Jump to content

Ռոմոլա Գարայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոմոլա Գարայ
անգլ.՝ Romola Garai
Ծնվել էօգոստոսի 6, 1982(1982-08-06) (42 տարեկան)
ԾննդավայրՀոնկոնգ, Բրիտանական կայսրություն
ԿրթությունԼոնդոնի Մարիա թագուհու համալսարան, Բաց համալսարան, Լոնդոնի քաղաքի աղջիկների դպրոց, Stonar School? և Tanglin Trust School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոռեժիսոր և սցենարիստ
Ամուսին(ներ)Սեմ Հոար[1][2]
Երեխա(ներ)unknown daughter of Simon Hoare?[3]
Պարգևներ և մրցանակներ

Ռոմալա Գարայ (անգլ.՝ Romola Garai [ˈrɒmələ ˈɡæri], օգոստոսի 6, 1982(1982-08-06), Հոնկոնգ, Բրիտանական կայսրություն)[4], բրիտանացի դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմալա Գարայը ծնվել է 1982 թվականի օգոստոսի 6-ին, Հոնկոնգում։ Նրա մայրը՝ Ջենետը՝ լրագրողուհի է, իսկ հայրը՝ Էդիրանը, բանկի կառավարիչ էր։ Պապը՝ Բերնգարդ "Բերտ" Գարայը՝ Հունգարիայի ներգաղթած հրեա էր։ Նա հիմնադրել է Քեյստոուն մամուլը (Keystone Press-Photographic agency):

Ռոմոլայից բացի, նրանց ընտանիքում ապրում էին ևս երեք երեխաներ։ Նրա ոչ սովորական անուն Romulus-ի կանացի տարբերակն է, ով եղել է Հռոմի լեգենդար հիմնադիրներից մեկը[5]։

Երբ աղջիկը հինգ տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Սինգապուր, իսկ երեք տարի անց ՝ Ուիլթշիր, Մեծ Բրիտանիա։ Տասնվեց տարեկանում Ռոմոլան տեղափոխվեց Լոնդոն, որտեղ Սիթիում այցելել է աղջիկների համար նախատեսված դպրոց և սկսել է աշխատել որպես մոդել։ Զուգահեռաբար նա մասնակցել է բոլոր դպրոցական թատերական ներկայացումներին, ինչպես նաև հաճախ հայտնվել է Ազգային Երիտասարդական թատրոնի բեմերում (անգլ.՝ National Youth Theatre): Հաջողությամբ ավարտելով դպրոցը, Ռոմոլան ընդունվել է Մարիա թագուհու անվան համալսարանը, որտեղ սովորել անգլիական գրականություն։

Տասնութ տարեկանում դերասանների ընտրության ժամանակ աղջկան նկատել է մի գործակալ, որն առաջարկել էր նրան «Վերջին շիկահեր- գեղեցկուհին» (անգլ.՝ The Last of the Blonde Bombshells) ֆիլմի ժապավենում էպիզոդիկ դերը[6]։

BBC-ի մի քանի նախագծերին մասնակցելուց հետո նրա առաջին մեծ հաջողությունը 2002 թվականին Չարլզ Դիքենսի «Նիկոլաս Նիկկլբի» դասական վեպի էրկանիզացումը։ Ֆիլմը ստացել է դրական արձագանքներ, իսկ դերասանական կազմը ԱՄՆ-ի ազգային խորհրդի քննադատների կողմից արժանացել է մրցանակաների[7]։

Թիմ Ֆայվելլի «Ես զավթում եմ դղյակը» ֆիլմում Կասսանդրիի դերը խաղալու հաստատումից հետո, Ռոմոլան որոշում է թողնել ուսումը և իր ամբողջ էներգիան ներդնել դերասանական կարիերայում։ 2003 թվականին նա առաջադրվել BIFA մրցանակին՝ "Առավել խոստումնալից առաջնելույթ ունեցող մարդ" կատեգորիայում, իսկ մեկ տարի անց կրկին եղել է BIFA-յի «Իսկ ներսում ես պարում եմ» ֆիլմի երկրորդ պլանի դերասանների թեկնածուների ցուցակում, որի կազմում 2005 թվականին Լոնդոնի հանրության կինոքննադատների կողմից արժանացել է մրցանակի։ 

2007 թվականի պրենիրայից հետո «Հրեշտակ» Ֆրանսուա Օզոնի օրաթերթ The Independent Ռոմոլային անվաննել է «տարվա դերասանուհի»[8]։ Նույն թվականին նա նկահանվել է «Քավություն» ֆիլմում, որտեղ նրա գործընկերներն են դարձել Ջեյմս Մաքէվոյն ու Քիրա Նայթլին։ Քննադատները բարձր են գնահատել նրա խաղը, որի արդյունքում Ռոմոլան արժանացել է Evening Standard թերթի մրցանակին՝ անվանակարգը ստացել է մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում[9]։

Ռեժիսոր Սթիվեն Պոլիակոֆֆը, ով «1939» ֆիլմի համար աշխատել էր դերասանուհու հետ, նրան անվանել է որպես «հաջորդ Քեյթ Ուինսլեթ», և կարծիք է հայտնել, որ ապագայում Ռոմոլան կդառնա բրիտանացի առավել ազդեցիկ դերասանուհի[10]։ 2009 թվականին Ռոմոլան, կատարելով Ջեյն Օսթինի «Էմմա» վեպի հիման վրա նկարահանախ BBC-ի մինի սերիալում գլխավոր հերոսուհու՝ Էմմայի դերը, առաջադրվել է «Ոսկե գլոբուս» կինոմրցանակին՝ «Լավագույն կանացի դեր մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում» անվանակարգում[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The Daily Telegraph, Daily telegraph, الديلي تلغراف / C. EvansLondon: 1855. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
  2. https://www.telegraph.co.uk/culture/theatre/theatre-news/10986298/Romola-Garai-secretly-weds-Sam-Hoare.html
  3. Lundy D. R. The Peerage
  4. Актриса произносит своё имя и фамилию
  5. «Romola Garai: Dancing Queen» (անգլերեն). independent.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 23-ին.
  6. «I Capture The Castle — Romola Garai Q&A» (անգլերեն). indielondon.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 23-ին.
  7. «Awards for Romola Garai» (անգլերեն). imdb.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 23-ին.
  8. «Film in 2008: Who was top of the heap? A talking tin can». independent.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 23-ին.
  9. «ATONEMENT LEADS EVENING STANDARD BRITISH FILM AWARDS». contactmusic.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 23-ին.
  10. «Poliakoff returns to the big screen». walesonline.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 23-ին.
  11. «The 68th Annual Golden Globe Awards NOMINATIONS». goldenglobes.org. 2010 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմոլա Գարայ» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy