Jump to content

Գալլիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գալիաից)
Գալիան Գալիական պատերազմենրի ժամանակաշրջանում: Համաձայն Հռոմեական կայսրության վարչական բաժանման Գալիան բաժանվում է հինգ մասի. Գալիա Բելգիկա, Գալիա Կելտիկա (հետագայում նաև անվանվել է Գալիա Լուգդոնենսիս), Գալիա Կիսալպինա, Գալիա Նարբոնենսիս և Գալիա Ակվիտանիա:

Գալիա (Լատիներեն` Gallia), եղել է տարածաշրջան Արևմտյան Եվրոպայում Երկաթե դարում, որը բնակեցված է եղել կելտական ցեղերով։ Ներկայումս տարածաշրջանը մտնում է Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի, Բելգիայի, Շվեյցարիայի և Հյուսիսային Իտալիայի մեծ մասի մեջ, ինչպես նաև Նիդերլանդների և Գերմանիայի որոշ հատվածներ Հռենոսի արևմտյան ավազանին։ Գալիայի տարածքը կազմում էր 494,169 կմ²[1]։ Համաձայն Հուլիոս Կեսարի Գալիան բաժանված էր երեք մասի` Գալիա Կելտիկա, Բելգիկա և Ակվիտանիա։ Հնէաբանները կարծում են, որ գալերը Լատինական մշակույթի կրողներն էին, ինչը սփռված էր ամբողջ Գալիայում մ. թ. ա. 5-րդից 1-ին դարերում Մ. թ. ա. 2-րդ և 1-ին դարերում Գալիան ընկնում է Հռոմեական իշխանության տակ, Գալիա Կիսալպինան գրավում են մ. թ. ա. 203 թվականին, Գալիա Նաբոնենսիսը ՝ մ. թ. ա. 123 թվականին։ Գալիայի մնացած հատվածը գրավում է Հուլիոս Կեսարը մ. թ. ա. 58-ից 51 թվականներին Գալիական պատերազմների ընթացքում։

Հռոմեացիները իշխեցին Գալիայում 5 դար, և վերջապես 486 թվականին այն գրավում են ֆրանկները։ Կելտերի ժամանակ Գալիան ուներ իր սեփական լեզուն և մշակույթը, որը արդյունքում խառնվեց հռոմեականի հետ։ Տարածաշրջանը շարունակվեց կոչվել Գալիա մինչև վաղ միջնադար, մինչև ֆրանկների կայսրության ձևավորումը։ Ներկայումս Ֆրանսիային շարունակում են Գալիա կոչել ժամանակակից հունարենով (Γαλλία) և ժամանակակից լատիներենով (նաև կոչում են Ֆրանցիա և Ֆրանկոգալիա).

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Arrowsmith, Aaron. A Grammar of Ancient Geography,: Compiled for the Use of King's College School. Hansard London 1832, p50. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին. {{cite book}}: |website= ignored (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալլիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 654
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy