Տարածքային օժանդակ ծառայություն
Տարածքային օժանդակ ծառայություն | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում, զինված ուժերի տեսակներ և all-female military unit? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Մտնում է | Բրիտանական բանակ |
Ստեղծվեց | սեպտեմբերի 9, 1938 |
Լուծարվեց | փետրվարի 1, 1949 |
Տարածքային օժանդակ ծառայություն (անգլ.՝ Auxiliary Territorial Service, ATS), կանանցից բաղկացած ստորաբաժանում բրիտանական բանակում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում։ Կազմավորվել է 1938 թվականի սեպտեմբերի 9-ին, սկզբնական շրջանում՝ կամավորական հիմունքներով, և գոյություն է ունեցել մինչև 1949 թվականի փետրվարի 1-ը, երբ միաձուլվել է Թագավորական բանակի կանանց կորպուսին (Women's Royal Army Corps):
Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին բրիտանական կառավարությունը որոշում է ընդունել՝ Առաջին աշխարհամարտի ժամանակաշրջանում կազմավորված և 1921 թվականին լուծարված կանանց կորպուսի նմանությամբ, ստեղծել կանանցից կազմված մի նոր կորպուս և խորհրդատվական մի մարմին, որի առաջարկությամբ այդ կորպուսում ծառայող կանայք պետք է վարձատրվեին համապատասխան կոչումն ու պաշտոնն ունեցող տղամարդկանց աշխատավարձի երկու երրորդի չափով։
Պատերազմական վեցից ավելի տարիների ընթացքում կանայք ծառայել են ոչ միայն որպես բուժքույրեր, բժիշկներ, կապավորներ, քարտուղարուհիներ, խոհարարներ, մատուցողուհիներ, փոստային աշխատողներ, վարորդներ, զինամթերքի տեսուչներ[1], այլև կատարել են մարտական բազմաբնույթ առաջադրանքներ։ Նրանցից բաղկացած շուրջ 500 անձնակազմեր են պատրաստվել կինետեոդոլիտ կոչվող խցիկային սարքը կիրառելու համար, որով նպաստել են հրետանու կրակի թիրախավորված, ճշգրիտ հարվածներ տեղալուն[2][3][4]։
Թեև կանանցից բաղկացած ստորաբաժանումներն անմիջականորեն մարտերի մեջ չեն ներգրավվել, սակայն հաճախ նրանց ծառայությունը նույնպես անցել է չափազանց վտանգավոր պայմաններում[5]
: Բազմաթիվ կանայք եղել են ռադարային օպերատորներ՝ մաս կազմելով հակաօդային պաշտպանության հրետանու անձնակազմերի և մարտնչելով թշնամական ինքնաթիռների դեմ։ 1943 թվականին հակաօդային պաշտպանության հրետանային անձնակազմերի երեք քառորդը խառը կազմ ունեին՝ բաղկացած էին տղամարդկանցից ու կանանցից[6]։
Այդ նույն տարվա հոկտեմբերին ամբողջովին կանանցից բաղկացած 301 մարտկոցներով կազմավորվել է 93-րդ լուսարձակային գունդը (ընդհանուր առմամբ ընդգրկված է եղել շուրջ 1500 կին)։ Այս կարգի ծառայություններում փոխարինելով տղամարդկանց՝ կանայք նպաստել են, որ ավելի շատ տղամարդիկ համալրեն մարտական ստորաբաժանումները[6][7][8][9]։
Կանայք զգալի դեր են կատարել նաև ազդանշանների թագավորական կորպուսում, որը հետախուզական գործառույթներ էր իրականացնում. 1943 թվականին նրանք կազմում էին այդ կորպուսի ողջ անձնակազմի ավելի քան տասը տոկոսը։ Կանանց թիվը մեծ էր նաև կապավորների շարքերում[10]։
Հաղթանակի օրվա դրությամբ և նախքան զորացրումը տարածքային օժանդակ ծառայությունում ներգրավված էր ավելի քան 190.000 կին։ Նրանց թվում էին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինստոն Չերչիլի կրտսեր դուստրը՝ բարոնուհի Մերի Չերչիլը, արքայադուստր Եղիսաբեթը՝ ապագա Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, որը բեռնատարի վարորդ էր ու մեխանիկ[11] (ազնվականական ծագում ունեցող և անվանի մարտիկ-կանանց թիվը մի քանի տասնյակի էր հասնում)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bidwell Shelford. Women's Royal Army Corps (1997) 141pp
- Bigland, Eileen. Britain's other army: The story of the A.T.S (1946), an official history
- Cowper, J. M. The Auxiliary Territorial Service (1949), an official history
- Crang, Jeremy A. "The revival of the British women's auxiliary services in the late nineteen-thirties," Historical Research (May 2010) Volume 83, Issue 220, pages 343–357, online at EBSCO
- Crang, Jeremy A. "'Come into the Army, Maud': Women, Military Conscription, and the Markham Inquiry," Defence Studies, Nov 2008, Vol. 8 Issue 3, pp 381–395, online at EBSCO
- Dady, Margaret. Women's War: Life in the Auxiliary Territorial Service (1986)
- De Groot, Gerard J. "'I love the scent of cordite in your hair': Gender dynamics in mixed anti-craft batteries" History, Jan 1997, Vol. 82 Issue 265, pp 73–92
- Kerr, Dorothy Brewer. Girls Behind the Guns: With the Auxiliary Territorial Service in World War II (1990)
- Noakes, Lucy. Women in the British Army: War and the Gentle Sex, 1907–48 (2006), pp 61–81 on ATS of war years
- Robinson, Vee. Sisters in Arms (1996) 0004720849 A personal memoir by an ATS anti-aircraft gun crew member.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Margaret Dady, Women's War: Life in the Auxiliary Territorial Service (1986)
- ↑ Margaret Lang, Senior Commander K.T Staff, School of A. A. Artillery, Manorbier in The Kine Gazette, December 1945. Printed by E.H. Leach, South Parade, Tenby
- ↑ «The life of an ATS Ack-Ack girl». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Personal statements from ATS gunners». Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «The Auxiliary Territorial Service in the Second World War» (PDF). The Imperial War Museum. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ 6,0 6,1 Brig N.W. Routledge, History of the Royal Regiment of Artillery: Anti-Aircraft Artillery 1914–55, London: Royal Artillery Institution/Brassey's, 1994, 1-85753-099-3, pp. 399–401.
- ↑ Keith Brigstock 'Royal Artillery Searchlights', presentation to Royal Artillery Historical Society at Larkhill, 17 January 2007.
- ↑ Norman E.H. Litchfield, The Territorial Artillery 1908–1988 (Their Lineage, Uniforms and Badges), Nottingham: Sherwood Press, 1992, 0-9508205-2-0.
- ↑ Major L. F. Ellis, "History of the Second World War, United Kingdom Military Series: Victory in the West", Vol II: "The Defeat of Germany", London: HM Stationery Office, 1968/Uckfield: Naval & Military, 2004, 1-845740-59-9, Appendix IV.
- ↑ Maj-Gen R.F.H. Nalder, The Royal Corps of Signals: A History of its Antecedents and Developments (Circa 1800–1955), London: Royal Signals Institution, 1958, p. 352.
- ↑ «Her Majesty the Queen – Early Public Life». Official website of the British Monarchy. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարածքային օժանդակ ծառայություն» հոդվածին։ |
|