Ջորջ Աուլթ
Ջորջ Աուլթ անգլ.՝ George Copeland Ault | |
---|---|
Կեղծանուն | Ault, George Copeland |
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1891[1][2][3][…] |
Ծննդավայր | Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ |
Վախճանվել է | դեկտեմբերի 30, 1948[1][2][3] (57 տարեկան) |
Մահվան վայր | Woodstock, Օլստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց և St John's Wood Art School? |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ոճ | պրեցիզիոնիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ամուսին | Louise Jonas? |
George Copeland Ault Վիքիպահեստում |
Ջորջ Քոուփլենդ Աուլթ (անգլ.՝ George Copeland Ault, հոկտեմբերի 11, 1891[1][2][3][…], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ - դեկտեմբերի 30, 1948[1][2][3], Woodstock, Օլստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջ Աուլթը ծնվել է հարուստ ընտանիքում։ Պպատանեկության տարիներն անցկացրել է Լոնդոնում, որտեղ սովորել է Սլեյդի գեղարվեստի և Սուրբ Ջոնի արվեստի դպրոցներում[4]։ 1911 թվականին վերադարձել է հայրենիք և իր կյանքի մնացած մասն անցկացրել Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգներում։ Նրա անձնական կյանքը դասավորվել է անհաջող, 1920-ականներին նա տառապել է ալկոհոլիզմով, հատկապես հոգեկան խանգարման մեջ ընկած մոր մահից հետո։ Նրա երեք եղբայրներն ինքնասպան են եղել, նրանցից երկուսը 1929 թվականի տնտեսական ճգնաժամի հետևանքով ընտանիքը կործանելուց հետո[5]։ Չնայած նկարիչը մշտական հաջողությամբ ցուցադրում էր իր կտավները, սակայն 1930-ականների սկզբին նրա նևրոտիկ հոգեվիճակը և մենակության փափագը նկարչին օտարեցին արվեստի աշխարհից և պատկերասրահի տերերից։
Ջորջ Աուլթը 1937 թվականին տեղափոխվել է Նյու Յորք նահանգի Վուդստոք, որտեղ ապրել և աշխատել է մինչև իր մահը։ Այնտեղ Ջորջ Աուլթը ամուսնանացել է Լուիզա Ջոնասի հետ։ Ընտանիքն ապրել է բավականին առանձին՝ առանց էլեկտրականության փոքրիկ տնակում[6]։ Այդ ընթացքում նկարիչը ստեղծել է իր լավագույն աշխատանքները, որոնք վաճառվել են դժվարությամբ[7]։ 1948 թվականին Ջորջ Աուլթին հայտնաբերել են խեղդված։ Մահն արձանագրվել է ինքնասպանություն։
Ստեղծագործական ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջ Աուլթը նկարել է հիմնականում ռեալիստական ոճով։ Նա նկարել է յուղով, ջրաներկով և մատիտով։ Նրա կենդանության օրոք նրա աշխատանքները ցուցադրվել են Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանում և Ամերիկյան արվեստի Ադիսոն պատկերասրահում։
2011 թվականին Սմիթսոնյան ամերիկյան արվեստի թանգարանում տեղի է ունեցել Ջորջ Աուլթը աշխատանքների խոշոր ցուցահանդեսը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ault, Louise (1978). Artist in Woodstock: George Ault, the Independent Years. Dorrance Press. ISBN 0-8059-2550-3
- Lubowsky, Susan (1988). George Ault. New York: Whitney Museum of American Art. ISBN 0-87427-058-8
- Nemerov, Alexander (2011). «To Make a World: George Ault and 1940s America.» Yale University Press. ISBN 0-300-17239-7
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 George Copeland Ault — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Schwartz, 301.
- ↑ Lubowsky, 7.
- ↑ Lubowsky, 28.
- ↑ Schwartz, 302.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Short Biography Արխիվացված 2021-12-26 Wayback Machine and works Արխիվացված 2021-12-26 Wayback Machine at the Smithsonian American Art Museum
- George Ault papers, 1892-1980 from the Smithsonian Archives of American Art
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Աուլթ» հոդվածին։ |
|