Ացտեկա մարզադաշտ
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Կոյոական և Մեխիկո[1] |
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1] |
Հիմնադրված | 1961 |
Բացված | մայիսի 29, 1966 |
Ճարտարապետ | Պեդրո Ռամիրեզ Վազկեզ և Rafael Mijares Alcérreca? |
Սեփականատեր | Մեխիկո և Տելեվիսա |
Գործաղեկավար | Մեխիկո |
Տարողություն | 115 000[2] |
Տնային թիմ | Club América, Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքական, Cruz Azul? և Cruz Azul? |
Ծածկույթի տեսակը | գազոն |
Կայք | estadioazteca.com.mx(իսպ.) |
Estadio Azteca Վիքիպահեստում |
Աստեկա մարզադաշտ, (իսպ.՝ Estadio Azteca), ֆուտբոլային մարզադաշտ Մեքսիկայի Մեխիկո քաղաքի Սանտա Ուրսուլա արվարձանում։ 1966 թվականին բացումից ի վեր այն հանդիսանում է Մեքսիկայի ազգային հավաքական Club América-ի պաշտոնական մարզադաշտը։ Տարողությունը՝ 105 000, Մեքսիկայի ամենամեծ և աշխարհի 3-րդ ամենամեծ մարզադաշտն է։ Գտնվում է ծովի մակարդակից 2200 մետր բարձրության վրա[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիսանում է աշխարհի ամենահայտնի մարզադաշտը[4][5][6][7][8], այստեղ են տեղի ունեցել Ֆիֆայի աշխարհի եզրափակիչ խաղերը[9]։ 1970 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Բրազիլիայի ազգային հավաքականը պարտության մատնեց Իտալիայի ազգային հավաքականին 4-1 հաշվով, 1986 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Արգենտինայի ազգային հանաքականը հաղթեց Արևմտյան Գերմանիայի ազգային հավաքականին 3-2 հաշվով։ 1986 թվականին այս մարզադաշտում է տեղի ունեցել 1986 թվականի քառորդ եզրափակիչ խաղը Արգենտինայի և Անգլիայի միջև, որտեղ Դիեգո Մարադոնան շահեց "Hand of God goal" և «Դարի գոլ» անվանակարգերը։ Այս մարզադաշտում է նաև տեղի ունեցել «Դարի խաղը», երբ Իտալիան պարտության մատնեց Արևմտյան Գերմանիային 4-3 հաշվով, լրացուցիչ ժամանակի հաշվին 1970 թվականի կիսաեզրափակիչ խաղերում։
Այս մարզադաշտում է տեղի ունեցել նաև ֆուտբոլային և 1968 թ. ամառային օլիմպիական խաղերը[10]։
Ացտեկա անվանումը հարգանքի տուրք է ացտեկներին՝ Մեխիկո քաղաքին թողած ժառանգության համար։ Ացտեկա հեռուստատեսության հետ չշփոթելու համար մարզադաշտը անվանում են նաև Guillermo Cañedo։ Մարզադաշտը կրում է նաև «Սանտա Ուրսուլայի հսկա» մականունը[11]։
Մուտք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզադաշտ կարելի է հասնել Սոչիմիլկո թեթև երկաթուղային գծով (Xochimilco Light Rail), որը Մեխիկոյի մետրոպոլիտենի ընդլայնված գիծ է, սկսվում է մետրո Tasqueña-ից և ավարտվում Xochimilco Light Rail կայարանում։
Խաղերի տոմսեր կարելի է ձեռք բերել մարզադաշտի դիմացի տոմսարկղից, որոնց արժեը կազմում է 100 պեսո։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզադաշտը դրսից բարձր չի երևում, քանի որ փողոցի մակարդակից 9 մետր ցած է գտնվում[12]։
Մարզադաշտն այնպես է կառուցվել, որ արևը խաղահրապարակը անցնի ուղղհայաց՝ առանց որևէ թիմի անհարմարություն պատճառելու[12]։
Ռեկորդային այցելուների քանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլ։ 119 853 հանդիսական, Մեքսիկա-Բրազիլիա, ընկերական խաղ, 1968, հուլիսի 7[13]։
- Բոքս։ 132 247 հանդիսական, Խուլիո Չավես-Գրեգ Հոգեն, 1993, փետրվարի 20[14]։
Հուշակոթողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզադաշտում է գտնվում «Դարի խաղ» (Իտալիա-Արևմտյան Գերմանիա) հուշատախտակը։ Հուշատախտակ կա նաև առաջին գոլ խփողների անունով և գիշերով խաղացած առաջին խաղի համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ http://stadiumdb.com/stadiums/mex/estadio_azteca
- ↑ «Estadio Azteca - A little closer to the gods» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 14 августа 2012-ին.
- ↑ «Ranking the Top 10 Most Iconic Stadiums in World Football». Bleacherreport. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Classic Stadium: Estadio Azteca». FIFA.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Smart, Tony. «10 of the world's best sports venues». CNN. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.
- ↑ Wilson, Steve. «World Soccer Stadiums». ESPN. Վերցված է 2007 թ․ հունիսի 4-ին.(չաշխատող հղում)
- ↑ Gordon, Aaron. «Mexico wins Mexican-American stadium war». Buzzfeed. Վերցված է 2013 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Mexico's historical stadium». FIFA.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
- ↑ 1968 Summer Olympics official report. Արխիվացված 2008-11-18 Wayback Machine Volume 2. Part 1. pp. 78–79.
- ↑ Rai, Asha (2014 թ․ մարտի 14). «Estadio Azteca: Seasons in the Sun». The Times of India. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
- ↑ 12,0 12,1 «Estadio Azteca: Infografías» (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 14 августа 2012-ին.
- ↑ «El Monumental le gana a la Bombonera como estadio más emblemático» (իսպաներեն). 12 апреля 2013 года. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Estadio Azteca» (անգլերեն). Վերցված է 5 сентября 2013 года-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official Site of the Estadio Azteca Արխիվացված 2005-05-26 Wayback Machine
- Estadio Azteca stadium picture
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ացտեկա մարզադաշտ» հոդվածին։ |
|
|