Jump to content

Նայրոբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Նայրոբի
Nairobi
Դրոշ Զինանշան

ԵրկիրՔենիա Քենիա
ԵնթարկումՄայրաքաղաք
ՊրովինցիաՆայրոբի
ՀամայնքՆայրոբի
ՔաղաքապետՋեֆրի Մայիվա
Հիմնադրված է1899 թ.
Մակերես696 կմ²
ԲԾՄ1 161 մ
Բնակչություն5 545 000 մարդ (2016)[1]
Խտություն4509 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ020
Պաշտոնական կայքnairobicity.org (անգլ.)
Նայրոբի (Քենիա)##
Նայրոբի (Քենիա)

Նայրոբի (անգլ.՝ և սվահիլի՝ Nairobi), քաղաք հասարակածի մոտակայքում, Քենիայի մայրաքաղաք, Արևելյան Աֆրիկայի խոշորագույն քաղաքը։

Բնակչությունը՝ 5 545 000 մարդ (2016)[1], սակայն իրականում բնակչությունն ավելին է, քան ներկայացված թիվը քաղաքի ետնավայրերի պատճառով, որտեղ բնակչության գնահատումը ծայրաստիճան բարդ է։

Նախկինում ժամանակակից քաղաքի վայրում գտնվում էին անմարդաբնակ ճահիճներ։ 1899 թվականին այստեղ կառուցվել է Ուգանդայի երկաթուղային գիծը մատակարարող կայարան, որն էլ շուտով դարձել է երկաթուղային գծի շտաբ կայանը։ Քաղաքն իր անվանումը ստացել է Ewaso Nyirobi (Էվասո Նայրոբի) ջրամբարի անունից, որը մասայերեն լեզվից թարգմանաբար նշանակում է «զով ջուր»։ 1990 թվականին քաղաքում այտուցային ժանտախտի համաճարակ է սկսվել, ինչի հետևանքով քաղաքը ամբողջությամբ վերակառուցվել է, քանի որ հին քաղաքը ստիպված էին ամբողջությամբ այրել։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի աշխարհագրական դիրքն է՝ 1°17′ հվ. լ. 36°49′ ավ. ե.HGЯO և զբաղեցնում է 696 կմ² տարածք։

Նայրոբին գտնվում է Կամպալա և Մոմբասա քաղաքների միջև։ Քանի որ քաղաքը գտնվում է Արևելա-Աֆրիկյան ռիֆտային հովտից ոչ հեռու, այստեղ շատ հաճախ տեղի են ունենում երկրաշարժեր և ստորգետնյա ցնցումներ։ Նայրոբիի մոտակայքում գտնվող ամենաբարձր կետը քաղաքից արևմուտք գտնվող Նգոնգ բլուրներն են։ Քաղաքից հյուսիս գտնվում է Քենիա լեռը, իսկ հարավ-արևելքում՝ Կիլիմանջարո լեռը։ Երկու լեռներն էլ պարզ եղանակին հնարավոր է տեսնել Նայրոբի քաղաքից[2]։

Նայրոբի գետը և դրա վտակները անցնում են Նայրոբիի տարածքով։ Քաղաքի հյուսիսում գտնվում է Կարուրա անտառը, որի համար պայքարում էր Նոբելյան մրցանակի դափնեկիր Վանգարի Մաատային (Wangari Maathai), երբ պլանավորվում էր շենքերով և այլ ենթակառուցվածքներով կառուցապատել անտառի տարածքը[3]։

Նայրոբիի տեսարանը արբանյակից

Ծովի մակարդակից ավելի քան 1600 մետր բարձրության շնորհիվ Նայրոբին ունի բարեխառն կլիմա՝ ջերմաստիճանն երբեմն է բարձրանում 25 °C-ից և բավականին հավասարաչափ է տարվա ընթացքում։ Ամենացուրտ ամիսը հուլիսն է, ամենատաքը՝ մարտը։ Գոյություն ունի 2 խոնավ սեզոն՝ ապրիլից մայիս և նոյեմբերից դեկտեմբեր, և մեկ չոր՝ հուլիսից օգոստոս[4]։ Հունիսին և հուլիսին ջերմաստիճանը գիշերը կարող է լինել 10 °C-ից ցածր[5]։ Պատմության ընթացքում գրանցված ամենացածր ջերմաստիճանը կազմել է +5 °C[6]: Ամենաարևոտ և տաք տարվա եղանակը հունվարից մարտ ընկած ժամանահատվածն է։ Այդ ժամանակ օդի ջերմաստիճանը առավելագույնն է և կազմում է +24 °C:

Նայրոբիի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 25.5
(77.9)
26.7
(80.1)
26.8
(80.2)
25.0
(77)
23.5
(74.3)
22.5
(72.5)
22.0
(71.6)
22.7
(72.9)
25.0
(77)
25.7
(78.3)
24.0
(75.2)
24.5
(76.1)
24.5
(76.1)
Միջին օրական °C (°F) 18.0
(64.4)
18.8
(65.8)
19.4
(66.9)
19.2
(66.6)
17.8
(64)
16.3
(61.3)
15.6
(60.1)
15.9
(60.6)
17.3
(63.1)
18.5
(65.3)
18.4
(65.1)
18.1
(64.6)
17.8
(64)
Միջին ցածր °C (°F) 10.5
(50.9)
10.9
(51.6)
12.1
(53.8)
13.4
(56.1)
12.1
(53.8)
10.0
(50)
9.2
(48.6)
9.1
(48.4)
9.7
(49.5)
11.3
(52.3)
12.7
(54.9)
11.7
(53.1)
11.1
(52)
Տեղումներ մմ (դյույմ) 58.3
(2.295)
49.8
(1.961)
92.2
(3.63)
242.3
(9.539)
189.5
(7.461)
38.6
(1.52)
17.6
(0.693)
24.0
(0.945)
31.2
(1.228)
60.8
(2.394)
149.6
(5.89)
107.6
(4.236)
1061,5
(41,791)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 4 4 8 15 13 5 3 4 4 7 14 9 90
Միջին ամսական արևային ժամ 288.3 266.0 266.6 204.0 189.1 159.0 130.2 127.1 180.0 226.3 198.0 257.3 2491,9
Միջին օրական արևային ժամ 9.3 9.5 8.6 6.8 6.1 5.3 4.2 4.1 6.0 7.3 6.6 8.3 6.8
Աղբյուր #1: NOAA[7]
Աղբյուր #2: BBC Weather[8]

Քույր-քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.demographia.com/db-worldua.pdf
  2. Perceptive Travel. «Nairobi by Degrees». perceptivetravel.com. Վերցված է 2007 թ․ հունիսի 14-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  3. The East African (1998 թ․ նոյեմբերի 2). «Karura: Are We Missing the Trees for the Forest?». nationmedia.com. Արխիվացված է օրիգինալից (html) 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 14-ին.
  4. Gaisma. «Nairobi, Kenya - Sunrise, sunset, dawn and dusk times, table» (html). gaisma.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 22-ին.
  5. World Travels. «Nairobi Climate and Weather» (html). wordtravels.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 14-ին.
  6. United Nations. «Travel and Visa Information» (html). unhabitat.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 20-ին.
  7. «WMO Climate Normals for DAGORETTI 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.
  8. «Average Conditions Nairobi, Kenya». BBC Weather. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 18-ին.
  9. «Sister Cities International» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  10. «Raleigh, North Carolina». Sister Cities International. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 29-ին.
  11. «Denver Mayor Michael Hancock gets set for African trip». Blogs.denverpost.com. 2013 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
  12. Coastweek Kenya. «The most from the coast». Coastweek. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նայրոբի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 178
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy