Քոլեթ Խուրի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քոլեթ Խուրի արաբ․՝ كوليت خوري | |
---|---|
Ծնվել է | 1937 |
Ծննդավայր | Դամասկոս, Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ |
Քաղաքացիություն | Սիրիա |
Կրթություն | Դամասկոսի համալսարան |
Մասնագիտություն | վիպասան, գրող, բանաստեղծուհի, քաղաքական գործիչ և արձակագիր |
Ամուսին | անհայտ |
Colette Khoury Վիքիպահեստում |
Քոլեթ Խուրի (1937, Դամասկոս, Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ), սիրիացի բանաստեղծ, գրականագետ և վիպագիր։ Նրա մեծ հայրը՝ Ֆարես ԱլԽուրին եղել է անկախության դարաշրջանի նախկին Սիրիայի վարչապետը։ Քոլեթ ԱլԽուրին գրում է արաբերենով, ֆրանսերենով և անգլերենով։ Նա դասախոսություններ էր տալիս Դամասկոսի համալսարանի գրականության ֆակուլտետում։ Նաև, իր ուսումնական օրերից սկսած, աշխատել է սիրիական և արաբական մամուլում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1931 թվականին՝ Դամասկոսում։ Նախնական կրթությունը ստացել է «Բեզանսյոնի մայրապետների» դպրոցում և ավագ դպրոցը ավարտել է Դամասկոսի արաբական ֆրանսիական ինստիտուտում։ Այնուհետև սովորել է իրավաբանություն Բեյրութի ճիզվիտական համալսարանում, հետո իր բարձրագույն կրթությունը շարունակեում է Բեյրութի Սբ. Հովսեփ համալսարանում, ապա Դամասկոսի համալսարանում և վաստակում է ֆրանսերեն լեզվի ու գրականության բարձրագույն կրթության դիպլոմ։ Եղել է պատմության և վեպի ասոցիացիայի անդամ։ Նա գրում է բանաստեղծություններ և վեպեր, ներկայումս գրականության խորհրդատու է Սիրիայի Արաբական Հանրապետությունում։
Հայտնի գործերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քսան տարի (1957) (ֆրանսերեն բանաստեղծություն)
- Օրեր նրա հետ (1959) (վեպ)
- Ցնցում (1960) (ֆրանսերեն բանաստեղծություն)
- Մեկ գիշեր (1961) (վեպ)
- Ես և հեռավորությունը (1962) (ներառում է 9 պատմվածք)
- Էություն (1968) (պատմություն)
- Դամասկոսը իմ մեծ տունը (1969) (պատմություն)
- Էգ բառը (1971) (ներառում է 9 պատմվածք)
- Եվ անցավ ամառը (1975) (վեպ)
- Ամենաթանկ գոհարը աշխարհում (1975) (թատերգություն ժողովրդական բարբառով)
- Օրերի Ընթացքում (1978-1979) (վեպ)
- Լուսավոր Օրերը (1984) (պատմվածքներ)
- Ֆարես ԱլԽուրիի թղթերը; Առաջին գիրքը (1989)
- Ֆարես ԱլԽուրիի թղթերը; Երկրորդ գիրքը (1997)
- Կին (2000) (պատմվածքներ)
- Իմ մատները կշոշափեն արևը (2002)
- Ապագայի հուշերը (1) (2002) (հոդվածների հավաքածու)
- Ապագայի հուշերը (2) (2003) (հոդվածների հավաքածու)
- Անկյուններում հեքիաթներ (2003) (պատմվածքների հավաքածու)
- Սիրո և պատերազմի տարիներ (2006) (հոդվածներ և պատմվածքներ)
- Հանդիպումների բույրը (2008) (պատմվածքներ)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոլեթ Խուրի» հոդվածին։ |
|