Ներխուժում Լեհաստան
Ներխուժում Լեհաստան | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Երկրորդ համաշխարհային պատերազմի Եվրոպական ռազմաբեմ | |||||||||||
Ձախից աջ` Լյուֆթվաֆեն նախապատրաստում է ռմբակոծել Վելյունը, SMS Schleswig-Holstein ռազմանավը գրոհում է Վեստերպլատը, Վերմախտի զինվորները շարքից հանում են գերմանա-լեհական սահմանի անցակետը, Գերմանական տանկ և զրահամեքենա, Գերմանացի և Խորհրդային զինվորների ձեռքսեղմումը ներխուժումից հետո, Վարշավայի ռմբակոծություն։ | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Գերմանիա Ազատ քաղաք Դանցիգ[1] Սլովակիայի հանրապետություն ԽՍՀՄ |
Լեհաստան | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Ֆեդոր ֆոն Բոկ (Բանակային խումբ հյուսիս) Գերդ ֆոն Գերնդշտադտ (Հարավ բանակախումբ) |
Էդվարդ Ռիդս-Սմիգլի (Լեհաստանի մարշալ) Վացլավ Ստախևիչ (գլխավոր շտաբի պետ) |
Ներխուժում Լեհաստան, Լեհաստանում հայտնի որպես Սեպտեմբերյան արշավանք (Kampania wrześniowa) կամ 1939 թվականի Պաշտպանական պատերազմ (Wojna obronna 1939 roku) և Գերմանիայում որպես Լեհական արշավանք (Polenfeldzug) կամ Վայսի նախագիծ, համատեղ ներխուժում Լեհաստան Նացիստական Գերմանիայի, ԽՍՀՄ-ի, Ազատ քաղաք Դանցիգի և Սլովակիայի փոքրիկ ջոկատի կողմից, որից սկիզբ առավ Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Գերմանացիները ներխուժեցին Լեհաստան 1939 թվականի սեպտեմբերի 1-ին Մոլոտով-Ռիբենտրոպ պակտից մեկ շաբաթ անց, իսկ ԽՍՀՄ-ը ներխուժեց Լեհաստան սեպտեմբերի 17-ին, երբ ԽՍՀՄ-ը ավարտեց ռազմական գործողությունները Ճապոնիայի դեմ սեպտեմբերի 16-ին[2]։ Գործողությունը ավարտվեց հոկտեմբերի 6-ին Գերմանիայի և ԽՍՀՄ կողմից Լեհաստանի տարածքի բաժանմամբ` համաձայն Խորհրդա-գերմանական սահմանագծային պայմանագրի։
Գերմանական զորքերը ներխուժեցին Լեհաստան հյուսիսից, հարավից և արևմուտքից, Գլայվիցի պատահարից հետո։ Քանի որ Վերմախտը առաջ էր գնում, լեհական զորքերը նահանջեցին իրենց սկզբնական դիրքերից և պաշտպանողական գիծ կառուցեցին արևելքում։ Սեպտեմբերի կեսին Լեհաստանի՝ Բզուրայի ճակատամարտում կրած պարտությունից հետո գերմանացիների առավելությունը մեծացավ։ Այնուհետև լեհական զորքերը նահանջեցին հարավ-արևելք, որտեղ նրանք նախապատրաստում էին երկար պաշտպանվել` հույս ունենալով ստանալ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի օգնությունը[3]։ Չնայած այս երկու երկրները Լեհաստանի դաշնակիցներն էին և պատերազմ էին հայտարարել Գերմանիային սեպտեմբերի 3-ին, նրանց օգնությունը խիստ սահմանափակ էր։
Խորհրդային Կարմիր բանակը ներխուժեց Արևելյան Լեհաստան սեպտեմբերի 17-ին, համաձայն գաղտնի Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի` ի չիքս դարձնելով լեհերի պաշպանողական պլանները[4]։ Բախվելով երկրորդ ճակատի հետ` Լեհաստանի կառավարությունը որոշեց, որ այլևս պաշտպանվելը անիմաստ է և հրամայեց բոլոր զինվորներին շտապ հեռանալ չեզոք Ռումինիա[5]։ Հոկտեմբերի 6-ին Լեհաստանը ամբողջությամբ անցավ Գերմանիայի և ԽՍՀՄ վերահսկողության տակ։ Ներխուժման արդյունքում վերջ դրվեց Լեհաստանի երկրորդ հանրապետությանը, չնայած Լեհաստանը անձնատուր չեղավ։
Հոկտեմբերի 8-ին, ժամանակավոր ռազմական կառավարումից հետո, Գերմանիան անմիջականորեն իրեն կցեց արևմտյան Լեհաստանը և նախկին ազատ քաղաք Դանցիգը, դրանք հայտարարելով գերմանական տարածքներ, իսկ մնացյալ լեհական տարածքը թողեց նոր ձևավորված Զինակալված լեհական մարզերի Գեներալ-նահանգապետության կառավարման ներքո, որը մեկ տարի անց վերանվանվեց՝ Գերմանական կայսրության Գեներալ-նահանգապետություն, և որի մայրաքաղաքը դարձավ Կրակովը՝ Լեհաստանի միջնադարյան մայրաքաղաքը։ Խորհրդային միությունը իրեն բաժին հասած տարածքը կցեց Բելառուսական և Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություններին և անմիջապես սկսեց խորհրդայնացման գործողությունը։ Ներխուժման արդյունքում Լեհաստանում ստեղծվեց Լեհաստանի ընդհատակյա պետությունը նախկին Լեհաստանի տարածքում։ Արտաքսված շատ զինվորներ միացան դաշնակիցների ուժերին և շարունակեցին պայքարը զավթիչների դեմ։ Գերմանա-խորհրդային ռազմական ներխուժմամբ և երկրի տարածքների փաստացի բռնազավթմամբ լեհ ժողովրդի դրամատիկ և հերոսական պատմության ընթացքում հերթական՝ 5-րդ անգամ վերջ տրվեց անկախ լեհական պետությանը։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1933 թվականի հունվարի 30-ին Նացիստական կուսակցությունը իր առաջնորդ Ադոլֆ Հիտլերի եկավ իշխանության Գերմանիայում[6]։ Վայմարյան հանրապետությունը երկար ժամանակ փորձում էր վերադարձնել Արևմտյան Լեհաստանի մեծ մասամբ գերմանաբնակ տարածքները։ Հիտլերը 1933 թվականի ամռանը խոստացավ վերադարձնել բոլոր պատմական գերմանական տարածքները[7], ինչպիսիք էին Բոհեմիան և Ավստրիան, ինչպես նաև Գերմանիայի հարակից այն տարածքները, որոնց բնակչության մեծամասնությունը գերմանացիներ էին[8]։ Որպես այս երկարատև քաղաքականության մաս Հիտլերը առաջին հերթին սկսեց վերականգնել հարաբերությունները Լեհաստանի հետ` փորձելով փոխել լեհերի կարծիքը Գերմանիայի մասին։ Արդյունքում կնքվեց Գերմանա-լեհական չհարձակման պակտ 1934 թվականին[9]։ Ավելի վաղ Հիտլերի միջազգային քաղաքականությունը աշխատում էր թուլացնել Լեհաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները և փորձում էր ներքաշել Լեհաստանին դեպի Հակակոմինտերնական պակտ, ստեղծելոբ հակընդեմ ճամբար ընդդեմ ԽՍՀՄ-ի[9][10]։ Լեհաստանին երաշխավորվում էր մեծ տարածքներ Ուկրաինայի և Բելառուսի հյուսիսարևելքում, եթե նա ներքաշվեր պատերազմի մեջ ընդդեմ Խորհրդային Միության, սակայն լեհերի համաձայնությունը կնշանակեր ընկնել մեծ կախվածության մեջ Գերմանիայից և դառնալ կախյալ պետություն։ Լեհերը վախեցան, որ իրենց անկախությունը կվտանգվի[10]։ Ազատ քաղաք Դանցիգի բնակչությունը մեծ մասամբ ցանկանում էր միավորվել Գերմանիայի հետ, քանի որ քաղաքի էթնիկ բնակչության մեծ մասը գերմանացիներ էին և իրենց համարում էին արևելյան Պրուսիայի էքսկլավ[11]։ Այսպես կոչված Լեհական միջանցքը բաժանում էր Դանցիգը Գերմանիայից և բնակեցված էր մեծ մասամբ լեհերով։ Միջանցքը դարձավ լեհական տարածք Վերսալյան պայմանագրի կնքումից հետո։ Գերմանացիների մեծ մասը նույնպես ցանկանում էր վերադարձնել Դանցիգը Գերմանիային։ Դանցիգը նավահանգստային քաղաք էր, մեծ մասամբ բնակեցված գերամանացիներով[12]։ Համաձայն Վերսալյան պայմանագրի այն առանձնացվեց Գերմանիայից և դարձավ անկախ քաղաք։ Հիտլերը փորձում էր օգտագործել այն որպես պատերազմի պատճառ[13]։
Ներխուժումը գերմանացիները անվանեցին պաշտպանողական պատերազմ, քանի որ Հիտլերը հայտարարեց, որ Լեհաստանն է հարձակվել Գերմանիայի վրա և որ Լեհաստանում գերմանացիները ենթարկվում են արյունահեղ ճնշումների և արտաքսվում են իրենց տներից[14]։
Լեհաստանը Գերմանիայի հետ մասնակցեց Չեխոսլովակիայի օկուպացիային, որը հարջորդեց Մյունխենի պայմանագրին, չնայած նրանք պայմանագրի մասնակից չէին։ Այն ստիպեց Չեխոսլովակիային զիջել Չեշկի Տեշին տարածքը լեհերին 1938 թվականի սեպտեմբերի 30-ին[15]։ Այս տարածքում մեծ մասամբ ապրում էին լեհեր և բաժանվել էր Չեխոսլովակիայի և Լեհաստանի միջև Առաջին աշխարհամարտից հետո[16][17]։ Լեհերի կողմից սլավակիական տարածքի անէքսացիան (մի քանի գյուղ Չադցա, Օրավա և Սպիշ տարածաշրջաններում) հետագայում իրավական հիմք հանդիսացան սլովակներին միանալու գերմանական ներխուժմանը։
1937 թվականին Գերմանիան սկսեց ավելացնել Դանցիգի նկատմամբ պահանջները, ցանկանալով Լեհական միջանցքով երկաթգիծ կառուցել դեպի Դանցիգ[18]։ Լեհաստանը մերժեց այս պահանջը` վախենալով, որ ժամանակի ընթացքում Լեհաստանը կարժանանա Չեխոսլովակիայի ճակատագրին և կկորցնի անկախությունը[19]։ Լեհաստանի առաջնորդները նաև չէին վստահում Հիտլերին[19]։ 1939 թվականի մարտին Լեհաստանը ռազմական դաշինք կնքեց Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ` հավատալով, որ Լեհաստանի տարածքային ամբողջականությունը և անկախությունը պաշտպանված է և կկանխվի Գերմանիայի ցանկացած որնձգություն[20]։ Մյուս կողմից Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբեռլենը հույս ուներ գործարք կնքել Հիտլերի հետ և վերադարձներ Դանցիգը (և հնարավոր է Լեհական միջանցքը), փոխարենը կխուսափեր պատերազմից և հույս ուներ Գերմանիան կբավարարվի դրանով և հանգիստ կթողնի Լեհաստանին։ Սակայն Գերմանիայի հեգեմոնիան դրանով չէր ավարտվում։ Անձնական զրույցներում Հիտլերը ասել էր, որ Դանցիգը իր համար վերջնական նպատակ չէ, և նա ցանկանում է ընդարձակվել դեպի արևելք[21]։
Բանակցությունների տապալում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարաբերությունների սրմամբ Գերմանիան սկսեց վարել ագրեսիվ դիվանագիտություն։ 1939 թվականի ապրիլի 28-ին Հիտլերը միակողմանիորեն հրաժարվեց Գերմանո-լեհական չհարձակման պայմանագրից և 1935 թվականին կնքված Լոնդոնի նավատորմային պայմանագրից։ Դանցիգի և Լեհական միջանցքի վերաբերյալ քննարկումները սառեցվեցին և մի քանի ամիս Լեհաստանի և Գերմանիայի դիվանագիտական հարաբերությունները սառեցվեցին։ Այս ժամանակահատվածում Գերմանիան հասկացավ, որ Ֆրանսիան և Բրիտանիան դաժինք չեն կազմի ԽՍՀՄ-ի հետ Գերմանիայի դեմ, և որ ԽՍՀՄ-ը հետաքրքրված է դաշինք կնքել Գերմանիայի հետ ընդդեմ Լեհաստանի։ Հիտլերը արդեն հրաման էր արձակել լուծել «լեհական հարցը» ռազմական ճանապարհով Վայսի նախագծով։
1939 թվականին իր գեներալների հետ Լեհաստան ներխուժման հարցը քննարկելիս Հիտլերը պարզ դարձրեց, որ Լեհաստան ներխուժումը չի լինի առանց դիմադրության ինչպես Չեխոսլովակիայի դեպքում էր[22].
Գերմանիայի ազգային միավորումը տեղի ունեցավ մինիմալ կորուստներով։ Հետագա հաջողությունները չեն լինի առանց արյան։ Լեհաստանը միշտ կլինի մեր թշնամիների կողմից... Դանցիգը մեր հիմնական նպատակը չէ։ Այն միայն պատճառ է ընդարձակել մեր տարածքները դեպի արևելք` ապահով կենսական վայրեր ձեռք բերելու համար և լուծելու Բալթյան երկրների հարցը։ Սննդի հոգսերը հոգալու համար մեզ պետք են ընդարձակ բնակեցված տարածքներ։ Այս պատճառով մենք պետք է առաջնահերթ հարձակվենք Լեհաստանի վրա։ Մենք չենք սպասում Չեխոսլովակիայի կրկնություն։ Մենք ստիպված ենք կռվել[22]։ |
Օգոստոսի 22-ին, պատերազմից մեկ շաբաթ առաջ, Հիտլերը ռազմական հրամանատարության մոտ իր ելույթում ասաց.
Պատերազմի նպատակն է թշնամու ֆիզիկապես ոչնչացումը։ Այս պատճառով ես նախապատրասել եմ իմ զորքերին առանց խղճի սպանել բոլոր տղամարդկանց, կանանց և երեխաներին, ովքեր ունեն լեհական ծագում կամ խոսում են լեհերեն։ Միայն այս ուղով մենք կստանանք այն ինչ ուզում ենք[23]։ |
Երբ անակնկալ ձևով ստորագրվեց Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը օգոստոսի 23-ին, որը արդյունք է խորհրդա-գերմանական գաղտնի քննարկումների, որոնք տեղի ունեցան Մոսկվայում, Գերմանիան չեզոքացրեց հնարավոր Խորհրդային ընդդիմությունը Լեհաստանի դեմ արշավանքի և պատերազմը դարձավ անխուսափելի։ Իրականում Խորհրդային միությունը համաձայնվեց չվնասել Ֆրանիային և Մեծ Բրիտանիային և պատասխանատվությունը բարդել Գերմանիայի վրա, իսկ Գերմանիան համաձայնվեց նրանց հետ կիսել Արևելյան Եվրոպան, ներառյալ Լեհաստանը երկու գոտու։ Լեհաստանի արևմտյան ⅓ մասն անցնում էր Գերմանիային, իսկ Արևելյան ⅔ մասը` Խուրհրդային միությանը։
Գերմանիայի գրոհը սկզբում նախատեսված էր սկսել օգոստոսի 26-ին ժամը 04:00-ին: Սակայն օգոստոսի կնքվեց Լեհ-բրիտանական միացյալ պաշտպանության պակտը, որը Ֆրանկո-լեհական ռազմական դաշինքի մասն էր։ Համաձայն պակտի, Բրիտանիան պարտավորվում էր պաշտպանել Լեհաստանին և երաշխավորում էր նրա անկախությունը։ Միևնույն ժամանակ սա կոչ էր Հիտլերին, որ բրիտանացիները և լեհերը չեն հանդուրժի Գերմանիայի հարձակումը։ Այսպիսով Գերմանիայի ներխուժումը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 1-ը։
Սակայն տեղի ունեցավ մեկ բացառություն. օգոստոսի 25-26 գիշերը գերմանական սադրիչ խումբը, տեղեկացված չլինելով ներխուժման հետաձգման մասին, հարձակում գործեց Սիլեզիայի Մոստիի երկրաթգծի կայարանի վրա։ Օգոստոսի 26-ի առավոտյան լեհ զինվորները հետ մղեցին այս հարձակումը։ Գերմանիան այս հարձակումը բացատրեց, որ դրա անդամները գործել են առանց հրամանի։
Օգոստոսի 26-ին Հիտլերը ֆրանսիացիներին և բրիտանացիներին հավաստեց, որ մտադիր չէ հակամարտության մեջ մտնել և Վերմախտի զինվորները ապագայում օգտակար կլինեն Բրիտանական կայսրությանը[24][25]։ Բանակցությունները համոզեցին Հիտլերին, որ հավանականությունը քիչ է, որ Արևմտյան դաշինքը պատերազմ կհայտարարի Գերմանիային, եթե այն հարձակվի Լեհաստանի վրա, անգամ եթե հայտարարեն, նա կարող է արագորեն համաձայնության գալ նրանց հետ ի շահ Գերմանիային։ Մինչդեռ ռազմական օդանավերի թռիչքների հաճախականությունը և սահմանամերձ շրջանում զորքերի կուտակումը ցույց էր տալիս, պատերազմն անխուսափելի էր։
Հակամարտող ուժեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիան Լեհաստանի նկատմամբ ուներ բազմակի անգամ մեծ առավելություն և զգալիորեն մեծացրել և ուժեղացրել էր զինված ուժերը հակամարտությունից առաջ։ Հեերը (ցամաքային զորքեր) իր ենթակայության տակ ուներ 3,472 տանկ, որից 2.859-ը հիմնական զորքերում էին և 408-ը պահեստային ուժերում[26]։ 453 տանկ մտնում էին չորս դիվիզիայի մեջ, մինչդեռ 225 տանկ կցված էին առանձին գնդերին[27]։ Ամենանշանակալիներից էին գերմանական յոթ տանկային դիվիզիաները 2.009 տանկով, որոնց միջոցով մշակվել էր նոր ռազմական դոկտրին[28]։ Համաձայն այդ դոկտրինի այս դիվիզիաները պետք է կորդինացված աշխատեին մյուս զորատեսակների հետ` հարվածելով թշնամու պաշտպանական դիրքերի բացերին և շրջապատելով նրանց զորամասերը, որոնք արդյունքում պետք է անձնատուր լինեին։ Գերմանական յոթ տանկային դիվիզիաներին պետք է ուղեկցեին պակաս շարժուն (ոչ այդքան մոբիլ) հետևակը և զրահամեքենաները։ Լյուֆտվաֆեն (ռազմաօդային ուժեր) պետք է անվտանգություն ապահովեին երկնքում, բացի այդ ռմբակոծությունների միջոցով շարքից հանեին հակառակորդի աջակցման և հաղորդակցության միջոցները։ Այս նոր մեթոդները միասին անվանվեցին «Բլիցկրիգ» (կայծակնային պատերազմ)։ Չնայած բրիտանացի պատմաբան Բասիլ Լիդդել Հարթը նշում է, որ «Լեհաստանը Բլիցկրիգի տեսության ամբողջական ցուցադրությունն էր»[29], որոշ պատմաբաններ դրա հետ համաձայն չեն[30]։
Ռազմաօդային ուժեր մեծ դեր խաղացին արշավանքում։ Ռմբակոծիչները հարձակվեցին քաղաքների վրա` մեծ կորուստներ պատճառելով հատկապես խաղաղ բնակչության շրջանում։ Լյուֆտվաֆեի ենթակայության տակ էին գտնվում 1.180 կործանիչներ, 290 Ju 87 Stuka տեսակի ռմբակոծիչներ, 1.100 ծանր ռմբակոծիչներ (հիմնականում Heinkel He 111 և Dornier Do 17 տեսակի), 550 տրանսպորտային և 350 սպասարկող օդանավեր[31][32]։ Ընդհանուր Գերմանիան ուներ մոտ 4.000 օդանավ, որոնց մեծ մասը ժամանակակից[33]։ Քանի որ Լյուֆտվաֆեն մասնակցել էր նախկինում Իսպանիայի քաղաքացիական պատերազմին, այն ավելի շատ փորձված էր և համարվում էր ամենապատրաստված ու ամենալավ հանդերձանքով ռազմաօդային ուժերը աշխարհում 1939 թվականի դրությամբ[34]։
Լեհաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]1936-ից 1939 թվականներին Լեհաստանը մեծ ներդրումներ իրականացրեց Կենտրոնական արդյունաբերական տարածաշրջանում։ Գալիք պատերազմում պաշտպանական գործողությունների նախապատրաստությունները իրականացվում էին շատ տարիներ, սակայն շատ կանխատեսումների համաձայն պատերազմը չէր սկսվի մինչև 1942 թվականը։ Որպեսզի ավելացվեն ներդրումները արդյունաբերության մեջ, Լեհաստանը վաճառեց ժամանակակից հանդերձանքի մեծ մասը[35]։ 1936 թվականին Ազգային պաշտպանության ֆոնդը հայտարարեց, որ անհրաժեշտ է ներդրումներ իրականացնել Լեհաստանի զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու համար։ Լեհաստանի բանակը ուներ մոտ մեկ միլիոն զինվորական, սակայն նրանցից կեսից քիչն էր մոբիլիզացվել 1939 թվականի սեպտեմբերի 1-ին։ Ավելի ուշ եկածների շրջանում մեծ կորուսներ գրանցվեցին, քանի որ հանրային տրանսպորտը դարձավ Լյուֆտվաֆեի հիմնական թիրախներից մեկը։ Լեհաստանի զինված ուժերը իրենց ենթակայության տակ ունեին ավելի քիչ զրահատեխնիկա քան գերմանացիները և այս բացը պետք է լրացներ հետևակը, որն արդյունքում ի վիճակի չեղավ դիմակայելու գերմանացիներին[36]։
Լեհ-խորհրդային պատերազմի փորձը վատ անդրադարձավ Լեհաստանի բանակի կազմակերպչական գործողությունների վրա։ Ի տարբերություն Առաջին համաշխարհային պատերազմի խրամատային ռազմական գործողությունների, Լեհ-խորհրդային պատերազմի ժամանակ որոշիչ դեր խաղաց հեծելազորը[37]։ Դրանից հետո Լեհաստանը լուրջ ներդրումներ չէր ունեցել զրահատանկային տեխնիկայում։ Այնուամենայնիվ լեհական հեծելազորը որոշ հաջողություններ ունեցավ գերմանական հեծելազորի և հետևակի դեմ պայքարում[38]։
Լեհաստանի ռազմաօդային ուժերը (Lotnictwo Wojskowe) գերմանական Լյուֆտվաֆեի դեմ շատ թույլ էին, չնայած նրանք չվերացվեցին գետնի վրա, ինչպես պլանավորել էին գերմանացիները։ Լեհական ռազմաօդային ուժերն ամենաժամանակակիցը չէին, սակայն նրա օդաչուները լավ պատրաստված էին և դա ապացուցեցին մեկ տարի հետո Բրիտանիայի համար ճակատամարտում, որտեղ լեհերը մեծ դեր խաղացին[39]։
Ընդհանուր առմամբ գերմանիան ուներ քանակային և որակական բազմապատիկ առավելություն։ Լեհերը ունեին ընդամենը 600 ռազմական օդանավեր, որոնցից միայն P-37 Լոս տեսակի ռմբակոծիչներն էին մրցունակ գերմանական օդանավերին։ Լեհական ռազմաօդային ուժերն ունեին 185 PZL P.11 և 95 PZL P.7 կործանիչներ, 175 PZL.23 Կարաս ռմբակոծիչներ, 35 Կարաս և սեպտեմբերի դրությամբ ավելի քան 100 PZL.37-ներ։ Այնուամենայնիվ Սեպտեմբերի դրությամբ դրանցից միայն 70%-ն էր մարտունակ։ Օգտագործվեցին միայն 36 PZL.37-եր։
Տանկային զորքերը բաղկացած էին երկու զրահատանկային բրիգադներից, չորս անկախ տանկային գումարտակներից և 30 տանկերից, որոնք կցված էին հետևակային և հեծելազորային բրիգադներին [40]: Լեհական բանակը հիմնականում զինված էր 7TP տեսակի թեթև տանկերով։ Այն աշխարհի առաջին տանկն էր, որը աշխատում էր դիզելային շարժիչով[41]։ 7TP տանկը ավելի զինված էր քան գերմանացիների Panzer I և II տանկերը, սակայն արտադրվել էր ընդամենը 140 տանկ 1935 թվականից հետո։ Լեհաստանի զինված ուժերում կային նաև այլ ժամանակակից տանկեր, ինչպիսիք են Renault R35 և Vickers E տանկերը, սակայն շատ քիչ քանակությամբ։
Լեհաստանի ռազմածովային ուժերը ունեին 1 Էսկադրային ականակրից, 1 ականակրից և 5 սուզանավից բաղկացած էսկադրա (վերջինս սովորաբար համարվում է ցամաքային զորքերի բանակային կորպուսի ծովային համարժեքը)։ Լեհական ռազմածովային էսկադրայի դիմաց Դանցիգի ծովածոցում կանգնած գերմանական ռազմանավերը ճնշեցին լեհական ծովուժին։ 3 լեհական էսկադրայաին ականակիր հասցրին մինչև ռազմագործողությունների սկիզբը հեռանալ Մեծ Բրիտանիա («Պեկին» պլան)։ Լեհական 2 սուզանավերի հետ միասին, որոնք կարողացել էին ճեղքել գերմանական ռազմանավերի «շղթան» և դուրս գալ Բալթիկ ծովից, այդ 3 փրկված էսկադրային ականակիրները Լեհաստանի գերմանա-խորհրդային բռնազավթումից հետո մասնակցել են հակահիտլերյան դաշնախմբի ռազմագործողություններին ընդդեմ գերմանական ռազմածովային ուժերի։
Արշավանքի մանրամասներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանական պլան
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեպտեմբերյան արշավանքը գլխավորում է գլխավոր շտաբի պետ Ֆրանց Հալդերը և ուղղորդվում էր գեներալ Վալտեր ֆոն Բրաուխիչը, ով ապագա արշավանքի գլխավոր հրամանատարն էր։ Նախատեսվում էր ռազմական գործողությունները սկսել պատերազմ հայտարարելուց առաջ և հասնել թշնամու զորքերի զանգվածային կործանման։ Հետևակը հեռու էր ամբողջությամբ մեխանիկացվելուց, սակայն արագ շարժվող հրետանին և տանկերի աջակությամբ հետևակը կարող էր արագորեն առաջ շարժվել և կենտրոնանալ թշնամու ճակատի տեղայնացված մասերի վրա, շրջափակել նրանց և շարքից հանել։ Նախապատերազմական ռազմական գործողությունների պլանը (որը ամերիկացի լրագրողները 1939 թվականին անվանեցին Բլիցկրիգ) ներկայացվել էր որոշ գեներալների կողմից, որոնցից էր նաև Հայնց Գուդերյան, պետք է բերեր մեծ ռազմական առավելություն և թույլ տար արագորեն ներխուժել թշնամու տարածքի խորքերը։ Այս պլանը ընդունվեց նաև գերմանական բարձրագույն հրամանատարության պահպանողական մասի կողմից, որոնք ընդունեցին զրահապատ և մեքենայացված զորքերի աջակցությունը հետևակային ուժերին։
Լեհաստանում տեղանքը բարենպաստ էր արագ ռազմագործողություններ իրականացնելու համար, եթե եղանակը բարվոք էր։ Երկիրը ուներ լայնածավալ հարթավայրեր երկար սահմանագծով` մոտ 5600 կմ։ Լեհաստանը Գերմանիայի հետ ուներ երկար սահման արևմուտքում և հյուսիսում` Արևելյան Պրուսիայի հետ։ Սրան գումարվում էր մեկ այլ սահմանագիծ հարավում, որը ձևավորվել էր համաձայն Մյունխենի համաձայնագրի։ Գերմանիայի կողմից Չեխոսլովակիայի միավորումը և գերմանական կախյալ պետություն Սլովակիայի ստեղծումը նշանակում էր, որ Լեհաստանի հարավային թևը նույնպես հարվածի տակ էր։
Հիտլերը վստահ էր, որ Լեհաստանը կնվաճի վեց շաբաթում, սակայն գերմանացի նախագծողները կարծում էին, որ այն կտևի երեք ամիս[42]։ Գերմանացիները որոշեցին օգտագործել երկար սահմանագիծը ամբողջությամբ և նախատեսեցին, որ գերմանական զորքերը կներխուժեն երեք ուղղությամբ.
- Հիմնական գրոհը Լեհաստանի արևմտյան սահմանից։ Այստեղից կգրոհի Բանակային խումբ հարավը գեներալ Գերդ ֆոն Ռունդշտադտը, ով կգրոհի գերմանական Սիլեսիայից, Մորավիայից և Սլովակիայի սահմանից։ Գեներալ Յոհաննես Բլասկովիցի 8-րդ բանակը կգրոհի արևելքից ընդդեմ Լոդզի, գեներալ Վիլհելմ Լիստի 14-րդ բանակը պետք է շարժվեր Կրակովի ուղղությամբ և շարքից հաներ լեհերի կարպատյան թևը, գեներալ Վալտեր ֆոն Ռեյշենուի 10-րդ բանակը կենտոնում Բանակային խումբ հարավի հետ պետք է խորանար դեպի Լեհաստանի սիրտը։
- Երկրորդ ուղղությունը Պրուսիայի հյուսիսն էր։ Գեներալ Ֆեդոր ֆոն Բոխի Բանակային խումբ հյուսիսը գեներալ Գեորգ ֆոն Կյուչլերի 3-րդ բանակի հետ, որը շարժվում էր արևելյան Պրուսիայից և գեներալ Գութեր ֆոն Կլուգեի 4-րդ բանակը շարժվելու էր արևելք և հիմնական նպատակը Լեհական միջանցքն էր։
- Բանակային խումբ հարավը սլովակ զինվորների հետ միասին գրոհելու էր Սլովակիայից։
- Լեհաստանի ներսում գերմանական փոքրամասնությունները պետք է կազմակերպեին զինվորական խմբավորումներ և գործեին լեհական բանակի դեմ ներսից։
Բոլոր երեք գրոհների վերջնական նպատակը Վարշավայի նվաճումն էր, մինչդեռ լեհական բանակի հիմնական մասը պետք է ջախջախվեր Վիստուլայի արևմուտքում։ Fall Weiss ծրագիրը սկսվեց իրագործվել 1939 թվականի սեպտեմբերի մեկից և դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի եվրոպական թատերաբեմի առաջին ռազմագործողությունը։
Լեհաստանի պաշտպանական պլան
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհաստանը տեղակայեց իր զորքերի հիմնական մասը գերմանա-լեհական սահմանին, համաձայն Լեհ-բրիտանական միասնական պաշտպանական պակտի, իսկ երկրի պաշտպանությունը պետք է կազմակերպեր համաձայն «Պլան Արևմուտք»-ի։ Լեհաստանի բնական ռեսուրսների, արդյունաբերության և բնակչության մեծ մասը տեղակայված էր արևմտյան սահմանին Արևելյան Վերին Սիլեսիայում։ Լեհաստանի քաղաքականությունը իրենց ուշադրությունը կենտրոնացրել էր երկրի պաշտպանության վրա, քանի որ շատ քաղաքագետներ վախենում էին, որ Լեհաստանը կմնա մենակ Գերմանիայի դեմ, քանի որ Ֆրանսիան և Բրիտանիան կարող են Գերմանիայի հետ կնքել հաշտության պայմանագրեր[43]։ Այն փաստը, որ Լեհաստանի դաշնակիցներից ոչ ոք չէր երաշխավորում Լեհաստանի սահմանները և տարածքային ամբողջականությունը չէր հեշտացնում Լեհաստանի վիճակը։ Այս պատճառներով Լեհաստանի կառավարությունը մերժեց Ֆրանսիայի խորհուրդը տեղակայել զորքեր բնական պատնեշների հետևում, ինչպիսիք են Վիսլա և Սան գետերը, չնայած լեհ գեներալները այն համարում էին ավելի լավ մարտավարություն։ Պլան Արևմուտքը չէր նախատեսում, որ լեհական բանակը կնահանջի երկրի խորքերը, սակայն նախատեսված էր դանդաղ նահանջ դեպի ավելի լավ դիրքեր և նախատեսված էր զինված ուժերին տալ շատ ժամանակ վերակազմավորվելու և կազմակերպելու հակահարձակում դաշնակիցների աջակցությամբ[44]։
Լեհաստանի գլխավոր շտաբը չսկսեց մանրամասնորեն քննարկել Արևմուտք պաշտպանական պլանը մինչև 1939 թվականի մարտի 4-ը։ Նրանք համոզված էին, որ Լեհաստանի բանակը պատերազմի սկզբնական փուլում ի վիճակի կլիներ պաշտպանել երկրի արևմտյան տարածաշրջանները։ Պլանում առաջին հերթին հաշվի առնվեց թշնամու թվային և առարկայական առավելությունը։ Լեհաստանի նպատակներն էին պաշտպանել արևմտյան տարածաշրջանները և հող նախատեսել հակահարձակման պահեստային ուժերի կողմից և գործել համաձայնեցված ֆրանկո-բրիտանական ուժերի գործողություններին Արևմտյան Եվրոպայում։ Գործողությունների պլանը մանրամասնորեն չէր քննարկվել և միայն ներկայացվել էր գործողությունների առաջին փուլը[45]։
Բրիտանիան և Ֆրանսիան կարծում էին, որ Լեհաստանը կարող է պաշտպանել ինքն իրեն առաջին երկու կամ երեք ամիսներին, մինչդեռ լեհերը կարծում էին, որ կարող են պաշտպանվել վեց ամիս։ Լեհերի կարծիիքը հիմնված էր նրա վրա, որ ըստ նրանց պատերազմի առաջին փուլից նրանց օգնության կհասնեն դաշնակիցները, իսկ Ֆրանսիան և Բրիտանիան կարծում էին, որ կլինի խրամատային պատերազմ Առաջին համաշխարհային պատերազմի նման[46][47]։
Լեհական զորքերը բաշխված էին լեհ-գերմանական սահմանի երկայնքով և ստեղծել էին խիտ պաշտպանական գծեր և լավ պաշտպանական դիրքեր էին ընտրել` փորելով խրամատներ։ Այս մարտավարությամբ մատակարարման գիծը թույլ էր պաշտպանված։ Լեհական զորքերի մեկ երրորդ մասը կենտրոնացված էր Լեհական միջանցքի մոտ, որպեսզի դիմակայեին Արևելյան Պրուսիայից և արևմուտքից եկող գրոհներին։ Մյուս մեկ երրորդ մասը կենտրոնացվել էր հյուսիս-կենտրոնական հատվածում, Լոձ և Վարշավա քաղաքների միջև[48]։ Լեհական զորքերի դիրքերը կառուցված էին այնպես, որպեսզի նրանք կարողանային դանդաղորեն նահանջել գերմանական զրահատեխնիկայի ճնշման ներքո[49]։
Վախենալով հակամարտության սկսումից, բրիտանական կառավարությունը ճնշում գործադրեց Մարշալ Էդվարդ Ռիձ-Սմիգլիի վրա, տարհանել Լեհական նավատորմի ամենաարդիական էլեմենտները Բալթիկ ծովից[50]։ Լեհաստանի ռազմական ղեկավարությունը հասկացավ, որ Բալթիկ ծովում մնացած նավերը կարող են խորտակվել գերմանացիների կողմից։ Բացի այդ Դանիական նեղուցները գտնվում էին գերմանական նավատորմի և Լյուֆտվաֆեի գործողությունների շրջանակում և ռազմական գործողությունների ժամանակ տարհանման հաջողությունը շատ քիչ էր։ Լեհ-բրիտանական պաշտպանության պակտի կնքումից չորս օր անց Լեհական նավատորմի երեք կործանիչներ տարհանվեցին Մեծ Բրիտանիա[50]։
Չնայած Լեհաստանի զինված ուժերը պատրաստվել էին հակամարտությանը, քաղաքացիական բնակչությունը պատրաստ չէր։ Համաձայն Լեհաստանի նախապատերազմյան գաղափարախոսության ցանկացան գերմանական ներխուժում հեշտությամբ կկասեցվեր։ Սակայն Լեհաստանի պարտությունները Գերմանիայի ներխուժումից հետո շոկային էին բնակչության շրջանում[49]։ Չպատրաստելով բնակչությանը պարտությանը, բնակչության շրջանում սկսվեց խուճապ և փախուստ դեպի արևելք, առաջացնելով քաոս և գցելով բանակի մարտունակությունը, բացի այդ զինվորների երկաթգծային տեղափոխությունը շատ դժվարացավ[49]։
Փուլ 1. Գերմանիայի ներխուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիայի կողմից մի քանի պատահարներից հետո (ինչպիսիք էր Գլայվիցի պատահար), որը Գերմանացիները օգտագործեցին, որպես ինքնապաշտպանության միջոց, առաջին կանոնավոր պատերազմական գործողությունները սկսեցին 1939 թվականի սեպտեմբերի 1-ին ժամը 04:40-ին, երբ Լյուֆտվաֆեն հարձակում գործեց լեհական ավան Վելյունի վրա` ավերելով ավանի 75%-ը և սպանելով մետ 1.200 մարդու, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչ էին։ Հինգ րոպե անց գերմանական ռազմանավ Schleswig-Holstein-ը կրակ բացեց լեհական զինված ուժերի տեղակայման ուղղությամբ, որոնք գտնվում էին Ազատ քաղաք Դանցիգում։ Ժամը 08:00, զորքերը առանց պաշտոնական պատերազմի հայտարարման հարձակվեցին լեհական գյուղ Մոկրայի վրա։ Սկսվեց Սահմանի ճակատամարտը։ Նույն օրն ավելի ուշ գերմանացիները հարձակվեցին Լեհաստանի արևմտյան, հարավային և հյուսիսային սահմաններից, միևնույն ժամանակ Գերմանիայի ռազմաօդային ուժերը սկսեցին ռմբակոծել լեհական քաղաքները։ Հարձակման հիմնական ուժը գերմանացիները կենտրոնացրեցին Լեհաստանի սահմանի արևմուտքից։ Աջակցող հարձակումները եկան Արևելյան Պրուսիայից հյուսիսում և գերմանա-սլովակ ուժերի հարձակումը հարավից։ Բոլոր երեք ուղղությունների հիմնական նպատակն էր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավան։
Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը պատերազմ հայտարարեցին Գերմանիային սեպտեմբերի 3-ին, սակայն որևէ լուրջ օգնություն չցուցաբերեցին։ Գերմանա-ֆրանսիական սահմանին տեղի ունեցան մի քանի փոքր ընդհարումներ, չնայած գերմանական զորքի փոքրամասնությանը, քանի որ զոքի մեծ մասը, ներառյալ զինված ուժերի 85 տոկոսը կենտրոնացված էր Լեհաստանի դեմ։ Չնայալ լեհերի փոքր հաջողություններին ոչ վճռորոշ սահմանային ճակատամարտերում, գերմանացիների թվային զգալի առավելության պատճառով լեհերը ստիպված էին նահանջել սահմանից դեպի Վարշավա և Լվով։ Լյուֆտվաֆեն երկնքում ստացավ մենաշնորհ արշավանքի սկզբներից։ Շարքից հանելով կապի միջոցները` Լյուֆտվաֆեն կարողացավ զրկել լեհական ռազմական օդանավերին համագործակցելու հնարավորությունից։ Լեհաստանի ռազմաօդային ուժերի միավորներից շատերը կարողացան փախուստի դիմել, որոնցից 98-ը հասավ այդ ժամանակ չեզոք Ռումինիա[51]։ Լեհաստանի սկզբնական 400 ռազմական օդանավերից սեպտեմբերի 14-ին մնացին միայն 54-ը և երկնքում դիմադրությունը գրեթե անհնար էր[51], բացի այդ Լեհաստանի օդանավերի հենակետերի մեծ մասը շարքից դուրս եկան պատերազմի առաջին 48 ժամվա ընթացքում[52]։
Գերմանիան ցամաքով հարձակվեց երեք ուղղությամբ։ Գյունդեր ֆոն Կլուգեի գլխավորած 20 դիվիզիաները մտան Լեհական միջանցք և հանդիպեցին երկրորդ զորքին, որը ուղղություն էր վերցրել Վարշավա Արևելյան Պրուսիայից։ Գերդ ֆոն Ռունդշտադտի գլխավորած 35 դիվիզիաները հարձակվեցին Լեհաստանի հարավից։ Սեպտեմբերի 3-ին, երբ ֆոն Կլուգեն հասավ Վիստուլա գետին (այդ ժամանակվա Գերմանիայի սահմանից 10 կմ հեռավորության վրա) և Գեորգ ֆոն Կուչլեր հասավ Նարև գետին, Վալտեր ֆոն Ռեյխնաուի զորքերը արդեն հասել էին Վարտա գետին։ Երկու օր անց նրա զորքի ձախ թևը արդեն Լոձի մոտակայքում էր, իսկ աջ թևը հասել էր Կելցե։ Սեպտեմբերի 7-ին Լեհաստանի մայրաքաղաքի պաշտպանները նահանջեցին 48 կմ Վիստուլա գետին զուգահեռ գծով, որտեղ նրանց դիմավորեցին գերմանական տանկերը։ Պաշտպանական գիծը կառուցվեց Պլոնսկ և Պուլտուսկ քաղաքների միջև, համապատասխանաբար Վարշավայից հյուսիս արևմուտք և հյուսիս արևելք։ Լեհերի պաշտպանության ձախ թևը հետ մղվեց Պուտուսկից 40 կմ գտնվող Ցեխանովից։ Լեհերը նաև նահանջեցին Պուլտուսից և գերմանացիների դիմաց արդեն բացվեց Վիստուլան և Վարշավան։ Պուլտուսկը այնուամենայնիվ լեհերը վերադարձրեցին գերմանացիների ինտենսիվ կրակի ներքով։ Պաշտպանական գիծը ճեղքելու գերմանացիների փորձը հետ մղվեց լեհերի կողմից, ինչի արդյունքում շատ գերմանական տանկեր շարքից դուրս եկան[53]։ Սեպտեմբերի 8-ի դրությամբ Ռեյխենաուի ծանր զինտեխնիկայով զորքերը առաջ էին շարժվել 225 կմ արշավանքի առաջին շաբաթում և հասել էին Վարշավայի մատույցներին։ Ռեյխենաուի թեթև զինտեխնիկայով դիվիզիաները սեպտեմբերի 9-ի դրությամբ հասել էին Վիստուլայի և Վարշավայի միջև գտնվող Սանդոմիր քաղաք, իսկ մնացաց մասը Սան գետի հյուսիսում և Պշեմիսլ քաղաքում էին։ Միևնույն ժամանակ Գուդերիանը իր 3-րդ բանակի տանկերով Նարևը անցնելով հարձակվեց Բուգ գետի պատշտպանական գծի վրա` արդեն շրջափակելով Վարշավան։ Գերմանական զորքերը հաջողություն ունեցան ռազմաճակատի ողջ երկայնքով։ Լեհական բանակները բաժանվեցին ոչ կոորդինացված ստորաբաժանումների, որոնցից շատերը նահանջում էին, մինչդեռ մյուսները փորձում էին որևէ դիմադրություն ցույց տալ։
Լեհական զորքերը թողեցին Պոմերելիա (Լեհական միջանցք), Մեծ Լեհաստան և Լեհական Վերին Սիլեսիա տարածաշրջանները առաջին շաբաթում։ Սահմանային պաշտպանության լեհական պլանը ամբողջությամբ ձախողվեց։ Գերմանական առաջխաղացումը չէր դանդաղում։ Սեպտեմբերի 10-ին Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ մարշալ Էդվարդ Ռիձ-Սմիգլին հրամայեց ամբողջ զորքին համատարած նահանջել դեպի հարավարևելք, այսպոս կոչված Ռումինական հենակետ[54]։ Միևնույն ժամանակ գերմանացիները սեղմում էին Վիստուլայի արևմուտքում գտնվող լեհական զորքերի շրջափակումը (Լոձի տարածքում և դեպի արևմուտք Պոզնանի մոտակայքում) և աբելի էին խորանում դեպի արևելյան Լեհաստան։ Վարշավան, որը պատերազմի սկզբի օրերից ինտենսիվորեն ռմբակոծվում էր, հարձակման ենթարկվեց սեպտեմբերի 9-ին և պաշարվեց սեպտեմբերի 13-ին։ Նույն ժամանակ գերմանական զորքերը հասան Լվով, որը արևելյան Լեհաստանի խոշորագույն քաղաքն էր։ 1.150 գերմանական օդանավել ռմբակոծեցին Վարշավան սեպտեմբերի 24-ին։
Լեհական պաշտպանության պլանը ուներ մարտավարություն, որով լեհերը պետք է թույլ տային գերմանական երկու բանակներին շրջափակել լեհական զորքերին, այնուհետև Արմիա Պրուսսին պետք է անցներ հակահարձակման և խուճապ առաջացներ գերմանական զորքերի շարքերում։ Սակայն այս պլանի համար անհրաժեշտ էր, որ Արմիա Պրուսսին ամբողջ կազմով բերվեր մարտական պատրաստվածության սեպտեմբերի 3-ին։ Այնուամենայնիվ լեհական ռազմական պլանները ձախողվեցին` չկանխատեսելով գերմանական զորքերի արագությունը, իսկ Արմիա Պուսսի համար պահանջվեց ավել երկար ժամանակ[55]։
Այս արշավանքի խոժորագույն ճակատամարտը Բզուրայի ճակատամարտն էր, որը տեղի ունեցավ Վարշավայի արևմուտքում Բզուրա գետի մոտ և տեղի ունեցավ սեպտեմբերի 9-ից մինչև 19-ը։ Լեհական Պոզնան և Պոմորց բանակները, նահանջելով սահմանային տարածքից և Լեհական միջանցքից, հարձակվեցին գերմանական 8-րդ բանակի թևի վրա, սակայն հակահարձակումը անհաջողություն ունեցավ, չնայած սկզբնական առավելության։ Այս պարտությունից հետո լեհերը այլևս ունակ չէին լայնամասշտաբ հակահարձակման։ Գերմանական ռազմաօդային ուժերը մեծ կարևորություն ունեցան այս ճակատամարտում։ Լյուֆտվաֆեյի ռմբակոծությունները կոտրեցին լեհերի մնացած դիմադրությունը[56]։ Լյուֆտվաֆեն նաև շարքից հանեց Բզուրա գետի կամուրջները։ Դրանից հետո Լյուֆտվաֆեն ռմբակոծեց լեհական զորքերին, նրանց վրա նետելով 50 կիլոգրամանոց թեթև ռումբեր, ինչը բերեց մեծ թվով կորուստների։
Սեպտեմբերի 12-ի դրությամբ Վիստուլա գետի արևմուտքի Լեհաստանի տարածքները ամբողջությամբ նվաճված էին, բացառությամբ մեկուսացված Վարշավայի[52]: Լեհաստանի կառավարությունը (նախագահ Իգնացի Մոսցիցկի) և գլխավոր հրամանատարությունը (մարշալ Էդվարդ Ռիջ-Սմիգլի) լքեցին Վարշավան արշավանքի առաջին օրերին և ուղևորվեցին հարավարևելք` հասնելով Լյուբլին սեպտմբերի 6-ին։ Այնտեղից սեպտեմբերի 9-ին` Կրեմենեց և սեպտեմբերի 13-ին` Զալեշիկի, որը գտնվում էր Ռումինիայի սահմանին[57]։ Ռիձ-Սմիգլին հրամայեց լեհական զորքերին նահանջել նույն ուղղությամբ, Վիստուլա և Սան գետրի հետևով` սկսելով նախապատրաստվել Ռումինական դիրքերի պաշտպանությանը[54]։
Փուլ 2. Խորհրդային Միության ներխուժում արևելքից
[խմբագրել | խմբագրել կոդը]Արշավանքի սկզբից Գերմանիայի կառավարությունը անընդհատ խնդրում էր Վյաչեսլավ Մոլոտովին համաձայն պայմանավորվածության ներխուժել արևելքից[58][59]։ ԽՍՀՄ զորքերը պատրաստ էին ներխուժմանը, սակայն սպասում էին Հեռավոր Արևելքում Ճապոնիայի հետ չհայտարարված հինգամսյա պատերազմի ավարտին։ 1939 թվականի սեպտեմբերի 15-ին Մոլոտովի և Սիգենորի Տոգոյի ներկայացուցիչները ավարտեցին հաշտության պայմանագրի շուրջ բանակցությունները և 1939 թվականի սեպտեմբերի 16-ից կնքվեց զինադադար։ Պարզելով երկրորդ ճակատի հարցերը, ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը սեպտեմբերի 17-ին հրամայեց զորքերին ներխուժել Լեհաստան[2]։ Նախապես պայմանավորված էր Գերմանիայի հետ Լեհաստանը բաժանել ըստ հետաքրքրությունների գոտիների, համաձայն որի մինչև Վարշավան մնում էր Գերմանացիներին, իսկ Լիտվան` ԽՍՀՄ-ին։
Սեպտեմբերի 17-ի դրությամբ Լեհաստանի պաշտպանությունը արդեն կոտրեված էր և միակ հույսը նահանջն էր և Ռումինայի դիրքերում վերակազմավորումը։ Սակայն այս պլանները ի չիքս դարձան, երբ ԽՍՀՄ 800.000-անոց ուժեղ Կարմիր բանակը ներխուժեց Լեհաստանի արևելյան սահմանից` խախտելով Ռիգայի հաշտության պայմանագիրը, Խորհրդա-լեհական չհարձակման պայմանագիրը և մի շարք միջազգային պայմանագրեր։ ԽՍՀՄ դիվանագետները միջազգային հանրությանը խաբեցին, թե պաշտպանում են ուկրաինացի և բելառուս փոքրամասնություններին Լեհաստանի արևելքում, սակայն փոխարենը ներխուժելով Լեհաստան վերջ դրեցին Լեհաստանի ինքնուրույնությանը[60]։
Արևելքում Լեհաստանի սահմանը պաշտպանող զորագունդը բաղկացած էր 25 գումարտակից։ Էդվարդ Ռիձ-Սմիգլին հրամայեց նրանց նահանջել և չդիմակայել ԽՍՀՄ զորքերին[54]։ Սակայն տեղի ունեցան մի շարք փոքր ընդհարումներ և ճակատամարտեր, ինչպիսիք էր Գրոնդոյի ճակատամարտը, քանի որ զինվորները և տեղի բնակիչները փորձեցին պաշտպանել քաղաքը։ ԽՍՀՄ-ը մահապատժի ենթարկեց մեծ թվով լեհ սպաների, ներառյալ ռազմագերիներին, ինչպիսիք էր Գեներալ Յոզեֆ Օլշինա-Վիլչինսկին[61][62]։ Ուկրաինացի ազգայնականների կազմակերպությունը սկսեց գործել լեհերի դեմ, իսկ կոմունիստ պարտիզանները կազմակերպեցին տեղային ապստամբություններ` կողոպտելով և սպանելով խաղաղ բնակիչներին[63]։ Այս շարժումները արագորեն վարժեցվել էին ՆԿՎԴ կողմից։ ԽՍՀՄ ներխուժումը դարձավ գլխավոր փաստը, որից հետո Լեհաստանի կառավարությունը հասկացավ, որ Լեհաստանը կորցված է[64]։ Մինչը ԽՍՀՄ հարձակումը, Լեհաստանի ռազմական ղեկավարությունը պլանավորում էր նահանջել և երկարատև պաշտպանական մարտեր մղել Գերմանիայի դեմ Լեհաստանի հարավ-արևելքում, մինչ սպասում էին, որ Արևմտյան Դաշնակիցները կհարձակվեն Գերմանիայի վրա արևմուտքից[64]։ Այնուամենայնիվ Լեհաստանի կառավարությունը հրաժարվեց անձնատուր լինել կամ հաշտության քննարկումներ սկսել Գերմանիայի հետ։ Նաև հրամայվեց բոլոր ստորաբաժանումներին լքել Լեհաստանը և վերակազմավորվել Ֆրանսիայում։
Մինչդեռ լեհական զորքերը փորձում էին դեպի Ռումինայի սահման, գերմանացիները ուժեղացնում էին իրենց գրոհները։ Սեպտեմբերի 17-ից 20-ը, լեհական Կրակով և Լյուբլին բանակները մեծ կորուստներ ունեցան Տոմաշով Լյուբելսկիի ճակատամարտում, որը արշավանքի երկրորդ խոշորագույն ճակատամարտն էր։ Լվով քաղաքը ընկավ սեպտեմբերի 22-ին ԽՍՀՄ ներխուժման պատճառով։ Քաղաքը հարձակման էր ենթարկվել գերմանացիների կողմից մեկ շաբաթ առաջ և պաշարման ժամանակ գերմանացի և խորհրդային զորքերը սկսեցին գործել համատեղ[65]։ Չնայած գերմանացիների մի շարք ինտենսիվ գրոհների, Վարշավան պաշտպանվում էր արագորեն ձևավորված կամավորական ստորաբաժանումների, քաղաքացիական բնակչության և ոստիկանության կողմից, սակայն պաշտպանությունը տևեց մինչև սեպտեմբերի 28-ը։ Վարշավայի հյուսիսում գտնվող Մոդլին ամրոցը նվաճվեց սեպտեմբերի 29-ին։ Մի շարք մեկուսացված լեհական ջոկատներ դեռ մի քանի օր շարունակեցին դիմադրությունը, սակայն ճնշվեցին գերմանացիների կողմից։ Հել ամրացված տարածքը դիմադրեց մինչև հոկտեմբերի 2-ը[66]։ Սեպտեմբերի վերջին շաբաթվա ընթվա ընթացքում, երբ Հիտլերը այցելեց Դանցիգ, նա իր ելույթում ասաց.
Ռուսաստանը հաջողությամբ իրականացրեց իր կողմից արշավը դեպի Լեհաստան, որպեսզի պաշտպանի Սպիտակ ռուսներին և ուկրաինացիներին Լեհաստանում։ Մենք հիմա հասկանում ենք, որ Անգլիան և Ֆրանսիան գերմանացիների և ռուսների համագործակցությունը համարում են ծանր հանցագործություն։ Մեկ անգլիացի անգամ գրել է, որ այն խարդախություն է։ Ես հավատում եմ, որ Անգլիան մտածում է, որ այս համագործակցությունը խարդախություն է, քանի որ ժողովրդական Անգլիայի և բոլշևիկ Ռուսաստանի համագործակցությունը տապալվել է, մինչդեռ Նացիոնալ Սոցիալիստ Գերմանիայի փորձերը Խորհրդային Ռուսաստանի հետ հաջողվեցին։
Լեհաստանն այլևս երբեք չի վերկանգնվի Վերսալի պայմանագրի ձևաչափով։ Դա ոչ միայն երաշխավորում է Գերմանիան, այլ նաև երաշխավորում է Ռուսաստանը։ — Ադոլֆ Հիտլեր, 19 սեպտեմբերի 1939[67] |
Չնայած Լեհաստանի հաղթանակին Շացկոմի ճակատամարտում, որից հետո ԽՍՀՄ-ը մահապատժի ենթարկեց բոլոր գերևարված սպաներին, Կարմիր բանակը հասավ Նարև, Բուգ, Վիստուլա և Սան գետերին սեպտեմբերի 28-ի դրությամբ և շատ դեպքերում հանդիպեց գերմանական ստորաբաժանումներին։ Լեհական պաշտպանությունը Բալթիկ ծովի Հել թերակղզում դիմադրեց մինչև հոկտեմբերի 2-ը։ Լեհական բանակի վերջին ստորաբաժանումը Գեներալ Ֆրանցիշեկ Կլեեբերգի գլխավորությամբ անձնատուր եղավ հոկտեմբերի 6-ին Լյուբլինի մոտ տեղի ունեցած չորսօրյա Կոցկի ճակատամարտից հետո, որով ավարտվեց Սեպտեմբերյան արշավանքը[68]։
Քաղաքացիական զոհեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհաստանում բնակվող հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ զոհվեցին Լեհաստանի ներխուժման ժամանակ և միլիոնավորները սպանվեցին Գերմանիայի և ԽՍՀՄ օկուպացիայի ժամանակ։ Նացիստական գաղափարախոսությունը հիմնական գործոններից մեկն էր, որ ազդել էր գերմանացիների մտածելակերպի վրա, համաձայն որի հրեաները և սլավոնները համարվում էին Կիսամարդ[69][70]։
Ներխուժման առաջին օրերից Գերմանիայի ռազմաօդային ուժերը (Լյուֆտվաֆե) ռմբակոծում էին քաղաքացիական բնակչությանը և փաղստականների շարքերը ճանապարհներին, որպեսզի ահաբեկեին լեհ ժողովրդին, խափանեին հաղորդակցությունը և կոտրեին հոգեբանական տեսանկյունից։ Լյուֆտվաֆեն սպանեց 6.000–7.000 խաղաղ բնակչի Վարշավայի ռմբակոծման ժամանակ[71]։
Գերմանական ներխուժման ընթացքում տեղի ունեցան դաժանություններ լեհ տղամարդկանց, կանանց և երեխաների նկատմամբ[72]։ Գերմանական զորքերը (ՍՍ-ը և կանոնավոր Վերմախտը) սպանեցին տասնյակ հազարավոր լեհ խաղաղ բնակչի[73]։
Ընդհանուր առմամբ Լեհաստանի բնակչության շրջանում սպանվեց 150.000–200.000 խաղաղ բնակիչ[74]։ Սպանվեցին նաև 1.250 գերմանացի խաղաղ բնակիչ[75]։
Հետևանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Գանտերը 1939 թվականի դեկտեմբերին գրեց, որ Գերմանիայի արշավանքը գլուխգործոց էր։ Ավելի գերազանց ռազմական գործողությունը ինչպիսին սա էր, համաշխարհային պատմության մեջ չի եղեկ։ Չնայած Լեհաստանի թույլ կազմակերպվածությանը և դաշնակիցների կողմից օգնության բացակայությանը, Գանտները նշեց, որ սա Գերմանիայի զինված ուժերի հզորության դրսեվորումն էր[52]: Լեհաստանը բաժանվեց Գերմանիայի և ԽՍՀՄ միջև։ Սլովակիան վերադարձրեց 1938 թվականի ամռանը կորցրած տարածքները։ Լիտվային անցավ Վիլնյուս քաղաքը իր մերձակայքով 1939 թվականի հոկտեմբերի 28-ին։ 1939 թվականի սեպտեմբերի 8-ին և 13-ին Գեներալ Ալֆրեդ ֆոն Վոլարդ-Բոկելբերգը և Գեներալ Վալտեր Հեյցը հիմնադրեցին գերմանական զինվորական շրջաններ համապատասխանաբար Մեծ Լեհաստանում և Պոմերելիայում, որոնք կոչվեցին «Պոզեն» (Պոզնան) և «Վեստպրեուսեն» (Արևմտյան Պրուսիա[76]։ Համաձայն 1935 թվականի մայիսի 21-ի և 1938 թվականի հունիսի 1-ի օրենքների, գերմանական Վերմախտը քաղաքացիական կառավարման իշխանությունը հանձնեց «Քաղաքացիական կառավարման տնօրինությանը» (ՔԿՏ, գերմաներեն`` Chefs der Zivilverwaltung, CdZ)[77]: Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը նշանակեց Արթուր Գրեյզերին Պոզեն զինվորական շրջանի ՔԿՏ-ի տնօրեն և Ալբերտ Ֆորստերին Արևմտյան Պրուսիա զինվորական շրջանի ՔԿՏ-ի տնօրեն[76] : Հոկտեմբերի 3-ին ստեղծվեցին Լոձ Կրակով ռազմական շրջաններ, որոնց ղեկավարներն էին Գեներալ-գնդապետներ Գերդ ֆոն Ռանդշտատը և Վիլհելմ Լիստը և Հիտլերը նշանակեց համապատասխանաբար Հանս Ֆրանկին և Արթուր Սեյս-Ինկուարտին զինվորական շրջանների ՔԿՏ-ի տնօրեններ[76]։ Միևնույն ժամանակ Ֆրանկը նշանակվեց բոլոր օկուպացված տարածքների գլխավոր կառավարիչ[76]։ Սեպտեմբերի 28-ին ԽՍՀՄ հետ Գերմանիան ևս մեկ գաղտնի համաձայնագիր կնքեց, համաձայն որի Լիտվան միացվում էր ԽՍՀՄ-ին, իսկ փոխարենը Գերմանիային էին անցնում Բուգ գետի արևելյան շրջանները։
Անգամ չնայած հետաքրքրությունների գոտիների մեծ մասն առանցձնացված էր ջրային պատնեշներով, խորհրդային և գերմանական զորքերի միջև տեղի ունեցան մեծ թվով միջադեպեր։ Ամենանշնակալի միջադեպը տեղի ունեցավ Բրեստ-Լիտովսկում սեպտեմբերի 22-ին։ Գերմանական 19-րդ տանկային կորպուսը գեներալ Հայնց Գուդերյանի գլխավորությամբ մտավ քաղաք, որը գտնվում էր խրոհրդային հետաքրքրության գոտում։ Երբ խորհրդային 29-րդ տանկային բրիգադը Կրիվոշեյնի գլխավորությամբ հասավ քաղաքին, նա գերմանական հրամանատարներին զգուշացրեց, որպեսզի լքեն քաղաքը և թույլ տան խորհրդային զորքին մտնել քաղաք և կազմակերպել հրավառություն[78]։ Սակայն քաղաքը լքելուց առաջ խորհրդային և գերմանացի հրամանատարները իրականացրեցին միասնական հաղթական շքերթ[4][79]։ Դրանից ընդամենը երեք օր առաջ երկու կողմերի միջև տեղի ունեցավ միջադեպ Լվովում, որն ավելի արյունաբեր էր, երբ գերմանական 137-րդ հետևակային ստորաբաժանումը հարձակվեց խորհրդային 24-րդ տանկային բրիգադի վրա։ երկու կողմերն էլ ունեցան փոքրաթիվ կորուստներ, որից հետո տեղի ունեցան բանակցություններ։ Բանակցությունների արդյունքում գերմանացիները լքեցին տարածքը և Կարմիր բանակը մտավ Լվով սեպտեմբերի 22-ին։
Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը և Լեհաստան ներխուժումը համարվեց ժամանակաշրջանի սկիզբ, որի ընթացքում ԽՍՀՄ-ը փորձում էր համոզել իրեն, որ Գերմանիայի գործողությունները ճիշտ են և չկա անհանգստության պատճառ, չնայած կային հակառակը կարծելու բազմաթիվ առիթներ[80]։ 1939 թվականի սեպտեմբերի 7-ին Ֆրանսիայի և Բրիտանիայի կողմից պատերազմին միանալուց մի քանի օր անց, Ստալինը բացատրեց, որ պատերազմը ԽՍՀՄ օգտին է, քանի որ ըստ նրա.[81]
Պետրազմը երկու խումբ կապիտալիստական երկրների միջև է ... աշխարհը վերաբաժանելու համար։ Մենք ոչ մի վատ բան չենք տեսնում, որ նրանք կռվեն և թուլացնեն միմյանց ...: Հիտլերը առանց հասկանալու կամ գիտակցելու խառնում և թուլացնում է կապիտալիստական համակարգը ...: Մենք կարող ենք խորամանկել և բռնել որևէ մեկի կողմը, որպեսզի նրանք կռվեն միմյանց դեմ ...: Լեհաստանի անհայտացումը կնշանակի, որ բուրժուական և ֆաշիստական երկրների թիվը մեկով կպակասի։ Մեզ համար շատ ուրախալի է, որ Լեհաստանի նոր տարածքներում և բնակչության մոտ կհաստատվեն սոցիալիստական կարգեր[81]։ |
Հակամարտության կողմերից ոչ մեկը, ոչ Գերմանիան, ոչ Արևմտյան դաշնակիցները, ոչ ԽՍՀՄ-ը չէին կարող ենթադրել, որ Լեհաստան ներխուժումը կբերի պատերազմի, որը կցնցի ամբողջ աշխարհը և կգերազմանցի Առաջին համաշխարհային պատերազմը կորուստներով և արժեքով։ Դրանից ամիսներ անց Հիտլերն անհաջող փորձեր գործադրեց խաղաղության հասնել Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ, սակայն պատերազմը գնալով վերաճեց համաշխարհային պատերազմի, երբ լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեցին Եվրոպայում և Խաղաղ օվկիանոսում։ Այսպիսով գեներալների և քաղաքական գործիչների մեծ մասին պարզ չէր, որ Լեհաստանի ներխուժմամբ սկիզբ դրվեց համաեվրոպական պատերազմին, որը 1937 թվականի Ճապոնիայի կողմից Չինաստան ներխուժման և 1941 թվականի Խաղաղօվկիանոսյան պատերազմի հետո դարձավ գլոբալ պատերազմ հայտնի որպես Երկրորդ համաշխարհային պատերազմ։
Լեհաստան ներխուժումը առիթ դարձավ Բրիտանիային և Ֆրանսիային պատերազմ հայտարարել Գերմանիային սեպտեմբերի 3-ին։ Սակայն նրանք քիչ ազդեցություն ունեցան սեպտեմբերի արշավանքի ելքի վրա։ Ֆրանսիայի և Բրիտանիայի կողմից պատերազմ չհայտարարվեց ԽՍՀՄ դեմ։ Այս փաստը օգնեց շատ լեհերի հավատալ որ նրանք դավաճանվել են Արևմտյան դաշնակիցների կողմից։
1939 թվականի մայիսի 23-ին Հիտլերն իր սպաներին բացատրեց, որ ագրեսիայի հիմնական թիրախը Դանցիգը չէր, նա ցանկանում է Գերմանիայի համար ապրելու տարածք բացել դեպի արևելք, որը հետագայում գերմանացիները կոչեցին Գեներալպլան Օստ[82][83]։ Ներխուժումից հետո հիմնականում քաղաքային բնակչությունը սկսվռց հալածանքների ենթարկվել, որի ժամանակ սպանվեցին 5,47-ից 5,67 միլիոն Լեհաստանի բնակիչ[84] (երկրի ընդհանուր բնակչության 20%-ը և հրեական փոքրամասնության ավելի քան 90%-ը), ներառյալ 3 միլիոն Լեհաստանի քաղաքացիների զանգվածային սպանությունները (հիմնականում հրեաներ, որպես Հրեական հարցի վերջնական լուծում) համակենտրոնացման ճամբարներում ինչպիսին Օսվենցիմն էր և բազմաթիվ հատուկ սպանությունները, երբ խաղաղ բնակչությանը քշում էին մոտակա անտառներ, գնդակահարում գնդացիրներով և թաղում չնայելով մահացած են թե ոչ։
Համաձայն Լեհաստանի ազգային հիշողությունների ինստիտուտի, 1939-1941 թվականների ԽՍՀՄ օկուպացիայի ժամանակ մահացել են 150.000 և աքսորվել 320.000 Լեհաստանի քաղաքացի[84][85], ովքեր ընդդիմացել են խորհրդային ռեժիմին, աքսորվել են աշխատանքի ճամբարներ (Գուլագներs) կամ սպանվել, ինչպես լեհ սպաները Կատինի կոտորածի ժամանակ[a]:
1939 թվականի հոկտեմբերից, Լեհաստանի բանակի մնացորդները, որոնք կարողացել էին փախչել ԽՍՀՄ և գերմանական զորամիվորումներից հիմնականում բնակություն հաստատեցին Բրիտանիայի և Ֆրանսիայի տարածքներում։ Այստեղ նրանք համեմատաբար պաշտպանված էին քանի որ Լեհաստանը այս երկրների դաշնակիցն էր։ Ոչ միայն կառավարությունը փրկվեց, այլև ազգային ոսկու պաժարները Ռումինիայով տարհանեցին և տեղափոխեցին Արևմուտք, հիմնականում Լոնդոն և Օտտավա[86][87]։ Լեհաստանի բանակի ուժերով տարհանվեց մոտ 75 տոննա ոսկի[88]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Danzig: Der Kampf um die polnische Post (in German)
- ↑ 2,0 2,1 Goldman p. 163, 164
- ↑ Dariusz Baliszewski (19 September 2004), Most honoru. Tygodnik Wprost (weekly), 38/2004. ISSN 0209-1747.
- ↑ 4,0 4,1 Kitchen, Martin (1990). A World in Flames: A Short History of the Second World War. Longman. էջ 74. ISBN 0-582-03408-6. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Sanford, 2005, էջեր 20–24
- ↑ Հարավային Ֆլորիդայի համալսարան (2005). «The Nazification of Germany». usf.edu.
- ↑ KIMMICH, CHRISTOPH M. (1969 թ․ հունվարի 1). «THE WEIMAR REPUBLIC AND THE GERMAN-POLISH BORDERS». The Polish Review. 14 (4): 37–45. JSTOR 25776872.
- ↑ Majer, Diemut (2003). "Non-Germans" under the Third Reich: the Nazi judicial and administrative system in Germany and occupied Eastern Europe with special regard to occupied Poland, 1939–1945. JHU Press. էջեր 188–9. ISBN 0-8018-6493-3.
- ↑ 9,0 9,1 Rothwell, Victor (2001). Origins of the Second World War. Manchester University Press. էջ 92. ISBN 0-7190-5958-5.
- ↑ 10,0 10,1 Crozier, Andrew J (1997). The causes of the Second World War. Wiley-Blackwell. էջեր 150–1. ISBN 0-631-18601-8..
- ↑ The Second World War: Volume 2 Europe 1939–1943, Tom 2 Robin Havers page 25
- ↑ «Ergebnisse der Volks- und Berufszählung Vom 1. November 1923 in der Freien Stadt Danzig mit einem Anhang: Die Ergebnisse der Volkszählung vom 31. August 1924». Verlag des Statistischen Landesamtes der freien Stadt Danzig. 1926.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն). - ↑ Snyder, Louis Leo; Montgomery, John D (2003). The new nationalism. Transaction Publishers. էջ 88. ISBN 0-7658-0550-2..
- ↑ «German Army Attacks Poland; CitiesBombed, Port Blockaded; Danzig Is AcceptedInto Reich». www.nytimes.com. The New York Times. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Nowa Encyklopedia Powszechna PWN 1997, vol. VI, 981.
- ↑ Zahradnik "Korzenie Zaolzia. Warszawa – Praga – Trzyniec", 16-17.
- ↑ Gawrecká "Československé Slezsko. Mezi světovými válkami 1918-1938", Opava 2004, 21.
- ↑ «Elbing-Königsberg Autobahn». Euronet.nl. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 11-ին.
- ↑ 19,0 19,1 «The Avalon Project: Documents in Law, History and Diplomacy». Yale. Վերցված է 2009 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Ինդիանայի համալսարան. «Chronology 1939». League of Nations Archives, Palais des Nations. Geneva: indiana.edu. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ A World at Total War: Global Conflict and the Politics of Destruction, 1937–1945 Roger Chickering,Stig Förster,Bernd Greiner, page 97
- ↑ 22,0 22,1 Clark, Lloyd, Kursk: The Greatest Battle: Eastern Front 1943, 2011, page 26
- ↑ Piotrowski, 1998, էջ 115
- ↑ «Home – FDR Presidential Library & Museum».
- ↑ «Home - FDR Presidential Library & Museum».
- ↑ Jentz, 1996, էջ 88
- ↑ Jentz, 1996, էջ 91
- ↑ Jentz, 1996, էջեր 90–91
- ↑ B.H.Hart & A.J.P Taylor, p41
- ↑ Cooper, Matthew (1978). The German Army 1939–1945: Its Political and Military Failure. New York: Stein and Day.
- ↑ Bombers of the Luftwaffe, Joachim Dressel and Manfred Griehl, Arms and Armour, 1994
- ↑ The Flying pencil, Heinz J. Nowarra, Schiffer Publishing,1990,p25
- ↑ A History of World War Two, A.J.P Taylor, OCTOPUS, 1974, p35
- ↑ Seidner,Marshal Edward Śmigły-Rydz Rydz and the defence of Poland,162
- ↑ Seidner, Marshal Edward Śmigły-Rydz Rydz and the defence of Poland, 177
- ↑ Seidner,Marshal Edward Śmigły-Rydz Rydz and the defence of Poland, pages 270–94
- ↑ Seidner,Marshal Edward Śmigły-Rydz Rydz and the defence of Poland, pages 135–138
- ↑ Seidner,Marshal Edward Śmigły-Rydz Rydz and the defence of Poland,158
- ↑ Michael Alfred Peszke, Polish Underground Army, the Western Allies, and the Failure of Strategic Unity in World War II, McFarland & Company, 2004, 0-7864-2009-X, Google Print, p.2
- ↑ Seidner,Marshal Edward Śmigły-Rydz Rydz and the defence of Poland, pages 122–123
- ↑ 7TP vol.II,Janusz Magnus#1, Militaria 317,Warszawa 2009.
- ↑ Knickerbocker, H.R. (1941). Is Tomorrow Hitler's? 200 Questions On the Battle of Mankind. Reynal & Hitchcock. էջեր 29–30. ISBN 978-1-4179-9277-5.
- ↑ Seidner,Marshal Edward Śmigły-Rydz Rydz and the defence of Poland,68–72
- ↑ Seidner,Marshal Edward Śmigły-Rydz Rydz and the defence of Poland,122–25
- ↑ collective work (1979). Wojna Obronna Polski 1939 (լեհերեն). Warsaw: Wydawnictwo Ministerstwa Obrony Narodowej. էջ 933.
- ↑ Henryk Piątkowski (1943). Kampania wrześniowa 1939 roku w Polsce (լեհերեն). Jerusalem: Sekcja Wydawnicza APW. էջ 39. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Count Edward Raczyński (1948). The British-Polish Alliance; Its Origin and Meaning. London: Mellville Press.
{{cite book}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Seidner,Marshal Edward Śmigły-Rydz Rydz and the defence of Poland,304–310
- ↑ 49,0 49,1 49,2 Seidner, Marshal Edward Śmigły-Rydz Rydz and the defence of Poland, p. 312
- ↑ 50,0 50,1 Peszke, Michael Alfred (1999). Poland's Navy, 1918–1945. Hippocrene Books. էջ 37. ISBN 978-0781806725.
- ↑ 51,0 51,1 E.R. Hooton, p. 87
- ↑ 52,0 52,1 52,2 Gunther, John (1940). Inside Europe. New York: Harper & Brothers. էջեր xvi–xvii.
- ↑ «Poles Holding Line 30 Miles From Warsaw». The Gettysburg Times. Gettysburg, Pennsylvania. 1939 թ․ սեպտեմբերի 7. էջ 9.
- ↑ 54,0 54,1 54,2 Stanley S. Seidner, "Reflections from Rumania and Beyond: Marshal Śmigły-Rydz Rydz in Exile", The Polish Review vol. xxii, no. 2, 1977, pp. 29–51.
- ↑ Czesław Grzelak, Henryk Stańczyk (2005), Kampania polska 1939 roku, Oficyna Wydawnicza RYTM Warszawa, page 182. 83-7399-169-7.
- ↑ E.R. Hooton, p. 91
- ↑ Tippelskirch, Kurt. History of Second World War
- ↑ Roberts, Geoffrey (1992 թ․ հունվարի 1). «The Soviet Decision for a Pact with Nazi Germany». Soviet Studies. 44 (1): 57–78. doi:10.1080/09668139208411994. JSTOR 152247.
- ↑ Telegram: The German Ambassador in the Soviet Union, (Schulenburg) to the German Foreign Office. Moscow, 10 September 1939 – 9:40 p.m. and Telegram 2: he German Ambassador in the Soviet Union (Schulenburg) to the German Foreign Office. Moscow, 16 September 1939. Source: The Avalon Project at Yale Law School. Last. Retrieved 14 November 2006
- ↑ Piotrowski, 1998, էջ 295
- ↑ Sanford, p. 23; (Լեհերեն) Olszyna-Wilczyński Józef Konstanty Արխիվացված 2008-03-06 Wayback Machine, Internetowa encyklopedia PWN. Retrieved 14 November 2006.
- ↑ (pl) Śledztwo w sprawie zabójstwa w dniu 22 września 1939 r. w okolicach miejscowości Sopoćkinie generała brygady Wojska Polskiego Józefa Olszyny-Wilczyńskiego i jego adiutanta kapitana Mieczysława Strzemskiego przez żołnierzy b. Związku Radzieckiego. (S 6/02/Zk) Polish Institute of National Remembrance. Internet Archive, 16.10.03. Retrieved 16 July 2007.
- ↑ Piotrowski, 1998, pp. 54–56, p. 199
- ↑ 64,0 64,1 (Sanford 2005, էջեր 20–24)
- ↑ Seidner,Marshal Edward Śmigły-Rydz Rydz and the defence of Poland,226–28
- ↑ Seidner,Marshal Edward Śmigły-Rydz Rydz and the defence of Poland,279–80
- ↑ Peter David Orr (2005), Peace at Daggers Drawn pp. 28-29 with more speech. 1-4137-4829-5.
- ↑ Seidner,Marshal Edward Śmigły-Rydz Rydz and the defence of Poland,289–91
- ↑ Richard J. Evans, The Third Reich at War, p.102
- ↑ Bytwerk, Randall. "The Argument for Genocide in Nazi Propaganda." Quarterly Journal of Speech 91, no.1 (February 2005): 37–62
- ↑ Corum, 2013, էջ 174
- ↑ Rossino, Alexander B., Hitler Strikes Poland: Blitzkrieg, Ideology, and Atrocity (Lawrence, Kansas: University Press of Kansas, 2003)
- ↑ Rossino, 2003, էջեր 114, 159–161
- ↑ Piotrowski, 1998, էջ 301
- ↑ (Լեհերեն) Tomasz Chinciński, Niemiecka dywersja w Polsce w 1939 r. w świetle dokumentów policyjnych i wojskowych II Rzeczypospolitej oraz służb specjalnych III Rzeszy. Część 1 (marzec–sierpień 1939 r.) Արխիվացված 2019-05-12 Wayback Machine. Pamięć i Sprawiedliwość. nr 2 (8)/2005
- ↑ 76,0 76,1 76,2 76,3 Andreas Toppe, Militär und Kriegsvölkerrecht: Rechtsnorm, Fachdiskurs und Kriegspraxis in Deutschland 1899–1940, Oldenbourg Wissenschaftsverlag, 2008, p. 398, 3486582062
- ↑ Andreas Toppe, Militär und Kriegsvölkerrecht: Rechtsnorm, Fachdiskurs und Kriegspraxis in Deutschland 1899–1940, Oldenbourg Wissenschaftsverlag, 2008, p. 397, 3-486-58206-2
- ↑ Кривошеин С.М. Междубурье. Воспоминания. Воронеж, 1964. (Krivoshein S. M. Between the Storms. Memoirs. Voronezh, 1964. in Russian); Guderian H. Erinnerungen eines Soldaten Heidelberg, 1951 (English: Memoirs of a Soldier)
- ↑ Raack, Richard (1995). Stalin's Drive to the West, 1938–1945. Stanford University Press. էջ 58. ISBN 978-0804724159. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Clark, Lloyd, Kursk: The greatest battle: Eastern Front 1943, 2011, page 62, 67, 76-80
- ↑ 81,0 81,1 Clark, Lloyd, Kursk: The greatest battle: Eastern Front 1943, 2011, page 62
- ↑ Weinberg, Gerhard L. (2005). A World at Arms. Cambridge University Press. ISBN 978-0521618267. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Welch, David A. (1995). Justice and the Genesis of War. Cambridge University Press. ISBN 978-0521558686.
- ↑ 84,0 84,1 «Polish experts lower nation's WWII death toll». AFP/Expatica. 2009 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ Wojciech Materski and Tomasz Szarota. Polska 1939–1945. Straty osobowe i ofiary represji pod dwiema okupacjami.Institute of National Remembrance(IPN) Warszawa 2009 978-83-7629-067-6
- ↑ a.o. Robert Westerby en R.M. Low, The Polish Gold (Londen 1940), 1-18, Ingo Loose, Kredite für NS-Verbrechen. Die Deutsche Kreditinstituten im Polen und die Ausraubung der polnischen un jüdischen Bevölkerung 1939–1945 (München 2007), 64-67, Anita J. Prazmowska, Britain and Poland 1939–1943. The Betrayed Ally (1995), 21
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Huiskamp, Florian (2015). Zonder Vrees en Zonder Verwijt. Poolse militairen in West-Europa tijdens de Tweede Wereldoorlog. Amsterdam. էջեր 64–65.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)