Jump to content

Ողնաշար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
մարդու ողնաշարը

Ողնաշար (լատին․՝ Columna vertebralis), մարմնի հենարանը և ամբողջ մարմնի առանցքը։ Այն միանում է կողերի, կոնքի և գանգի ոսկրերի հետ։ Պաշտպանում է իր մեջ գտնվող ողնուղեղը[1]։ Ողնաշարը կապում է մարմնի մասերը, կատարում է պաշտպանական ֆունկցիա ողնուղեղի ու հենարանային՝ գլխի, ձեռքերի և իրանի համար։ Ողնաշարի վերին հատվածը պահում է գլուխը։ Ողնաշարի երկարությունը կազմում է մարդու հասակի մոտ 40%-ը։

Ողնաշարի բաժիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ող 5 մմ տրամագծով

Ողնաշարը կազմված է 33-34 ողերից և բաժանվում է 5 հատվածների։ Նրանում տարբերում են հետևյալ բաժինները՝

  • Պարանոցային (7 ող)
  • Կրծքային (12 ող)
  • Գոտկային (5 ող)
  • Սրբանային (5 ող)
  • Պոչուկային (4-5 ող)

Չափահաս մարդկանց սրբանային և պոչուկային ողերը սերտաճում են և առաջացնում սրբոսկրն ու պոչուկը։ Բոլոր ողերը, բացառությամբ պարանոցային 1 և 2-ից, ունեն կառուցվածքային ընդհանրություն։

Ողնաշարն ունի S-աձև կորություններ, որոնք ամորտիզացիայի են ենթարկում հրումները, որոնք առաջանում են քայլելու, վազելու, ցատկելու ժամանակ։

Պարանոցային և գոտկային մասերում կորությունն ուղղված է առաջ և կոչվում է լորդոզ։ Կրծքային և սրբոսկրային մասերում կորությունն ուղղված է հետ և կոչվում է կիֆոզ։ Ողնաշարի կորությունները զարգանում են երեխայի ծնվելուց 2-3 ամիս անց։ Ողնաշարը կազմված է ողերից։ Ողն ունի մարմին, որի հետին մասից դուրս է գալիս աղեղը, որից էլ՝ ելուստները։ Ողի մարմնի հետին մակերեսի և աղեղի միջև գտնվում է ողնաշարային անցքը։ Ողնաշարային անցքերը, դասավորվլով միմյանց վրա, առաջացնում են ողնաշարային խողովակ, որտեղ գտնվում է ողնուղեղը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընթերցե՛ք «ողնաշար» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy