Մոտիվ (երաժշտություն)
Մոտիվ ( իտալ.՝ motivo՝ առիթ, դրդում և լատին․՝ motus՝ շարժում), երաժշտական ձևերի ամենափոքր տարրը, երաժշտության հասարակ ռիթմային միավոր՝ կազմված հնչյունների կարճ հաջորդականությունից, միավորված է մեկ տրամաբանական շեշտադրմամբ և ունի ինքնուրույն արտահայտիչ նշանակություն։ Ընդհանուր իմաստով՝ եղանակ, մեղեդի։
Երաժշտության մեջ մոտիվը կարճ երաժշտական գաղափար է, որը առանձնանում է ընթացիկ երաժշտական կառուցվածքից․ երաժշտական ֆրագմենտ կամ հաջորդականություն, որը տարբերվում է այն բանով, որ ստեղծագործության մեջ ունեն մի քանի հատուկ կամ մեկ նշանակություն։ Encyclopédie de la Pléiade-ը այն համարում է մեղեդային, ռիթմային կամ ներդաշնակ բջիջ, այն դեպքում, երբ 1958 թվականին Encyclopédie Fasquelle-ը պնդում էր, որ այն կարող է պարունակել մեկ կամ մի քանի բջիջ, բայց դեռևս մնում է նվազագույն վերլուծվող տարր կամ արտահայտություն այս համատեքստում։ Այն համարվում է թեմայի կամ արտահայտության համար ամենակարճ բաժանումը, որը դեռևս պարունակում է ամբողջական երաժշտական գաղափար։ Grove-ը և Larousse-ը[1] նաև համաձայնվել են, որ մոտիվը կարող է ունենալ ներդաշնակ, մեղեդային և/կամ ռիթմային ասպեկտներ, Grove-ը նաև ավելացնում է, որ այն «շատ հաճախ մեղեդայնության իմաստով մտահղացում է, և հենց այն է բնութագրում երաժշտական կերպարը»։
Առանձնացվում են հետևյալ մոտիվները․
- Ներդաշնակ մոտիվ— ռիթմի և մեղեդու հետ կապ չունեցող կոնկրետ աբստրակտ ակորդների շարք
- Մեղեդային մոտիվ— ինտերվալից անկախ մեղեդային ֆորմուլա
- Ռիթմային մոտիվ — երաժշտության աբստրակտ ասպեկտ, բնորոշ ռիթմային ֆորմուլա։
Մոտիվը, որը թեմատիկորեն կապված է մարդու, վայրի կամ գաղափարի հետ, կոչվում է լեյտմոտիվ։ Երբեմն լինում են դեպքեր, երբ երաժշտության մոտիվը կոդավորված է ստեղծագործության վերնագրում։
Գլխավոր մոտիվը (գերմ.՝ Kopfmotiv) որոշակի մի քանի մասից բաղկացած ստեղծագործությունների սկզբում ծառայում է որպես բոլոր մասերը միավորող պահ։ Այն նաև կարող է կոչվել նշանաբան, ինչը առավել հաճախ տարածված էր 15-17-րդ դարերի կաթոլիկ ցիկլային պատարագներում։
Ըստ Ռ․ Սկրուտոնի[2]՝ մոտիվը երաժշտական կերպարից տարբերվում է նրանով, որ այն առաջնային պլան է, այն դեպքում, երբ կերպարը ֆոն է։ «Երաժշտական կերպարը նմանություն ունի ճարտարապետության մեջ զարդապատկերի հետ․ այն «բաց է երկու ծայրում» այն բանի համար, որ լինի անսահման կրկնվող։ Արտահայտությունը որպես ֆիգուրա և ոչ թե որպես մոտիվ լսելու դեպքում միևնույն ժամանակ կենտրոնանում ենք նրա ֆոնի վրա, նույնիսկ եթե այն ամբողջական ու մեղեդային է»։
Ցանկացած մոտիվ կարող է կիրառված լինել մեղեդու, թեմայի և պիեսի հորինման համար։ Երաժշտական մշակումը օգտագործում է հստակ երաժշտական ֆիգուրա, որը հետագայում փոխվում է, կրկնվում է, կանոնակարգվում է երաժշտական ստեղծագործության կամ դրա մի մասի մեջ՝ ապահովելով նրանց ամբողջականությունը։ Նման մոտիվային մշակումը իր արմատներն ունի Դոմենիկո Սկարլատիի և Վիեննական դասական դպրոցի ներկայացուցիչների՝ Յոզեֆ Հայդն>ի և Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի սոնետներում։ Լյուդվիգ վան Բեթհովենը նրանցից մեկն էր, ով այս տեխնիկայում հասել է ամենաբարձր բարձունքներին։ Դասական օրինակ է նրա հայտնի «ճակատագրի մոտիվը»՝ երեք կարճ և մեկ երկար նոտայի միասնությունը, որը բացում է Հինգերորդ սիմֆոնիան և հայտնվում ստեղծագործության տարբեր հատվածներում։
«Մոտիվային հագեցվածություն»-ը «երաժշտական մոտիվի ընկղմումն է ստեղծագործության մեջ», կիրառվում է երգահանների կողմից, այդ թվում՝ Մարիա Գիդեոնին «Իմ քրոջ գիշերը» (1952) և «Ֆանտազիա Էվանեսի մոտիվում» (1958) ստեղծագործություններում և Դոնալդ Էրբինի մոտ։ Մոտիվների օգտագործումը քննարկվում է Ադոլֆ Վայսի «Շյոնբերգի լիցեյում»[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1957 Encyclopédie Larousse, цит. по: Ж.-Ж. Натье (1990). Музыка и обсуждения:. Пер. на англ. Carolyn Abbate. ISBN 0691091366/ISBN 0691027145 (անգլ.)
- ↑ Scruton, Roger (1997). The Aesthetics of Music. Oxford: Clarendon Press. ISBN 0-19-816638-9
- ↑ Hisama, Ellie M. (2001). Gendering Musical Modernism: The Music of Ruth Crawford, Marion Bauer, and Miriam Gideon, p.146 and 152. Cambridge University Press. ISBN 0-521-64030-X
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոտիվ (երաժշտություն)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 45)։ |