Յուջին Գարֆիլդ
Յուջին Գարֆիլդ անգլ.՝ Eugene Garfield | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1925[1] Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 26, 2017[2] (91 տարեկան) Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[2] բնական մահով |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | գրադարանավար, համակարգչային գիտնական, լեզվաբան, քիմիկոս և ձեռնարկատեր |
Հաստատություն(ներ) | Հարավային Ֆլորիդայի համալսարան |
Գործունեության ոլորտ | bibliometrics?[3], scientometrics?[3] և տեղեկատվական գիտություն[3] |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Փենսիլվանիայի համալսարան (1961)[4] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3] |
Պարգևներ | |
Կայք | garfield.library.upenn.edu(անգլ.) |
Eugene Garfield Վիքիպահեստում |
Յուջին Էլի Գարֆիլդ (սեպտեմբերի 16, 1925[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - փետրվարի 26, 2017[2], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[2])[10][11] ամերիկացի լեզվաբան և գործարար է, մատենագիտության և գիտաչափության հիմնադիրներից մեկը[12]։ Նա մասնակցել է Current Contents, Science Citation Index (SCI), Journal Citation Reports և Index Chemicus մատենագիտական և գիտաչափական հարթակների ստեղծմանը, նաև հիմնել է The Scientist մասնագիտական ամսագիրը[13][14][15][16]։
Վաղ տարիք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գարֆիլդը ծնվել է 1925 թվականին Նյու Յորքում որպես Յուջին Էլի Գարֆինկլ[10], նրա մայրը լիտվացի հրեաներից էր[17][18]։ Ծնողները երկրորդ սերնդի ներգաղթյալներ էին, որոնք ապրում էին Նյու Յորքի Արևելյան Բրոնքս շրջանում[19]։ Յուջինը՝ նախքան 1949 թվականին Կոլումբիայի համալսարանից քիմիայի բակալավրի կոչում ստանալը, սովորել է Կոլորադոյի համալսարանում և Բերքլիում՝ Կալիֆորնիայի համալսարանում[20][21]։ 1953 թվականին Գարֆիլդը նաև Կոլումբիայի համալսարանի գրադարանային գիտության աստիճան է ստացել[19][22] ։ Նա պաշտպանել իր դոկտորականը Փենսիլվանիայի համալսարանի լեզվաբանության բաժնում, որն ավարտել է 1961 թվականին՝ քիմիական անվանացանկի թարգմանության ալգորիթմ մշակելու թեմայով[23][24]։
Կարիերա և հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գարֆիլդը կրթությունն ավարտելուց հետո աշխատելով Կոլումբիայի համալսարանում որպես լաբորանտ, ինդեքսավորել է նախկինում սինթեզված բոլոր միացությունները, ինչը օգնել է նրան հասկանալ, որ գիտության նկատմամբ տեղեկատվության իր հակումն ավելի մեծ էր, քան քիմիայի նկատմամբ։
1951 թվականին նա պաշտոն է ստացել Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի Ջոնս Հոփկինսի համալսարանի Ուելչի բժշկական գրադարանում, որտեղ մշակվել էին Բժշկության ազգային գրադարանի տեղեկատվական համակարգերի մեծ մասը։ Այնտեղ նա ստեղծել է որոնման և կատալոգավորման համակարգի մեթոդներ՝ օգտագործելով ծակոտաքարտեր։ 1953 թվականին գիտական փաստաթղթավորման մեջ մեքենայական մեթոդների մասին առաջին սիմպոզիումի ժամանակ Գարֆիլդը ծանոթացել է Շեփարդի մեջբերումներին[25]։
1956 թվականին Գարֆիլդը հիմնադրեց Գիտական տեղեկատվության ինստիտուտը (ISI), որը գտնվում էր Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում[26]։ 1990-ականներին ISI-ն կանգնած էր սնանկության շեմին և ձեռք բերվեցլ JPT Holdings-ի կողմից, որը հետագայում վաճառել է այն Thomson-ին (Thomas Business Information), որտեղ այն կազմում էր Thomson Reuters-ի գիտական ստորաբաժանման հիմնական մասը։ 2016 թվականի հոկտեմբերին Thomson Reuters-ն ավարտել է իր մտավոր սեփականության և գիտության բաժնի վաճառքը. այն այժմ հայտնի է որպես Clarivate Analytics[27]։
Գարֆիլդը պատասխանատու էր բազմաթիվ նորարարական մատենագիտական արտադրանքների համար, ներառյալ Current Contents, Science Citation Index (SCI) հարթակները և մեջբերումների այլ տվյալների բազաներ՝ ինչպիսին էին Journal Citation Reports-ը և Index Chemicus-ը։ Նա եղել է The Scientist ամսագրի հիմնադիր խմբագիրն ու հրատարակիչը, որը նախատեսված է կկենսաբան գիտնականների համար[28]։ 2003 թվականին Հարավային Ֆլորիդայի Համալսարանի Տեղեկատվական դպրոցում Գարֆիլդը դասախոսել էԱլիս Գ. Սմիթի դասախոսության ընթացքում։ 2007 թվականին նա գործարկել է Histcite մատենագիտական վերլուծության և վիզուալիզացիայի ծրագրային փաթեթը։
Վանևար Բուշի 1945 թվականի հոդվածի գաղափարներից ներշնչված՝ Գարֆիլդը ձեռնամուխ է եղել գիտական մտածողության տարածումը ցույց տվող մեջբերումների համապարփակ ինդեքսի մշակմանը. նա հիմնադրել է Գիտական տեղեկատվության ինստիտուտը 1956 թվականին (այն վաճառվել է Thomson Corporation-ին 1992 թվականին[29] )։ Ըստ Գարֆիլդի, «մեջբերման ինդեքսը... կարող է օգնել պատմաբանին չափել հոդվածի ազդեցությունը, այսինքն՝ դրա «ազդեցության գործոնը»[30]։ Science Citation Index-ի ստեղծումը հնարավորություն է տվել հաշվարկել ազդեցության գործակիցը[31], որն չափում է գիտական ամսագրերի նշանակությունը։ Դա հանգեցրեց անսպասելի բացահայտման, որ մի քանի ամսագրեր, ինչպիսիք են Nature-ը և Science-ը, առանցքային են եղել բոլոր հիմնարար գիտությունների համար։ Նույնը չի լինում հումանիտար կամ հասարակական գիտությունների հետ[32][33];
Նշվել է Գարֆիլդի ձեռնարկատիրական հմտությունը՝ այն, ինչ գոնե այն ժամանակ, քիչ հայտնի և մասնագիտացված չափանիշ էր, վերածել է բարձր եկամտաբեր բիզնեսի[34]։
Գարֆիլդի աշխատանքը հանգեցրեց տեղեկատվության որոնման մի քանի ալգորիթմների մշակմանը, ինչպիսիք են HITS ալգորիթմը և PageRank-ը։ Երկուսն էլ օգտագործում են կառուցվածքային մեջբերումը կայքերի միջև հիպերհղումների միջոցով։ Գուգլի համահիմնադիրներ Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը շնորհակալություն են հայտնել Յուջինին PageRank-ի մշակման համար՝ որի ալգորիթմը, հզորացնում է իրենց ընկերության որոնման համակարգը[34]։ Գարֆիլդը հրապարակել է ավելի քան 1000 էսսե։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գարֆիլդը 1984 թվականին պարգևատրվել է Ջոն Փրայս Ուեթերիլի մեդալով[35] և 1984 թվականին՝ Դերեկ դե Սոլա Փրայսի հուշամեդալով[36] և 1985 թվականին՝ Մայլս Կոնրադ մրցանակով[37] Նա նաև 2007 թվականին արժանացել է Ռիչարդ Ջ. Բոլթ Ավագի մրցանակին[38] Նույն թվականին նա ընտրվել է Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ[39]։ Գրադարանային և տեղեկատվական գիտությունների կրթության ասոցիացիան ունի դոկտորական հետազոտությունների հիմնադրամ Գարֆիլդի անվան մրցանակի միջոցով։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Center for Oral History. «Eugene Garfield». Science History Institute.
- Wiliams, Robert V. (1997 թ․ հուլիսի 29). Eugene Garfield, Transcript of an Interview Conducted by Robert V. Williams at Philadelphia, Pennsylvania on 29 July 1997 (PDF). Philadelphia, PA: Chemical Heritage Foundation. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 22-ին.
- Garfield, Eugene (1962–1993). Essays of an Information Scientist vol. 1–15. ISI Press. Արխիվացված է օրիգինալից (open access) 2022 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 22-ին.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://www.cwts.nl/news?article=n-q2y2c4&title=eugene-garfield-1925--2017-visionary-information-scientist
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 https://digital.sciencehistory.org/works/8s45q9683
- ↑ https://www.acscinf.org/awards/the-skolnik-award
- ↑ https://fi.edu/en/awards/laureates/eugene-garfield
- ↑ http://www.issi-society.org/price.html
- ↑ https://www.cavavub.be/nl/eredoctoraten
- ↑ https://thejohnscottaward.github.io/jsc/1951-2010.html
- ↑ 10,0 10,1 «Scientometrics Pioneer Eugene Garfield Dies». The Scientist. 2017 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Founding Father of Clarivate Analytics' Web of Science, Dr. Eugene Garfield Dies at 91». PR Newswire. 2017 թ․ փետրվարի 27. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Garfield, Eugene, Blaise Cronin, and Helen Barsky Atkins.The Web of Knowledge: A Festschrift in Honor of Eugene Garfield. Medford, N.J.: Information Today, 2000.
- ↑ Garfield, Eugene (1955). «Citation indexes for science...». Science (journal). American Association for the Advancement of Science. 122 (3159): 108–111. Bibcode:1955Sci...122..108G. doi:10.1126/science.122.3159.108. PMID 14385826. S2CID 5902162.
{{cite journal}}
: Text "Science" ignored (օգնություն) The concept of the Science Citation Index is first articulated. - ↑ Garfield, Eugene (2005 թ․ սեպտեմբերի 16). The Agony and the Ecstasy—The History and Meaning of the Journal Impact Factor (PDF). International Congress on Peer Review and Biomedical Publication. Chicago. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «History of Citation Indexing» (Available online). 2010 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին. «Dr. Eugene Garfield, founder and now Chairman Emeritus of ISI® (now Thomson Reuters), was deeply involved in the research relating to machine generated indexes in the mid-1950s and early 1960s»
- ↑ «Fifty Years of Citation Indexing and Analysis». 2010 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից (Available online) 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին. «Fifty years ago, on July 15, 1955, Eugene Garfield, Ph.D published his groundbreaking paper on citation indexing, "Citation Indexes for Science: A New Dimension in Documentation through Association of Ideas." This innovative paper envisioned information tools that allow researchers to expedite their research process, evaluate the impact of their work, spot scientific trends, and trace the history of modern scientific thoughts.»
- ↑ «Deeds and Dreams of Eugene Garfield» (PDF). University of Pennsylvania. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ World Encyclopedia of Library and Information Services. 1993. ISBN 9780838906095. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ 19,0 19,1 Wouters, Paul (2017 թ․ մարտի 23). «Eugene Garfield (1925–2017)». Nature (անգլերեն). 543 (7646): 492. Bibcode:2017Natur.543..492W. doi:10.1038/543492a. ISSN 0028-0836. PMID 28332532.
- ↑ «Eugene Garfield Biography». infoplease.com.
- ↑ Elmes, John (2017). «Citation analytics pioneer Eugene Garfield dies, aged 91». Times Higher Education. London. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 2-ին.
- ↑ Cronin, Blaise (2000). The Web on Knowledge. Medford, NJ: ASIS. էջեր 17. ISBN 1-57387-099-4.
- ↑ (Thesis).
{{cite thesis}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Garfield, Eugene (1962). «An Algorithm for Translating Chemical Names to Molecular Formulas». Journal of Chemical Documentation. 2 (3): 177–179. doi:10.1021/c160006a021. ISSN 0021-9576.
- ↑ Wouters, Paul (2017 թ․ մարտի 23). «Eugene Garfield (1925–2017)». Nature (անգլերեն). 543 (7646): 492. Bibcode:2017Natur.543..492W. doi:10.1038/543492a. ISSN 0028-0836. PMID 28332532.
- ↑ Wiliams, Robert V. (1997 թ․ հուլիսի 29). Eugene Garfield, Transcript of an Interview Conducted by Robert V. Williams at Philadelphia, Pennsylvania on 29 July 1997 (PDF). Philadelphia, PA: Chemical Heritage Foundation. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Acquisition of the Thomson Reuters Intellectual Property and Science Business by Onex and Baring Asia Completed». clarivate.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
- ↑ Wouters, Paul (2017 թ․ մարտի 23). «Eugene Garfield (1925–2017)». Nature (անգլերեն). 543 (7646): 492. Bibcode:2017Natur.543..492W. doi:10.1038/543492a. ISSN 0028-0836. PMID 28332532.
- ↑ «Thomson Corporation acquired ISI». Online. 1992 թ․ հուլիս. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Garfield E (1955). «Citation indexes for science: A new dimension in documentation through association of ideas». Science. 122 (3159): 108–11. Bibcode:1955Sci...122..108G. doi:10.1126/science.122.3159.108. PMID 14385826.
- ↑ Garfield E (2006). «The history and meaning of the journal impact factor». JAMA. 295 (1): 90–3. Bibcode:2006JAMA..295...90G. doi:10.1001/jama.295.1.90. PMID 16391221.
- ↑ Buranyi, Stephen (2017 թ․ հունիսի 27). «Is the staggeringly profitable business of scientific publishing bad for science?». The Guardian. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ Goodall, Amanda; Oswald, Andrew (2014 թ․ հոկտեմբերի 9). «Do the social sciences need a shake-up?». THE World University Rankings. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ 34,0 34,1 Gallagher, Richard (2017). «Eugene Garfield – 1925–2017 – a life of impact». annualreviewsnews.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Wiliams, Robert V. (1997 թ․ հուլիսի 29). Eugene Garfield, Transcript of an Interview Conducted by Robert V. Williams at Philadelphia, Pennsylvania on 29 July 1997 (PDF). Philadelphia, PA: Chemical Heritage Foundation. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Derek de Solla Price Memorial Medal».
- ↑ «Miles Conrad Award and Lectures | NISO website».
- ↑ «Richard J. Bolte Sr. Award for Supporting Industries». Science History Institute. 2016 թ․ մայիսի 31. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «APS Member History». search.amphilsoc.org. Վերցված է 2021 թ․ մայիսի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուջին Գարֆիլդ» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 16 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 26 մահեր
- 2017 մահեր
- Ֆիլադելֆիա քաղաքում մահացածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Փենսիլվանիայի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ
- 20-րդ դարի գիտնականներ
- ԱՄՆ-ի ինֆորմատիկայի ոլորտի գիտնականներ
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի գյուտարարներ
- Ամերիկացի լեզվաբաններ
- Ամերիկացի խմբագիրներ
- Ամերիկացի ձեռնարկատերեր
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Մատենագետներ