* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Ռիվալդո Վիտոր Բորբա Ֆերեյրա (պորտ.՝ Rivaldo Vítor Borba Ferreira)[1], (ապրիլի 19, 1972(1972-04-19)[2][3][4], Ռեսիֆի, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, Մոժի-Միրին ակումբի հարձակվող, հանդիսանում է նաև այդ ակումբի նախագահը։
Ռիվալդոն սկսել է իր ֆուտբոլային կարիերան բրազիլական Սանտա-Կրուզ ակումբում, սակայն չի կարողացել հայտնվել մեկնարկային կազմում։ Ռիվալդոն տեղափոխվեց Մոժի-Միրին ակումբ, որը հանդես էր գալիս բրազիլական ցածր լիգաներում։ Այնտեղ ֆուտբոլիստը «բացվեց» և գրավեց Կորինտիանսի սկաուտների ուշադրությունը, որտեղ էլ հետագայում տեղափոխվեց։ Այս ակումբում նա անցկացրեց երկու մրցաշրջան՝ խփելով 17 գոլ 41 խաղում։ Ռիվալդոյի հաջորդ ակումբը Պալմեյրասն էր։ Նրա կազմում Ռիվալդոն անցկացրեց 3 մրցաշրջան, խփեց 50-ից ավելի գնդակ և թիմի հետ հաղթեց Բրազիլիայի առաջնությունը։
1996 թվականին Ռիվալդոն տեղափոխվեց իսպանական Դեպորտիվո։ Իր առաջին մրցաշրջանում նա խփեց 21 գոլ։ Հետագայում բրազիլացուն գնեց Բարսելոնան՝ վճարելով տրանֆերի համար այդ ժամանակվա համար ռեկորդային 26 միլիոն դոլլար։ Բրազիլացին իր լավագույն տարիներն անցկացրեց կատալոնական ակումբի կազմում, 157 խաղ, 86 գոլ, նվաճեց ոսկե գնդակ մրցանակը, ճանաչվեց ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ, 2 անգամ հաղթեց առաջնությունը և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը։
2002 թվականին Ռիվալդոն լքեց Բարսելոնան գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով և տեղափոխվեց իտալական Միլան։ Ապենինյան թերակղզում բրազիլացին ստացավ ավելի շատ խաղաժամանակ, հարձակման գծում Անդրեյ Շևչենկոյի հետ միասին նրանք ուժեղ հարձակվողական զույգ էին կազմել, որի արդյունքում 2002-2003 թվականներին Միլանը հաղթեց Չեմպիոնների Լիգան։ Այնուհետև բրազիլացին ետ վերադարձավ Բրազիլիա, Կրուզեյրո ակումբ, որից հետո տեղափովեց Հունաստան, որտեղ տեղի ակումբերում անցկացրեց 4 մրցաշրջան, այնուհետև խաղաց Ուզբեկստանի Բունյոդկորի կազմում, որի հետ 2008 թվականի օգոստոսի 28-ին կնքեց մեկ տարվա պայմանագիր[5], իսկ 2008 թ. նոյեմբերին երկարաձգեց պայմանագրի ժամկետը մինչև 2011 թվականը[6]։, բայց արդյունքում դադարեցրեց հարաբերությունները տաշկենթյան ակումբի հետ։
2011 թվականի հունվարի 22-ին ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվեց Սան Պաուլո մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը պայմանագիր ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ[9]։ 2011 թվականի փետրվարի 3-ին անցկացրեց իր առաջին հանդիպում թիմի կազմում Սան-Պաուլոյի նահանգային առաջնության 6-րդ տուրի Լինենսե ակումբի դեմ խաղում և 56-րդ րոպեին խփեց իր առաջին գնդակը[10][11][12].2011 թ. մայիսի 22-ին Սան Պաուլոյի կազմում Բրազիլիայի առաջնության առաջին տուրում խաղաց Ֆլումինենսեի դեմ՝ 84-րդ րոպեին փոխարինելով Կազեմիրոյին[13][14]։ Դեկտեմբերի 3-ին ֆուտբոլիստը լքեց ակումբը[15]։
2012 թվականի հունվարի 13-ին Ռիվալդոն պայմանագիր կնքեց անգոլական Կաբուշկորպ ակումբի հետ[16][17]։ Նոր ակումբի կազմում անցկացրած երկրորդ խաղում բրազիլացին դարձավ հեթ-թրիկ[18]։
Անգոլական ակումբը լքելուց հետո ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով 2013 թվականի հունվարի 8-ին պայմանագիր կնքեց բրազիլական Սան-Կաետանո ակումբի հետ[19]։ Անցկացկացնելով թիմի կազմում 7 հանդիպում՝ Ռիվալդոն լքեց ակումբը ծնկի հետ ունեցած խնդիրների պատճառով։
2014 թվականի մարտի 15-ին լեգենդար բրազիլացին Ինստագրամում հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին լուրը։
Ռիվալդոն երկու աշխարհի առաջնությունների մասնակից է Բրազիլիայի հավաքականի կազմում։ Իր առաջին հանդիպումը հավաքականի կազմում անցկացրել է 1993 թվականի դեկտեմբերի 16-ին Մեքսիկայի, իսկ վերջինը 2003 թվականի նոյեմբերի 19-ին Ուրուգվայի դեմ դեմ, իսկ ընդհանուր առմամբ հավաքականում անցկացրած 10 տարիներում Ռիվալդոն անցկացրել է 74 խաղ, խփել 34 գնդակ։