Jump to content

Ջերոմ Կառլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջերոմ Կառլե
Ծնվել էհունիսի 18, 1918(1918-06-18)[1][2][3][…]
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էհունիսի 6, 2013(2013-06-06)[5][6][7][…] (94 տարեկան)
Annandale, Ֆեյրֆաքսի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ[5][8][9]
ԳերեզմանColumbia Gardens Cemetery[10]
Բնակության վայր(եր)Նյու Յորք
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունքիմիկոս, համալսարանի դասախոս և բյուրեղագիր
Հաստատություն(ներ)Չիկագոյի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկական քիմիա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[11] և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[11]
Ալմա մատերՀարվարդի համալսարան, Միչիգանի համալսարանի գրականության, գիտության և արվեստի քոլեջ, Նյու Յորք քաղաքի քոլեջ և Աբրահամ Լինքոլնի անվան միջնակարգ դպրոց (1933)
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարԼոուրենս Օլին Բրոքվեյ[12]
Եղել է գիտական ղեկավարՀերբերտ Արոն Հաուպտման
Պարգևներ
Ամուսին(ներ)Isabella Karle?[11]
 Jerome Karle Վիքիպահեստում

Ջերոմ Կառլե (անգլ.՝ Jerome Karle հունիսի 18, 1918(1918-06-18)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունիսի 6, 2013(2013-06-06)[5][6][7][…], Annandale, Ֆեյրֆաքսի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ[5][8][9]), ամերիկացի ֆիզիկոքիմիկոս, 1985 թվականին եղել է Քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր «նշանավոր հաջողության համար կառուցվածքի վերածանման ուղիղ մեթոդի մշակման մեջ», որտեղ նա այն կիսել է իր հին ընկերոջ` Հերբերտ Հաուպտմանի հետ։ Ավելի քան կես դար կնոջ` քիմիկոս Իզաբելլա Կառլեի հետ միասին համագործակցել է «United States Naval Research Laboratory»-ի հետ (մինչև 2009 թվականը), եղել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (1976 թվական)[15] և Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ (1990 թվական

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բրուքլինի Կոնի-Այլենդ թերակղզում` հրեաների ընտանիքում[16][17][18]։ Հայրը` տարագիր Լեհաստանից` Լուիզ Կարֆունկը նկարիչ էր և ձեռնարկատեր, իսկ մայրը` Սեյդի Կունը (ծագումով Բուդապեշտից) դաշնակահարուհի և երգեհոնահար (ծնողներն ամուսնացել են 1911 թվականին)։ Ջերոմը մանկության տարիներին ստացել է երաժշտական կրթություն[19][20]։ Իր ողջ ընտանիքը սերունդներ շարունակ կապված էր արվեստի հետ (հորեղբայրներն էին՝ նկարիչ-դիմանկարիչ Իվան Օլինսկին, 1878-1962 թվական, և քանդակագործ Դավիթ Կարֆունկլը, 1880-1959 թվական)[21][22]։

Սովորել է Աբրահամ Լինքոլնի միջնակարգ դպրոցում, որը գտնվում է Կոնի-Այլենդ բրուքլինյան շրջանում։ Այնտեղ նա ապրել է մինչև տասնինը տարեկանը։ 1937 թվականին Նյու Յորքի համալսարանին կից Նյու Յորքի քաղաքային քոլեջում ստացել է բակալավրի աստիճան, որտեղ նաև ծանոթացել է Հերբերտ Հաուպտմանի հետ, իսկ 1938 թվականին Հարվարդի համալսարանում ստացել է կենսաբանության մագիստրոսի աստիճան (ուսանողներ հրեաների համար սահմանված քվոտաների պատճառով չի ընդունվել Հարվարդի բժշկական դպրոց)[23]։ Երկու տարի շարունակ աշխատել է որպես գրագիր Նյու Յորքի առողջապահության դեպարտամենտում, իսկ 1943 թվականին Միչիգանի համալսարանում պաշտպանել է ֆիզիկական քիմիայի դիսերտացիան (որտեղ նաև ծանոթացել է ապագա կնոջ հետ, նրանք ամուսնացել են 1942 թվականին)։ Նույն տարում դարձել է Չիկագոյի համալսարանի բազայի Մանհեթենյան նախագծի աշխատակից, որտեղ զբաղվել է պլուտոնիումից իր իսկ օքսիդի հեռացման հետազոտությունների ուսումնասիորւթյամբ։

1946 թվականին Կառլեն մտել է Վաշինգտոնի գիտահետազոտական լաբորատորիայի ռազմածովային նահանգ, որտեղ նորից հանդիպել է Հաուպտմանի հետ։ 1950-ական թվականներին համագործակցել է նրա հետ ռենտգենակառուցվածքային վերլուծության օգնությամբ եռաչափ մոլեկուլային կառուցվածքի վերծանման ուղիղ մեթոդի ստեղծման վրա։ Այդ աշխատանքների համար 1985 թվականին արժանացել է Քիմիայի Նոբելյան մրցանակին։ 1981-84 թվականներին եղել է Միջազգային Բյուրեղագետների միության նախագահ։

Նա Վաշինգտոնում Ամերիկյան քիմիկների ընկերության կողմից արժանացել է Hillebrand Award (1969 թվական, Իզաբելլա Կառլեի հետ միասին) մրցանակին, ինչպես նաև արժանացել է «Navy Distinguished Civilian Service Award» (2009 թվական) մրցանակին։ Պատվավոր դոկտոր է։

Հասարակական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին ստորագրել է «Նախազգուշացում մարդկությանը»[24]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը` (1942 թվականից) բյուրեղագետ Իզաբելլա Կառլեն է (1921-2017 թվական), երեք դստրերը` քիմիկոս-օրգանիկ Լուիզ Հենսոնը (Louise Isabella Karle Hanson, ծն. 1946 թվական), բյուրեղագետ Ջին Կառլեն (Jean Marianne Karle, ծն. 1950 թվական) և երկրաբան Մադլեն Տոնին (Madeleine Diane Tawney, ծն. 1955 թվական)[25]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #139486038 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Week ending Saturday, June 8, 2013
  6. 6,0 6,1 6,2 http://www.nndb.com/lists/548/000358471/
  7. 7,0 7,1 7,2 Encyclopædia Britannica
  8. 8,0 8,1 8,2 Jerome Karle dies at 94; Nobel winner in chemistry // Los Angeles TimesEl Segundo: 2013. — ISSN 0458-3035; 2165-1736
  9. 9,0 9,1 9,2 http://www.michigandaily.com/node/72936
  10. Find A Grave — 1996.
  11. 11,0 11,1 11,2 Notable Names Database — 2002.
  12. Mathematics Genealogy Project — 1997.
  13. The Nobel Prize in Chemistry 1985Nobel Foundation.
  14. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  15. Jerome Karle
  16. The City College of New York Արխիվացված 2013-10-05 Wayback Machine
  17. The International Who's Who: 2004
  18. Candid Science VI: More Conversations with Famous Scientists (глава 20, стр. 423)
  19. «Florida Atlantic University Libraries». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.
  20. The Brooklyn Daily Eagle: Marriage Licenses (November 23, 1911)
  21. Автобиография на сайте Нобелевского комитета
  22. Иван Григорьевич Олинский
  23. Istvan Hargittai, Magdolna Hargittai «Candid Science VI: More Conversations with Famous Scientists» (стр. 426)
  24. «World Scientists' Warning To Humanity» (անգլերեն). stanford.edu. 1992 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 1998 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
  25. Интервью с Изабеллой Карле

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերոմ Կառլե» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy