Jump to content

Սիմուլյացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիմուլացիա, սիմուլացիա, կեղծակերպում (լատին․՝ simulatio - կեղծում), որևէ հիվանդության կամ դրա առանձին ախտանիշների կեղծ ցուցադրումը այդ հիվանդությամբ չտառապող մարդու կողմից։

Տարբերում են դիտավորյալ և ախտաբանական սիմուլացիա։ Դիտավորյալ սիմուլացիան հետապնդում է շահադիտական (օրինակ անաշխատունակության նպաստ ստանալու, զինվորական ծառայությունից խուսափելու) նպատակ։

Ախտաբանական սիմուլացիան մարդու հիվանդագին վիճակի հետևանք է (օրինակ, հիստերիայով տառապող հիվանդի ժամանակավոր ֆունկցիոնալ խանգարումները)։ Սիմուլացիայից տարբերվում են՝ անդամախեղումը (անձամբ կամ ուրիշի օգնությամբ իր մարմնի տարբեր մասերին, առավել հաճախ վերջույթների ծայրամասերին վնասվածքներ հասցնելը), արհեստական ճանապարհով առաջացրած հիվանդությունները (խոցեր, թարախակույտեր, այտուցներ ևն), զոհի մոտ կամ հանցանքի վայրում ինքնասպանության, դժբախտ պատահարի կեղծ տեսարանները, որով սպանությունը ցանկանում են ներկայացնել ինքնասպանություն կամ հանցավոր արարքը՝ դժբախտ պատահար (քրեագիտական սիմուլացիա), ագրավացիան և դիսսիմուլյացիան (առկա հիվանդության սքողումը աշխատանքի անցնելու, ուսումնական հաստատություն ընդունվելու և այլ նպատակներով)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy