Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սուպերլիգա | |
---|---|
Երկիր | Պորտուգալիա |
Ֆուտբոլային ասոցիացիա | ՈՒԵՖԱ |
Հիմնվել է | 1934 |
Ակումբների քանակ | 18 |
Դուրս են մնում | Սեգունդա Լիգա |
Միջազգային առաջնություններ | ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա |
Ներկայիս չեմպիոն | «Բենֆիկա» (34) |
Ամենատիտղոսավոր թիմ | «Բենֆիկա» (34) |
Պաշտոնական կայք | http://www.lpfp.pt |
Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնություն (պորտ.՝ Campeonato português de futebol), Պորտուգալիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբների միջև կայացող առաջնություն, որն սկսվել է 1934 թվականից, երբ մրցաշարին մասնակցեց 8 ակումբ։ 2011-12 մրցաշրջանում առաջնությանը մասնակցեց 16 թիմ։ 79 անգամ տեղի ունեցած խաղարկություններում ընդամենը 5 թիմ է դարձել Պորտուգալիայի չեմպիոն․ «Պորտուն», «Բենֆիկան», «Սպորտինգը», «Բելենենսիշը» և «Բոավշիտան»՝ ընդ որում վերջին երկուսի ակտիվում կա ընդամենը մեկական տիտղոս։
2008-2009 մրցաշրջանից մինչև 2013-2014 մրցաշրջանը Պորտուգալիայի բարձրագույն ֆուտբոլային դիվիզիոնը առաջնության գլխավոր հովանավորի անունով անվանվում էր «Լիգա Զոն Սագրիշ» (պորտ.՝ Liga ZON Sagres)։ 2014-2015 մրցաշրջանից սկսած առաջնությունն անվանվում է Պրիմեյրա Լիգա։ Բացի այդ, սկսած 2014-2015 մրցաշրջանից առաջնությանը մասնակցում են 18 ակումբ։ 2015-16 մրցաշրջանում լիգայի հովանավորչական անունը Liga NOS է։
Մրցաշրջանի արդյունքում 17-րդ և 18-րդ տեղերն զբաղեցրած թիմերը դուրս են մնում 2-րդ դիվիզիոն․ նրանց տեղն զբաղեցնում են 2-րդ դիվիզիոնի 2 լավագույն թիմերը։ 16-րդ տեղն զբաղեցրած թիմը մասնակցում է փլեյ-օֆֆ խաղերին։ Չեմպիոնը, արծաթե և բրոնզե մեդալակիրները իրավունք են ստանում մասնակցել Չեմպիոնների Լիգային (չեմպիոնը և 2-րդ տեղի թիմը միանգամից, բրոնզե մեդալակիրը՝ փլեյ-օֆֆ փուլից), 4-6-րդ տեղերն զբաղեցրած թիմերը, ինչպես նաև Պորտուգալիայի գավաթի մրցանակակիրը պետք է խաղան ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայում։
Պորտուգալիայի չեմպիոններ, առաջնությունների մրցանակակիրներ և լավագույն ռմբարկուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղթանակների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Հաղթանակ | Հաղթական մրցաշրջաններ |
---|---|---|
Բենֆիկա | 34 | 1936, 1937, 1938, 1942, 1943, 1945, 1950, 1955, 1957, 1960, 1961, 1963, 1964, 1965, 1967, 1968, 1969, 1971, 1972, 1973, 1975, 1976, 1977, 1981, 1983, 1984, 1987, 1989, 1991, 1994, 2005, 2010, 2014, 2015 |
Պորտու | 27 | 1935, 1939, 1940, 1956, 1959, 1978, 1979, 1985, 1986, 1988, 1990, 1992, 1993, 1995, 1996, 1997, 1998, 1999, 2003, 2004, 2006, 2007, 2008, 2009, 2011, 2012, 2013 |
Սպորտինգ | 22 | 1923, 1934, 1936, 1938, 1941, 1944, 1947, 1948, 1949, 1951, 1952, 1953, 1954, 1958, 1962, 1966, 1970, 1974, 1980, 1982, 2000, 2002 |
Բելենենսեշ | 1 | 1946 |
Բոավշիտա | 1 | 2001 |
Լավագույն ռմբարկուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լավագույն ռմբարկուներ | |||||
---|---|---|---|---|---|
# | Խաղացող | Տարի | Ակումբ | Գոլեր | |
1 | Ֆերնանդու Պեյրոտեու | 1937-1949 | Սպորտինգ | 331 (1,68) | |
2 | Էյսեբիո | 1960-1977 | Բենֆիկա | 319 (1,02) | |
3 | Фернанду Гомиш | 1974-1991 | Պորտու | 318 (0,79) | |
4 | Ժոզե Ագուաշ | 1950-1963 | Բենֆիկա | 290 (1,03) | |
5 | Նենե | 1968-1986 | Բենֆիկա | 262 (0,62) | |
6 | Մանուել Ֆերնանդեշ | 1970-1988 | Սպորտինգ | 243 (0,50) | |
7 | Մամատեու | 1951-1967 | Բելենենսիշ | 218 (0,75) | |
8 | Ժոզե Աուգուշտու Տորիշ | 1959-1980 | Բենֆիկա | 217 (0,57) | |
9 | Ռույ Ժորդաու | 1971-1989 | Սպորտինգ | 215 (0,60) | |
10 | Արսենիու Դուարտե | 1943-1959 | Բենֆիկա | 211 (0,67) |