Jump to content

Սրեբրենիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սրեբրենիկ (այլ կիրառումներ)
Քաղաք
Սրեբրենիկ
սերբախորվաթ․՝ Srebrenik
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
Երկրամաս[[Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնություն]]
ԿանտոնՏուզլանի
ՀամայնքՍրեբրենիկ (համայնք)
ՔաղաքապետՄլադեն Կրեկիչ[1]
Առաջին հիշատակում1333 թվական
Մակերես248 կմ²
ԲԾՄ252 մետր
Կլիմայի տեսակմայրցամաքային
Խոսվող լեզուներբոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն
Բնակչություն5304 մարդ (2013)
Ազգային կազմբոսնիացիներ, խորվաթներ, սերբեր
Ժամային գոտիUTC+1
Փոստային ինդեքս75 350
Փոստային դասիչ75350
Պաշտոնական կայքsrebrenik.ba
Սրեբրենիկ (Բոսնիա և Հերցեգովինա)##
Սրեբրենիկ (Բոսնիա և Հերցեգովինա)

Սրեբրենիկ (բոս․՝ , սերբ.՝ Srebrenik), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայում։ Քաղաքը տեղակայված է պետության հյուսիսարևելյան հատվածում՝ Տինյա գետի վրա։ Համանուն համայնքի վարչական կենտրոնն է։ Մտնում է Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության կազմի մեջ։ Քաղաքի միջով անցնում է Տուզլա-Օրաշյե ավտոմոբիլային ճանապարհը և Բրչկո-Տուզլա երկաթուղին[2]։ Քաղաքից արևելք գտնվում է միջնադարյան Սրեբրենիկ ամրոցը։

Սրեբրենիկ ամրոց

Սրեբրենիկն առաջին անգամ հիշատակվել է 1333 թվականի մարտի 15-ին։ Սրեբրենիկը, որը կառուցվել է բլրի գագաթին, եղել է միջնադարյան Բոսնիայի ամենահզոր ամրոցներից մեկը։ 15-րդ դարի սկզբին քաղաքը գրավվել է հունգարական զորքերի կողմից։ 1408 թվականին հունգար թագավոր Սիգիզմունդ I-ը քաղաքը հանձնել է սերբ բռնակալ Ստեֆան Լազարևիչին։ Հիշատակվում է 1430, 1445, 1452 թվականներին[3]։

1464-1512 թվականներին Սրեբրենիկը եղել է Սրեբրենիական բանովինայի կենտրոնը, որը 1512 թվականին նվաճել են թուրքերը։ 18-րդ դարի սկզբին Սրեբրենիկը մտել է Գրադաչացի կապետանիայի կազմի մեջ, որից հետո այնտեղ տեղակայվել է ռազմական կայազոր։ 1777 թվականին քաղաքը վերակառուցվել է։ 1804 թվականին կայազորում հաշվվել է 20 մարդ։ 1833 թվականին կայազորն ունեցել է 7 գնդացիր։ 1835 թվականից հետո հին Սրեբրենիկը լքվել է[4]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչություն 1971[5] 1981[6] 1991[7]
Ընդհանուր 2172 (100 %) 4149 (100 %) 5304 (100 %)
Բոսնիացիներ 2023 (93,13 %) 3625 (87,37 %) 4532 (85,44 %)
Սերբեր 80 (3,68 %) 147 (3,54 %) 172 (3,24 %)
Խորվաթներ 31 (1,42 %) 69 (1,66 %) 87 (1,64 %)
Հարավսլավներ 15 (0,69 %) 257 (6,19 %) 351 (6,61 %)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «IZBORI 2008». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
  2. «Geografija Srebrenika». // srebrenik.ba. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  3. Redžić, Husref. Srednjovjekovni gradovi u Bosni i Hercegovini. — Сараево: Sarajevo Publishing, 2006. — С. 183.(սերբ.)
  4. Kreševljaković, Hamdija. Старые боснийские города = Stari bosanski gradovi. — Сараево: Nase starine, 1953. — С. 36.
  5. «Nacionalni sastav stanovništva SFR Jugoslavije 1971» (PDF). // pod2.stat.gov.rs. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  6. «Nacionalni sastav stanovništva SFR Jugoslavije 1981» (PDF). // pod2.stat.gov.rs. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  7. «Nacionalni sastav stanovništva SFR Jugoslavije 1991» (PDF). // fzs.ba. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրեբրենիկ» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy