Սուրբ Ստեփանոս վանք (Փառակա)
Սուրբ Ստեփանոս վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Վանական համալիր |
Տեղագրություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, Փառակա գյուղի 1,5 կմ արևմուտք, Փառակա գետակի ձախ ափին։ |
Տարածաշրջան | Մարզպանական Հայաստան Վասպուրական |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Հոգևոր կարգավիճակ | չգործող |
Ներկա վիճակ | ոչնչացված |
Ժառանգության կարգավիճակ | կործանված |
Նվիրված | Ստեփանոս Նախավկա |
Ճարտարապետ | անհայտ |
Ճարտարագետ | անհայտ |
Հիմնադիր | անհայտ |
Պատվիրող | անհայտ |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 12-րդ դարի սկզիբ |
Կառուցման ավարտ | 12-րդ դար |
Առաջին հիշատակում | 17-րդ դար |
Շինանյութ | սրբատաշ և կիսամշակ քարեր |
Սուրբ Ստեփանոս վանք, հայկական առաքելական ավերված վանական համալիր ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի Փառակա գյուղի տարածքում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանական համալիրը կառուցված էր 12-րդ դարում պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառի Փառակա գյուղի 1,5 կմ արևմուտք, Փառակա գետակի ձախ ափին։ Նվիրված էր եղել սուրբ Ստեփանոս Նախավկային։
17-րդ և 19-րդ դարերին եկեղեցին վերանորոգվել էր։ Պատվիրատուների և ճարտարապետների մասին տեղեկատվությունը բացակայում է։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանական համալիրը կազմված էր եկեղեցուց,պարսպից և վանքապատկան այլ շինություններից, որոնք արդեն 20-րդ դարի կեսերից ավերված էին։
Եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցված էր սրբատաշ և կիսամշակ քարերից։ Ուներ միանավ սրահի հորինվածքով հատակագիծ։ Միակ մուտքը գտնվում էր արևմտյան ճակատում։
17-րդ դարի վերանորոգման ժամանակ որմերում ագուցվել էին խաչքարեր, որոնց վիմագրերը 20-րդ դարում արդեն իսկ անընթեռնելի էին։ Պատկերաքանդակներ և որմնանկարներ չի ունեցել։
Աբսիդը գտնվել էր արևելյան կողմում, կիսաշրջանաձև էր։ Աբսիդի երկու կողմերում ավանդատներ չի ունեցել։
Պարիսպ և այլ շինություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու արևմտյան և հարավային կողմերում կառուցված էին եղել վանքապատկան շինություններն ու խցերը։ Վանքապատկան տարածքը շրջապատված էր պարսպով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այվազյան, Արգամ, «Նախիջևանի կոթողային հուշարձաններն ու պատկերաքանդակներն», Երևան, 1987 թվական, էջ 47-48
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Այվազյան Ա. Ա. Նախիջևանի հայկական ճարտարապետության կոթողներ, Երևան, 1981։