Ամենաշատ Օսկար ստացել է Ուոլթ Դիսնեյը 26 անգամ, ներկայացվել է 59 անգամ։ Կոմպոզիտորներ Ալֆրեդ Նյումանը (9 Օսկար) և Ջոն Ուիլյամսը (5 Օսկար) Օսկարի են ներկայացվել 45-ական անգամ, ինչը երկրորդ ցուցանիշն է Ուոլթ Դիսնեյից հետո։
դերասաններից ամենաշատը Օսկարի ներկայացվել է Ջեք Նիկոլսոնը՝ 12 անգամ, որից 8-ը գլխավոր դերի համար, 4-ը երկրորդ պլանի դերի համար, ստացել է 3 Օսկար, իսկ դերասանուհիներից Մերիլ Սթրիփը՝ 21 անգամ, ստացել է 3 Օսկար։
դերասաններից Ջեք Նիկոլսոնն և Մայքլ Քեյնը (2 Օսկար) Օսկարի են ներկայացվել 5 տասնամյակ անընդմեջ (1960-2000 թթ.)։ Փոլ Նյումանը նույնպես 5 տասնամյակի ընթացքում ներկայացվել է Օսկարի (10 անգամ, 1 Օսկարի մրցանակակիր), սակայն 4 անգամ՝ 1950, 1960, 1980, 2000-ական թթ.։ Դերասանուհիներից նման հաջողության հասել է Քեթրին Հեփբորնը, նա Օսկարի է ներկայացվել 1930-1960 ական թթ. և 1980 թթ., ընդհանուր 12 անգամ։ Դերասան Դանիել Դեյ-Լյուիսը միակ դերասանն է, որը արժանացել է Օսկարի երկու տարբեր դարերում (20-րդ և 21-րդ)։
դերասան-դերասանուհիներից ամենաշատ Օսկար ստացել է Քեթրին Հեփբորնը՝ 4 անգամ (4-ն էլ լավագույն դերասանուհի անվանակարգում)։ Դանիել Դեյ-Լյուիսը (3 լավագույն դերասան), Ջեք Նիկոլսոնը (2 լավագույն դերասան, 1 երկրորդ պլանի լավագույն դերասան), Ուոլտեր Բրենանը (3-ն էլ երկրորդ պլանի լավագույն դերասան) և Ինգրիդ Բերգմանը (2 լավագույն դերասանուհի, 1 երկրորդ պլանի լավագույն դերասանուհի) ստացել են 3 Օսկար։
2 դերասան 2 տարի անընդմեջ ստացել են Օսկար լավագույն դերասան անվանակարգում։ Սփենսեր Թրեյսին՝ 1937 թվականին «Խիզախ կապիտանները» և 1938 թվականին «Տղաների քաղաքը» ֆիլմերի համար, Թոմ Հենքսը՝ 1993 թվականին «Ֆիլադելֆիա» և 1994 թվականին «Ֆորեսթ Գամփ» ֆիլմերի համար։ Ջեյսոն Ռոբարդսը (1976, 1977) 2 անգամ անընդմեջ ստացել է Օսկար որպես երկրորդ պլանի լավագույն դերասան։
Քրիստոֆեր Պլամմերը ամենատարեց դերասանն է, որը ստացել է Օսկար մրցանակը։ 2012 թվականին նա ստացել է Օսկար երկրորդ պլանի դերասան անվանակարգում 82 տարեկան հասակում, ամենատարեց օսկարակիր անձնավորությունը Լուիզա Ռայներն է, նա մահացել է 104 տարեկանում։
Ռեժիսորներից ամենաշատը՝ 4 Օսկար ստացել է Ջոն Ֆորդը, 3-ական Օսկար են ստացել Ուիլյամ Ուայլերը և Ֆրենկ Կապրան (Ֆրենկ Կապրան ևս 1 Օսկար է ստացել որպես պրոդյուսեր)։