Նիվ Քեմփբել
Նիվ Քեմփբել անգլ.՝ Neve Campbell | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1973[1][2][3] (51 տարեկան) |
Ծննդավայր | Գուելֆ, Օնտարիո, Կանադա |
Կրթություն | Canada's National Ballet School?, John F. Ross Collegiate Vocational Institute?, Forest Hill Collegiate Institute? և Vaughan Road Academy? |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի, բալետի պարող, ձայնային դերասանուհի, սցենարիստ, թատրոնի դերասանուհի, թատերական պրոդյուսեր և կինոպրոդյուսեր |
Ամուսին(ներ) | Ջոն Լայթ |
Համատեղ ապրող(ներ) | Ջեյ Ջեյ Ֆիլդ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | SAG-AFTRA |
Նիվ Էնդրիեն Քեմփբել (անգլ.՝ Neve Adrianne Campbell, հոկտեմբերի 3, 1973[1][2][3], Գուելֆ, Օնտարիո, Կանադա), կանադացի դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիվը ծնվել է Կանադայի Օնտարիո նահանգի Գուելֆ քաղաքում 1973 թվականի հոկտեմբերի 3-ին։ Մայրը հոգեբան էր[4], իսկ հայրը, ով եկել էր Շոտլանդիայից[5], դասավանդում էր դրամա տեղի միջնակարգ դպրոցում։ Երբ Նիվը երկու տարեկան էր, նրա ծնողները բաժանվեցին, Նիվը և իր եղբայրը ապրում էին հիմնականում իրենց հոր հետ։ Նիվը տասը տարեկանում ընդունվում է Կանադայի պետական բալետի դպրոց։ Տասնհինգ տարեկանում նա թողնում է ուսումը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ հեռուստաէկրաններին Նիվը հայտնվեց 1991 թվականին «Իմ երկրորդ եսը» ֆիլմում, որտեղ կատարում էր էպիզոդիկ դեր։ Առաջին ավելի նկատելի դերը նա ստացավ մեկ տարի անց «Ուրախության հաբը» սերիալում։ 1992 թվականին կանադական հեռուստաէկրաններին սկսվեց ցուցադրվել «Ամբիոն» հեռուստասերիալը, որի մեջ երկու տարի կատարել է Դեյզի ՄաքՔենզիի դերը։ 1994-2000 թվականներին «Մենք հինգն ենք» ֆիլմը նրան մեծ ճանաչում բերեց, որտեղ նա կատարել է Ջուլի Սելինջերի դերը։ 1996 թվականին ռեժիսոր Ուես Կրեյվենը նրան առաջարկում է կատարել Սիդնի Պրեսկոտի դերը «Ճիչ» հեռուստասերիալում։ Այդ դերի համար նա ստացավ «Սատուրն» մրցանակը։ Դրան հաջորդեցին «Ճիչ 2» (1997), «Ճիչ 3» (2000) և «Ճիչ 4» (2011) ֆիլմերը, որոնցում Նիվը նույնպես կատարել է գլխավոր դերը։ «Ճիչ 2» ֆիլմի համար նա ստանում է MTV movie awards մրցանակը։
Այդպիսի վերելքից հետո նրան առաջարկում են նկարահանվել մի շարք ֆիլմերում, դրանցից են «Վայրի» (1998), «Ստուդիա 54» (1998), «Տանգո եռյակով» (1999), «Խուճապ» (2000), «Թատերախումբ» (2003), իսկ 1998 թվականին Նիվը հայտնվեց «50 ամենագեղեցիկ մարդիկ» ցանկում People ամսագրում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1995-1998 թվականներին Նիվը ամուսնական կապի մեջ էր դերասան Ջեֆֆ Քոլտի հետ։
2007-2011 թվականներին Նիվը ամուսնական կապի մեջ էր դերասան Ջոն Լայթի հետ։
2011 թվականի մայիսին Նիվը ամուսնացել է դերասան Ջեյ Ջեյ Ֆիլդի հետ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայկական անվանումը | Օրիգինալ անվանումը | Դերը |
---|---|---|---|
2012 | Տիտանիկ։ Արյուն և պողպատ | Titanic: Blood and Steel | Ջոանա |
2011 | Ճիչ 4 | Scream 4 | Սիդնի Պրեսկոտ |
2010 | Վիվալդի | Vivaldi | Նորինա |
2009 | Ծովային գայլ | Sea wolf | Մոդ Բրյուստեր |
2007 | Փակելով շրջանը | Closing the ring | Մերի |
2007 | Ես ատում եմ իմ աշխատանքը | I Really Hate My Job | Էբի |
2007 | Պայթյուն | Partition | Մարգարետ Սթիլուելլ |
2006 | Տարօրինակ բարեկամները | Relative Strangers | Էլլեն Միննոլա |
2004 | Չերչիլը գնում է պատերազմ | Churchill: The Hollywood Years | Արքայադուստր Ելիզավետ |
2004 | Երբ ինձ կսիրեն | When Will I Be Loved | Վերա Բերրի |
2003 | Կույր հորիզոն | Blind Horizon | Քլոե Ռիչարդս |
2003 | Թատերախումբ | The Company | Լորետտա Ռայան |
2003 | Կորցրած անցում | Lost Junction | Միսսի Լոֆտոն |
2000 | Խեղդենք Մոնային | Drowning Mona | Էլլեն Ռաշ |
2000 | Ճիչ 3 | Scream 3 | Սիդնի Պրեսկոտ |
2000 | Խուճապ | Panic | Սառա Քեսսեդի |
1999 | Տանգո եռյակով | Three to Tango | Էմի Պոստ |
1998 | Ինչ-որ մի բան Դենիի մասին | Hairshirt | Ռենե Ուեբեր |
1998 | 54 | 54 | Ջուլի Բլեք |
1998 | Վայրի | Wild Things | Սյուզի Մերի Թոլլեր |
1997 | Ճիչ 2 | Scream 2 | Սիդնի Պրեսկոտ |
1996 | Ճիչ | Scream | Սիդնի Պրեսկոտ |
1996 | Կախարդանք | The Craft | Բոննի |
1996 | Քենթերվիլի ուրվականները | The Canterville Ghost | Վիրջինիա |
1994 | Ջոն Ռասքինի ծերությունը | The Passion of John Ruskin | Էֆեմերա/Էֆֆի |
1994 | Գույների տարաները | Paint Cans | Տրիստիսս |
1994 | Մթություն | The Dark | Ջեսս Դոնավան |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սատուրն 1997-«Ամենալավ կինոդերասանուհին» («Ճիչ»)
- MTV Movie Awards 1998-«Մենալավ կանացի դերը» («Ճիչ 2»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Neve Campbell Biography (1973-)
- ↑ Findlay, Jane; Lorna Hughes (2000 թ․ փետրվարի 20). «SCREEN STAR'S SCOTS DREAM; NEVE CAMPBELL JUST CAN'T WAIT TO VISIT THE LAND OF HER FATHER». The Sunday Mail. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիվ Քեմփբել» հոդվածին։ |
|