Jump to content

Ֆլեյտահարը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլեյտահարը
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Մանե[1]
տարի1866[2]
բարձրություն160,5 սանտիմետր
լայնություն97 սանտիմետր[3]
ժանրմարդու ձևի գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ[2]
գտնվում էՕրսե թանգարան[2]
հավաքածուՕրսե թանգարան[2]
սեփականատերՖրանսիական պետություն
http://www.musee-orsay.fr/fr/collections/oeuvres-commentees/recherche/commentaire/commentaire_id/le-fifre-317.html?no_cache=1&cHash=db56ea791d, http://www.musee-orsay.fr/de/kollektionen/werkbeschreibungen/suche/commentaire/commentaire_id/le-fifre-317.html?no_cache=1&cHash=3ad9643c7f, http://www.musee-orsay.fr/es/colecciones/obras-comentadas/busqueda/commentaire/commentaire_id/le-fifre-317.html?no_cache=1&cHash=9cb0c6cb8b կայք
Ծանոթագրություններ
 The Fifer by Édouard Manet Վիքիպահեստում

«Ֆլեյտահարը» (ֆր.՝ Le Joueur de fifre), Էդուարդ Մանեի նկարը, որ նա վրձնել է 1866 թվականին։

1865 թվականին Իսպանիայում ճանապարհորդելու ժամանակ Մանեն այցելել է Պրադո, ծանոթացել է Դիեգո Վելասկեսի աշխատանքների հետ, որոնք նրա վրա մեծ տպավորություն են թողել։ Անրի Ֆանտեն–Լատուրին գրված նամակում Մանեն գրել է Պաբլո դե Վալիադոլիդի դիմանկարի մասին․ «Բոլոր նկարներից ամենահետաքրքիրը դա Ֆիլիպ IV–ի ժամանակաշրջանի հայտնի դերասանի դիմանկարն է։ Նկարի հիմնապաստառն անհետանում է, և մարդու շուրջ մնում է միայն օդը»։ Վերադառնալով Ֆրանսիա՝ նկարիչը սկսել է վրձնել մի նկար, որը պատկերում է իսպանական բանակի համազգեստով գնդի ֆլեյտահարի՝ չեզոք հիմնապաստառով։

Նմանակելով Վելասկեսին՝ Մանեն հիմնապաստառին տվել է մի փոքր խորություն՝ աննշան անցումներով՝ ուղղահայացից դեպի հորիզոնական հարթություն[4]։ Համաձայն արվեստաբան Պետեր Հայնց Ֆայստի՝ դրանով նա ցույցադրել է միայնակ խոշոր պատկերի գեղարվեստական տպավորության գեղեցկությունը, որն ընդգծված է հիմնապաստառի մակերևույթի ուրվագծում»[5]։ Պատկերված անձը, որը վրձնվել է իմպաստո տեխնիկայով, սահմանափակ ներկապնակով և կտրուկ հակադրված լինելով նկարի միագույն հիմնապաստառին, իրական է, տպավորիչ և կենսական ուժերով լի[4][6]։ Վելասկեսի ազդեցությունը զգացվել է նաև անձի ընտրության հարցում․ այն դարձել է Կայսրական գվարդիայի երիտասարդ երաժիշտը՝ «իսպանացի գրանդի բնավորությամբ»[4], որին ուղարկել է մայոր Իպոլիտ Լեժոն՝ Մանեի ծանոթը[7]։ Լեոն Լեենխոֆը և Վիկտորինա Մյորանը որոնց դեմքով և կազմվածքով նման է տղան, նույնպես կարող էին բնորդներ հանդիսանալ նկարի ստեղծման համար[8]։

Պաբլո դե Վալիադոլիդի դիմանկարը Վելասկեսի վրձնին պատկանող, խթանել է Մանեին՝ ստեղծելու «Ֆլեյտահարը»

«Ֆլեյտահար» անվանված նկարը 1866 թվականին մերժվել է Սալոնի ժյուրիի կողմից։ Էմիլ Զոլան, որը Մանեի տաղանդի առաջին երկրպագուներից էր, դատավորների որոշումից զարմացած՝ «Էվենման» թերթում հրատարակել է մի շարք գովեստի հոդվածներ՝ Մանեի գեղանկարչության իրական և արդիական լինելու մասին։ Գուստավ Կուրբեի օրինակով՝ նկարիչն իր անձնական միջոցներով կազմակերպել է իր աշխատանքների՝ այդ թվում «Ֆլեյտահարի» ցուցադրությունը՝ 1867 թվականի համաշխարհային ցուցադրության հարևանությամբ։ Անսովոր գեղարվեստական ձևավորման՝ նկարում հիմնապաստառի բացակայության համար, այն առաջացրել է զանգվածային լրատվամիջոցների ծիծաղը։

1872 թվականին «Ֆլեյտահարը» ձեռք է բերել Պոլ Դյուրան–Ռյուելը։ 1873–1893 թվականներին նկարը պատկանել է կոմպոզիտոր Ժան–Բատիստ Ֆորին՝ Մանեի ծանոթին, որից հետո նորից հայտնվել է Պոլ Դյուրան–Ռյուելի մոտ։ «Ֆլեյտահարի» վերջին մասնավոր սեփականատերը եղել է գրաֆ Իսահակ դե Կամոնդոն, որից էլ այն անցել է ֆրանսիական կառավարության սեփականությանը՝ որպես 1911 թվականին ունեցած սեփականության դիմաց հարկերից խուսափելու փոխհատուցում։ 1914 թվականին նկարը տեղափոխվել է Լուվր և այնտեղ մնացել է մինչև 1947 թվականը, որից հետո իմպրեսիոնիստների և հետիմպրեսիոնիստների այլ ստեղծագործությունների հետ տեղափոխվել է Ժյո դը պոմպատկերասրահ։ 1983 թվականին նկարն ընդգրկվել է Մանեի՝ հետադարձ հայացք խոշոր աշխատանքների կազմում, որն անց է կացվել Փարիզի Մեծ պալատում՝ նկարչի մահվան 100-ամյա տարելիցի կապակցությամբ։ 1986 թվականից մինչ օրս պահպանվում է Օրսե թանգարանի 14–րդ սրահում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 JocondeLab — 2014.
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://jocondelab.iri-research.org/jocondelab/notice/57474/
  3. http://www.musee-orsay.fr/en/colecciones/obras-comentadas/busqueda/commentaire/commentaire_id/le-fifre-317.html?no_cache=1&cHash=9cb0c6cb8b
  4. 4,0 4,1 4,2 «El pífano» (իսպաներեն). Musée d'Orsay. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
  5. Feist, Peter H. (2006). «En camino hacia la propia posición». El impresionismo (Spanish) (Walther, Ingo H. ed.). Colonia: Taschen. էջ 76. ISBN 978-3-8228-5052-7.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. VV.AA. (2005). Historia del arte: El realismo. El impresionismo (Spanish). Salvat / El País. էջեր 135–36. ISBN 84-471-0336-6.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. VV.AA. (2005). Historia del arte: El realismo. El impresionismo (Spanish). Salvat / El País. էջ 126. ISBN 84-471-0336-6.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Armstrong, Carol. Manet’s Le Déjeuner sur l’hérbe. Cambridge University press, 1998, pp. 98-100. ISBN 0-521-47466-3
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլեյտահարը» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy