքում բացված պատկերասրահը մասնագիտացած է դադաիստների և սյուրռեալիստների ստեղծագործությունների բնագավառում, պարբերաբար ցուցադրվում են նաև ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ։

Արվեստի պատմաբան Ախիմ Զոմմերը թանգարանը ղեկավարել է 2006 թվականի մայիսի 1-ից[3]։ 2022 թվականի օգոստոսի վերջինիս թոշակի անցնելուց հետո արվեստի պատմաբան Մադլեն Ֆրեյը ստանձնել է թանգարանի կառավարումը 2022 թվականի հոկտեմբերի 1-ից[4][5]։

Պատմություն և նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանային շենքերի համալիրը 19-րդ և 21-րդ դարերի ճարտարապետության համադրություն է, գտնվում է Աուգուստուսբուրգ և Ֆալկենլուստ պալատներից ոչ հեռու, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Այգում է գտնվում Բրյուլյան տաղավարի եռահարկ համալիրը (Brühler Pavillon), որը կառուցվել է 19-րդ դարում կլասիցիզմի ոճով և ներառված է ճարտարապետության հուշարձանների ցանկում։ Տաղավարն ընդլայնվել է կենտրոնական ապակե տաղավարի և մուտքի վրա «կախովի ընդկալի» կառուցմամբ։ Վերակառուցվել են նաև նկուղները, որոնք դարձել են ցուցահանդեսների և այլ միջոցառումների համար նախատեսված լրացուցիչ սրահներ։ Կառուցման ժամանակ տաղավարը ծառայել է որպես զբոսաշրջային ռեստորանի տարածք, որը բացվել է 1844 թվականին՝ Քյոլն-Բոն երկաթուղային գծի կառուցման հետ միաժամանակ և դարձել հայտնի հանգստի գոտի Բրյուլ քաղաքի շրջակայքում։

Ծրագրի իրականացման ընթացքում հին շենքը ներդաշնակորեն ինտեգրվել է ժամանակակից ցուցահանդեսային տարածքների պահանջներին, ճարտարապետների թիմը մրցանակ է ստացել ժամանակակից ճարտարապետության ոլորտում՝ որպես «օրինակելի շենք Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրում»։

Թանգարանի շենքի հիմնաքարի տեղադրումը, որը նախագծվել է ճարտարապետներ Թոմաս վան դեն Վալենտինի (ծն.՝ 1945) և Սեյեդ Մոհամմադ Օրեյզիի (ծն.՝ 1959) կողմից, իրականացվել է 2002 թվականին, շինարարությունն ավարտվել է 2004 թվականի աշնանը։ Շենքն առաջին անգամ բացվել է լայն հասարակության համար Հուշարձանների բաց դռների օրվա (Tag des offenen Denkmals) կապակցությամբ։ «Dorothea Tanning-Saal» առանձին դահլիճը կոչվում է Մաքս Էռնստի չորրորդ կնոջ անունով, գտնվում է թանգարանի նկուղում և սկսած 1958 թվականից հանդիսանում է «Brühler Schlosskonzerte» համերգաշարի անցկացման վայր։

Բրյուլի Մաքս Էռնստի թանգարանի ներկայիս հավաքածուն ընդգրկում է Էռնստի մոտ յոթանասուն ստեղծագործական տարվա աշխատանքներ` սկսած դադաիզմից և Ֆրանսիայի սյուրռեալիստական շարժմանը մասնակցելուց մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 1953 թվականին նրա վերադարձը Եվրոպա։ Բացի վաղ շրջանի նկարներից, թանգարանի տրամադրության տակ առկա է այսպես կոչված «Շնեպպենհայմի հավաքածուն» (Sammlung Schneppenheim), որը ներառում է Էռնստի ստեղծած գրեթե բոլոր գրաֆիկական աշխատանքները։ Թանգարանի հավաքածուի կենտրոնն է համարվում D-paintings շարքի 36 կտավները, որոնք Էռնստի նվերներն են իր կնոջը՝ նկարչուհի Դորոթեա Թենինգին ծննդյան օրվա կապակցությամբ։ Հավաքածուի կարևոր մասն է կազմում ավելի քան 700 վավերագրական լուսանկարների հավաքածուն, որոնք ներկայացնում են նկարչի կյանքը։

«Kreissparkasse Köln» բանկը թանգարանին է նվիրել իր քանդակների հավաքածուն մշտական պահպանության համար։ Հավաքածուն ընգրկում է ավելի քան 70 քանդակներ, այդ թվում «Այծեղջյուր» մեծ քանդակը (Capricorn, 1948), ինչպես նաև Էռնստի կողմից մի քանի տասնամյակների ընթացքում ստեղծված քանդակներ, որոնք ժամանակին եղել են նկարչի անձնական հավաքածուի մի մասը։ Մաքս Էռնստի աշխատանքները ավելի խորը վերլուծելու նպատակով նրա անունը կրող թանգարանը վեց ամիսը մեկ փոխում է իր մշտական ցուցադրությունը՝ այն լրացնելով այլ պետական, քաղաքային կամ մասնավոր հավաքածուների ցուցանմուշներով («Schausammlung im Wechsel» կոնցեպցիա)։

2009 թվականին թանգարանը գերմանացի ձեռնարկատեր Վալդեմար Կրոոնից (Waldemar Croon, 1916-2013) ստացել է «Արիզոնայի անապատը անձրևից հետո» (Arizona desert after rain, մոտ 1948 թվական) կտավը։ 2010 թվականին, թանգարանի 10-ամյակի կապակցությամբ, «Max Ernst Gesellschaft» ընկերությունը «վեց նիշանոց գումարով» մասնավոր հավաքածուից ձեռք է բերել «Nocturne IV» կտավը (Nachtstück, 1967), որը նվեր էր պատկերասրահին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ 2012 թվականին Stiftung Max Ernst հիմնադրամը նվեր է ստացել նկարչի վաղ շրջանի նկարներից մեկը՝ համաձայն Օբերլե ընտանիքի կտակի։ Տղայի յուղաներկ դիմանկարում պատկերված է Տեո Օբերլենը (ծն.՝ 1909), Վիլհելմ Օբերլեի որդին, ով Բրյուլի մունիցիպալ գիմնազիայի գլխավոր մանկավարժն է եղել։ 2013 թվականին բժիշկ և կոլեկցիոներ Պիտեր Շնեպենհայմը թանգարանին է նվիրել «20-րդ դար» (The Twentieth Century, 1955) յուղաներկ կտավը։

2006 թվականի մարտից օգոստոս ամիսների ընթացքում թանգարանը ցուցադրել է «La Forêt» կտավը, որը վարձակալել է փարիզյան «Cazeau-Béraudière» պատկերասրահից, չնայած Վերներ Շպիսը հաստատել է դրա իսկությունը, 2010 թվականին կեղծարար Վոլֆգանգ Բելտրակին այն անվանել է իր բազմաթիվ նմանակումներից մեկը։

Բացի Էռնստի ժառանգության հետ կապված հիմնական գործունեությունից, թանգարանում պարբերաբար անցկացվում են ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ՝ ինչպես թեմատիկ (խմբային), այնպես էլ անհատական։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. Максим Юдов (2013 թ․ սեպտեմբերի 18). «XX век Макса Эрнста: Макс Эрнст был свидетелем двух мировых войн. Выставка в Брюле интерпретирует творчество немецкого художника-сюрреалиста в контексте событий XX века». dw.com (ռուսերեն). Deutsche Welle. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  3. General-Anzeiger vom 27. Januar 2006: Achim Sommer ist neuer Chef des Brühler Max-Ernst-Museums, von Thomas Kliemann, abgerufen am 21. Dezember 2013
  4. «Abschied von langjährigem Museumsdirektor». Landschaftsverband Rheinland (LVR). 2022-08-01. Վերցված է 2022-08-01-ին.
  5. «Direktorin Madeleine Frey tritt ihr neues Amt an – Leitungswechsel im Max Ernst Museum Brühl des LVR» (PDF). Pressemitteilung. Landschaftsverband Rheinland (LVR). 2022-10-25. Վերցված է 2023-02-02-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Էռնստի թանգարան» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy