Jump to content

Նոր Աթոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նոր Աֆոնից)
Քաղաք
Նոր Աթոս
աբխ.՝ Афон Ҿыц, վրաց.՝ ახალი ათონი, հունարեն՝ Νέος Άθως
ԵրկիրԱբխազիայի Հանրապետություն Աբխազիայի Հանրապետություն/Վրաստան Վրաստան
ԵրկրամասԱբխազիայի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանԳուդաութի շրջան/Գուդաութի մունիցիպալիտետ
ՂեկավարՖելիքս Դաութիա
Հիմնադրված է3-րդ դար թվականին
Առաջին հիշատակում3-րդ դար
Այլ անվանումներՏրախեա, Պսիրցխա, Անակոպիա, Ախալի Աֆոնի
Բնակչություն1․518[1] մարդ (2011)
Ազգային կազմաբխազներ, ռուսներ, հայեր, հույներ, վրացիներ
Կրոնական կազմքրիստոնյաներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 840 2458xxx
Փոստային ինդեքսներ6900
Ավտոմոբիլային կոդABH
Նոր Աթոս (Աբխազիա)##
Նոր Աթոս (Աբխազիա)
Նոր Աթոս (Վրաստան)##
Նոր Աթոս (Վրաստան)

Նոր Աթոս (վրաց.՝ ახალი ათონი՝ Նոր Աթոն, աբխազերեն՝ Афон Ҿыц, հուն․՝ Νέος Άθως), քաղաք Աբխազիայի Գուդաութայի շրջանում, գտնվում է ռուսական սահմանից 80 կմ հեռավորության վրա։ Բնակչությունը՝ 1539 մարդ (2020)[2]։

Նախկինում քաղաքը կոչվել է Տրախեա, Պսիրցխա, Անակոպիա, Ախալի Աթոնի։ Գտնվում է Սև ծովի ափին։

Անակոպիական ամրոց

Քաղաքն ունի հնադարյան պատմություն։ Առաջին հիշատակումները պատկանում են III դարին։ Այդ ժամանակ այն կոչվում էր Անակոպիա (Տրախեա) և եղել է խոշոր առևտրային կետ։ Հնագիտական պեղումները վկայում են Անակոպիայի բնակիչների նյութական մշակույթի բարձր մակարդակի մասին։ V դարում աբխազները Իվերիա լեռան վրա կառուցել են ամրոց, որն անվանել են Իվերիայի ամրոց[3]։

VII դարի վերջում կառուցվել է ամրոցի պատերի արտաքին շերտը։

VIII դարի վերջում աբխազական իշխան Լևոն II-ը՝ օգտվելով Բյուզանդիայի ներքին անկարգություններից, իրեն հայտարարել է Աբխազիայի անկախ թագավորության թագավոր։ Նրա օրոք Անակոպիան դարձել է Աբխազիայի թագավորության մայրաքաղաքը և մնացել է մայրաքաղաք մինչև թագավորական նստավայրի Քութայիս տեղափոխվելը։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Աթոսում գտնվում են բազմաթիվ տեսարժան վայրեր, բնական և պատմական հուշարձաններ։ Դրանցից են՝

  • Նոր Աթոսի վանք և վանքային համալիր
  • Պսիրցխա գետի կիրճում գտնվող Սիմոն Կանանացի առաքյալի տաճարը
  • Իվերիա լեռան վրա գտնվող հնադարյան տաճարի և Անակոպիական ամրոցի ավերակները
  • Իվերիա լեռան տակ և Նոր Աթոսի արվարձաններում գտնվում են մի շարք կարստային քարանձավեր[4], այդ թվում նաև 1961 թվականին բացված Նոր Աթոսի քարանձավը
  • Պսիրցխա գետի ջրերով սնվող լճակների համակարգով մերձծովյան զբոսայգի (կարապներով հայտնի լիճը)
  • Ջրվեժ և էլեկտրակայան, կառուցված 1902 թվականին

Կլիման խոնավ մերձարևադարձային է, տարեկան միջին ջերմաստիճանը 16,3 °C, ամռանը՝ +30 °C-ից +32 °C, ձմռանը՝ +9 °C-ից +11 °C: Ջուրը տաքանում է մինչև 26-28 °C:

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 3235 մարդ[5], որոնցից 44,0%-ը կազմում էին ռուսները, 23,1%-ը՝ աբխազները, 7,6%-ը՝ վրացիները։

2003 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թիվը կազմել է 1308 մարդ[6], 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ 1518 բնակիչ, որոնցից 904-ը՝ աբխազներ (59,6 %), 365-ը՝ ռուսներ (24,0 %), 123-ը՝ հայեր (8,1 %), 24-ը՝ ուկրաինացիներ (1,6 %), 22-ը՝ հույներ (1,4 %), 18-ը՝ վրացիներ (1,2 %), 62-ը՝ այլ ազգի ներկայացուցիչներ (4,1 %)[1]։

Քույր-քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Перепись населения Абхазии 2011. Гудаутский район
  2. http://pop-stat.mashke.org/georgia-cities.htm
  3. Georgia in Antiquity: A History of Colchis and Transcaucasian Iberia, by David Braund, p. 54
  4. «New Athos Cave at showcaves.com». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  5. Всесоюзная перепись населения 1989. Абхазская АССР
  6. Этнокавказ Население Абхазии 2003
  7. «Между городами Новый Афон и Сремски-Карловцы подписан Договор о сотрудничестве». Apsnypress. 2014 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոր Աթոս» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy