Ջորջ Ֆլոյդի սպանություն
Ականատեսի կողմից նկարահանված տեսանյութ | |
Թվական | 2020-5-25 ) |
---|---|
Ժամանակ | 8:00–8:30[1] |
Վայր | ԱՄՆ (Մինեապոլիս, Մինեսոտա) |
Կոորդինատներ | 44°56′03″ հս․. լ. 93°15′45″ ամ. ե.HGЯO |
Նկարահանել է | Դարնելա Ֆրազիեր |
Մասնակիցներ | Դերեկ Շովին Թու Թաո Թոմաս Լեյն Ջ․ Ալեքսանդր Քուենգ |
Մահ(եր) | 1 (Ջորջ Ֆլոյդ) |
Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում այն վայրը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը։ |
Ջորջ Ֆլոյդ (անգլ.՝ George Floyd), աֆրոամերիկացի, որը մահացել է 2020 թվականի մայիսի 25-ին այն պատճառով, որ Մինեապոլիսից սպիտակամորթ ոստիկան Դերեկ Շովինը ծնկով սեղմել է նրա պարանոցը և այդպես նրան պահել ավելի քան 7 րոպե, մինչդեռ Ջորջն ընկած էր ճանապարհին դեմքով դեպի ներքև[2][3]։ Ոստիկաններ Թոմաս Լեյնը և Ջ․ Ալեքսանդր Քուենգը նույնպես օգնում էին պահել Ֆլոյդին, իսկ Թու Թաոն կանգնած էր նրանց մոտ և պարզապես նայում էր[4]։ Միջադեպը տեղի է ունեցել Փաուդերհորնում (Մինեապոլիս, Մինեսոտա նահանգ) Ֆլոյդի՝ խանութում կեղծ չեկով գնումներ կատարելու կասկածանքով ձերբակալության ժամանակ[5], և մի քանի ականատեսների կողմից տեսագրվել է հեռախոսներով[6]։ Տեսանյութերը, որոնցում Ֆլոյդը բազմիցս ասում էր. «Ես չեմ կարողանում շնչել», արագորեն տարածվել են սոցիալական մեդիայում և հեռարձակվել ԶԼՄ-ներով։ Միջադեպին մասնակցած չորս ոստիկան հաջորդ օրը հեռացվել է աշխատանքից[7]։
Հետաքննությունների դաշնային բյուրոն միջադեպի հետաքննություն է սկսել Մինեապոլիսի ոստիկանության բաժնի խնդրանքով, մինչդեռ Մինեսոտայի քրեական հետապնդման բյուրոն հետաքննում է, թե արդյոք Մինեսոտայի օրենքների խախտումներ են եղել[8]։ Ֆլոյդի սպանությունը համեմատում են Էրիկ Գարների՝ 2014 թվականին տեղի ունեցած սպանության հետ, որը կրկնում էր․ «Ես չեմ կարողանում շնչել»։ Սպաները խեղդել են նրան ձերբակալության ժամանակ, թեև նա անզեն էր[9]։
Ֆլոյդի սպանությունից հետո Մինեապոլիս-Սենտ Փոլ շրջանում ցույցերը և բողոքի ակցիաները սկզբում եղել են խաղաղ, սակայն կտրուկ բռնության են վերածվել, երբ ոստիկանությունը խաղաղ ցուցարարների վրա սկսել է օգտագործել արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։ Արդյունքում ոստիկանության բաժնում կոտրվել են պատուհանները, հրկիզվել է երկու խանութ, իսկ հարակից շրջաններում գտնվող մյուս խանութները թալանվել և վնասվել են[10]։ Իրավապահ մարմինները պատասխանել են արցունքաբեր գազով և ռետինե փամփուշտներով[11][12]։
Միջադեպի մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջ Ֆլոյդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջ Ֆլոյդը 46-ամյա աֆրոամերիկացի էր։ Ծնունդով Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքից, նա հաճախել է Եյթսի միջնակարգ դպրոցը որպես բազմասպորտ մարզիկ և ավարտել է այն 1993 թվականին[13]։ Նա ռեփեր էր, որը կապված է եղել Հյուստոնի Screwed Up Click հիփ հոփ խմբի հետ և հանդես է եկել «Big Floyd» կեղծանունով DJ Screw-ի կողմից թողարկված միքսթեյփերի վրա[14]։ Ֆլոյդը Մինեսոտա է տեղափոխվել 2014 թվականին։ Նա ապրել է Սենթ Լուիս Պարկում և հինգ տարի աշխատել է որպես մոտակա Minneapolis ռեստորանի պահակ[15]։ Իր մահվան պահին նա արդեն կորցրել էր աշխատանքը COVID-19 համավարակով պայմանավորված Մինեսոտայի տանը մնալու հրամանի ժամանակ[16]։ Ֆլոյդը ունեցել է երկու դուստր՝ 6 և 22 տարեկան, որոնք մնացել են Հյուստոնում[17][18]։
Ոստիկանության աշխատակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]44-ամյա Դերեկ Շովինը նույնականացվել է որպես սպա, որը ծնկով գետնին էր սեղմում Ֆլոյդի պարանոցը։ Նա Մինեապոլիսի ոստիկանական վարչությունում սպա է աշխատել 2001 թվականից ի վեր[19]։ Շովենը 18 բողոք է ունեցել իր պաշտոնական ծառայողական ցուցակում, որոնցից երկուսն ավարտվել են վարչության կողմից կարգապահական տույժով, այդ թվում՝ նկատողությամբ պաշտոնական նամակներով[20]։ Նա ոստիկանության հետ մասնակցել է երեք փոխհրաձգությունների, որոնցից մեկն ավարտվել է մահացու ելքով[19][21][22]։
Նախնական շփում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբի նախկին սեփականատեր Մայա Սանտամարիայի խոսքերով՝ Ֆլոյդը և Շովինը աշխատել են որպես պահակներ և մասամբ համընկնող հերթապահություններ են ունեցել լատինական El Nuevo Rodeo գիշերային ակումբում։ Սակայն ակնհայտ չէ, թե արդյոք նրանք ճանաչում էին միմյանց[23]։
Դեպքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձերբակալություն և ոստիկանության նախնական հայտարարություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայիսի 25-ի երեկոյան ժամը 8-ից հետո՝ Հիշատակի օրը, Մինեապոլիսի ոստիկանության բաժնի աշխատակիցները արձագանքել են Մինեապոլիսի Փաուդերհորն շրջանի Չիկագոյի հարավային պողոտայում «կատարված կեղծիքին»։ Ըստ WCCO-TV-ի՝ ենթադրվում էր, որ Ֆլոյդը «փորձել է կեղծ փաստաթղթեր օգտագործել մոտակա նպարեղենի խանութում»։ Ոստիկանության տվյալներով՝ Ֆլոյդը գտնվել է մեքենայում և «ինչ-որ բանի ազդեցության տակ է եղել»։ Ոստիկանության բաժնի ներկայացուցիչն ասել է, որ սպաները հրամայել են իրեն դուրս գալ մեքենայից, ինչից հետո նա դիմադրել է ձերբակալությանը[24]։
Այն ժամանակ, երբ ոստիկանությունն ի սկզբանե պնդում էր, որ Ֆլոյդը դիմադրել է ձերբակալությանը, տեսանյութը մոտակա խանութից «ցույց է տալիս, որ ոստիկանները նրան հանգիստ ձերբակալում են», ինչպես հայտնել է CBS News-ը[25]։
Մինեապոլիսի ոստիկանության տվյալներով՝ սպաները «կարողացել են ձեռնաշղթաներ հագցնել կասկածյալին և նշել, որ նա, կարծես, առողջական խնդիրներ ունի։ Աշխատակիցները շտապօգնություն են կանչել»[24]։ Մինեապոլիսի հրշեջ պահպանության նախարարության համաձայն՝ բուժաշխատողները Ֆլոյդին տեղափոխել են դեպքի վայրից, կրծքավանդակի մերսում արել և այլ փրկարարական միջոցառումներ ձեռնարկել տղամարդու համար, որը ոչ մի ռեակցիաներ չէր ցուցադրում[26]։ Ֆլոյդին հասցրել են Հենեփին շրջանի բուժկենտրոն, որտեղ պաշտոնապես հայտարարվել է, որ նա մահացել է[27]։ Համաձայն Մինեապոլիսի ոստիկանության հայտարարության՝ միջադեպում զենք չի օգտագործվել[24]։
Ձերբակալության տեսանյութեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձերբակալության մի մասը նկարահանվել է ականատեսների կողմից և հրապարակվել է Facebook Live-ում[24][28]։ Տեսանյութի սկզբում Ֆլոյդին արդեն սեղմել են գետին, իսկ սպա Շովինի ծունկը եղել է նրա պարանոցին[29]։ Ֆլոյդը բազմիցս ասել է Շովինին․ «Խնդրում եմ» և «Ես չեմ կարողանում շնչել»՝ դրա հետ մեկտեղ տնքոց և հեկեկոց հանելով[30]։ Կադրից դուրս անհայտ մի մարդ ասել է ոստիկաններին․ «Դուք նրան արդեն ձերբակալել եք։ Հնարավորություն տվեք, որ նա շնչի»[31]։
Այն բանից հետո, երբ Ֆլոյդն ասել է․ «Ես շուտով կմահանամ», Շովինն հրամայել է Ֆլոյդին «թուլանալ»[29]։ Ոստիկանությունը հարցրել է Ֆլոյդին․ «Ի՞նչ ես ուզում», ինչին Ֆլոյդը կրկնել է․ «Ես չեմ կարողանում շնչել»[30] և շարունակել․ «Խնդրում եմ․․․ ծունկը պարանոցիս վրա, ես չեմ կարողանում շնչել»։ Ոստիկանները հրամայել են Ֆլոյդին «կանգնել և նստել մեքենայի մեջ»[32], ինչին նա պատասխանել է․ «Ես այդպես էլ կանեմ․․․ Ես չեմ կարողանում շարժվել»[33]։ Ֆլոյդը սկսել է գոռալ․ «Մամա՛», նա բողոքել է․ «Որովայնս ցավում է, պարանոցս ցավում է» և ջուր է խնդրել։ Ոստիկանությունը չի արձագանքել դրա վրա։ Ֆլոյդն աղաչել է, որ չսպանեն իրեն[34]։
Ֆլոյդի քիթը սկսել է արյունահոսել[24]։ Ականատեսներից ևս մեկը հայտնել է ոստիկանությանը, որ Ֆլոյդը չի դիմադրում ձերբակալությանը։ Ոստիկանությունը հայտնել է կողմերին, որ իբր Ֆլոյդն ասել է, «որ իրան լավ է զգում», ինչին ականատեսներից մեկը պատասխանել է, որ Ֆլոյդը «լավ վիճակում չէ»[35]։
Վերջիվերջո Ֆլոյդը դադարել է շարժվել, սակայն Շովինն իր ծունկը դեռ պահում էր նրա պարանոցի վրա[29]։ Ականատաեսները խնդրել են հեռացնել ծունկը նրա պարանոցից և ստուգել Ֆլոյդի երկազարկը[24]։ Կադրից դուրս ձայնը հարցրել է․ «Նրանք սպանե՞լ են նրան»[36]։
Հետո ժամանել է շտապօգնությունը։ Շովինը դեռ պահել է ծունկն այնքան ժամանակ, մինչև բուժօգնությունը Ֆլոյդին չի պառկեցրել պատգարակի վրա։ Ֆլոյդին տեղափոխել են շտապօգնության մեքենա և տարել[24][34][35]։ Ականատաեսը կադրից դուրս ասել է, որ ոստիկանությունը «պարզապես սպանել է» Ֆլոյդին[29]։
Շովինը ծնկով սեղմում էր Ֆլոյդի պարանոցն առնվազն 7 րոպե, ներառյալ 4 րոպեն այն բանից հետո, երբ Ֆլոյդը դադարել է շարժվել[37][38]։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայիսի 26-ին Մինեապոլիսի ոստիկանության պետ Մեդարիա Արադոնդոն հայտարարել է, որ սպաներն ուղարկվել են արձակուրդ[39]։ Ավելի ուշ նույն օրը չորս սպաներն էլ ազատվել են աշխատանքից։
Նույն օրը Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հայտարարել է, որ դիտարկում է այդ միջադեպը։ Սպաների մարմինների վրա տեղադրված դիտարկման տեսախցիկների կադրերը փոխանցվել են Մինեսոտայի հանցագործների ձերբակալման բյուրո[40]։ Քաղաքացիական իրավունքների փաստաբան Բենջամին Քրամփը ներկայացնում է Ֆլոյդի ընտանիքի շահերը։
Մայիսի 27-ին Շովինի դեմ ուղղված ապատեղեկատվությունը սկսել էր տարածվել սոցիալական ցանցերում, ընդ որում հատկապես նկատելի էին պնդումներն այն մասին, որ գոյություն ունի Շովինի մասնակցությամբ լուսանկար, որում նա «Make White Great Again» (անգլ. թարգմանաբար՝ «Սպիտակը կրկին մեծ դարձնենք») գլխարկ է կրում։ Համաձայն մեկ այլ ապատեղեկատվության՝ Շովինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նույն բեմում է եղել քաղաքական հանրահավաքի ժամանակ։ Ավելի ուշ այս տեղեկությունները կեղծ են հայտարարվել[41][42][43]։
Մայիսի 28-ին Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը ՀԴԲ-ի հետ համատեղ հայտարարություն է հրապարակել, որում ասվում էր, որ նրանք Ֆլոյդի մահվան հետաքննությունը դարձրել են «գլխավոր առաջնահերթություն»։ Նրանք հայտարարել են, որ նշանակել են քրեական գործերով հետաքննությունների դաշնային բյուրոյի փորձառու դատախազներին և քննիչներին և կարգադրել հետաքննության հետևյալ քայլերը․ «Բազմակողմանի հետաքննությունը թույլ կտա ստանալ առկա բոլոր տեղեկությունները և հանգամանորեն գնահատել վկաներից ստացված ապացույցներն ու տեղեկությունները։ Եթե պարզվի, որ տեղի է ունեցել Դաշնային օրենքի խախտում, ապա քրեական գործ կհարուցվի»[44]։
Մինեսոտայի համալսարանը հայտարարել է, որ կսահմանափակի կապերը Մինեապոլիսի ոստիկանության վարչության հետ և այլևս պայմանագիր չի կնքի տեղական ոստիկանության բաժնի հետ՝ խոշոր միջոցառումներին աջակցելու համար[45][46]։
Հուշարձաններ, բողոքներ և անկարգություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինեապոլիսում հասարակական վրդովմունքի ալիքի ժամանակ Չիկագո պողոտայում` Ֆլոյդի մահվան վայրում, ավտոբուսի կանգառը մայիսի 26-ի օրվա ընթացքում դարձել է հանպատրաստից հուշարձան՝ բազմաթիվ ցուցապաստառներով և Black Lives Matter շարժմանը հղումներով[48]։ Օրեցօր ավելի ու ավելի շատ մարդիկ էին դուրս գալիս ցույցերի Ֆլոյդի մահվան պատճառով։ Ամբոխի կազմում, ըստ գնահատականների, հարյուրավոր մարդիկ են եղել[49][50][51][52]։ Նրանք շարժվել են դեպի Մինեապոլիսի ոստիկանության 3-րդ տեղամաս[51]։ Մասնակիցներն օգտագործել են պաստառներ և կարգախոսներ այնպիսի արտահայտություններով, ինչպիսիք են «Justice for George» (անգլ.՝ արդարություն Ջորջի համար), «I Can't Breathe» (անգլ.՝ Ես չեմ կարող շնչել) և «Black Lives Matter» (անգլ.՝ Սևամորթների կյանքը նշանակություն ունի)[53]:
Բողոքի ակցիան հարյուրավոր մարդկանց է հավաքել։ Սկզբում այն խաղաղ է ընթացել, բայց աստիճանաբար վերածվել է բռնության, որի գագաթնակետն այն էր, որ տեղամասը վանդալիզմի է ենթարկվել ոստիկանական մեքենաների պատուհաններին ցուցարարների կողմից նետած քարերի և փոշիացրած ներկերի պատճառով[54]։ Չիկագոյի հարավային պողոտայից մինչև 3-րդ տեղամաս երթից հետո ցուցարարների մի փոքր խումբ անջատվել է նախնական ամբոխից և վանդալացրել 3-րդ տեղամասի շենքը և ոստիկանական մեքենաները։ Նրանք կարծում էին, որ սպաներն այնտեղ էին աշխատում[55]։ Երեկոյան ժամը 8-ին ոստիկանությունը հատուկ հագուստով քիմիական նյութեր է արձակել ամբոխի մեջ[56]։
Բողոքի ակցիաները շարունակվել են նաև մայիսի 27-ին, այդ թվում՝ Չիկագոյի հարավային պողոտայում։ Ցուցարարները նաև բողոքում էին ոստիկանական բաժանմունքի շենքի մոտ, որտեղ նախօրեին երեկոյան վանդալիզմի ակտ էր իրականացվել։ Երեկոյան ժամը 6-ից սկսած՝ ոստիկանությունը սկսել է քիմիական գրգռիչ թունավոր նյութեր կիրառել և կրակել ռետինե փամփուշտներով տեղամասում բազմաթիվ բողոքողների վրա։ Սոցիալական ցանցերում բազմաթիվ տեսահոլովակներ ցույց են տվել, որ որոշ ցուցարարներ ջարդում են տեղամասի պատուհանները և առարկաներ են նետում ոստիկանության վրա[57]։ Երեկոյան Իսթ Լեյք Սթրիթի վրա AutoZone-ը հրկիզվել է, և սոցիալական ցանցերում սկսել են հոլովակներ տարածվել տեղի ունեցող զանգվածային կողոպուտների մասին[58]։
Մինեապոլիսի Միդթաուն համայնքում ավելի քան 30 ձեռնարկություն վնասվել է հինգշաբթի առավոտյան տեղի ունեցած գործողություններից։ Գրավատան սեփականատերը մահացու վիրավորել է մի մարդու, որը, նրա կարծիքով, կողոպտել է իր ձեռնարկությունը[59][60]։ Հրկիզվել է Wendy's-ը, իսկ հարակից շրջաններում գտնվող մյուս խանութները թալանվել և վնասվել են, ներառյալ Target-ը և Dollar Tree-ն[61]։
Երբ մայիսի 28-ին Մինեապոլիսում վրա է հասել գիշերը, 3-րդ տեղամասին հարակից շենքերում երկու կողմից հրդեհներ են վառվել, և շենքի ներսում աշխատել է հրշեջ ազդանշանը։ Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել, քանի որ շենքը շրջապատող ժամանակավոր ցանկապատը քանդվել է։ Ավելի ուշ երրորդ տեղամասի շենքը գրավվել է ցուցարարների կողմից, իսկ ոստիկանությունը տարհանվել է։ Այնուհետև ցուցարարները սկսել են հրկիզել շենքը[62]։
Տեղի ժամանակով առավոտյան ժամը 5-ին CNN-ի լրագրող Օմար Խիմենեսն անձնակազմի մի քանի անդամների հետ ձերբակալվել է Մինեապոլիսի ոստիկանության կողմից բողոքի ցույցերը լուսաբանող ուղիղ հեռուստատեսային ռեպորտաժի ժամանակ։ Ոստիկանությունը, ինչպես հաղորդվում է, հայտնել է նկարահանող խմբին, որ նրանք ձերբակալվել են, քանի որ չեն հետևել տեղափոխման հրահանգներին, սակայն ուղիղ հեռարձակումներն ապացուցել են հակառակը[63]։ CNN-ը հրապարակել է հայտարարություն, որում ասվել է, որ անձնակազմն իր աշխատանքը ճիշտ էր կատարում, և, հետևաբար, ձերբակալությունները եղել են մարդու իրավունքների բացահայտ խախտում[64]։
Ազգային բողոքի ակցիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բողոքի ցույցերը տեղի են ունեցել նաև Լոս Անջելեսում մայիսի 27-ին, որտեղ մոտավորապես 500-1000 ցուցարարներ բռնվել են իրար ձեռքերից, որպեսզի արգելափակեն քաղաքի կենտրոնի մոտ US-101-ի երկու ուղղությունները, նույն նշաններով և կարգախոսներով, ինչպես Մինեսոտայում[65]։ Ցուցարարները նաև կարճ ժամանակով կասեցրել են կալիֆոռնիական մայրուղու պարեկային մեքենայի շարժումը, նախքան ցրվելը երեկոյան ժամը 6:30-ին[66]: Ավելի մանր բողոքի ցույցերը շարունակվել են մայիսի 28-ին Լոս Անջելեսի կենտրոնում՝ ոստիկանական վարչության կենտրոնակայանի մոտ[67]։
Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել մայիսի 28-ին և 29-ի առավոտյան Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի Կապիտոլ սքվերում։ Դրանց մասնակցել է ավելի քան 300 մարդ, և չնայած բողոքներն ի սկզբանե խաղաղ բնույթ են կրել, բռնությունն ու վնասը առաջացել են ոստիկանության կողմից արցունքաբեր գազի կիրառումից հետո[68]։ Ավելի ուշ ցույցերը գնալով ավելի կատաղի էին դառնում, վնասվում էին ձեռնարկությունները, ավտոբուսի կանգառները և Օհայոյի շենքերի պատուհանները։ Շուտով ոստիկանությունը ձերբակալել է որոշ ցուցարարների[69]։
Մայիսի 28-ին Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում ցուցարարները փակել են մայրուղիները՝ բողոքելով Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով։ Ոստիկանությունը ռետինե փամփուշտներ և գազային բալոններ է օգտագործել ամբոխի վրա[70], և ինչ-որ պահի ավտոմոբիլիստներից մեկը միտումնավոր շրջվել է, որպեսզի անցնի ցուցարարի վրայով[71]։
Նյու Յորքում մայիսի 28-ին գրեթե 100 ցուցարարներ հավաքվել են Յունիոն սքվերում[72]։ Ավելի քան 40 մարդ ձերբակալվել է ոստիկանության հետ բախումից հետո, որը փողոցներն ազատ էր պահում տրանսպորտի երթևեկության համար[73]։
Մոտավորապես 40 մարդկանց լուռ ցույցերը Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում[74], բողոքում էին Ֆլոյդի, Բրիոնա Թեյլորի և Ահմադ Արբերիի մահվան պատճառով[75]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մայիսի 28-ի ցերեկը Մինեապոլիսում ավերածություններին հետևող հրշեջները։
-
Բողոքի ակցիաներ Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում
-
Ցուցարարը կանգնած է Մինեսոտա նահանգի Սենթ Փոլի Միդուեյի շրջանում գտնվող Target-ի առջև՝ կոտրված ճակատային ապակիով ոստիկանական մեքենայի վրա:
-
Տղամարդը կանգնած է այրված մեքենայի վրա, իսկ նրա ետևում Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքի Սենտ Լեյքի շրջանում հրդեհ է բռնկվել:
-
Մինեապոլիսի ոստիկանության 3-րդ տեղամասն այրվել է ապստամբների կողմից:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Timeline: Death of George Floyd, reactions and protests». Fox 9. 2020 թ․ մայիսի 27.
- ↑ Murphy, Esme (2020 թ․ մայիսի 26). «'I Can't Breathe!': Video Of Fatal Arrest Shows Minneapolis Officer Kneeling On George Floyd's Neck For Several Minutes». KSTP-TV. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «'Being Black In America Should Not Be A Death Sentence': Officials Respond To George Floyd's Death». CBS Minnesota. 2020 թ․ մայիսի 26. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
- ↑ O'Donnell, Norah; Pegues, Jeff (2020 թ․ մայիսի 27). New video shows Minneapolis police arrest of George Floyd before death. Minneapolis, Minnesota: CBS Evening News. Event occurs at 00.34.
- ↑ В США начался бунт из-за смерти чернокожего после грубого ареста
- ↑ Hauser, Christine (2020 թ․ մայիսի 26). «F.B.I. to Investigate Arrest of Black Man Who Died After Being Pinned by Officer». The New York Times. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «4 Minneapolis police officers fired following death of George Floyd in police custody». FOX 9. 2020 թ․ մայիսի 26. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «'This is the right call': Officers involved in fatal Minneapolis incident fired, mayor says». KSTP-TV. 2020 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Mayor makes emotional call for peace after violent protests: "I believe in Minneapolis"». www.cbsnews.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
- ↑ AP (2020 թ․ մայիսի 28). «Violent protests rock Minneapolis for 2nd straight night over in-custody death». ABC7 Los Angeles (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Jimenez, Omar; Chavez, Nicole; Hanna, Jason (2020 թ․ մայիսի 28). «As heated protests over George Floyd's death continue, Minnesota governor warns of 'extremely dangerous situation'». CNN.
- ↑ DeMarche, Edmund (2020 թ․ մայիսի 28). «Deadly shooting near George Floyd protest as looting, arson grip Minneapolis». Fox News.
- ↑ Coleman, Adam (2020 թ․ մայիսի 27). «Yates football program mourns death of George Floyd, gifted athlete and 'ultimate people person'». Texas Sports Nation. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Curto, Justin (2020 թ․ մայիսի 27). «George Floyd Was a Houston Rapper Who Worked With DJ Screw». Vulture. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Walsh, Paul (2020 թ․ մայիսի 26). «Man who died in police incident was good friend and like family to his boss, others». Star Tribune. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Palladino, Christina (2020 թ․ մայիսի 28). «Who was George Floyd? Family, friends, coworkers remember 'loving spirit'». FOX 9. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Richmond, Todd (2020 թ․ մայիսի 28). «George Floyd had started a new life in Minnesota before he was killed by police». Boston Globe. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Ellis, Nicquel Terry; Davis, Tyler J. «George Floyd remembered as 'gentle giant' as family calls his death 'murder'». USA Today (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
- ↑ 19,0 19,1 Mannix, Andy (2020 թ․ մայիսի 26). «What we know about Derek Chauvin and Tou Thao, two of the officers caught on tape in the death of George Floyd». Star Tribune. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Barrett, Erin Ailworth, Ben Kesling, Sadie Gurman and Joe (2020 թ․ մայիսի 28). «Justice Department Says George Floyd's Death a Priority». Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). ISSN 0099-9660. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Scher, Isaac (2020 թ․ մայիսի 27). «The police officer who knelt on George Floyd's neck has been involved in shootings and was the subject of 10 different complaints». Insider. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Melendez, Pilar (2020 թ․ մայիսի 28). «Minneapolis Man: Cop Who Kneeled on George Floyd 'Tried to Kill Me' in 2008». The Daily Beast (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Lastra, Ana and Rasmussen, Eric (2020 թ․ մայիսի 28). «George Floyd, fired officer overlapped security shifts at south Minneapolis club». KSTP.com/ABC 5 Eyewitness News. Minneapolis, MN. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 24,0 24,1 24,2 24,3 24,4 24,5 24,6 Dakss, Brian (2020 թ․ մայիսի 26). «Video shows Minneapolis cop with knee on neck of motionless, moaning man who later died». CBS News. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «George Floyd's family calls for Minneapolis police officers to be charged: 'This was clearly murder'». CBS News. 2020 թ․ մայիսի 27. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Forliti, Amy; Long, Colleen (2020 թ․ մայիսի 27). «Mayor: Officer who put knee on man's neck should be charged». Associated Press.
- ↑ «4 Minneapolis police officers terminated for involvement of George Floyd death». KBJR. 2020 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Jany, Libor (2020 թ․ մայիսի 26). «Minneapolis police, protesters clash almost 24 hours after George Floyd's death in custody». Star Tribune. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
- ↑ 29,0 29,1 29,2 29,3 Weill, Kelly; Gustavo, Solomon (2020 թ․ մայիսի 27). «'I Can't Breathe': Minneapolis Erupts in Protest After Black Man Dies in Police Custody». The Daily Beast. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
- ↑ 30,0 30,1 Ockerman, Emma (2020 թ․ մայիսի 27). «A Cop Kneeled on a Black Man's Neck Until He Said He Couldn't Breathe. He Died at the Hospital». Vice. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Nawaz, Amna (2020 թ․ մայիսի 26). «What we know about George Floyd's death in Minneapolis police custody». PBS Newshour. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Officers sacked in US after black man dies as policeman kneels on neck». Agence France Presse. 2020 թ․ մայիսի 27. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին. «Floyd slowly grew silent and motionless, unable to move even as the officers taunted him to "get up and get in the car."»
- ↑ «Four Officers Fired After Fatal Incident Shows Officer Kneeling On Black Man's Neck». CNN. 2020 թ․ մայիսի 26. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
- ↑ 34,0 34,1 «Four Minnesota police officers fired after death of unarmed black man». BBC News. 2020 թ․ մայիսի 27. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
- ↑ 35,0 35,1 Culver, Jordan (2020 թ․ մայիսի 27). «What we know about the death of George Floyd: 4 Minneapolis police officers fired after 'horrifying' video hits social media». USA Today. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Man who died while being restrained by fired Minneapolis cop was from Houston, NAACP says». KBMT. 2020 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Montgomery, Blake (2020 թ․ մայիսի 27). «Black Lives Matter Protests Over George Floyd's Death Spread Across the Country». The Daily Beast. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին. «Floyd, 46, died after a white Minneapolis police officer, Derek Chauvin, kneeled on his neck for at least seven minutes while handcuffing him.»
- ↑ «George Floyd's family calls for Minneapolis police officers to be charged: "This was clearly murder"». CBS News. 2020 թ․ մայիսի 27. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «FBI investigates death of a black man in Minneapolis after video shows police officer kneeling on his neck». CNN. 2020 թ․ մայիսի 26. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Video shows officer kneeling on neck of black man who died». Associated Press. 2020 թ․ մայիսի 26. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Swenson, Ali (2020 թ․ մայիսի 27). «Man wearing 'Make Whites Great Again' hat in photo is not Minneapolis police officer». USA Today. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Swenson, Ali (2020 թ․ մայիսի 27). «Derek Chauvin, the Minneapolis officer at center of George Floyd's death, has become subject of false claims on social media». Associated Press. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Swenson, Ali (2020 թ․ մայիսի 27). «Officer who kneeled on black man's neck was not onstage at Minneapolis Trump rally». Associated Press. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Joint Statement Of United States Attorney Erica MacDonald And FBI Special Agent In Charge Rainer Drolshagen». www.justice.gov (անգլերեն). 2020 թ․ մայիսի 28. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Medcalf, Myron (2020 թ․ մայիսի 27). «University of Minnesota to 'limit' ties with Minneapolis police after George Floyd's death». ESPN. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Investigation into George Floyd's Death A 'Top Priority' For Justice Department». NPR.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Staff (2020 թ․ մայիսի 26). «Tear gas, chaos, rain: Protests rage after man dies in Mpls. police custody». MPR News. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «In pictures: Protesting the death of George Floyd». CNN. 2020 թ․ մայիսի 27. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Demonstrators gather around Minneapolis to protest death of George Floyd». KSTP (անգլերեն). 2020 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Family and Friends Mourn Minneapolis Police Killing Victim George Floyd». Time.
- ↑ 51,0 51,1 «Hundreds Of Protesters March In Minneapolis After George Floyd's Deadly Encounter With Police». WCCO. 2020 թ․ մայիսի 26. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Hundreds fill streets in protest of George Floyd's death». 2020 թ․ մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2020-05-28-ին. Վերցված է 2020-05-29-ին.
- ↑ «In pictures: Protesting the death of George Floyd». CNN. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Minneapolis Protestors Trash Police Precinct During Clash over George Floyd's Death». nypost.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «'It's Real Ugly': Protesters Clash With Minneapolis Police After George Floyd's Death» (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ մայիսի 26. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Shortly before 8 p.m. outside the 3rd Precinct headquarters, Minneapolis police in riot gear were firing chemical agents and sandbags at the protesters, who were throwing water bottles at them in what appeared to be a standoff». Twitter. Star Tribune. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Protestors Gather Where George Floyd Was Killed, As well as MPD 3rd Precinct». minnesota.cbslocal.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Looting and fires break out after protests in Minneapolis». fox9.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Navratil, Liz; Jany, Libor; Otárola, Miguel. «Looting and flames erupt in Minneapolis amid growing protests over George Floyd's death». Star Tribune. Minneapolis, Minnesota. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Navratil, Liz; Jany, Libor; Otárola, Miguel (2020 թ․ մայիսի 28). «Minneapolis awakes on edge, business owners assessing damage». Star Tribune. Minneapolis, Minnesota. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Jones, Collin (2020 թ․ մայիսի 28). «Overflow of the Minneapolis riots have moved into St. Paul». The Post Millennial (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Tensions reignite near Minneapolis' 3rd Precinct». Fox 9 KMSP. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Minnesota police arrest CNN reporter on air covering Minneapolis protests». reuters.com. Reuters. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «A CNN crew has been arrested while covering Minneapolis protests, and the governor has apologized». cnn.com. CNN. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
- ↑ CNN: в Миннесоте растет число участников протестов, вызванных смертью афроамериканца // ТАСС : информационное агентство. —М., 2020.
- ↑ Klar, Rebecca (2020 թ․ մայիսի 27). «Protesters demonstrating over George Floyd's death block LA freeway». The Hill. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Ormseth, Matthew (2020 թ․ մայիսի 29). «Protesters return to downtown Los Angeles to decry police killing in Minneapolis». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Police deploy pepper gas as protests over death of George Floyd spread to Columbus». The Columbus Dispatch. 2020 թ․ մայիսի 28. Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Downtown Columbus vandalized after police use pepper spray to disperse protesters». WBNS-10TV Columbus, Ohio | Columbus News, Weather & Sports. 2020 թ․ մայիսի 28.(չաշխատող հղում)
- ↑ «Shots fired during Denver protest of Minneapolis man's death». Star Tribune. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Video: Driver appears to intentionally hit man protesting death of George Floyd». KUSA.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Fox: в Нью-Йорке в ходе протестов из-за смерти афроамериканца задержаны более 40 человек // ТАСС : информационное агентство. —М., 2020.
- ↑ «More Than 40 Arrested During George Floyd Protest at Union Square». NBC New York (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
- ↑ CNN: акции протеста из-за смерти афроамериканца состоялись в Лос-Анджелесе и Мемфисе // ТАСС : информационное агентство. —М., 2020.
- ↑ Culver, Steve Kiggins and Jordan. «'Stop killing black people': George Floyd's death sparks protests in Minneapolis, Memphis, LA». USA TODAY (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 28-ին.