Jump to content

Նոր տարվա գիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր տարվա գիշեր

Տեսակտոն և հսկում
Ենթադաստոն
Ամսաթիվդեկտեմբերի 31
Անվանված էԱմանոր և Սեղբեստրոս I

Ըստ Գրիգորյան օրացուցի, Նոր տարվա գիշերը տարվա վերջին օրն է՝ դեկտեմբերի 31-ը։ Շատ երկրներում Նոր տարվա գիշերը մարդիկ տոնում են միասին` պարում են, ուտում, խմում են և հրավառություններ անում։ Ընդհանրապես տոնը լինում է կեսգիշերին՝ հունվարի 1-ին։ (նոր տարվա առաջին օր)։ Սամաոն և Կրիբաթիի որոշ մասերն առաջին վայրերն են, որտեղ դիմավորում են Նոր տարին։

Հյուսիսային Ամերիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր տարվա տոները և ավանդույթները Կանադայում, ըստ տարածաշրջանների, տարբեր են լինում։ Նոր տարվա գիշերը (անվանում են Նոր տարվա Օր կամ Veille du Jour de l'An՝ ֆրանսերենով) ընդհանուր առմամբ հասարակական տոն է։ Շատ քաղաքներում, ինչպիսիք են` Տորոնտոն և Նիագարան՝ Օնտարիոյում, Էդմոնտոն և Քալգարին՝ Ալբերտայում, Վանկուվերը, Բրիտանական Կոլումբիան և Մոնրեալը, Նոր տարին նշում են մեծ տոնախմբությամբ, լինում են համերգներ, ուշ գիշերային խնջույքներ, սպորտային երեկոներ, հրավառություններ։

Ֆրանսիայում Նոր տարին, սովորաբար, տոնում են le Réveillon de la Saint-Sylvestre խնջույքով։ Խնջույքի բաղկացուցիչ մաս են կազմում հատուկ ծովային ուտելիքները, հիմնականում` ոստրե, նաև` շամպայն։ Տոնակատարությունը կարող է լինել շատ հասարակ՝ ընթրիք մտերիմների, հարազատների, ընտանիքի անդամների հետ։

Նոր տարվա գիշերը (le Jour de l'An) ընկերները և ընտանիքի անդամները միմյանց համբուրում են և բարեմաղթանքներ անում։ Որոշ մարդիկ էլ պաղպաղակ են ուտում[1]։ Տոնակատարությունը ավարտվում է հունվարի 6-ին։

Գերմանիայում խնջույքները լայն տարածում ունեն Նոր տարվա շեմին (Սիլվեստերին)։ Գերմանիայում հրավառություններ կարելի է միայն դեկտեմբերի 31 և դրան հաջորդող երեք օրերին։ Ամեն տարի՝ Բեռլինում, Նոր տարվա շեմին անցկացվում է աշխարհի ամենամեծ տոներից մեկը, որին մասնագցում են միլիոանավոր մարդիկ։ Կենտրոնաական կայանը Բրանդենբուրգյան դարպասներն են, որտեղ կեսգիշերին տեղի է ունենում շքեղ հրավառություն։ Բաժակաճառ են ասում սեկտով (գերմանական փրփրուն գինիով) կամ շամպայնով։

Սկսած 1972-ից` ամեն նոր տարվա նախաշեմին, որոշ գերմանական հեռուստակայաններ հեռարձակում են կարճ կատակագական պիես` «Ճաշ` մեկի համար» վերնագրով[2]։ Այդ կատակերգությունը «նույն կարգը` ամեն տարում» դարձել է Գերմանիայի թևավոր խոսքը[3]։

Մոլիբդոմանսին (Բլայջըզինը ) ևս մեկ ուրիշ Նոր տարվա նախաշեմյան ավանդույթ է, որն ներառում է հաջողության խոսքեր։ Բարենպաստ նշան է համարվում, եթե հպվեն ծխնելույզ մաքրողին կամ էլ նրա վրայի մոխիրից քսեն ճակատին, դա, ըստ հավատալիքների, կբերի հաջողություն և առողջություն։

Վերջապես հասանք «մարսիպան խոզին»։ Գերմանիայի հյուսիսային շրջաններում (Արևելյան Ֆրիսիայում ) գոյություն ունի «մարսիպան խոզի յուղի հաստության» պատրաստման այլ ավանդույթ՝ մարդիկ դռնեդուռ են գնում, այցելելով իրենց հարևաններին, այս ուտեստը ճաշակելու համար։ Այն նման է նրբաբլիթի։

Նոր տարին Իտալիայում համարվում է ավանդական ծես, հիմնականում հագնում են կարմիր զգեստներ։ Հարավային շրջանում հին, անպետքական իրեր են փակցնում պատուհանին։

Ընթրիքը, ըստ ավանդույթի, ուտում են ընկերների և հարազատների հետ։ Հիմնականում եփում են զամփոն, որը պատրաստում են խոզի մսից։ 8։30-ին նախագահը իր շնորհավորական ուղերձն է կարդում` ուղղված իտալացիներին։ Իսկ կեսգիշերին հրավառություններ են լինում ամբողջ քաղաքում։

Նոր տարվա գիշերը տոնվում է ամբողջ Մակեդոնիայում։ Այդ օրը նշում են ընտանիքի կամ ընկերների հետ՝ տանը կամ ռեստորաններում, ակումբներում, սրճարաններում կամ հյուրանոցներում։ Օրվա տոնի արթիվ երեխաները ստանում են նվերներ։

Իսպանական Նոչեվիեյա կամ Ֆին դե Անո տոնախմբությունները հիմնականում սկսվում են ընտանեկան ընթրիքով, ավանդական մանր ծովախեցգետնով և գառան մսով։ Հետհաշվարկը տեղի է ունենում Կասա դե Կորեոս շենքի ժամացույցով, որը գտնվում է Մադրիդի Պուերտա դել Սոլ հրապարակում։ Ավանդույթ է ուտել խաղողի 12 հատիկ` ամեն ժամը մեկ։ Այս ավանդույթը ծագել է դեռ 1909թ.ին, երբ խաղող աճեցնողները Ալիկանտեում մտածեցին, որ դա լավ ձև է կրճատելու այդ տարվա արտադրանքը։ Մեր օրերում ավանդույթին հետևում են գրեթե բոլոր իսպանացիները` խաղողը դարձնելով Նոր տարվա խորհրդանիշ։ Հետո մարդիկ իրար շնորհավորում են և կենաց խմում գինիով։

Ավելի շուտ` երեկոյան ժամը 20-ի կողմերը մարդիկ սկսում են վազել։ Վազքը սկսվում է Լա Կաստելանդա փողոցից և ավարտվում Վալլեյաս ստադիոնի մոտ։ Այս վազքին մասնակցում են նաև պրոֆեսիոնալ վազորդները։

Ընտանեկան ընթրիքից և խաղողներից հետո, երիտասարդները գնում են ակումբներ և նմանատիպ վայրեր։ Խնջույքները սովորաբար տևում են մինչ հաջորդ առավոտ։ Հաջորդ առավոտ, կազմակերպիչները հիմնականում հավաքվում են միասին և խմում տաք շոկոլադ և համտեսում հրուշակեղեն։

Շվեդիայում, Նոր տարվա գիշերը սովորաբար տոնում են ընտանիքի կամ ընկերների հետ։ Կեսգիշերից մի քանի ժամ առաջ ու հետո, մարդիկ սովորաբար լավ ժամանակ են անցկացնում, ուտում են հատուկ ընթրիք, հիմնականում` երեք տեսակ կերակուր։ Ամանորյա գիշերը լինում է մեծ հրավառությամբ՝ ամբողջ երկրում։ Կեսգիշերին, հրավառություններին նայելու ընթացքում, մարդիկ սովորաբար շամպայն են խմում։

Գանայում շատ մարդիկ Նոր տարին նշում են եկեղեցում։ Մարդկանց մի մասը նախընտրում է օրը անցկացնել գիշերային ակումբներում, փաբերում կամ միանում են փողոցներում կատարվող զվարճանքներին։ Կեսգիշերին տեղի է ունենում հրավառություն։

Եգիպտոսում Նոր տարին նշում են վառվռուն հրավառությամբ, հակահրդեհային կրեկերներով, ապակե շշերով կամ երբեմն փողոցներում կոտրում են կոտրվող առարկաներ։

Մարոկկոյում Նոր տարվա նախօրյակին մարդիկ օրը անցկացնում են իրենց ընտանիքի անդամների և ընկերների հետ, ուտում են քաղցրավենիքներ, պարում են և միասին ուրախանում։ Սակայն նրանցից շատերը նախընտրում են օրը անցկացնել գիշերային ակումբներում։ Կեսգիշերին Էին Դիաբում տեղի է ունենում գեղեցիկ հրավառություն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «New Year's Day in France».
  2. «New Year's Eve in Germany».
  3. Peake, Mike (2006 թ․ դեկտեմբերի 30). «Gesundheit to an old favourite». The Daily Telegraph. London. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոր տարվա գիշեր» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy